«Գաբրիել Այվազյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 25. Տող 25.
* Միքայելյան Վ., Ղրիմի հայկական գաղութի պատմություն, 1801–1917, Ե., 1970։
* Միքայելյան Վ., Ղրիմի հայկական գաղութի պատմություն, 1801–1917, Ե., 1970։
* {{գիրք|հեղինակ = |մաս = |վերնագիր = Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան |պատասխանատու = |հրատարակություն = |վայր = Երևան |հրատարակչություն = «Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ» |թվական = 2002 |հատոր = | հղում = http://araratian-tem.am/media/Qrist.%20Hayast..pdf | էջերի թիվ = 1076 |էջ = 42-43 |սերիա = |ISBN = 5-89700-016-6|տպաքանակ =}}
* {{գիրք|հեղինակ = |մաս = |վերնագիր = Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան |պատասխանատու = |հրատարակություն = |վայր = Երևան |հրատարակչություն = «Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ» |թվական = 2002 |հատոր = | հղում = http://araratian-tem.am/media/Qrist.%20Hayast..pdf | էջերի թիվ = 1076 |էջ = 42-43 |սերիա = |ISBN = 5-89700-016-6|տպաքանակ =}}

== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}


{{DEFAULTSORT:Այվազյան, Գաբրիել}}
{{DEFAULTSORT:Այվազյան, Գաբրիել}}

12:00, 10 Հուլիսի 2015-ի տարբերակ


Գաբրիել Այվազյան
Դիմանկար
Ծնվել էմայիսի 10 (22), 1812[1]
ԾննդավայրԹեոդոսիա, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էապրիլի 8 (20), 1880[1] (67 տարեկան)
Մահվան վայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[1]
ԳերեզմանՍուրբ Գևորգ եկեղեցի
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ֆրանսիա և  Իտալիայի թագավորություն
Ազգությունհայ
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի[1] և Հայ Կաթողիկէ Եկեղեցի[1]
ԿրթությունՍուրբ Ղազար կղզի[1]
Մասնագիտությունվանական, պատմաբան, թարգմանիչ, բանասեր, հասարակական գործիչ, ուսուցիչ և քահանա
ԱշխատավայրՌափայելյան վարժարան[1], Բազմավեպ[1], Սամուել-Մուրատ վարժարան[1], Հայկազյան վարժարան[1], Մասյաց աղավնի[1] և Խալիբյան վարժարան[1]
Զբաղեցրած պաշտոններգլխավոր խմբագիր, գլխավոր խմբագիր և տնօրեն

Գաբրիել Գևորգի Այվազյան (ռուս.՝ Гаврии́л Константи́нович Айвазо́вский Գավրիիլ Կոստանդինի Այվազովսկի, 10.5.1812, Թեոդոսիա – 8.4.1880, Թիֆլիս), եկեղեցական և հասարակական գործիչ, բանասեր-պատմաբան, մանկավարժ, թարգմանիչ։ Մխիթարյան միաբանության անդամ (1830), վարդապետ (1834), եպիսկոպոս (1867), արքեպիսկոպոս (1871)։ Ծովանկարիչ Հ. Այվազովսկու եղբայրը։

Գործունեություն

Նախնական կրթությունը ստացել է Թեոդոսիայի հայկական ծխական դպրոցում, ապա՝ Ղարասուբազարի հայ կաթոլիկական դպրատանը։ 1826-ին ուղարկվել է Ս. Ղազար (Վենետիկ), ուսանել մխիթարյանների մոտ։ 1830-ից վարել է միաբանության ընդհանուր քարտուղարի պաշտոնը։ 1842–48-ին դասավանդել է Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում։ 1843-ին հիմնադրել և մինչև 1848-ը խմբագրել է առաջին հայագիտական հանդեսը՝ «Բազմավեպը»։ 1848–56-ին՝ Փարիզի Մուրադյան վարժարանի տնօրեն, հայոց լեզվի և պատմության ուսուցիչ։ Գժտվելով մխիթարյանների հետ՝ 1856-ին նորից դարձել է դեպի Հայ առաքելական եկեղեցի, Փարիզում Սարգիս Թեոդորյան և Ա. Գալֆայան վարդապետների հետ հիմնադրել ու ղեկավարել Հայկազյան վարժարանը, 1856–58-ին խմբագրել և հրատարակել «Մասյաց աղավնի» հանդեսը։ 1858-ին վերադարձել է Ռուսաստան, նշանակվել Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմի առաջնորդ, թեմական կենտրոնը Քիշնևից տեղափոխել Թեոդոսիա՝ ռուսահայ համայնքների և արևմտահայերի հետ շփումներն առավել դյուրացնելու անհրաժեշտությամբ։ 1858-ին ռուսական կառավարության բարոյական և նյութական աջակցությամբ և մեծահարուստ Հ. Խալիբյանի միջոցներով Թեոդոսիայում հիմնադրել է Խալիբյան վարժարանը (որի տեսուչն էր 1858–65-ին), այստեղ էլ շարունակել է հրատարակել (մինչև 1865-ը) «Մասյաց աղավնին»։ Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսի հրավերով Այվազյանը կարգվել է Գևորգյան ճեմարանի տեսուչ (1874–76) և Վիրահայոց թեմի առաջնորդ (1876–80)։

