«Հին աստվածներ (դրամա)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 8. Տող 8.
Իշխանուհու եղբայրն իր դստեր հետ լաստով գալիս է տեսնելու քրոջ կառուցած եկեղեցին։ Փոթորկված լիճը շրջում է լաստը և միայն երիտասարդ աբեղայի անձնազոհության շնորհիվ իշխանի դուստրը փրկվում է խեղդվելուց։
Իշխանուհու եղբայրն իր դստեր հետ լաստով գալիս է տեսնելու քրոջ կառուցած եկեղեցին։ Փոթորկված լիճը շրջում է լաստը և միայն երիտասարդ աբեղայի անձնազոհության շնորհիվ իշխանի դուստրը փրկվում է խեղդվելուց։

Այդ օրվանից երիտասարդ աբեղան կորցնում է իր հոգու և մարմնի խաղաղությունը. իշխանի դուսրը՝ Սեդան, արթմնի, թե երազում, որպես տեսիլք հաճախ հայտնվում է աբեղային և կանչում դեպի աշխարհիկ կյանք։
Այդ օրվանից երիտասարդ աբեղան կորցնում է իր հոգու և մարմնի խաղաղությունը. իշխանի դուստրը՝ Սեդան, արթմնի, թե երազում, որպես տեսիլք հաճախ հայտնվում է աբեղային և կանչում դեպի աշխարհիկ կյանք։ Իրական Սեդային ընթերցողը չի տեսնում: Դրամայում հայտվող Սեդան Աբեղայի երևակայության ծնունդն է, նրա երկրորդ էությունը, ինչպես Վանահոր երկրորդ էությունն է Ճերմակավորը:

Աբեղան մոլորված է։ Նա օգնություն է խնդրում վանահորից, բայց վանահայրը տեսել է իրեն համախոհ և «հոգու թռիչք ունեցող մի հոգևորականի ուստի աբեղայի ճշմարիտ ճանապարհից խոտորվելն ու տառապելը մեծ ցավ է պատճառում նրան»: Վանահոր վիճակն ավելի է ծանրանում, երբ իշխանուհին սկիզբ առած, բայց ճակատագրի բերումով խաթարված սիրուն, որը սակայն երկուսի հոգում էլ դեռ չի մարել։
Աբեղան մոլորված է։ Նա օգնություն է խնդրում վանահորից, բայց վանահայրը տեսել է իրեն համախոհ և «հոգու թռիչք ունեցող մի հոգևորականի ուստի աբեղայի ճշմարիտ ճանապարհից խոտորվելն ու տառապելը մեծ ցավ է պատճառում նրան»: Վանահոր վիճակն ավելի է ծանրանում, երբ իշխանուհին խոսում է սկիզբ առած, բայց ճակատագրի բերումով խաթարված սիրո մասին, որը սակայն երկուսի հոգում էլ դեռ չի մարել։
Վանահայրը դժվարությամբ խոստովանում է իրեն, որ իրոք, այդ եկեղեցին նվիրված է իր՝ Հովհաննես անունով նախկին երիտասարդին և իշխանուհու՝ Մարիամ անունով նախկին օրիորդի սիրուն, որը դեռ վառվում է երկուսի հոգում էլ, ինչպես մոխրի տակ թաքնված կրակ։

Կամքի մեծագույն լարումով վանահայրը փորձում է խեղդել իր մեջ դեռ չմարած սիրո շունչը և անմնացորդ նվիրվել Աստծուն՝ քանդելով մեղավոր սիրո հիշատակի համար կառուցված եկեղեցին և կառուցելով նորը՝ ազատ հոգու և ազատ մտքի հիմքով։

09:29, 11 Օգոստոսի 2015-ի տարբերակ

Հին աստվածներ, Լևոն Շանթի դրամաներից, որ գրել է 1909 թ., տպագրել 1912 թ.։ Բեմադրվել է և մինչև օրս ընդգրկված է Հայաստանի տարբեր թատրոնների խաղացանկերում[1]։ Պիեսի հիման վրա Գևորգ Արմենյանն ստեղծել է համանուն օպերան։

