«Հրաչյա Ռոստոմյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 52. Տող 52.


{{Տեղեկաքարտ Հաջորդականություն
{{Տեղեկաքարտ Հաջորդականություն
| Նախորդող = [[Արթուր Բ. Պետրոսյան]]
| Նախորդող = [[Արթուր Պետրոսյան (պետական գործիչ)|Արթուր Պետրոսյան]]
| Հաջորդող = [[Յուրի Վարդանյան]]
| Հաջորդող = [[Յուրի Վարդանյան]]
| Ցուցակ = ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար<br>Հրաչյա Ռոստոմյան
| Ցուցակ = ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար<br>Հրաչյա Ռոստոմյան

11:47, 10 Հուլիսի 2015-ի տարբերակ

Հրաչյա Դավթի Ռոստոմյան (1981թ., մարտի 3, Երևան), ՀՀ պետական և մարզական գործիչ, ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար։

Կրթություն

  • 1998-2003 թվականներին - սովորել և ավարտել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ատամնաբուժական ֆակուլտետը՝ բժիշկ ատամնաբույժ-թերապևտի մասնագիտացմամբ։
  • 2003-2006 թվականներին - սովորել և ավարտել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրան՝ ստոմատոլոգ-օրթոպեդի որակավորմամբ։
  • 2006-2010 թվականներին- սովորել և ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինտիտուտի մարզաառողջարարական ֆակուլտետը՝ մարզիչ-մանկավարժի որակավորմամբ։

Աշխատանքային գործունեություն

  • 1997-1999 թվականներին - «Անի 90» ՍՊԸ ապրանքագետ։
  • 2003 վականին- թիվ 5 մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկայի բժիշկ-ինտերն։
  • 2006-2008 թվականներին- դասախոսել է Երևանի պետական բժշկական համալսարանում։
  • 2006–2009թթ. - Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ֆիզդաստիարակության ամբիոնի լաբորանտ։
  • 2008–2009թթ. - Կենտրոն համայնքի ավագանու անդամ։
  • 2006թ. մարտի 12-ից՝ ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ։
  • 2010 թվականից - ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար։
  • 2012 թ. հունիսի 16-ին ՀՀ Նախագահի հրամանգրով նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար։

Երկար տարիներ խաղացել է բասկետբոլի Հայաստանի հավաքականի կազմում, մասնակցել է միջազգային մրցաշարերի։ Մի շարք գիտամեթոդական հոդվածների հեղինակ, ՀԱՕԿ-ի տեղեկագրի համահեղինակ։

Պարգևներ և կոչումներ

Պարգևատրվել է.

  • ՀԱՕԿ «Հրանտ Շահինյան» մեդալով,
  • ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան», «Զինվոր հայրենյաց» մեդալներով,
  • Երևանի պետական բժշկական համալսարանի 75-ամյակին նվիրված ոսկե մեդալով,
  • ՀՀ Նախագահի շնորհակալագրով։
  • Պահեստի լեյտենանտ։
  • ՀՀ սպորտի վարպետ։
  • Միջազգային կարգի մրցավար։

Անկուսակցական է

Ամուսնացած է։

Նախորդող
ՀՀ Բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ
Հրաչյա Ռոստոմյան

2006 -
Հաջորդող
Նախորդող
Արմեն Գրիգորյան
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար
Հրաչյա Ռոստոմյան

2010
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է
Նախորդող
Արթուր Պետրոսյան
ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար
Հրաչյա Ռոստոմյան

16 հունիսի 2012—8 մայիսի 2013
Հաջորդող
Յուրի Վարդանյան