«Կինը (վիպակ)»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Ավելացվել է 1359 բայտ ,  5 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
չ (clean up, փոխարինվեց: : → ։ (4) oգտվելով ԱՎԲ)
 
== Սյուժեն ==
«Կինը» վիպակի գլխավոր կերպարները՝ երիտասարդ նկարիչ Սուրենը և բժշկուհի Մարգարիտ Ստեկնը, տարբեր խառնվածքի տեր մարդիկ են. «Աղջիկը աշխատանքի պաշտամունքով, անձնվիրությունն ու գութը կյանքի հիմք ընդունող լավատես մը, իդեալիստ մը: Սղան՝ նիցշեական հովերով, ուժն ու ռեալիզմը կյանքի հիմք բռնած, ուրիշ ամեն բան հեգնող հոգի մը»:
Սուրենը նկարիչ է, սակայն նա կորցնում է ստեղծագործելու բերկրանքը։ Ամեն ինչ հետզհետե փոխվում է բժշկուհի Մարգարիտ Ստեկնի հետ հանդիպումից։ Նկարիչն սկսում է այլ կերպ նայել կյանքին, նորից սկսում է ստեղծագործել, նկարում է Մարգարիտի դիմանկարը, որում ձգտում էր արտահայտել «Տենչ մը դուրս գալու աշխարհայինեն ու մարմնեղենեն, սովորականեն ու պայմանականեն, որոնում մը ավելի տևական, ավելի մնայուն, ավելի արժեքավոր նոր բանի մը. բուռն կարոտ երազանքի ու հափշտակության»<ref>Լևոն Շանթ, Ընտիր երկեր, Երևան, 1968, էջ XXI։</ref>։
Ստեղծագործական աշխատանքից ձանձրացած և հուսահատված երիտասարդ նկարիչը կորցնում է ստեղծագործելու բերկրանքը և հանգում մարդու ու անասունի նույնացման մտքին։ Բայց այդ հուսահատությունը երկար չի տևում. խելացի ու հմայիչ աղջկա մտերիմ զրույցների մթնոլորտում նա ազատագրվում է նիցշեական հովերից, թոթափում հոգեկան թմրությունը, ու նրա հայացքի առաջ Ստեկնի կերպարանքով նորից բարձրանում է մարդն իր անբասիր գեղեցկությամբ: Սուրենին հիացնում են Ստեկնը ու բոլոր նրանք, ովքեր ունեն հավատ ապագայի, հավատ մարդկության, հավատ իրենց դերի, գործի և իդեալի հանդեպ: Մարդու գեղեցկությամբ հմայված նկարիչը նորից սկսում է ստեղծագործել ինքնամոռաց հափշտակությամբ: Ստեղծելով Ստեկնի դիմանկարը, Սուրենը ձգտում է արտահայտել՝ «տենչ մը դուրս գալու աշխարհայինեն ու մարմնեղենեն, սովորականեն ու պայմանականեն, որոնում մը ավելի տևական, ավելի մնայուն, ավելի արժեքավոր նոր բանի մը. բուռն կարոտ երազանքի ու հափշտակության»<ref>Լևոն Շանթ, Ընտիր երկեր, Երևան, 1968, էջ XXI։</ref>։
 
== Ծանոթագրություններ ==

Նավարկման ցանկ