«Ժան Տեր-Մերկերյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 54. Տող 54.
[[Կատեգորիա:Հայ ջութակահարներ]]
[[Կատեգորիա:Հայ ջութակահարներ]]
[[Կատեգորիա:ՀՀ ժողովրդական արտիստներ]]
[[Կատեգորիա:ՀՀ ժողովրդական արտիստներ]]
[[Կատեգորիա:Մարսել քաղաքում ծնվածներ]]

14:40, 22 Հուլիսի 2015-ի տարբերակ

Ժան Երվանդի Տեր-Մերկերյան
Բնօրինակ անունֆր.՝ Jean Ter-Merguerian
Ի ծնե անունֆր.՝ Grégoire Jean Ter Merguerian[1]
Ծնվել էհոկտեմբերի 5, 1935 (88 տարեկան)
Մարսել
ԵրկիրՖրանսիա
Մահացել էսեպտեմբերի 29, 2015(2015-09-29)[1] (79 տարեկան)
12th arrondissement of Marseille, Մարսել[1]
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունջութակահար, ուսուցիչ և երաժշտության ուսուցիչ
Գործիքներջութակ
Գործունեություն1946-ից առայսօր
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունConservatoire à rayonnement régional de Marseille?, Մոսկվայի կոնսերվատորիա և Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան
Պարգևներ
 Jean Ter-Merguerian Վիքիպահեստում

Ժան Երվանդի Տեր-Մերկերյան (ֆր.՝ Jean Ter-Merguerian, ծնվ.` 1935, հոկտեմբերի 5, Մարսել, Ֆրանսիա), ֆրանսահայ ջութակահար, Հայաստանի ժողովրդական արտիստ (1971)[2][3][4]։

Կենսագրություն

Ժան Տեր-Մերկերյանը ծնվել է Մեծ եղեռնից փրկված և Մարսելում ծնված ծնողների ընտանիքում: 11 տարեկանում ավարտել է Մարսելի կոնսերվատորիան, որից մեկ տարի անց նույն քաղաքում տվել է իր առաջին մենահամերգը` կատարելով Ֆելիքս Մենդելսոնի և Անտոնիո Վիվալդիի ջութակի կոնցերտները նվագախմբի հետ։

1948 թվականին ընտանիքի հետ ներգաղթել է Հայաստան, որտեղ հանդես է եկել Մենդելսոնի և Լալոյի կոնցերտներով: Ժանի ուսուցիչներն են լինում հայրը` Երվանդը, Կարպ Դոմբաևը (Երևանի պետական կոնսերվատորիայում սովորելու տարիներին) և Դավիդ Օյստրախը (Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրայում սովորելու ժամանակ):

Պրահայում (1956) և Փարիզում (1961, Մարգերիտ Լոնգի և Ժակ Տիբոյի անվան մրցույթում) Ժանն արժանում է առաջին մրցանակի: Նրան առաջարկում են մնալ Մոսկվայում, բայց նա վերադառնում է Երևան, սկսեց դասավանդել Կոմիտասի անվան կոնսերվատորիայում (1964-1979) և ելույթներ ունենում Հայաստանի տարբեր շրջաններում, ԽՍՀՄ բազմաթիվ քաղաքներում:

1971 թվականին արժանանում է ժողովրդական արտիստի կոչման։

Դիրիժոր Միքայել Մալունցյանի հետ կատարել է Բախի, Մոցարտի, Բեթհովենի, Սիբելիուսի, Բարտոկի, Շոստակովիչի, Պրոկոֆևի և այլոց կոնցերտները:

1981 թվականին նա վերադառնում է Մարսել, 1982-ից սկսում դասավանդել կոնսերվատորիայում (1984-ից` պրոֆեսոր) և հանդես գալիս մենահամերգներով։

Մրցանակներ

  • Սլավիկի և Օնդրժիչեկի անվան մրցույթ (1956, Պրահա, 2-րդ մրցանակ)
  • Չայկովսկու անվան մրցույթ (1958, Մոսկվա, 1-ին կարգի դիպլոմ)
  • Լոնգի և Տիբոյի անվան մրցույթ (1961, Փարիզ, 1-ին մրցանակ)
  • Եղիսաբեթ թագուհու անվան մրցույթ (1963, Բրյուսել, 9-րդ մրցանակ)
  • Հայաստանի պետական մրցանակ (1977)

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 Fichier des personnes décédées
  2. interview with Jean Ter-Merguerian, Asparez, 17 April 2013.
  3. AVproduction, Jean Ter-Merguerian, violinist - photo gallery
  4. Armenian Celebrities: Jean Ter-Merguerian, violinist


Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։