«Գավառ (քաղաք)»–ի խմբագրումների տարբերություն

Координаты: секунды широты >= 60
Координаты: секунды долготы >= 60
Категория:Страницы с некорректными тегами координат
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 65. Տող 65.
}}
}}


'''Գավառ, ''' քաղաք [[Հայաստանի Հանրապետություն]]ում, [[Գեղարքունիքի մարզ|Գեղարքունիքի]] մարզկենտրոնն է։ Գտնվում է [[Գեղամա լեռնաշղթա]]յի արևելյան լանջին, Գավառագետի ստորին հոսանքի ավազանում։
'''Գավառ''', քաղաք [[Հայաստան]]ում, [[Գեղարքունիքի մարզ|Գեղարքունիքի]] մարզկենտրոնն է։ Գտնվում է [[Գեղամա լեռնաշղթա]]յի արևելյան լանջին, Գավառագետի ստորին հոսանքի ավազանում։
Հեռավորությունը [[Երևան]]ից 98 կմ է, Սևան երկաթուղային կայարանից ՝ 36 կմ։
Հեռավորությունը [[Երևան]]ից 98 կմ է, Սևան երկաթուղային կայարանից ՝ 36 կմ։
Սեյսմիկությունը 8 բալ է, առավելագույնը՝ 9 բալ։
Սեյսմիկությունը 8 բալ է, առավելագույնը՝ 9 բալ։

20:06, 15 Օգոստոսի 2015-ի տարբերակ

Քաղաք
Գավառ
Զինանշան

ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
Հիմնադրված է728 թ.
Այլ անվանումներՆոր Բայազետ, Կամո, Քյավառ
Տվյալ կարգավիճակում1850 թվականից
Մակերես7 կմ²
ԲԾՄ2000 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն36 400 մարդ (2008)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունգավառցի (բարբ.՝ քյավառցի)
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (264)
Փոստային դասիչ1201-1205
Ավտոմոբիլային կոդ02
Պաշտոնական կայքgavariqaghaqapetaran.am
Գավառ (քաղաք) (Հայաստան)##
Գավառ (քաղաք) (Հայաստան)
Գավառ (քաղաք) (Գեղարքունիքի մարզ)##
Գավառ (քաղաք) (Գեղարքունիքի մարզ)

Գավառ, քաղաք Հայաստանում, Գեղարքունիքի մարզկենտրոնն է։ Գտնվում է Գեղամա լեռնաշղթայի արևելյան լանջին, Գավառագետի ստորին հոսանքի ավազանում։ Հեռավորությունը Երևանից 98 կմ է, Սևան երկաթուղային կայարանից ՝ 36 կմ։ Սեյսմիկությունը 8 բալ է, առավելագույնը՝ 9 բալ։ Մարզի տարածքի առավելագույն բարձրությունը 3598 մ է (Աժդահակ լեռ);

