«Կորիզակիսում»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ը , ձ → ը, ձ (10) oգտվելով ԱՎԲ
Replacing Animal_cell_cycle.svg with File:Animal_cell_cycle-en.svg (by CommonsDelinker because: File renamed: File renaming criterion #4: Приведение к един
Տող 1. Տող 1.
[[Պատկեր:Animal cell cycle.svg|350px|մինի|աջից|Միտոզ]]
[[Պատկեր:Animal cell cycle-en.svg|350px|մինի|աջից|Միտոզ]]
'''Կորիզակիսում''', '''կարիոկենեզ''' կամ '''միտոզ''', [[բջիջ|բջջի]] անուղղակի բաժանում, որի դեպքում [[կորիզ (բջիջ)|կորիզ]]ում և [[ցիտոպլազմա]]յում տեղի են ունենում մի շարք միմյանց հաջորդող, կանոնավոր գործընթացներ, որոնք ի վերջո բերում են բջջի գենետիկական նյութի հավասար բաշխմանը առաջացած դուստր բջիջների միջև։ Վերոհիշյալ բոլոր պրոցեսներն ընթանում են միտոտիկ ցիկլի ընթացքում։ Կորիզակիսումը օնտոգենեզի կարևոր գործընթացներից մեկն է։ Միտոտիկ բաժանումը ապահովում է բազմաբջիջ էուկարիոտ օրգանիզմների աճը հյուսվածքային բջիջների հաշվին։
'''Կորիզակիսում''', '''կարիոկենեզ''' կամ '''միտոզ''', [[բջիջ|բջջի]] անուղղակի բաժանում, որի դեպքում [[կորիզ (բջիջ)|կորիզ]]ում և [[ցիտոպլազմա]]յում տեղի են ունենում մի շարք միմյանց հաջորդող, կանոնավոր գործընթացներ, որոնք ի վերջո բերում են բջջի գենետիկական նյութի հավասար բաշխմանը առաջացած դուստր բջիջների միջև։ Վերոհիշյալ բոլոր պրոցեսներն ընթանում են միտոտիկ ցիկլի ընթացքում։ Կորիզակիսումը օնտոգենեզի կարևոր գործընթացներից մեկն է։ Միտոտիկ բաժանումը ապահովում է բազմաբջիջ էուկարիոտ օրգանիզմների աճը հյուսվածքային բջիջների հաշվին։
*Հնարավոր է դառնում որոշել քրոմոսոմների չափսերը, ձևը, կառուցվածքը, քանակաը։ Յուրաքանչյուր քրոմոսոմ երկարավուն, խիտ մարմնիկ է, որը կազմված է սեղմվածքներով միմյանցից սահմանազատված մի քանի մասերից։ Տարբերում են ''առաջնային սեղմվածքը'' կամ ''ցենտրօմերը''({{lang-el|μερος}}-մաս)։ Ցենտրմերն այն տեղն է, որին բաժանման յամանակ միանում են բայանման իլիկի թելիկները։ Քրոմոսոմի վրա կառող է լինել երկրորդային սեղմվածք։
*Հնարավոր է դառնում որոշել քրոմոսոմների չափսերը, ձևը, կառուցվածքը, քանակաը։ Յուրաքանչյուր քրոմոսոմ երկարավուն, խիտ մարմնիկ է, որը կազմված է սեղմվածքներով միմյանցից սահմանազատված մի քանի մասերից։ Տարբերում են ''առաջնային սեղմվածքը'' կամ ''ցենտրօմերը''({{lang-el|μερος}}-մաս)։ Ցենտրմերն այն տեղն է, որին բաժանման յամանակ միանում են բայանման իլիկի թելիկները։ Քրոմոսոմի վրա կառող է լինել երկրորդային սեղմվածք։

11:25, 1 Օգոստոսի 2015-ի տարբերակ

Միտոզ

Կորիզակիսում, կարիոկենեզ կամ միտոզ, բջջի անուղղակի բաժանում, որի դեպքում կորիզում և ցիտոպլազմայում տեղի են ունենում մի շարք միմյանց հաջորդող, կանոնավոր գործընթացներ, որոնք ի վերջո բերում են բջջի գենետիկական նյութի հավասար բաշխմանը առաջացած դուստր բջիջների միջև։ Վերոհիշյալ բոլոր պրոցեսներն ընթանում են միտոտիկ ցիկլի ընթացքում։ Կորիզակիսումը օնտոգենեզի կարևոր գործընթացներից մեկն է։ Միտոտիկ բաժանումը ապահովում է բազմաբջիջ էուկարիոտ օրգանիզմների աճը հյուսվածքային բջիջների հաշվին։

  • Հնարավոր է դառնում որոշել քրոմոսոմների չափսերը, ձևը, կառուցվածքը, քանակաը։ Յուրաքանչյուր քրոմոսոմ երկարավուն, խիտ մարմնիկ է, որը կազմված է սեղմվածքներով միմյանցից սահմանազատված մի քանի մասերից։ Տարբերում են առաջնային սեղմվածքը կամ ցենտրօմերը(հուն․՝ μερος-մաս)։ Ցենտրմերն այն տեղն է, որին բաժանման յամանակ միանում են բայանման իլիկի թելիկները։ Քրոմոսոմի վրա կառող է լինել երկրորդային սեղմվածք։
  • Յուրաքանչյուր քրոմոսոմ բաղկացած է պարուրաձև ոլորված ԴՆԹ-ի երկու թելից (մոլեկուլ) ,որոնք կոչվում են քրոմատիդներ կամ դուստր քրոմոսոմներ։

Բջջի կենսական կամ միտոտիկ ցիկլում տարբերում են.

  1. ինտերֆազ կամ նախապատրաստական շրջան. դա երկու բաժանումների միջև ընկաց ժամանակահատված է, որի ընթացքում բջիջն աճում է, գործում և նախապատրաստվում բաժանման,
  2. բջջի բուն բաժանման շրջան։

Բջջի բուն բաժանումը ընթանում է միմյանց հաջորդող չորս փուլերով՝ պրոֆազ, մետաֆազ, անաֆազ, թելոֆազ։

Պրոֆազ

Պրոֆազ

Պրոֆազի ժամանակ քրոմոսոմները սկսում են պարուրվել, կարճանալ և հաստանալ, հետագայում նրանք ընդունում են բարակ թելի տեսք, և պրոֆազի վերջում բոլոր քրոմոսոմները լավ տեսանելի են դառնում լուսաըին մանրադիտակի տակ։ Այդպիսի փաթեթավորման հետևանքով ԴՆԹ-ից տեղեկատվության արտագրումը դադարում է։ Քրոմոսոմների պարուրումը պարտադիր է դուստր բջիջների միջև ժառանգական ինֆորմացիայի հաջող բայանում իրականացնելու համար։

  • Պրոֆազի ժամանակ ցենտրոիլները (իսկ դրանք յուրաքանչյուր բջջում երկուսն են ) իրարից հեռանում են դեպի բջջի հակադիր բևեռները, և դրանց միջև գոյանում է բաժանման իլիկ։ Պրոֆազի վեջում կորիզաթաղանթը լուծվում է, իսկ քրոմոսոմներն ազատ դասավորվում են ցիտոպլազմայի մեջ, կորիզակները վերանում են։

Մետաֆազ

Մետաֆազ

Մետաֆազում քրոմոսոմների պարուրումը և հաստացումը ավելի է արտահայտվում. նրանք տեղաշարժվում են բջջի հասարակածային շրջան՝ առաջացնելով հասարակածային թիթեղիկ։ Քրոմոսոմներն առաջացնում են մետաֆազային թիթեղ, և յուրաքանչյուր քրոմոսոմին կենտրոնական մասում (ցենտրոմներ) կպչում է իլիկի թելիկներից մեկը։ Յուրաքանչյուր քրոմոսոմում տեղի է ունենում բաժանում՝ քրոմատիդների միմյանցից առանձնացում։


Երբ բոլոր քրոմոսոմները կպած են լինում բաժանման իլիկի թելիկներին, յուրաքանչյուր քրոմոսոմի քրոմատիդները սկսում են միմյանցից հեռանալ դեպի բջջի բևեռները, մեկ բևեռին մոտենում է մի քրոմատիդ, հակադիր բևեռին՝ մյուսը։

Անաֆազ

Անաֆազ

Անաֆազում քրոմատիդները (դուստր քրոմոսոմները) տարամիտվում են դեպի բջջի բևեռները։ Քրոմոսոմների շարժումն իրականանում է բաժանման իլիկների շնորհիվ, որոնք կծկվում են և դուստր քրոմոսոմներին փգում բջջի հասարակածից դեպի բևեռները։ Քրոմոսոմների շարժման ընթացքեւմ օգտագործվում է ԱԵՖ-ի էներգիան։

Թելոֆազ

Թելաֆազ

Միտոզի վեջի փուլը թելոֆազն է։ Թելոֆազում բջջի բևեռներին մոտեցած քրոմոսոմներն սկսում են ապապարուրվել, դրանք երկար թելիկների տեսք են ընդունում և միահյուսվում իրար, որը բնորոշ է չբաժանվող կորիզին։ Դուստր կորիզներում նորից կորիզաթաղանթ է գոյանում, ձևավորվում են կորիզակները և լրիվ վերականգնվում է ինտերֆազին բնորոշ կորիզի կառուցվածքը։ Թելոֆազի ընթացքում տեղի է ունենում նաև ցիտոպլազմայի բայանում՝ ցիտոկինեզ, որի հետևանքով բջջաթաղանթի բաժանման արդյունքում երկու դուստր բջիջներն անջատվում են միմյանցից։ Այս բջիջներն լրիվ կերպով նման են մայր բջջին։

Միտոզի կենսաբանական նշանակությունը

  1. Դուստր բջիջները ստանում են նույն ժառանգական տեղեկատվությունը և նույն քրոմոսոմային հավաքակազմը։
  2. Քրոմոսոմները դուստր բջիջներին բաշխված են հավասարաչափ։
  3. Միաբջիջ օրգանիզմների և անսեռ բազմացող օրգանների բազմացումը տեղի է ունենում միտոզով։
  4. Միտոզի շնորհիվ ապահովում է քրոմոսոմների հաստատուն թիվը։
  5. Միտոզը ընկած է օրգանիզմի աճի, զարգացման, բազմացման ժամանակ ինրպես նաև ռեգեներացիայի հիմքում

Մարմնի կորցրած կամ վնասված մասի վերականգնումը կոչվում է ռեգեներացիա։

Գրականություն

  • «Կենսաբանություն» Մ. Սիսակյան
  • «Կենսաբանություն» Ս.Գևորգյան, Դ.Դանիելյան, Հ.Եսայան