«Հին աստվածներ (դրամա)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 4. Տող 4.
Պիեսի գործողությունները կատարվում են «Հազարամյակ մը մեզմե առաջ»։
Պիեսի գործողությունները կատարվում են «Հազարամյակ մը մեզմե առաջ»։


Միջավայրը Սևանի հինավուրց կղզին է, ջրի կապույտ շերտով մեծ աշխարհից անջատված անապատը, ուր չկան կյանքի լույսերն ու ստվերները, չկան իսկական կրքեր ու բախումներ: Այստեղ ծվարել են մարդիկ, որոնք հանուն անդրաշխարհային երանության դատապարտված են մաքառելու իրենց մարդկային էության դեմ: Բայց ջերմեռանդ աղոթքներով և խնկի բույրով արտաքին աշխարհը չի մոռացվում, մարդու մեջ չի մեռնում մարդկայինը, աշխարհիկ կյանքը հարատևում է Կույր վանականի կրոնական մոլեգնության, Աբեղայի հիվանդ ու անարատ սիրո և վանականների գիշերային տեսիլներում:
«Հին աստվածների» կերպարները ապրում են երկու աշխարհում՝ իրականության և մտապատրանքի: Առաջինը աղքատ ու խեղճ անապատն է. երկրորդը՝ այդ խեղճությունից ծնված շքեղ ու հոգեթով երազը, մարդկային կյանքով ապրելու անհուն կարոտը:
Սևանա լճի կղզում իշխանուհի Մարիամի միջոցներով եկեղեցի է կառուցվում։ Եկեղեցու վանահայրը սպասում է շինարարության ավարտին, որ ի վերջո կարողանա նվիրվել Աստծո Երկնավոր իշխանության փառաբանմանը։
Սևանա լճի կղզում իշխանուհի Մարիամի միջոցներով եկեղեցի է կառուցվում։ Եկեղեցու վանահայրը սպասում է շինարարության ավարտին, որ ի վերջո կարողանա նվիրվել Աստծո Երկնավոր իշխանության փառաբանմանը։



09:42, 11 Օգոստոսի 2015-ի տարբերակ

Հին աստվածներ, Լևոն Շանթի դրամաներից, որ գրել է 1909 թ., տպագրել 1912 թ.։ Բեմադրվել է և մինչև օրս ընդգրկված է Հայաստանի տարբեր թատրոնների խաղացանկերում[1]։ Պիեսի հիման վրա Գևորգ Արմենյանն ստեղծել է համանուն օպերան։

Սյուժեն

Պիեսի գործողությունները կատարվում են «Հազարամյակ մը մեզմե առաջ»։

Միջավայրը Սևանի հինավուրց կղզին է, ջրի կապույտ շերտով մեծ աշխարհից անջատված անապատը, ուր չկան կյանքի լույսերն ու ստվերները, չկան իսկական կրքեր ու բախումներ: Այստեղ ծվարել են մարդիկ, որոնք հանուն անդրաշխարհային երանության դատապարտված են մաքառելու իրենց մարդկային էության դեմ: Բայց ջերմեռանդ աղոթքներով և խնկի բույրով արտաքին աշխարհը չի մոռացվում, մարդու մեջ չի մեռնում մարդկայինը, աշխարհիկ կյանքը հարատևում է Կույր վանականի կրոնական մոլեգնության, Աբեղայի հիվանդ ու անարատ սիրո և վանականների գիշերային տեսիլներում: «Հին աստվածների» կերպարները ապրում են երկու աշխարհում՝ իրականության և մտապատրանքի: Առաջինը աղքատ ու խեղճ անապատն է. երկրորդը՝ այդ խեղճությունից ծնված շքեղ ու հոգեթով երազը, մարդկային կյանքով ապրելու անհուն կարոտը: Սևանա լճի կղզում իշխանուհի Մարիամի միջոցներով եկեղեցի է կառուցվում։ Եկեղեցու վանահայրը սպասում է շինարարության ավարտին, որ ի վերջո կարողանա նվիրվել Աստծո Երկնավոր իշխանության փառաբանմանը։

Իշխանուհու եղբայրն իր դստեր հետ լաստով գալիս է տեսնելու քրոջ կառուցած եկեղեցին։ Փոթորկված լիճը շրջում է լաստը և միայն երիտասարդ աբեղայի անձնազոհության շնորհիվ իշխանի դուստրը փրկվում է խեղդվելուց։

Այդ օրվանից երիտասարդ աբեղան կորցնում է իր հոգու և մարմնի խաղաղությունը. իշխանի դուստրը՝ Սեդան, արթմնի, թե երազում, որպես տեսիլք հաճախ հայտնվում է աբեղային և կանչում դեպի աշխարհիկ կյանք։ Իրական Սեդային ընթերցողը չի տեսնում: Դրամայում հայտվող Սեդան Աբեղայի երևակայության ծնունդն է, նրա երկրորդ էությունը, ինչպես Վանահոր երկրորդ էությունն է Ճերմակավորը:

Աբեղան մոլորված է։ Նա օգնություն է խնդրում վանահորից, բայց վանահայրը տեսել է իրեն համախոհ և «հոգու թռիչք ունեցող մի հոգևորականի ուստի աբեղայի ճշմարիտ ճանապարհից խոտորվելն ու տառապելը մեծ ցավ է պատճառում նրան»: Վանահոր վիճակն ավելի է ծանրանում, երբ իշխանուհին խոսում է սկիզբ առած, բայց ճակատագրի բերումով խաթարված սիրո մասին, որը սակայն երկուսի հոգում էլ դեռ չի մարել։ Վանահայրը դժվարությամբ խոստովանում է իրեն, որ իրոք, այդ եկեղեցին նվիրված է իր՝ Հովհաննես անունով նախկին երիտասարդին և իշխանուհու՝ Մարիամ անունով նախկին օրիորդի սիրուն, որը դեռ վառվում է երկուսի հոգում էլ, ինչպես մոխրի տակ թաքնված կրակ։ Կամքի մեծագույն լարումով վանահայրը փորձում է խեղդել իր մեջ դեռ չմարած սիրո շունչը և անմնացորդ նվիրվել Աստծուն՝ քանդելով մեղավոր սիրո հիշատակի համար կառուցված եկեղեցին և կառուցելով նորը՝ ազատ հոգու և ազատ մտքի հիմքով։

Սակայն զուր են վանահոր ջանքերը։ Նրա ողբերգությունն ավելի է թանձրանում, երբ չկարողանալով դիմադրել աշխարհիկ կյանքի ու իր տեսիլքների հերոսուհու կանչերին՝ գնալ դեպի ԱՐԵՎԸ, աբեղան իրեն նետում է լիճը, իսկ մինչ այդ իրեն հավատարիմ վանականները հրաժարվել էին քանդել արդեն կառուցված եկեղեցին ու կառուցել նորը։

Հուսահատ ու մերժված, սակայն իր ոգեղեն մտքերից չհրաժարվող վանահայրը հեռանում է կղզուց, գնում փնտրելու այն վայրը և մարդկանց, որոնք կհասկանան և կօգնեն կառուցելու ԻՐ ԵԿԵՂԵՑԻՆ, որի «Հիմքը իմ բանականությունս պիտի ըլլա, սյուները՝ իմ կամքս, ու գմբեթն ալ ըլլալու է հավատս»։

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