1995 թվականի վարչատարածքային նոր բաժանումից հետո ունի մարզկենտրոնի կարգավիճակ։ Նախկինում մտել է Երևանի նահանգի Նոր Բայազետ գավառի մեջ՝ դառնալով նրա կենտրոնը։ Հնում ունեցել է Բայազեդ Նոր, Բայեզեթ Նոր, Գավառ, Նոր Բայազետ, Նոր Պայազիտ, Քյավառ, Կամո անվանումները։ Քաղաքի կարգավիճակ ունի 1850 թվականից։ 1959 թվականին վերանվանվել է Կամո, իսկ 1991 թվականին ստացել է Գավառ անվանումը։ Նախկինում բնակավայրի Գավառ անվանումը, տեղացիների կողմից աղավաղվելով, դարձել է Քյավառ։ 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբին Նոր Բայազետը եղել է բավական աշխույժ առևտրի կենտրոն, այստեղ պարբերաբար կազմակերպվել են կիրակնօրյա շուկաներ, որտեղ վաճառվել են խոշոր և մանր եղջերավոր անասուններ, գյուղատնտեսական մթերքներ, ինչպես նաև իշխան ձուկ, որի որսի մենաշնորհը պատկանում էր բայազետցիներին։ Նոր Բայազետում գործել են 10-ից ավելի արհեստներ։ Գավառը տեղադրված է Սևանա լճի ափից 7-8 կմ հեռավորության վրա, Գավառագետի ընդարձակ հարթավայրում ծովի մակարդակից 1965 մ բարձրության վրա։ Շրջակայքում Գավառագետն առաջացրել է ճահիճներ։ Կլիման բարեխառն լեռնային է՝ խստաշունչ ձմեռներով և տաք ամառներով։ Հունվարի միջին ջերմաստիճանը -8 °C-9 °C, հուլիսին՝ 17 °C-18 °C։ Տարեկան թափվում են 450 մմ տեղումներ։ Ունի հանքային բուժիչ աղբյուրներ։ Շրջակայքում կան բազալտի պաշարներ, որոնք ունեն արդյունաբերական նշանակություն։ Քաղաքի շրջակայքում հայտնաբերված հնություններից պարզվել է, որ Գավառը բնակավայր է եղել շատ վաղ ժամանակներից։ Այստեղ կան դեռևս ուրարտական շրջանի հնությունների մնացորդներ, որոնցից առավել հիշատակության է արժանի բերդը, որը պահպանվում է մինչ օրս։ Միջին դարերում այստեղ գտնվել է Գավառի ավանը, որը եղել է Դվին մայրաքաղաքից դեպի Պարտավ տանող քարավանային ճանապարհի կայանատեղիներից։ Շահ Աբասի արշավանքներից հետո բնակավայրն ամայացել է և կրկին վերաբնակեցվել է Արևմտյան Հայաստանի Բայազետ քաղաքից գաղթած բնակիչների կողմից և ստացել է Նոր Բայազետ անվանումը։ Գավառը 1831 թվականին ունեցել է 1346, 1897 թ.-ին՝ 8486, 1926 թ.-ին՝ 8447, 1939թ.-ին՝ 8277, 1959թ.-ին՝ 8751, 1974թ.-ին՝ 21382 բնակիչ՝ գերազանցապես հայեր։ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2001 թվականին քաղաքի բնակչությունը կազմել է 26,3 հզ բնակիչ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 47%, կանայք՝ 53%։ Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 25%, աշխատունակներ՝ 60%, հետաշխատունակներ՝ 15%։ Քաղաքն ունի մոտ մեկ տասնյակ հանրակրթական դպրոցներ, երաժշտական դպրոց, մշակույթի տներ, գավառագիտական թանգարան, Գավառի պետական համալսարան, մարզադպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոց և պոլիկլինիկա։ Կլիմայական բարենպաստ պայմանները, խմելու սառնորակ ջուրը և լճի մոտիկությունը Գավառի համար դարձել են նախադրյալներ՝ քաղաքում առողջարանային տնտեսություն ստեղծման և զարգացման համար։ Քաղաքն ունի զարգացած տնտեսություն, որի մասնագիտացման ուղղությունն արդյունաբերությունն է։ Այստեղ զարգացած են էլեկտրատեխնիկական, սարքաշինական, սննդի և թեթև արդյունաբերության, հանքային ջրերի, մսի և մսամթերքի, պանրի, գորգագործական և ոչ ալկոհոլային խմիչքների արտադրության ճյուղերը։ Ունի կաբելի գործարան։ Զարգացած է գյուղատնտեսությունը։ Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը՝ 3787 հա և խոտհարքերը՝ 2868 հա։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր՝ կազմելով համապատասխանաբար 912 և 6438 հեկտար։ Քաղաքի գյուղատնտեսության ճյուղերից են դաշտավարությունը, բանջարաբուծությունը, ծխախոտագործությունը և պտղաբուծությունը։ Մշակում են կարտոֆիլ ու կերային կուլտուրաներ։ Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությամբ ու թռչնաբուծությամբ։ Գավառն ունի ձկնաբուծարան, որտեղ բուծում են իշխան, ապա մանր ձկնիկներին բաց թողնում Սևանա լիճ։ Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է դպրոցի և դպրոցական գույքի վերանորոգումը, ոռոգման և խմելու ջրի ջրագծերի, ներքաղաքային ճանապարհների վերանորոգումը և փողոցների գիշերային լուսավորության հարցը։ Առաջնային է համարվում նաև մշակութային կոթողների վերանորոգումը։

