«Արթուր Ալեքսանյան (Ամարասի Արթուր)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎Մարտական Ուղի: վերջակետների ուղղում, փոխարինվեց: վ: → վ։ (12) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1. Տող 1.
{{վիքիֆիկացում}}
== Կենսագրություն ==
{{անաղբյուր}}
'''Արթուր Արտյուշայի Ալեքսանյանը''' ծնվել Է 1957 թ. մայիսի 6-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Ստեփանակերտ քաղաքում։
'''Արթուր Արտյուշայի Ալեքսանյանը''' ծնվել Է [[1957]] թ. մայիսի 6-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Ստեփանակերտ քաղաքում։


== Մարտական Ուղի ==
== Մարտական Ուղի ==

10:57, 16 Հունիսի 2015-ի տարբերակ

Արթուր Արտյուշայի Ալեքսանյանը ծնվել Է 1957 թ. մայիսի 6-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Ստեփանակերտ քաղաքում։

Մարտական Ուղի

Ղարաբաղյան ժողովրդա-ազատագրական շարժման առաջին իսկ օրերից եղել է նրա ակտիվ մասնակիցների և կազմակերպիչների շարքերում։

1987թ. մի խումբ համախոհների հետ միասին զբաղվելում է Լեռնային Ղարաբաղի` Հայաստանի հետ միանալու կոչ անող պահանջի օգտին ստորագրություններ հավաքելու աշխատանքով։

1988թ. մասնակցություն է ցուցաբերում Ստեփանակերտում, Երևանում, Աբովյանում, Լենինականում և Չարենցավանում ցույցերի և գործադուլների կազմակերպմանը։ Սումգայիթյան և Բաքվի ջարդերից հետո ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում զբաղվում է փախստականների տեղափոխման, ընդունման և տեղավորման խնդիրներով։

1988թ. մարտին հիմնադրում է «Ամարաս» արցախյան բարեգործական միությունը, որի գործունեության բուն նպատակն էր ցուցաբերել հոգևոր, նյութական և բժշկական օգնություն բոլոր կարիքավորներին։

1988-1991թթ ընթացքում «Ամարասը» դարձավ մի այնպիսի խոշորագույն հասարակական կազմակերպություն, որի շնորհիվ Արցախում իրականացվում էին բազմաթիվ քաղաքական, ժողովրդա-տնտեսական և բարեգործական ծրագրեր։

«Ամարասում» իր գործունեության կարևորագույն նպատակն էր «Միացում» ընդհատակյա քաղաքական շտաբի (սպայակույտի) որոշումների կյանքի կոչումը։ Այն ներառում էր հետևյալ գործողությունները` ինքնապաշտպանության ջոկատների կազմավորումը, այդ ջոկատների ֆինանսավորումը և սպառազինումը, ինչպես նաև՝ Արցախի բոլոր շրջաններում գաղտնի նյութատեխնիկական բազաների ստեղծումը։ «Ամարաս» բարեգործական միության նախագահ Բորիս Դադամյանը և Արթուր Ալեքսանյանը ենթարկվում են մշտական հետապնդումների ԽՄ ՆԳ և Ազգային անվտանգության մարմինների կողմից։ Այնուհանդերձ, այս ամենը չի կոտրում իր մարտական ոգին։ Արթուր Ալեքսանյանը շարունակում է գնել զենք ու զինամթերք՝ օդային ճանապարհով տեղափոխելով այն Լեռնային Ղարաբաղի շրջաններ և Շահումյանի շրջան՝ գաղտնի փոխաբեռնման բազաների միջոցով։

1989թ. Սբ Էջմիածնում, ծանոթանալով Արքեպիսկոպոս Պարգև Սրբազանի հետ, ուժերի ներածին չափով սկսեց օգնել նրան Արցախյան Հայոց Թեմի ստեղծման գործին։ Այսպիսով, նա նշանակվում է Արցախյան Թեմի գործերի կառավարիչ։ Ստեղծելով նյութատեխնիկական բազա, ավտոպարկ և շինարարական բրիգադներ` Արթուր Ալեքսանյանը նախաձեռնում է Արցախի և Շահումյանի շրջանի եկեղեցիների շինարարական, վերագանգնողական աշխատանքները։ Վերականգնողական աշխատանքների արագ ընթացքը և Արցախում տեղի ունեցած առաջին եկեղեցական ծեսերը էլ ավելի են բարձրացնում ղարաբաղցիների ոգին իրենց ազգային ազատագրական պայքարում։ Գանձասարում մատուցված առաջին Պատարագը դարձավ ղարաբաղցիների առաջին մարտական և հոգևոր հաղթանակը։ Բոլորը շատ լավ գիտակցում էին, որ պատերազմը անխուսափելի է։ Ամեն ինչ տանում էր Խորհրդային Միության փլուզման, և անհրաժեշտ էր նախապատրաստել Արցախը ինքնապաշտպանության` Ադրբեջանի և Սովետական զորքերի կողմից հնարավոր գրոհները հետ մղելու նպատակով։ Այս ամենի համար անհրաժեշտ աշխատանքը տարվում էր նրա կողմից նաև Հայաստանում։ Արթուր Ալեքսանյանը գիտակցում էր, որ միայն հզոր Հայաստանը կարող է օգնել Արցախին։