Պատմաբանասիրական և թարգմանական բնույթի աշխատություններից բացի հեղինակել է կրոնաբարոյական գործեր՝ «Պատմութիւն վարուց տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի» (1854), «Միջակ վարդապետարան ուղղափառ հաւատոյ Հայաստանեայց եկեղեցւոյ» (1858), «Դասագիրք քրիստոնէական վարդապետութեան ըստ ուղղափառ հավատոյ Հայաստանեայց» (1875), «Նիկոլ Եպիսկոպոս և Պատմութիւն դարձին հայկազանց Լեհաստանի ի կաթոլիկութիւն» (1877) ևն։ Այվազյանի հոգևոր-եկեղեցական գործունեությունը բնորոշվել է հասարակական-ազգային աշխարհիկ խնդիրների լայն ընդգրկմամբ։ 1856-ից ի վեր պայքարել է կաթոլիկության դեմ, այն համարել վնասաբեր հայ ազգի և եկեղեցու համար։ Այվազյանի հասարակական, մանկավարժական և գրական գործունեության նպատակն էր ժողովրդին ազգային ոգով կրթելը, նրան ազգային եկեղեցու շուրջը համախմբելով՝ հայ մշակույթի զարգացմանը սատարելը։ Ըստ Այվազյանի՝ հոգևորականության կարևորագույն պարտականությունը ժողովրդին լուսավորելն է, իսկ ազգապահպանության ամենահզոր լծակը ազգային դավանանքն է, Հայ եկեղեցու ինքնուրույնությունը։ Այվազյանի ազգային-եկեղեցական և մշակութա-կրթական գործունեությունը, ինչպես նաև ռուսական կողմնորոշումը առաջ են բերել հայ որոշ խմբավորումների ներկայացուցիչների բացասական վերաբերմունքը. առիթը դեռևս Լազարյանների՝ կաթողիկոսության համար Այվազյանի թեկնածությունն առաջադրելու մտադրությունն էր։ Վեճերը սաստկացել են Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմի եկեղեցական գումարները ուսումնական նպատակներով օգտագործելու, Հ. Խալիբյանին պաշտպանելու և աշխարհիկ գործերով զբաղվելու պատճառով։ Դրանք ի վերջո դադարել են թեմակալի աթոռից Այվազյանի հեռանալով (1867) և Խալիբյան ուսումնարանի փակվելով (1871)։

Աշխատություններ

  • Համառօտ պատմութիւն ռուսաց, Վենետիկ-Ս. Ղազար, 1836։
  • Պատմութիւն օսմանեան պետութեան, հ. 1, 2, Վնտ., 1841։
  • Ուրուագիծ ոգւոյ և ընթացից Մխիթարեան միաբանութեան Վենետիկոյ, Փարիզ, 1857։
  • Խանգարմունք հայկաբանութեան ի հնումն և ի նորումս, Թեոդոսիա, 1869։
  • Հազար և մի առակաւոր բանք ազգայինք և օտարք, ԿՊ, 1874։

Գրականություն

  • Հ. Բարսեղ Սարգիսեան, Երկհարիւրամեայ գրականական գործունէութիւն և նշանաւոր գործիչներ Վենետկոյ Մխիթարեան Միաբանութեան, Վենետիկ-Ս. Ղազար, 1905, էջ 145-160։
  • Նալբանդյան Մ., Երկու տող, ԵԼԺ, հ. 4, Ե., 1983։
  • Կարինյան Ա., Ակնարկներ հայ պարբերական մամուլի պատմության, հ. 2, Ե., 1960։
  • Հովհաննիսյան Ա., Նալբանդյանը և նրա ժամանակը, հ. 1, Ե., 1955։
  • Միքայելյան Վ., Ղրիմի հայկական գաղութի պատմություն, 1801–1917, Ե., 1970։
  • , Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, ««Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ»», 2002, էջ 42-43 — 1076 էջ։

Ծանոթագրություններ