«Դերասան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎Պատմությունը: վերջակետների ուղղում, փոխարինվեց: ը: → ը։ oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1. Տող 1.
'''Դերասանն''' անձ է ով խաղում է դրամատիկական կամ կատակերգական ստեղծագործություններում և աշխատում է կինոյում, թատրոնում, հեռուստատեսությունում, ռադիոյում կամ այլ նման հաստատություններում։<ref>
'''Դերասանն''' անձ է, ով խաղում է դրամատիկական կամ կատակերգական ստեղծագործություններում և աշխատում է կինոյում, թատրոնում, հեռուստատեսությունում, ռադիոյում կամ այլ նման հաստատություններում։<ref>
{{cite web|url=http://www.prospects.ac.uk/cms/ShowPage/Home_page/Explore_types_of_jobs/Types_of_Job/p!eipaL?state=showocc&pageno=1&idno=465|title=Actor: Job description and activities|publisher=Prospects UK|accessdate=2009 թ․ փետրվարի 12|last=|first=}}</ref>
{{cite web|url=http://www.prospects.ac.uk/cms/ShowPage/Home_page/Explore_types_of_jobs/Types_of_Job/p!eipaL?state=showocc&pageno=1&idno=465|title=Actor: Job description and activities|publisher=Prospects UK|accessdate=2009 թ․ փետրվարի 12|last=|first=}}</ref>



16:54, 7 Օգոստոսի 2015-ի տարբերակ

Դերասանն անձ է, ով խաղում է դրամատիկական կամ կատակերգական ստեղծագործություններում և աշխատում է կինոյում, թատրոնում, հեռուստատեսությունում, ռադիոյում կամ այլ նման հաստատություններում։[1]

Տերմինաբանություն

1660 թ. հետո առաջին անգամ սկսեցին օգտագործել դերասան և դերասանուհի տերմինները։ Օրինակ անգլիացիներն այդ բառը փոխառել են ֆրանսերենից։[2] Դերասան բառն առաջ բնորոշում էր բեմի վրա գործող անձ՝ անկախ սեռական պատկանելիությունից։ Բայց հասարակական կյանքում մեծ տարածում գտավ դերասանուհի տերմինը, որը բնորոշում էր կոնկրետ իգական սեռի ներկայացուցիչներին։[2] Գործնականում դերասանուհի տերմինը մեծ կիրառում գտավ 1950-1960 թթ., երբ կանանց ներդրումն արդեն էական էր մշակույթում։[3] Այնուհետև մրցանակաբաշխությունների ժամանակ սկսեց օգտագործվել դերասանուհի տերմինը՝ բնորոշելու համար կին հաղթողներին։[4]

Պատմությունը

Դերասաններ Ջիմ Բրոչուն և Սթիվ Շալչլին Մեծ ձայնը. Աստված և Մերմանը թատերական ներկայացմանը։

Դերասանական խաղի ամենաառաջին գրանցված դեպքը վերաբերում է մ.թ.ա. 534 թ. (թեև օրացույցների բազմաթիվ փոփոխությունների պատճառով կոնկրետ ժամանակ նշելը դժվար է), երբ հույն դերասան Թեփսիսը ելույթ ունեցավ Դիոնիոսի թատրոնում և դարձավ առաջին հայտնի մարդը, ով պատմական կերպար էր բեմադրել։ Մինչ Թեփսիսի դերը պատմությունը արձանագրել է միայն երգիչներ, պարողներ և մեկնաբաններ։ Թեփսիսի պատվին դերասաններին հաճախ անվանում են Թեփսիաներ։ Թատերական լեգենդները մինչև հիմա էլ հավատացնում են, որ Թեփսիսը մինչ այժմ գոյություն ունի որպես ոգի, և թատերական անհաջողություններից շատերը վերագրվում են նրա ուրվականի միջամտությանը։

Դերասաններն վաղ միջնադարում ավանդաբար բարձր կարգավիճակ չունեին։ Նրանք թատերական խմբերով անընդհատ շրջագայում էին և մարդկանց վստահությանը չէին արժանանում։ Եվրոպայի շատ վայրերում դերասանները նույնիսկ քրիստոնեական կանոններով չէին հուղարկավորվում, և այդ դարաշրջանում համարում էին, որ դերասանները դատապարտված են նման ճակատագրի։ Այդ բացասական կարծիքը շարունակվում էր մինչև XIX դարասկիզբ, իսկ դրանից հետո դերասան մասնագիտությունը դարձավ ամենահարգված և ամենատարածված մասնագիտություններից մեկը արվեստի բնագավառում։[5]

Հղումներ

  1. «Actor: Job description and activities». Prospects UK. Վերցված է 2009 թ․ փետրվարի 12-ին.
  2. 2,0 2,1 «actress, n.». Oxford English Dictionaryedition=3. Oxford, England: Oxford University Press. November 2010. «Although actress remains in general use, actor is increasingly preferred for performers of both sexes as a gender-neutral term.»
  3. Goodman, Lizbeth; Holledge, Julie (1998). The Routledge reader in gender and performance. New York: Routledge. էջեր 8, 93. ISBN 0-415-16583-0.
  4. Linden, Sheri (18 January 2009). «From actor to actress and back again». Entertainment. Los Angeles Times. Վերցված է 2009 թ․ մարտի 14-ին. «It would be several decades before the word "actress" appeared -- 1700, according to the Oxford English Dictionary, more than a century after the word "actor" was first used to denote a theatrical performer, supplanting the less professional-sounding "player."»
  5. Wilmeth, Don B.; Bigsby, C.W.E. (1998). The Cambridge history of American theatre. Cambridge, U.K.: Cambridge University Press. էջեր 449–450. ISBN 978-0-521-65179-0. {{cite book}}: Cite has empty unknown parameter: |coauthors= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դերասան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դերասան» հոդվածին։