Վազգեն Սարգսյանի ու Միշա Առաջնորդի հետ միասին նրանք զբաղվում են Հայաստանի անվերահսկելի մեկուսի մարտական ջոկատների միավորմամբ։ Սկզբում նրանց հաջողվում է ստեղծել «Մուշ» միավորված զինված ջոկատների շտաբը (սպայակույտը), որտեղ զբաղվում էին Արցախին վերաբերվող հարցերով։ Հետագայում այն վերակազմավորվեց «Երկրապահ» Կամավորական միության, որտեղ Արթուր Ալեքսանյանը գլխավորում է համանուն միության նախագահ Վազգեն Սարգսյանի տեղակալի պաշտոնը։ Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշման համաձայն ստեղծվում է ՀՀ Պաշտպանության Պետական Կոմիտե։

1991թ. մարտին Արթուր Ալեքսանյանը նշանակվում է ՀՀ Պաշտպանության Պետական Կոմիտեի Գլխավոր շտաբի պետի տեղակալ, ինչպես նաև՝ տնտեսական և մատակարարման բաժնի պետ։ Ողջ Հայաստանով մեկ ստեղծում է Պաշտպանության Կոմիտեի թիկունքային ապահովման համակարգ (կառուցվածք)։ Առաջին անգամ էր, որ նրանք սկսում են ինքնապաշտպանության ջոկատներին կենտրոնացված ձևով և ժամանակին ապահովել նյութատեխնիկական և ռազմական միջոցներով, որոնք գրանցված և հաշվառման մեջ էին ՀՀ, ԼՂՀ և Շահումյանի շրջանի Պետական Պաշտպանության Կոմիտեի Գլխավոր շտաբում։ Շուշիի գրավման նախօրյակին, թողնելով պաշտոնը, կամավոր մեկնում է Արցախ և նշանակվում է Ստեփանակերտ քաղաքի պաշտպանության բնագիծ 26-ի գումարտակի հրամանատարի տեղակալ։ Կարճ ժամանակում նրան հաջողվում է կազմակերպել թիկունքային տնտեսություն, կառուցել պաշտպանողական շինություններ ողջ պարագծով` Քեսալարից մինչև Արմենավան, ինչպես նաև՝ դաշտային հիվանդանոց, ճաշարան և, ամենագլխավորը, ճանապարհային հաղորդակցման ուղիներ։ Շուշի քաղաքի ազատագրումից հետո Արթուր Ալեքսանյանի հրամանատարությամբ ազատագրվում է Զառուսլու, Լեսոգոր բնակավայրերն ու Բերդաձորի երեք գյուղերը`ստեղծելով բարենպաստ պայմաններ Լաչինը ազատագրելու համար։

1992թ. կեսերին հակառակորդի լիամասշտաբ հարձակումները տագնապ է առաջացացնում բնակչության մեջ, որի հետևանքով նրանք դիմում էին փախուստի`լքելով իրենց տները։ Հակառակորդի ճնշումներից փախուստի էին դիմում նաև ջոկատները։ Հայտարարվում է ռազմական դրությունː

1992 թ. Մարտակերտ քաղաքի և Շահումյանի շրջանի անկումից հետո Արթուր Ալեքսանյանը նշանակվում է Հաթերքի կիրճի զինված ջոկատների համակարգող։ Արթուր Ալեքսանյանը պաշտպանության կազմակերպման նպատակով, հավաքում է տագնապի և խառնաշփոթույան մեջ հայտնված մարտիկներին, ուժ և տոկունություն քաջալերում նրանց ,ապա դիրքավորելով ջոկատները կասեցնում է մարտիկների փախուստը։

1993թ. գարնանը Արթուր Ալեքսանյանին և Մոնթե Մելքոնյանին հանձնարարվում է Քելբաջարի շրջանում` հակառակորդի թիկունքում, կազմակերպել հետախուզական գործողություններ։ Կարճ ժամանակահատվածում Արթուր Ալեքսանյանը և Մոնթե Մելքոնյանը կյանքի են կոչում վերը նշված առաջադրանքը։ Ադրբեջանական կողմի հետ հաշտության համաձայնագիր կնքելուց հետո, փոքր ինչ ապաքինված, Արթուր Ալեքսանյանը շարունակում է իր գործունեությունն արդեն Հայաստանումː

1994թ. մայիսին նշանակվում է ՀՀ ազգային անվտանգության վարչությանը կից` Հատուկ Մարտական Ստորաբաժանումների Վարչության (ՀՄՍՎ) պետ` ապահովելով ՀՀ և ԼՂՀ պետական սահմանների անվտանգության սահմանների կազմակերպումը, պետական կարևորություն ունեցող հաղորդակցության ուղիների` երկաթուղու, գազատար խողովակագծի, ԷՀԳ ԱԷԿ, փոխադրման ճանապարհների անխափան աշխատանքի ապահովման իրականացումըː

2004թ. ՀՀ Ազգային Անվտանգության Նախարարության Գնդապետ Արթուր Ալեքսանյանը ելնելով առողջական վիճակից հեռանում է աշխատանքից։

Նա մարտի դաշտում երեք անգամ վիրավորվում է և ստանում է կոնտուզիա։

Տարել է բազմաթիվ ծանր վիրահատություններ։ Ամուսնացած է, ունի չորս երեխա

Պետական պարգևներ

  • 1996 ՀՀ Նախագահի Հրամանագրով 1-ին աստիճանի «Մարտական Խաչ» Շքանշան
  • 1996 ՀՀ Պաշտպանության Նախարարի Անվանական զենքով
  • 2000 ԼՂՀ Նախագահի Հրամանագրով 1-ին աստիճանի «Մարտական Խաչ» Շքանշան
  • 2000 ԼՂՀ ՊՆ Պատվոգիր Շուշիի գրավման համար
  • 2004 ՀՀ Ազգային Անվտանգության Նախարարի Անվանական զենքով