«Շավարշ Քոչարյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 98. Տող 98.
== Շքանշաններ ==
== Շքանշաններ ==


1986թ. - ԽՍՀՄ Պատվո նշան շքանշան։
*1986թ. - ԽՍՀՄ Պատվո նշան շքանշան։
*2011թ. - ԼՂՀ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշան

* 2011թ. - [[Մխիթար Գոշի մեդալ]]<ref>[http://www.president.am/hy/decrees/item/670/Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին]</ref>։
2011թ. - ԼՂՀ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշան

2011թ. - [[Մխիթար Գոշի մեդալ]]<ref>[http://www.president.am/hy/decrees/item/670/Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին]</ref>։


== Այլ ==
== Այլ ==

19:49, 8 Օգոստոսի 2015-ի տարբերակ

Շավարշ Միքայելի Քոչարյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ
2008 - Առ այսօր
 
Մասնագիտություն՝ դիվանագետ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր Ապրիլի 3, 1948
Ծննդավայր Երևան, Հայկական ՍՍՀ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Հայաստան
 
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ և Մխիթար Գոշի մեդալ

Շավարշ Քոչարյան, հայ քաղաքական գործիչ, դիվանագետ, ՀՀ Գերագույն խորհրդի, ՀՀ Ազգային ժողովի 1-ին, 2-րդ և 3-րդ գումարումների պատգամավոր։ 2008 թվականից՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ։

Կյանքը

Ծնվել է 1948թ., ապրիլի 3-ին ք. Երևանում։

1971թ. ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը՝ ինժեներ-մաթեմատիկոսի մասնագիտությամբ։

1975թ. ավարտել է Մոսկվայի Գենետիկայի Համամիութենական Գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրան, մոլեկուլյար գենետիկի մասնագիտությամբ։

1977թ. Մոսկվայում պաշտպանել է Կենսաբանական գիտությունների թեկնածուի թեզը «Գենետիկա» մասնագիտությամբ։

Հեղինակ կամ համահեղինակ է 100-ից ավելի գիտական աշխատությունների և 30-ից ավելի տարբեր երկրներում արտոնագրված (այդ թվում ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) գյուտերի։

Աշխատանքային գործունեությունը

  • 1971 - 1972թթ. աշխատել է Գենետիկայի Համամիութենական Գիտահետազոտական ինստիտուտի Չարենցավանի մասնաճյուղում՝ որպես ավագ լաբորանտ։
  • 1976 - 1981թթ. աշխատել էՀԽՍՀ ԳԱ Փորձարարական կենսաբանության ինստիտուտում (Երևան) և ՀԽՍՀ ԳԱ Մանրէաբանության ինստիտուտում (Աբովյան)` որպես կրտսեր գիտաշխատող։
  • 1981 - 1990թթ. աշխատել է Երևանի կենսատեխնոլոգիայի ինստիտուտում` որպես ավագ գիտաշխատող, լաբորատորիայի վարիչ, բաժնի վարիչ։
  • 1990, 1995, 1999 և 2003 թվականներին ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր։
  • 1990 - 1995թթ. հանդիսացել է ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, «Ազգային ժողովրդավարներ» պատգամավորական խմբի նախագահ։
  • 1992 - 1995թթ. և 1999 - 2003թթ. հանդիսացել է ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ։
  • 1995 - 1999թթ. հանդիսացել է ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, Ազգային Ժողովրդավարական միության (ԱԺՄ) խմբակցության քարտուղար։
  • 1999 - 2003թթ. զբաղեցրել է ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը։
  • 1999 - 2003թթ. հանդիսացել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ։
  • 2003-ից հանդիսացել է ԱԺ Եվրաինտեգրման ժամանակավոր հանձնաժողովի և Սոցիալական, առողջապահության ու բնության պահպանության հարցերի հանձնաժողովի անդամ։
  • 2003 - 2005թթ. հանդիսացել է ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ։
  • 2008թ. օգոստոսի 2-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ[1]

Հասարակական-քաղաքական գործունեությունը

1988 - 1990թթ. հանդիսացել է Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից։

1991 - 2001թթ.` ԱԺՄ հիմնադիր անդամ, 1992 - 1993թթ.` ԱԺՄ վարչության նախագահ։

1999-ից «Ժողովրդավարություն. իրավական և քաղաքական վերլուծությունների կենտրոն» ՀԿ անդամ է։

2000 - 2003թթ. հանդիսացել է Երևանի Ճարտարագիտական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ։

2001-ից՝ Ազգային Ժողովրդավարական կոսակցության (ԱԺԿ) հիմնադիր անդամ, ԱԺԿ վարչության նախագահ։

2000-ից «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի անդամ է։

2005-ից Եվրոպայի Խորհրդի քաղաքական դասընթացների Երևանյան դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ է, դասավանդում է նույն դպրոցում։

2007թ. հուլիսից ղեկավարում է «Ժողովրդավարություն և քաղաքակրթություն» ՀԿ-ն։

2009թ. Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ։

Շքանշաններ

  • 1986թ. - ԽՍՀՄ Պատվո նշան շքանշան։
  • 2011թ. - ԼՂՀ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշան
  • 2011թ. - Մխիթար Գոշի մեդալ[2]։

Այլ

Օտար լեզուներ՝ ռուսերեն, անգլերեն

Այրի է, ունի երկու զավակ, չորս թոռնիկ։

Աղբյուրներ

Նախորդող
Վազգեն Մանուկյան
"Ազգային ժողովրդավարական միություն" կուսակցության նախագահ
Շավարշ Քոչարյան

1992 - 1993
Հաջորդող
Վազգեն Մանուկյան
Նախորդող
-
ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Շավարշ Քոչարյան

25 հունիսի 1999 - 12 հունիսի 2003
Հաջորդող
Հրանուշ Հակոբյան
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
Ազգային ժողովրդավարական կուսակցության նախագահ
Շավարշ Քոչարյան

2001-
Հաջորդող
-

Ծանոթագրություններ