«Ջաջուռ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 64. Տող 64.
| կայքի լեզու =
| կայքի լեզու =
}}
}}
'''Ջաջուռ''', գյուղ [[Հայաստան]]ի [[Շիրակի մարզ]]ում, մարզկենտրոնից 12 կմ հյուսիս-արևելք։
'''Ջաջուռ''', գյուղ [[Հայաստան]]ի [[Շիրակի մարզ]]ում, մարզկենտրոնից 15 կմ հյուսիս-արևելք։
[[Պատկեր:Jajur 2.JPG|մինի|300px|[[Մինաս Ավետիսյան|Մինասի]] հոր՝ Կարապետ Ավետիսյանի գերեզմանը Ջաջուռի գերեզմանատանը]]
[[Պատկեր:Jajur 2.JPG|մինի|300px|[[Մինաս Ավետիսյան|Մինասի]] հոր՝ Կարապետ Ավետիսյանի գերեզմանը Ջաջուռի գերեզմանատանը]]



10:42, 1 Հուլիսի 2015-ի տարբերակ

Գյուղ
Ջաջուռ
Ջաջուռ գյուղը
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Հիմնադրված է1828 թ.
Մակերես24.7 կմ²
ԲԾՄ1700 մ
Կլիմայի տեսակլեռնային
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն972[1] մարդ (2012)
Ազգային կազմհայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 312 [2]
Փոստային ինդեքս2114
Ջաջուռ (Հայաստան)##
Ջաջուռ (Հայաստան)

Ջաջուռ, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, մարզկենտրոնից 15 կմ հյուսիս-արևելք։

Մինասի հոր՝ Կարապետ Ավետիսյանի գերեզմանը Ջաջուռի գերեզմանատանը

Կլիմա

Գյուղը տեղադրված է Շիրակի լեռնաշղթայի արևմտյան ստորոտում՝ ծովի մակարդակից 1700 մ բարձրության վրա։ Ունի ցուրտ կլիմա, սակավ տեղումներ։ Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։ Տարեկան տեղումների քանակը 600-700 մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններն են։ Ունի կրաքարի, սև տուֆի պաշարներ, որոնք ունեն արդյունաբերական նշանակություն, կան նաև գորշ ածխի պաշարներ։

Պատմություն

Գտնվում է Գյումրիի տարածաշրջանում, մարզկենտրոնից գտնվում է 15 կմ հեռավորության վրա։ Հիմնադրվել է 1828 թվականին։ 1896-1898թ. կառուցվել է Ջաջուռի թունելը։ Նախկինում ունեցել է Ճաճուռ, Շատջուր անվանումները։ Շաղիկ է վերանվանվել 1991 թ-ին։

Զինվորի արձան՝ այն նվիրված է 2-րդ Համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված և տուն չվերադարձած զինվորներին ու հերոսներին։

Գյուղում գործում է Մինաս Ավետիսյանի տուն–թանգարանը Ջաջուռում։ 1988 թվականի երկրաշարժից գյուղը հիմնովին ավերվեց, զոհվեցին 3 ուսուցիչ և 6 աշակերտ։ Քանդվեց նաև տուն–թանգարանը, որը վերաբացվեց 2005թ.–ին։ Ջաջուռի միջնակարգ դպրոցը կրում է Մինաս Ավետիսյանի անունը։

Բնակչություն

Նախնիները 1828 թ.-ին գաղթել են Արևմտյան Հայաստանի Մուշ, Կարս, Էրզրում, Խնուս բնակավայրերից։

Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 712 մարդ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 49%, կանայք՝ 51%։ Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ.

  • մինչաշխատունակներ՝ 20%
  • աշխատունակներ՝ 56%
  • հետաշխատունակներ՝ 24%

Ջաջուռի ազգաբնակչության փոփոխությունը.[3]

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 486 1517 797 1092 815 887 742 563 824 886

Տնտեսություն

Ջաջուռի ջրամբար Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ և բանջարաբուծությամբ։ Ունի 103 տնտեսություն։

Գյուղատնտեսություն

Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է։ Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով 347 հա։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, խոտհարքեր, արոտավայրեր՝ կազմելով համապատասխանաբար 70, 72, 1183 հեկտար։ Մշակում են հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաներ, պտուղներ։ Նախկինում համեմատաբար մեծ մակերես են զբաղեցրել շաքարի ճակնդեղի ցանքերը, որոնք կրճատվել են երկրաշարժի արդյունքում Սպիտակի գործարանի փլուզման պատճառով։ Զբաղվում են նաև անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։

Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը։

Պատմամշակութային կառույցներ

Ջաջուռում կա XIX դարի գերեզմանոց և XX դարի կիսակառույց եկեղեցի։

Գյուղում կա XIII դարի Սուրբ Աստվածածին եկեղեցի։ Գյուղը զգալի տուժել է 1988 թ.-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից։

Հայտնի մարդիկ

Ջաջուռ գյուղում ծնվել են նկարիչ Մինաս Ավետիսյանը և բանաստեղծ Աշոտ Ավդալյանը։

Պատմամշակութային կառույցներ

Գյուղում կա՝ միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, պոլիկլինիկա, բուժկետ, կապի հանգույց, արհեստական ջրամբար։

Տես նաև

Տեղեկություններ

  • Հեռավորությունը Երևանից՝ 145 կմ
  • Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 15 կմ
  • Բնակչության զբաղմունքը՝ հողագործություն և անասնապահություն
  • Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով՝ 90% խմելու ջուր, 100% ոռոգման ջուր
  • Ունի դպրոց՝ 250 աշակերտական տեղով (146 աշակերտ)
  • Ունի Բուժկետ [4]

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

  1. ԱՎԾ տվյալներ
  2. http://www.cfoa.am/HTML/option/7.htm
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 168» (PDF). Վերցված է 2014 Մայիսի 8-ին.
  4. Հայաստանի համայնքների միություն, Ջաջուռ, Շիրակ