Սյուժեն

Պիեսի գործողությունները կատարվում են «Հազարամյակ մը մեզմե առաջ»։

Սևանա լճի կղզում իշխանուհի Մարիամի միջոցներով եկեղեցի է կառուցվում։ Եկեղեցու վանահայրը սպասում է շինարարության ավարտին, որ ի վերջո կարողանա նվիրվել Աստծո Երկնավոր իշխանության փառաբանմանը։

Իշխանուհու եղբայրն իր դստեր հետ լաստով գալիս է տեսնելու քրոջ կառուցած եկեղեցին։ Փոթորկված լիճը շրջում է լաստը և միայն երիտասարդ աբեղայի անձնազոհության շնորհիվ իշխանի դուստրը փրկվում է խեղդվելուց։

Այդ օրվանից երիտասարդ աբեղան կորցնում է իր հոգու և մարմնի խաղաղությունը. իշխանի դուստրը՝ Սեդան, արթմնի, թե երազում, որպես տեսիլք հաճախ հայտնվում է աբեղային և կանչում դեպի աշխարհիկ կյանք։ Իրական Սեդային ընթերցողը չի տեսնում: Դրամայում հայտվող Սեդան Աբեղայի երևակայության ծնունդն է, նրա երկրորդ էությունը, ինչպես Վանահոր երկրորդ էությունն է Ճերմակավորը:

Աբեղան մոլորված է։ Նա օգնություն է խնդրում վանահորից, բայց վանահայրը տեսել է իրեն համախոհ և «հոգու թռիչք ունեցող մի հոգևորականի ուստի աբեղայի ճշմարիտ ճանապարհից խոտորվելն ու տառապելը մեծ ցավ է պատճառում նրան»: Վանահոր վիճակն ավելի է ծանրանում, երբ իշխանուհին խոսում է սկիզբ առած, բայց ճակատագրի բերումով խաթարված սիրո մասին, որը սակայն երկուսի հոգում էլ դեռ չի մարել։ Վանահայրը դժվարությամբ խոստովանում է իրեն, որ իրոք, այդ եկեղեցին նվիրված է իր՝ Հովհաննես անունով նախկին երիտասարդին և իշխանուհու՝ Մարիամ անունով նախկին օրիորդի սիրուն, որը դեռ վառվում է երկուսի հոգում էլ, ինչպես մոխրի տակ թաքնված կրակ։ Կամքի մեծագույն լարումով վանահայրը փորձում է խեղդել իր մեջ դեռ չմարած սիրո շունչը և անմնացորդ նվիրվել Աստծուն՝ քանդելով մեղավոր սիրո հիշատակի համար կառուցված եկեղեցին և կառուցելով նորը՝ ազատ հոգու և ազատ մտքի հիմքով։

Սակայն զուր են վանահոր ջանքերը։ Նրա ողբերգությունն ավելի է թանձրանում, երբ չկարողանալով դիմադրել աշխարհիկ կյանքի ու իր տեսիլքների հերոսուհու կանչերին՝ գնալ դեպի ԱՐԵՎԸ, աբեղան իրեն նետում է լիճը, իսկ մինչ այդ իրեն հավատարիմ վանականները հրաժարվել էին քանդել արդեն կառուցված եկեղեցին ու կառուցել նորը։

Հուսահատ ու մերժված, սակայն իր ոգեղեն մտքերից չհրաժարվող վանահայրը հեռանում է կղզուց, գնում փնտրելու այն վայրը և մարդկանց, որոնք կհասկանան և կօգնեն կառուցելու ԻՐ ԵԿԵՂԵՑԻՆ, որի «Հիմքը իմ բանականությունս պիտի ըլլա, սյուները՝ իմ կամքս, ու գմբեթն ալ ըլլալու է հավատս»։

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