«Սրտի իշեմիկ հիվանդություն»–ի խմբագրումների տարբերություն
+ 2 կատեգորիաներ, ± 2 կատեգորիաներ ՀոթՔաթ գործիքով |
No edit summary |
||
Տող 1. | Տող 1. | ||
{{Տեղեկաքարտ Հիվանդություն}} |
|||
'''Սրտի իշեմիկ հիվանդություն''' (ՍԻՀ), պսակային հիվանդություն, [[սիրտ-անոթային համակարգ]]ի տարածված հիվանդություն։ Տերմինն առաջարկել է [[Առողջապահության համաշխարհային կազմակերպություն|Առողջապահության համաշխարհային կազմակերպության]] փորձագետների կոմիտեն ([[1962]] |
'''Սրտի իշեմիկ հիվանդություն''' (ՍԻՀ), պսակային հիվանդություն, [[սիրտ-անոթային համակարգ]]ի տարածված հիվանդություն։ Տերմինն առաջարկել է [[Առողջապահության համաշխարհային կազմակերպություն|Առողջապահության համաշխարհային կազմակերպության]] փորձագետների կոմիտեն ([[1962]] թ.)։ |
||
== Հիվանդության առաջացման պատճառները == |
== Հիվանդության առաջացման պատճառները == |
||
Տող 16. | Տող 17. | ||
== Բուժումը == |
== Բուժումը == |
||
Պսակային արյան շրջանառության վերականգնում կամ լավացում, աթերոսկլերոզի կանխում, [[ |
Պսակային արյան շրջանառության վերականգնում կամ լավացում, աթերոսկլերոզի կանխում, [[սիրտ|սրտի]] ռիթմի և հաղորդականության խանգարման վերացում, [[Արյան շրջանառություն|արյան շրջանառության]] կարգավորում, առողջարանային բուժում (օրինակ, [[Արզնի]])։ Վերոհիշյալ միջոցառումները խիստ անհատական են, հաշվի են առնվում հիվանդի աշխատանքի ու [[կենցաղ]]ի պայմանները և հիվանդության ընթացքի յուրահատկությունները։ |
||
== Կանխարգելումը == |
== Կանխարգելումը == |
||
[[Կյանք]]ի և աշխատանքային պայմանների նորմալացում, հանգստի ռեժիմի կարգավորում, ֆիզիկական և հոգեկան ծանրաբեռնվածության վերացում։ |
[[Կյանք]]ի և աշխատանքային պայմանների նորմալացում, հանգստի ռեժիմի կարգավորում, ֆիզիկական և հոգեկան ծանրաբեռնվածության վերացում։ |
||
== Ծանոթագրություններ == |
|||
{{ծանցանկ}} |
|||
{{Արտաքին հղումներ}} |
|||
{{ՀՍՀ}} |
{{ՀՍՀ}} |
||
[[Կատեգորիա:Հիվանդություններ այբբենական կարգով]] |
|||
[[Կատեգորիա:Սրտաբանություն]] |
[[Կատեգորիա:Սրտաբանություն]] |
||
[[Կատեգորիա:Անոթային հիվանդություններ]] |
[[Կատեգորիա:Անոթային հիվանդություններ]] |
06:06, 18 Հունիսի 2015-ի տարբերակ
Սրտի իշեմիկ հիվանդություն | |
---|---|
Տեսակ | հիվանդություն |
Հիվանդության ախտանշաններ | Կրծքային հեղձուկ, հևոց, սրտխառնոց, գլխապտույտ, հոգնածություն և պարանոցի ցավ |
Բուժաքննություն | միոկարդի պերֆուզիայի պատկերավորում, սթրես էխոսրտագրություն, սրտի ՄՌՇ, ՀՇ կորոնարանգիոգրաֆիա և ֆիզիկական աշխատանքի ԷՍԳ |
Բժշկական մասնագիտություն | սրտաբանություն |
ՀՄԴ-9 | 410-414 |
ՀՄԴ-10 | I20-I25 |
Բուժում | Միջմաշկային կորոնար միջամտություն, ծխելուց հրաժարում, մարմնի քաշի կորուստ, Ֆիզիկական վարժություն, Աորտոկորոնար շունտավորման վիրահատություն և արյան հոսքի տրանսմիոկարդիալ վերականգնում |