Պատմություն

Գավառը Հայաստանի հնագույն բնակավայրերից է։ Քաղաքի մեջ ցցված քարաժայռի գլխին եղել է նախաուրարտական բերդ-շեն, որը գրավել է ուրարտական Ռուսա թագավորը և նոր կառուցումներ կատարել։ Այդ մասին գրված սեպագիր արձանագրությունը այստեղ գտնվել է 1927 թվականին։ Միջին դարերում այս բնակավայրը կոչվել է Գավառ, որի Քյավառ ժողովրդական անվանումը կենդանի է և այժմ։ Գավառ անվան ամենահին հիշատակությունը պահպանված է «Դարի գլուխ» կոչվող գերեզմանատան միջի խաչքարի արձանագրության մեջ, որը թվագրված է 1374 թվականով։ Բնակավայրը քաղաք է դառնում Հին Բայազետից եկած գաղթականների վերաբնակվելուց հետո՝ 1830 թվականին, որոնք և ի հիշատակ իրենց նախկին բնակավայրի՝ կոչում են Նոր Բայազետ։ Գավառի բնակլիմայական պայմանները, օգտակար հանածոները, բուսական և կենդանական աշխարհը, ձկնատնտեսությունը, նրանց զարգացման հեռանկարները և ինչ հարցեր են ձկնային տնտեսության հետ կապված Գեղարքունիքի մարզը յուրահատուկ է իր առողջարար կլիմայով, լճափնյա հնագույն հուշարձաններով ու մշակույթի օջախներով, բուսական և կենդանական աշխարհի առանձնահատկություններով, բնական միջավայրի գեղեցկությամբ։ Այլ կերպ ասած՝ դարեր շարունակ Գեղարքունիքի մարզն ապրում է իր բնական հավասարակշռված էկոլոգիական օրենքներով։ Մարդիկ ներդաշնակ էին բնության հետ՝ որպես միասնական մի օրգանիզմ։ Անվիճելի է նաև, որ Սևանի ջրային և էներգետիկ ռեսուրսների օգտագործումով հանրապետությունը որոշակի վերելք ապրեց կյանքի բոլոր բնագավառներում։ Սակայն այդ ամենը ձեռք բերվեց ջրի դարավոր պաշարների անխնա օգտագործման, լճի մակերեսի կրճատման հաշվին։ Սոցիալ-տնտեսական զարգացմանը զուգընթաց, բազմապատկվեցին շրջակա միջավայրի մաքրությանը սպառնացող գործոնները, մեծ վնաս հասցվեց Սևանի էկոլոգիական համակարգին, խախտվեցին բնական օրինաչափությունները։ Գոգավորության հյուսային մասով ձգվում է Արեգունու, հյուսիս-արևելյան մասով Սևանի լեռնաշղթաները, իսկ արևելյան մասով Արևելյան Սևանի լեռնաշղթան, որը օղակ է Սևանի ու Վարդենիսի լեռնաշղթաների միջև։ Եթե Արեգունու և Սևանի լեռնաշղթաների Գեղարքունիքի մարզի սահմաններում գտնվող լանջերը զառիթափ են ու կտրտված, ապա Գեղամա և Վարդենիսի լեռնաշղթաների դեպի Սևանա լիճ նայող լանջերը համեմատաբար մեղմաթեք են, որտեղ այդ լեռների բազմաթիվ հրաբխային կոներից դուրս ժայթքած լավան հրաբխային լեռնալանջերից բացի առաջացրել է նաև սարավանդներ, քարակարկառներ։ Մարզի հենց այս հատվածներում էլ՝ Գեղամա և Վարդենիսի լեռնաշղթաների ու Սևանա լճի միջև գտնվող վայրերում զգալի հարթ տարածություններ կան, որոնք շատ հարմար են հողագործության համար։ Դրանք հատկապես Մասրիկ, Արգիճի գետերի ու Գավառագետի հովիտներն են։ Դրանցից համեմատաբար ընդարձակը Մասրիկի դաշտն է։ Այդ հարթ տարածությունները ծովի մակերևույթից ունեն 1900 - 2200 մ բարձրություն։ Գեղարքունիքի մարզը բնութագրվում է շատ առատ արևափայլով, որի տարեկան միջին տևողությունը հասնում է ավելի քան 2700-2800 ժամ/տարի, հուլիսյան միջին ջերմաստիճանը 13-14 °C է, մաքսիմումը 25-30 °C, հունվարյանը´ -7-8 °C, մինիմումը -38 °C։ Ընդհանուր առմամբ կլիման ամռանը չափավոր է, իսկ ձմռանը՝ չափավոր ցուրտ։ Բնութագրվում է ամենամյա և հաստատուն ձյունածածկույթով։ Մինչև լճի մակարդակի իջնելը, այն հազվադեպ էր սառցակալվում, այժմ ամեն տարի սառցակալվում է։ Տեղումների միջին տարեկան քանակը բարձրադիր մասերում (լեռներում) կազմում է ավելի քան 800 մմ, իսկ լճի վրա ու շրջակա հարթ տարածություններում ավելի քան 400 մմ։ Գեղարքունիքի մարզի կլիմայի, ինչպես նաև լանդշաֆտները ձևավորման վրա ազդող հիմնական գործոնը հենց բուն գոգավորությունն է և առանձնապես նրա հիմքում գտնվող ջրային զանգվածը, որը բարերար ազդեցություն է ունենում շրջակա տարածքի թե կլիմայի և թե նրանից բխող այլ տարբերությունների վրա։ Սևանա լճի բարերար ազդեցությունը հատկապես ցայտուն զգացվում է ձմռան ընթացքում, երբ այստեղ նվազագույն ջերմաստիճանը միևնույն բարձրության վրա գտնվող Աշոցքի գոգովորության հետ համեմատած ավելի նպաստավոր է կենդանի օրգանիզմի բնականոն զագացման համար։ Մարզի կլիման բարեխառն լեռնային է։ Ձմեռը ցրտաշունչ է ձևավորվում է հաստատուն ձնածածկույթ։ Ամառը տաք է, գերիշխում են քիչ ամպամած եղանակները։ Գեղարքունիքի մարզում մթնոլորտային տեղումները շատ չեն։ Լճի վրա և առափնյա գոտում այն 400-450 մմ է, իսկ բարձրալեռնային գոտում մինչև 1000 մմ։ Սևանա լճի հարավային և արևմտյան առափնյա հարթ տարածությունները բնութագրվում են լեռնատափաստանային բերրի սևահողերով, իսկ համեմատաբար բարձրադիր մասերը՝ լեռնամարգագետնային հողերով։ Բուսատեսակների մեջ գերակշռում են լեռնատափաստանային, ենթալպյան և ալպյան բուսատեսակները։ Վերջիններս հատկապես տարածված են Գեղամա, Վարդենիսի ու մյուս լեռնաշղթաների լեռնալանջային, բարձր լեռնային մասերում, որոնք էլ հանդիսանում են ամառային արոտավայրեր ու խոտհարքեր։ Շատ քիչ է անտառային բուսականությունը, կաղնու, գիհու և որոշ այլ ծառատեսակների նոսր, թփուտային պուրակներ կան հյուսիս-արևելյան լեռնալանջերին, իսկ լճի մակարդակի իջեցման հետևանքով առաջացած տարածքներում աճեցվել են արհեստական անտառաշերտեր։ Այստեղ զգալի տարածքներ են զբաղեցնում փշարմավի պուրակները։ Կենդանական աշխարհը հարուստ չէ, լճի մակարդակի իջեցման հետևանքով խիստ կրճատվել է թռչունների ու ձկների տեսակները։ Բնական մյուս տեսակի ռեսուրսներից, մարզը հանրահայտ է ոսկու պաշարներով (Սոթքի հանքավայր)։ Սոթքի ոսկու հանքավայրի առանձին հանքախորշերում պահպանված նշանով ոսկի արդյունահանվել է հազարամյակներ առաջ։ Ապացուցված է, որ Լճաշենի դամբարաններից գտնված ոսկյա իրերը (այդ թվում նաև արձանիկը) պատրաստված են Սոթքի հանքավայրի ոսկուց։ Սոթքի ոսկու հանքավայրը շահագործելու նպատակով Սևանա լճի հյուսիս-արևելյան ափերով բնական ուղին հաստատված է այնտեղ։ Արդյունահանվող հանքանյութը վերամշակվում և ոսկին կորզվում է այդ նպատակով Արարատի մարզում կառուցված կոմբինատում։ Կան քրոմի ու հրակայուն ապարների զգալի պաշարներ Շորժայի հանգույցում, տուֆի ու հրաբխային խարամի պաշարներ՝ Վարդենիսի տարածաշրջանում, պեռլիտի պաշարներ՝ Մարտունու տարածաշրջանում, բազալտի պաշարներ կան համարյա ամենուրեք։ Հանքային ջրի պաշարներ կան Գավառի ու Մարտունու տարածաշրջաններում։ Ներկայիս Գավառ (տարբեր ժամանակներում Քյավառ, Նոր Բայազետ, Կամո) քաղաքի և նրա շրջակա գյուղերի բնակիչների մեծ մասը վերաբնակեցվել են հին Բայազետից, որը պատմական Հայաստանի հիշարժան բնակավայրերից մեկն էր՝ իր բերդով, եկեղեցիներով, սրբավայրերով, հերոսական անցյալով։ Հետագայում Գեղամա լեռների ստորոտում տարածված ալպյան արոտավայրերը մարդկանց հնարավորություն տվեցին զարգացնելու անասնապահությունն ու երկրագործությունը։ Մարդիկ կերտեցին պաշտպանական ամրոցներ, հիմնեցին սրբավայրեր, կառուցեցին շենքեր, արհեստանոցներ և հիմնադրեցին Նոր Բայազետ քաղաքը, որը 1930 թ. դարձավ հանրապետական ենթակայության սուբյեկտ։ Քաղաքին Կամո անվանումը տրվեց 1959 թվականին։ Կամոն Գավառ է վերանվանվել 1996 թ.։ Գեղարքունիքի մարզը կազմավորվել է 1995 թ.-ին։ Գեղարքունիքի մարզը ընդգրկում է Գավառի, Ճամբարակի, Մարտունու, Սևանի ու Վարդենիսի նախկին վարչական շրջանները։ Մարզային կենտրոնը Գավառ քաղաքն է։ Տարածքը (Սևանա լճի հետ) կազմում է 5348 կմ2, այսինքն զբաղեցնում է հանրապետության տարածքի 18%-ը։ Բնակչությունը 1997թ. հուլիսի 1-ի տվյալներով 275.4, իսկ 2000թ. հունվարի 1-ի դրությամբ 278.6 հզ մարդ է։ Բնակչության խտությունը 1կմ2-ի վրա կազմում է 51 մարդ (այսինքն հանրապետության միջին խտությունից 2.5 անգամ պակաս)։ Գեղարքունիքի մարզը հյուսիսային մասում սահմանակից է Տավուշի, արևմտյան մասում՝ Կոտայքի, հարավարևմտյան մասում՝ Արարատի, հարավային մասում Վայոց ձորի մարզերին։ Հարավ-արևելյան մասում մարզը սահմանակից է ազատագրված Քարվաճառի (Քելբաջարի) շրջանին, որը այժմ Քաշաթաղի (Լաչինի) շրջանի հետ միասին, որպես վարչական միավոր, մտնում են ԼՂՀ կազմի մեջ։ Գեղարքունիքի մարզի արևելյան սահմանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը Ադրբեջանի հետ։ Մարզի տարածքում կա 5 քաղաք և գյուղական 93 բնակավայր, բնակչության 63%-ը ապրում է գյուղական բնակավայրերում։ Բնակչության քանակով խոշոր քաղաքը Գավառն է (մարզային կենտրոնը), որի բնակչությունը 1987թ. հուլիսի 1-ի տվյալներով կազմում է 34.2 հզ մարդ։ Հաջորդը Սևան քաղաքն է (որի կազմում է նաև Գագարին բնակավայրը)՝ 28.8 հզ բանկչով, այնուհետև Վարդենիսը 17.5 հզ, բնակչով, Մարտունին 14.3 հզ բնակչով, Ճամբարակը՝ 6.6 հզ բնակչով։ Գյուղական բնակավայրերից առավել խոշորներն են՝ Վարդենիկը (9460 բնակիչ), Սարուխանը (8732 բնակիչ), Ներքին Գետաշենը (7940 բնակիչ). Զոլաքարը (6595 բնակիչ) Կարմիրգյուղը (6348 բնակիչ), Երանոսը (5787 բնակիչ), Լիճքը(4651 բնակիչ), Ծովինարը (4661 բնակիչ), Վերին Գետաշենը (4544 բնակիչ), Ձորագյուղը, Հայրավանքը, Լճաշենը, Գանձակը, Ակունքը, որոնք ունեն ավելի քան 4 հազար բնակիչ և այլ գյուղեր։ Բայազետ Բայազետ, Բաբոյնք, Բայազետ, Բայազեթ, Բայազետ Հին, Բայազիդ, Բայազիտ, Բայբոնք, Բայեզիտ, Բիազիտ, Դուղուբայազետ, Դողուբայայազիդ, Պայազիտ, Պայեզիտ Պե յազիդ, Պեյազիտ - Քաղաք (բերդ, բերդաքաղաք) Արմ. Հայաստանում, Էրզրումի նահանգի Բայազետի գավառում։ Բայազետի գավառի վարչական կենտրոնը։ Գտնվում է Մասիսից հարավ-արևմուտք, Ծաղկանց լեռների մի ճյուղի՝ Թոնդուրեկ լեռան հյուսիսային լանջերին, մոտ 1900 մ բարձրության վրա։ Գեղատեսիլ է, ընկած է նեղ դաշտի խորքում, մերկ ու ժայռոտ լեռների արանքում։ Երեք կողմից շրջապատված է ժայռոտ լեռնագագաթներով և բաց է միայն հյուսիսի կողմից։ Նրա մոտով հոսում է Կռնատիկ գետակը, որի վրա ձգված էր միակամար քարաշեն կամուրջ։ Ունի առողջարար օդ, մեղմ ամառ, ցուրտ ձմեռ, անձրևոտ գարուն և չոր ու արևոտ, հաճելի աշուն։ Մինչև 14-րդ դ Բայազետը կոչվել է Դարույնք, 15-րդ դարից սկսած կոչվել է Բայազետ։

Պատկեր:Th 01.jpg
Գավառ քաղաքի վկայականը

Ստուգաբանություն

Գավառ անվան առաջին վկայությունը մի հին խաչքար է հին գերեզմանատան՝ ս. Ստեփանոս մատուռի վրա։ Պատվանդանին պահպանված է հետևյալ փորագրությունը. «Ի թիվ ԲՃՂԱ ես ամիրա Վասակս որդի Վասիլ իշխանի շինեցի զեկեղեցիս և զգավառայ առուն հանեցի ձորերեն և սարերեն»։ ԲՃՂԱ - Սմբատյանցի կողմից թվագրվում է 291թ.՝ ավելացնելով հայկական տոմարի 551 թիվը, ստանում ենք խաչքարի պատրաստման ժամանակաշրջանը՝ 842 թվական։ Դատելով ստուգաբանությունից՝ Գավառնին նախաուրարտական տեղանուն է, ծագում է ցեղանունից։ Ի վերջո Գավառնի պետք է հասկանալ (Գավ)՝ գավառցիների բնակավայր։ Շատերը, այդ թվում գիտության շատ գործիչներ, Գավառի «Քյավառ» արտահայտչաձևը համարում են թուրքական, սակայն դա կապ չունի թուրքի ու թուրքերենի հետ։ Դա պարզ հնչյունափոխությամբ բարբառային արտահայտչաձև է։ Քյավառ արտահայտչաձևում մենք տեսնում ենք բնակչության ազգագրական առանձնակի դիմանկարը, նրա եսական կոլորիտը, միայն տվյալ քաղաքի բնակիչներին հատուկ կողմերով, վարք ու բարքով, նիստ ու կացով։

Մշակույթ

19-րդ դարի 30-ական թվականներին Հայոց աշխարհի Գեղարքունյաց գավառում բնակություն հաստատեց հայ ժողովրդի մի ստվար հատված (շուրջ 2000 ընտանիք)։ Դա վերաբնակություն էր նույն Հայոց աշխարհի պատմական Դարույնք գավառից Արևելյան Հայաստան։ Հաստատվելով Սևանի ավազանի ազատ տարածքներում՝ վերաշինեցին նաև քաղաքը, հին հայրենիքի օրինակով՝ ապրելով հոծ զանգվածով։ Նրանք հավատարիմ մնացին հնամենի ավանդներին, պահպանեցին ու իրենց հետնորդներին փոխանցեցին հին հայրենիքի ծեսերն ու սովորությունները, տոներն ու խաղերը, վիպերգն ու հեքիաթները, երգն ու երաժշտությունը, անեծքն ու օրհնանքը։ Բնականաբար ադ բոլորը նրանք հարմարեցրին նոր բնաաշխարհագրական միջավայրին և պայմաններին։ Նոր բայազետցիների նյութական ու հոգևոր մշակույթը համահունչ է համազգայինին՝ ենթարկվելով հասարակական-տնտեսական զարգացմանը։ Պահպանվել է հատկապես բարբառը և քյավառցու ազգագրական կերպարն, որն այնքան հումորահարույց, հանրաճանաչ ու հարազատ է ողջ հայությանը։ Պահպանվել են որոշ փաստեր Հին Բայազետի ժողովրդական երգիչ-աշուղների վերաբերյալ։ Ուշագրավ է այն, որ մեր ազգային էպոսը կենցաղավարվել է նաև Հին Բայազետում ու ժողովրդի հիշողության ծալքերում ամուր արմատներ ձգած եկել հասել է 20-րդ դարի 70-ական թվականները։ Նոր Բայազետ քաղաքի և ամբողջ գավառի ազգագրության ու բանահյուսության հանդեպ հետաքրքրությունն սկսվել է ազգային ինքնագիտակցության զարթոնքի ու վերելքի հետ միասին։ Ազգային ծեսը, սովորությունը, վեպն ու հեքիաթը, տոնն ու խաղը արժեքավորվել են իբրև ազգային ինքնուրույն դրսևորումներ ու վկայություններ, ինքնահաստատման ու ազգապահպանման կարևոր գործոններ։ Այդ նշանակությունը, դերն ու գործառույթը պահպանվում են նաև մեր անկայուն ժամանակներում։ Այդ իսկ առումով անհրաժեշտ է ոչ միայն հավաքել, գրի առնել ու տպագրել նյութական ու հոգևոր մշակույթի պահպանված արժեքները, այլև պրոպագանդել։ Քաղաքի բանահյուսությունից որոշ նմուշներ՝ հարսանեկան երգեր, առաջին անգամ հրատարակել է Տ. Նավասարդյանը «Հայ ժողովրդական ավանդություններ» առաջին գրքում (Երևան, 1883)։ Երգերը հավաքել և ուղարկել է նրան նորբայազետցի Ս. Բատիկյանը ի պատասխան հրատարակչի կոչի՝ փրկել հայրենի հոգևոր մշակույթի գանձերը։ Մարդու կյանքի երեք կարևոր հանգամանքները՝ ծնունդն, ամուսնությունն ու մահը, ուղեկցվել ու ուղեկցվում են բարդ արարողություններով, նշանավորվում հանդիսություններով։ Տակավին ոչ հեռավոր անցյալում (19-րդ դար) այդ արարողությունները կրում էին ծիսահմայական բնույթ և ունեին որոշակի նպատակադրում, մանկանն ու մորը պաշտապանել չար ուժերից, ապահովել մանկան բնականոն աճը, նորապսակներին նույնպես պաշտպանել չար ուժերից ու նպաստել ընտանիքի բարգավաճմանն ու բազմացմանը, գովաբանել հանգուցյալին, որպեսզի նա հովանավորի ողջերին, չվնասի ընտանիքին։ Նախքան ամուսնությունը, հարսանեկան արարողությունները տեղի են ունենում մի շարք այլ արարողություններ։ Անցյալում հարսնացուին ընտրում էր տղայի մայրը, մեծ մասամբ եկեղեցիներում, ուխտավայրերում, հարսանիքներում։ Այժմ աղջկատես կոչված սովորությունը գրեթե դուրս է մղվել։ Հարսնացու ընտրելիս աչքի առաջ էին ունենում նրա մոր արժանիքները։ Խնամախոս՝ աղջիկ ուզելու, գնում էին տղայի հայրը, հորեղբայրը կամ քեռին, փեսան։ Դրական պատասխանը մեծ մասամբ նախապես համաձայնեցված էր լինում։ Խնամախոս գնացողները, գնալով հարսնացուի տուն, շեմին կանգնում էին ու ասում. «Եկա, հա, աջ ոտքս եմ գցում»։ «Բարով ես եկեր ես, Աստված խերլի անա»,- աղջկա ծնողների պատասխանը լսելով, մտնում էին ներս։ Համաձայնություն կայացնելով, աղջկա հորն էին հանձնում մի ոսկե մատանի, հյուրասիրվում ու գնում։ Իսկ, եթե մերժում էին ստանում, ասվում էր. «Մեր աղջիկը փոքր է, քնում ա, չի զարթնում»։ Սեղան չէին բացում։ Նշանդրեքը լինում էր բազմամարդ, քավորի ու հաճախ աղջկա կողմի քահանայի ներկայությամբ։ «Շեն կենա» բացականչությունների ուղեկցությամբ ցուցադրվում էին հարսնացուի համար բերված ընծաները։ Հարսնացուի ծնողները նվերներ էին տալիս փեսացուի տղամարդ բարեկամներին։ Ապա ընթրում էին տղամարդիկ ու կանայք առանձին-առանձին, կլոր պար գյովնդ էին պարում բոլորը, առավոտվա դեմ ցրվում։ Հարսնատես, փեսախում, հարսհանեք կոչվող արարողությունները մեր օրերում գրեթե մոռացվել են։ Մինչև հարսանիքը տարվա որոշակի օրերին՝ Բարեկենդանին, Ծաղկազարդին, Լուսավորչին, Համբարձմանը, Աստվածածնին ու Սուրբխաչին փեսացուի տնից հարսնացուին բաժին՝ փայ են ուղարկում, նվերներ, գլխաշոր, կոշիկ, զարդ, թխվածք, քաղցրավենիք և այլն։ Նվիրատուն հարսնացուի տանը հյուրասիրվում էր։ Հատուկ նշանակություն էր տրվում Ծաղկազարդի փային, որը հարսնացուին էր հանձնվում եկեղեցում ապագա սկեսրոջ կողմից։ Այս սովորությունը ևս մոռացության է մատնվել։ Այսօր հարսնացուն նվեր է ստանում ժամանակակից տոների ժամանակ։

Գավառի երկրագիտական թանգարան

Գավառի երկրագիտական թանգարանում ներկայացված են Հայաստանի և մասնավորապես Գեղարքունիքի մարզի պատմությանը նվիրված հետաքրքիր կտավներ, գորգեր, հին բնակավայրերի վերարտադրություններ, մարզի և Սևանա լճի պատմությանը նվիրված այլ նմուշներ[1]։

Խոհանոց

Կարմիր ցորենից պատրաստվող ավանդական հացը սննդային մեծ արժեք ունի և դիտարկվում է որպես բիո։ Գաթան, փախլավան և շաքար-լոխումը Գավառին բնորոշ խմորեղեններ են։ Աղաջրի մեջ առանց համեմունքների եփած իշխան ձուկը մարզին յուրահատուկ ճաշատեսակներից մեկն է։ Քյուֆթան Գավառի ամենահայտնի ճաշատեսակն է, որը պատրաստվում է փայտի վրա ծեծած մսից, որից պատրաստում են գնդեր և եփում ջրում։ [1]

Քույր քաղաքներ

Հայտնի գավառցիներ

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Գեղարքունիքի մարզի ուղեցույց, 2012թ

Տես նաև

Արտաքին հղումներ