«Լիլի Չուգասզյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (16), ` → ՝ (3), → oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 10. Տող 10.
| Background = solo_singer
| Background = solo_singer
| Ի ծնե անուն = Լիլի Չուգասզյան
| Ի ծնե անուն = Լիլի Չուգասզյան
| Born = {{Ծննդյան ամսաթիվ և տարիք|1920|8|1}}
| Born = {{Ծննդյան ամսաթիվ|1920|8|1}}
| Died = {{ՄԱՏ|2012|4|9|1920|8|1}}
| Died = {{ՄԱՏ|2012|4|9|1920|8|1}}
| Instrument = [[Երգիչ|կոնտրալտո]]
| Instrument = [[Երգիչ|կոնտրալտո]]

21:36, 15 Օգոստոսի 2015-ի տարբերակ

Լիլի Չուգասզյան
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունԼիլի Չուգասզյան
Ծնվել է1920 օգոստոսի 1
Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Մահացել էապրիլի 9, 2012(2012-04-09) (տարիքը 91)
Բրենֆորդ
ԳերեզմանBranford Center Cemetery
Ժանրերօպերա
ՄասնագիտությունԵրգչուհի, կոնտրալտո
Երգչաձայնկոնտրալտո
Գործիքներվոկալ
ԱշխատավայրԵյլի համալսարան և Մետրոպոլիտեն օպերա

Լիլի Չուգասզյան (անգլ.՝ Lili Chookasian, 1920, օգոստոսի 1, Չիկագո - 2012, ապրիլի 9[1]։), հայտնի ամերիկացի օպերային երգչուհի (կոնտրալտո), ծագումով հայ։ Երգել է աշխարհահռչակ օպերային թատրոններում և հայտնի նվագախմբերի հետ։ Իր կարիերան սկսել է 1940-ական թվականներին, որպես համերգային երգչուհի։ 1960-1970-ական թվականներին համարվում էր կոնտրալտո ձայն ունեցող առաջատար երգչուհիներից մեկը։ 1960-1980-ական թվականներին երգել է Մետրոպոլիտեն օպերայում և Նյու-Յորք սիթիի օպերային թատրոններում։

1967 թվականի սեպտեմբերին հանդես է եկել Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ կատարելով Փառանձեմի դերերգը Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ» օպերայում։

Կյանքը և կենսագործունեությունը

Լիլի Չուգասզյանի ընտանիքը գախթել է Սեբաստիայից(Արևմտյան Հայաստան)։ Նա մանկուց երգել է երաժշտական երեկույթներում, դպրոցական համերգներում, տոնական միջոցառումների ժամանակ և այլն։ Չուգասզյանը աշակերտել է հայտնի երաժիշտ Ֆիլիպ Մանուելին։ 1950-ական թվականներին երգել է հայկական եկեղեցիների երգչախմբերում։ 1959 թվականին հանդես է եկել Լիթլ Ռոք քաղաքի օպերային թատրոնում և արժանացել է մեծ ճանաչման։ Երգել է նաև Արկանզասի, Բալթիմորի օպերային թատրոններում։ 1961 թվականին կոմպոզիտոր Ջան Կարլո Մենոտտին Չուգասզյանին հրավիրել է երգելու Ապոլետոյի (Իտալիա) փառատոնում, որտեղ հասել է մեծ հաջողության։ 1962 թվականից եղել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերային թատրոնի մեներգչուհի, 1980- ական թվականների վերջից՝ խորհրդատու, դասավանդել է Յեյլի համալսարանում։ Չուգասզյանը կատարել է շուրջ 30 գլխավոր դերերգեր՝ Նորմա (Վինչեցո Բելլինիի «Նորմա»), Ամներիս, Ազուչենա (Ջուզեպպե Վերդիի «Աիդա», «Տրուբադուր»), Ֆլորա (Մենոտտիի «Մեդիում»), Դալիլա (Սեն Սանսի «Սամսոն և Դալիլա») և այլն։ Համերգներով ելույթ է ունեցել աշխարհի լավագույն նվագախմբերի և անվանի դիրիժորների (Լեոպոլդ Ստոկովսկի, Լեոնարդ Բեռնստայն, Հերբերտ ֆոն Կարայան և ուրիշներ) հետ։ Բացառիկ ձայնածավալի շնորհիվ տարբեր ոճերի երգերի (Յոհան Սեբաստիան Բախ, Ֆրանց Շուբերտ, Յոհաննես Բրամս և ուրիշներ) հետ երկացանկում ունեցել է նաև մեծակտավ գործեր՝ Բախի պասսիոններից, կանտատներից, օրատորիան, Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի «Մեսսան», Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմ»-ները, Ջովաննի Բատիստա Պերգոլեզիի և Ջոակինո Ռոսսինիի «Ստաբատ մատեր»-ները և այլն։ Կատարել է նաև հայկական երգեր(«Կռունկ», Ալեքսանդր Սպենդիարյանի «Օրորոցային» և այլն)։ 1978 թվականին Վաշինգտոնում` Սպիտակ Տանը, երգել է հայերեն: Չուգասզյանն արժանացել է ՀԽՍՀ մշակույթի նախարարության Պետրոս Ադամյանի անվան մրցանակի (1981 թ.)[2]:

Չուգասզյանի մասին

«Նա եկավ, տեսավ և հաղթեց` ձեռք բերելով հազարավոր նոր բարեկամներ։ Երգչուհին հայկական երգերն այնպես է մատուցում, որ դահլիճում նստածները շունչները պահած հետևում են նրա յուրաքանչյուր հնչյունին։ Չուգասզյանը մեծ է, չափազանց մեծ»։ Սիլվիա Կատլեր, երաժշտական քննադատ (ԱՄՆ)

Չուգասզյանի մտքերը

Հայը չպետք է ծույլ լինի։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