Սրտի իշեմիկ հիվանդություն (ՍԻՀ), պսակային հիվանդություն, սիրտ-անոթային համակարգի տարածված հիվանդություն։ Տերմինն առաջարկել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների կոմիտեն (1962 թ.)։
Հիվանդության առաջացման պատճառները
Սրտի իշեմիկ հիվանդության հիմքում ընկած է սրտամկանի ախտահարումը, որը սրտամկանի թթվածնապահանջի և աթերոսկլերոտիկ փոփոխությունների ենթարկված պսակային զարկերակների թթվածնամատակարարման անհամապատասխանության հետևանք է։ Հիվանդության առաջացմանը նպասում են նաև պսակային զարկերակների գործունեության նյարդահումորալ կարգավորման խանգարումները և զարկերակների սպազմը։ Կարևոր դեր են կատարում նաև ռիսկի գործոնները (զարկերակային արյան ճնշման բարձրացում, ճարպային փոխանակության խանգարում, շաքարային հիվանդություն, ծխելը, բարձր կալորիականությամբ սննդի ընդունում և նստակյաց կյանք)։
Սրտի իշեմիկ հիվանդության ձևերը
Սրտի իշեմիկ հիվանդությունը լինում է հետևյալ ձևերի․
- սրտամկանի սուր ինֆարկտ,
- Սրտի իշեմիկ հիվանդության սուր և ենթասուր այլ ձևեր, սրտամկանի իշեմիա՝ մանրօջախային մեռուկացումով (այսպես կոչված՝ նախաինֆարկտային համախտանիշ),
- կրծքային հեղձուկ (ստենոկարդիա),
- անախտանշան Սրտի իշեմիկ հիվանդություն (հայտնաբերվում է էլեկտրասրտագրությամբ),
- քրոնիկական Սրտի իշեմիկ հիվանդություն (պսակային անոթների աթերոսկլերոզ և դրանով պայմանավորված կարդիոսկլերոզ)։
Ամենատարածված ձևը կրծքային հեղձուկն է։ Ըստ կլինիկական ընթացքի տարբերում են սուր Սրտի իշեմիկ հիվանդություն (օրինակ, սրտամկանի ինֆարկտ) և քրոնիկական (օրինակ, օջախային և տարածուն կարդիոսկլերոզ)։
Ըստ ընթացքի Սրտի իշեմիկ հիվանդությունը լինում է արագընթաց, որը դրսևորվում է կրկնակի և կրկնվող ինֆարկտների ձևով, և դանդաղընթաց՝ կրծքային հեղձուկի հազվադեպ նոպաներով, առիթմիայով, սրտային անբավարարության աստիճանաբար զարգացող երևույթներով։ Ախտորոշումը՝ հիվանդի հարցուփորձի (անամնեզ) տվյալներով, կլինիկական երևույթներով, գործիքային էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտության մեթոդներով (ֆիզիկական ծանրաբեռնվածություն, էխոկարդիոգրաֆիա, փորոքագրություն և այլն)։
Բուժումը
Պսակային արյան շրջանառության վերականգնում կամ լավացում, աթերոսկլերոզի կանխում, սրտի ռիթմի և հաղորդականության խանգարման վերացում, արյան շրջանառության կարգավորում, առողջարանային բուժում (օրինակ, Արզնի)։ Վերոհիշյալ միջոցառումները խիստ անհատական են, հաշվի են առնվում հիվանդի աշխատանքի ու կենցաղի պայմանները և հիվանդության ընթացքի յուրահատկությունները։
Կանխարգելումը
Կյանքի և աշխատանքային պայմանների նորմալացում, հանգստի ռեժիմի կարգավորում, ֆիզիկական և հոգեկան ծանրաբեռնվածության վերացում։
Ծանոթագրություններ
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |