«Սողք»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Առանց խմբագրման ամփոփման
(ՀՍՀ կաղապարի լրացում)
'''Սողք''', նյութերի, հաստատուն բեռնվածքի կամ մեխանիկական [[լարում|լարման]] ազդեցությամբ ժամանակի ընթացքում պինդ մարմնի պլաստիկ [[դեֆորմացիա]]յի դանդաղ աճ։ Սողքի հատկությամբ այս կամ այն չափով օժտված են բոլոր պինդ մարմինները՝ թե բյուրեղային, թե ամորֆ։ [[Մետաղներ]]ում և [[համաձուլվածքներ]]ում սողքը հիմնականում դիտվում է բարձր [[ջերմաստիճան]]ների դեպքում։ [[Պլաստմասսա]]ներում, [[բետոն]]ում և այլ նյութերում այն ի հայտ է գալիս նույնիսկ սենյակի ջերմաստիճանի պայմաններում։ Սողքի մասին հիմնական տեղեկություններն ստացվում են հաստատուն բեռնվածքի ներգործությամբ ձգման և սեղմման ստանդարտ փորձարկումերից։ Սողքը բնութագրվում է, այսպես կոչված, սողքի [[կոր]]ով, որը տալիս է դեֆորմացիայի կախումը ժամանակից՝ հաստատուն ջերմաստիճանի և բեռնվածքի դեպքում։ Միշտ չէ, որ սողքի պրոցեսն ընթանում է նշված [[սխեմա]]յի համաձայն։ Կարող է բացակայել կորի 1-ին կամ 3-րդ հատվածը, 1-ին կարող է հաջորդել 3-րդը։ Երբեմն դիտվում է նյութի ավելի բարդ վարք։ Սողքի ֆիզիկական [[մեխանիզմ]]ը նույնն է, ինչ պլաստիկության մեխանիզմը։ [[Կոնստրուկցիա]]ների և [[մեքենա]]ների նյութերի սողքի հաշվարկների ժամանակ որպես հիմնական բնութագիր ծառայում է սողքի սահմանը՝ այն առավելագույն լարումը, որի դեպքում դեֆորմացիայի ընդհանուր մեծությունը չի գերազանցում թույլատրելի արժեքը (որոշակի ջերմաստիճանի դեպքում)։
 
{{ՀՍՀ|հոդված=Ծաղկունյաց լեռնաշղթաՍողք|հատոր=10|էջ=498|url=https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_10.djvu/498}}
 
[[Կատեգորիա:Նյութագիտություն]]
8988

edits

Նավարկման ցանկ