«Արա Գևորգյան»–ի խմբագրումների տարբերություն
չ →Կենսագրություն: վերջակետների ուղղում, փոխարինվեց: մ: → մ։ (5) oգտվելով ԱՎԲ |
չ կետադրական, փոխարինվեց: → |
||
Տող 18. | Տող 18. | ||
Սովորել է [[Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց]]ում։ 1970-1980 թթ. սովորել է Երևանի թիվ 8 գեղարվեստի ուսումնարանում, 1983-1987 թթ.` [[Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտ|Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ]]ի կուլտուրայի ֆակուլտետի փողային գործիքների և էստրադային բաժնում։ 1987-1989 թթ. նույն ինստիտուտում դասավանդել է դիրիժորություն և հանդիսացել ինստիտուտի երաժշտական խմբի ղեկավարը։ 1992-1999 թթ. եղել է [[Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն|Հայաստանի Ազգային հեռուստատեսության]] «3-րդ ալիք» ծրագրի երաժշտական ղեկավարը։ 1983 թվականից նվագել է «Ռալլի» նվագախմբում, մասնակցել է մի շարք փառատոների բազմաթիվ երկրներում։ |

2001 թվականին հեղինակային համերգ է ունեցել Հայաստանում` Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակի առթիվ։ |
2001 թվականին հեղինակային համերգ է ունեցել Հայաստանում` Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակի առթիվ։ 2005 թվականին, [[Հայոց Մեծ Եղեռն]]ի 90-ամյակի առթիվ, նրա գրած «Ադանա» երգը թարգմանվել և ձայնագրվել է 20 լեզուներով ու հնչել [[Ծիծեռնակաբերդ]]ում` տարբեր երկրներից ժամանած հայտնի երգիչների կատարմամբ։ Հետագայում ակցիան շարունակվել է [[ԱՄՆ]]-ի քաղաքներում։ 2005 թվականին հիմնադրել է 40 երաժիշտներից բաղկացած ժողովրդական գործիքների նվագախումբ, որը հետագայում դարձել է Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբ։ |
||
Գրել է տարբեր ֆիլմերի երաժշտություն` «Քրմուհի», «Խնկարկում», «Յար խուշտա» և այլն, ներկայացումների` «Բարի գալուստ», «Կռունկներ ետ դարձեք» և այլն, աշխարհի տարբեր սպորտային միջոցառումների համար։ Ընտրվել է Կանադայի միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի անդամ։ |

16:05, 16 Հուլիսի 2015-ի տարբերակ
Արա Գևորգյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 19, 1960 (64 տարեկան) Երևան, Հայաստան Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և Հայաստան |
Ժանրեր | Պոպ, Ժողովրդական, Fusion |
Մասնագիտություն | երաժիշտ |
Գործիքներ | դաշնամուր |
Գործունեություն | 1983–ներկա |
Աշխատավայր | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Կրթություն | Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց և Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Պարգևներ | |
Ara Gevorgyan Վիքիպահեստում |
Արա Գևորգյան (1960, ապրիլի 19, Երևան), հայ երաժիշտ, երգահան, երաժշտական պրոդյուսեր։ ՀՀ վաստակավոր արտիստ (2004)[1]։
ՀՀ ժողովրդական երգչուհի Վալյա Սամվելյանի որդին է։
Կենսագրություն
Սովորել է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում։ 1970-1980 թթ. սովորել է Երևանի թիվ 8 գեղարվեստի ուսումնարանում, 1983-1987 թթ.` Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի փողային գործիքների և էստրադային բաժնում։ 1987-1989 թթ. նույն ինստիտուտում դասավանդել է դիրիժորություն և հանդիսացել ինստիտուտի երաժշտական խմբի ղեկավարը։ 1992-1999 թթ. եղել է Հայաստանի Ազգային հեռուստատեսության «3-րդ ալիք» ծրագրի երաժշտական ղեկավարը։ 1983 թվականից նվագել է «Ռալլի» նվագախմբում, մասնակցել է մի շարք փառատոների բազմաթիվ երկրներում։
2001 թվականին հեղինակային համերգ է ունեցել Հայաստանում` Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակի առթիվ։ 2005 թվականին, Հայոց Մեծ Եղեռնի 90-ամյակի առթիվ, նրա գրած «Ադանա» երգը թարգմանվել և ձայնագրվել է 20 լեզուներով ու հնչել Ծիծեռնակաբերդում` տարբեր երկրներից ժամանած հայտնի երգիչների կատարմամբ։ Հետագայում ակցիան շարունակվել է ԱՄՆ-ի քաղաքներում։ 2005 թվականին հիմնադրել է 40 երաժիշտներից բաղկացած ժողովրդական գործիքների նվագախումբ, որը հետագայում դարձել է Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբ։
Գրել է տարբեր ֆիլմերի երաժշտություն` «Քրմուհի», «Խնկարկում», «Յար խուշտա» և այլն, ներկայացումների` «Բարի գալուստ», «Կռունկներ ետ դարձեք» և այլն, աշխարհի տարբեր սպորտային միջոցառումների համար։ Ընտրվել է Կանադայի միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի անդամ։
Ունի խաղալիքների մեծ հավաքածու[2]։
Ձայներիզներ
- «Օվկիանոսից այն կողմ», 1995
- «Նոստալջի», 1997
- «Անի», 1999
- «Խոր Վիրապ», 2001
- «Վաղարշապատ», 2009 (ԱՄՆ)
Պարգևներ
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2002
- ՀՀ վաստակավոր արտիստ, 2004
- «Համերաշխություն» շարժման կողմից ճանաչվել է «Տարվա ամենահամերաշխ մարդ», 2009
- ՌԴ «Միխայիլ Լոմոնոսով» պատվո շքանշան
- Երևանի քաղաքապետի մեդալ
- Մոսկվայում «Կարոտ» փառատոնի մեդալ
- «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե մեդալ
- Հայաստանի ազգային օլիպիական կոմիտեի օրհներգի երաժշտությունը հեղինակելու համար` պարգևատրվել է «Հրանտ Շահինյան» ոսկե մեդալով