«Աբրահամ Գյուլխանդանյան»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
No edit summary
'''Աբրահամ Գյուլխանդանյան''' ([[1875]], [[Վաղարշապատ]] - [[1946]], [[Փարիզ]]), հասարակական, քաղաքական գործիչ։ [[Հայ Յեղափոխական Դաշնակցություն|ՀՀԴ կուսակցության]] անդամ։
 
== Կենսագրություն ==
Ավարտել է [[Էջմիածին|էջմիածնի]] [[Գևորգյան ճեմարան]]ը, [[1914]] թվականին՝ Յարոսլավլի Դեմիդովյան բարձրագույն վարժարանի իրավաբանական բաժինը։ [[1898]] թվականից զբաղվել է [[Բաքու|Բաքվի]] նավթաշրջանի հայ բնակչության ազգային և սոցիալական պայքարը կազմակերպելու գործով։ 1905-1906 թթ․ հայ-թաթարական ընդհարումների ժամանակ մասնակցել է մարտերին, կազմակերպել [[Գանձակ]]ի հայության ինքնապաշտպանությունը։
 
[[1919]] թվականի հունիսին Գյուլխանդանյանը ընտրվել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանի անդամ, եղել ներքին գործերի և արդարադատության, [[1920]] թվականին՝ ելևմտական նախարար։ 1920 թվականի [[դեկտեմբերի 2]]ին [[Ալեքսանդր Խատիսյան]]ի հետ ստորագրել է [[Ալեքսանդրապոլի պայմանագիր]]ը։ Խորհրդային իշխանության հաստատումից հետո անցել է [[Թիֆլիս]], [[Կ. Պոլիս]], ապա հաստատվել [[Ֆրանսիա]]յում։ [[Փարիզ]]ում զբաղվել է դաշնակցության դիվանում պահվող ավելի քան 100 հազար վավերագրերի ու փաստաթղթերի կարգավորմամբ։
 
1942-ին թվականին եղել է Բեռլինում[[Բեռլին]]ում հիմնադրված Հայ ազգային խորհդրի փոխնախագահը[http://1.bp.blogspot.com/-yHrlpStdvFg/U1XmZhO29XI/AAAAAAAAFSc/0df81oUiXn4/s1600/congressional+record1.jpg Armenian Mirror-Spectator, Sep. 1, 1945]:
 
[[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի ավարտին, Փարիզը գերմանացիներից ազատագրելուց հետո, ֆրանսիացի կոմունիստների պահանջով որդու հետ ձերբակալվել է, բանտարկվել ([[1944]] թվականի [[հոկտեմբեր]] - [[1945]] թվականի [[սեպտեմբեր]])։
238 710

edits

Նավարկման ցանկ