«Հունգարական հեղափոխություն (1956)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: մ: → մ։ (39) oգտվելով ԱՎԲ
չ →‎Ընդվզման նախաշեմին: կրճատումների բացում, փոխարինվեց: մլն → միլիոն
Տող 10. Տող 10.
== Ընդվզման նախաշեմին ==
== Ընդվզման նախաշեմին ==
[[Պատկեր:Будапешт 56. Голова статуи Сталина.jpg|մինի|Ստալինի կոտրված արձանի գլուխը]]
[[Պատկեր:Будапешт 56. Голова статуи Сталина.jpg|մինի|Ստալինի կոտրված արձանի գլուխը]]
Հունգարիայում 1947-52թթ. 650.000 մարդ հալածվում և հետապնդումների է ենթարկվում, սահմանափակվում է ազատ խոսքը։ 1949-ին կալանավորվում է 200 քաղաքական գործիչ, որոնց մի մասը մահապատժի է ենթարկվում։ [[1952]]թ-ին բռնադատվում է 540.000 մարդ, քրգործեր են հարուցվում 1.5 մլն մարդու նկատմամբ։ Վճարվող մեծ ռազմատուգանքը խոչընդոտում է տնտեսության զարգացմանը։ [[1953]]թ.ին Հունգարիայի կառավարության ղեկավար է նշանակվում [[Իմռե Նաձ]]ը, որը սկսում է բարեփոխումներ իրականացնել. Քաղբանտարկյալների նկատմամբ համաներում է կիրառվում, դադարեցվում է բռնի կոլեկտիվացումը, մամուլին որոշակի ազատություններ են տվում և այլն։ Կրեմլը 1955-ի ապրիլի 18-ին պաշտոնանկ է անում Իմռե Նաձին, ինչը հասարակական դժգոհության ալիք է բարձրացնում։
Հունգարիայում 1947-52թթ. 650.000 մարդ հալածվում և հետապնդումների է ենթարկվում, սահմանափակվում է ազատ խոսքը։ 1949-ին կալանավորվում է 200 քաղաքական գործիչ, որոնց մի մասը մահապատժի է ենթարկվում։ [[1952]]թ-ին բռնադատվում է 540.000 մարդ, քրգործեր են հարուցվում 1.5 միլիոն մարդու նկատմամբ։ Վճարվող մեծ ռազմատուգանքը խոչընդոտում է տնտեսության զարգացմանը։ [[1953]]թ.ին Հունգարիայի կառավարության ղեկավար է նշանակվում [[Իմռե Նաձ]]ը, որը սկսում է բարեփոխումներ իրականացնել. Քաղբանտարկյալների նկատմամբ համաներում է կիրառվում, դադարեցվում է բռնի կոլեկտիվացումը, մամուլին որոշակի ազատություններ են տվում և այլն։ Կրեմլը 1955-ի ապրիլի 18-ին պաշտոնանկ է անում Իմռե Նաձին, ինչը հասարակական դժգոհության ալիք է բարձրացնում։


==«Շանդոր Պետեֆի» խմբակը==
==«Շանդոր Պետեֆի» խմբակը==

07:23, 14 Հունիսի 2015-ի տարբերակ

Հունգարիայի 1956-ի հեղափոխությունը - Զինված ապստամբություն Հունգարիայում կոմունիստական դրածո վարչախմբի դեմ։ Ճնշվել է խորհրդային զորքերի կողմից։

Հունգարիայի դրոշը, որից կտրված է խորհրդային տարբերանշանը։ Այն Հունգարիայի հեղափոխության խորհրդանիշն է

Հունգարիայում դրածո վարչախմբի հաստատումը

1945-ի փետրվարին խորհրդային զորքերը գրավում են Հունգարիան։ 1947-ին Փարիզի պայամանագրով Հունգարիան ճանաչվում է անկախ, դառնում ՄԱԿ-ի անդամ։ 1947-49թթ ԽՍՀՄ հատուկ ծառայություններն ու նրանց գործակալները տեռորի, շանտաժի, կեղծիքների միջոցով Հունգարիայում հաստատում են կոմունիստական միակուսակցական դրածո վարչախումբ։

Խորհրդային զորքերի կարգավիճակը Հունգարիայում

Իմռե Նաձի կիսանդրին

Փարիզի պայմանագրով նախատեսվում էր դուրս բերել խորհրդային զորքերը Արեվելաեվրոպական երկրներից։ Սակայն 1955 թվականի մայիսի 14-ին Վարշավայում Ալբանիան, Բուլղարիան, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը, Լեհաստանը, Հունգարիան, Չեխոսլովակիան, Ռումինիան և ԽՍՀՄ-ը հիմնում են «Վարշավայի պայմանագրի կազմակերպություն» (ՎՊԿ) ռազմաքաղաքական դաշինք, որով ԽՍՀՄ-ն իրավունք է ստանում զորք տեղակայել ՎՊԿ երկրներում։

Ընդվզման նախաշեմին

Պատկեր:Будапешт 56. Голова статуи Сталина.jpg
Ստալինի կոտրված արձանի գլուխը

Հունգարիայում 1947-52թթ. 650.000 մարդ հալածվում և հետապնդումների է ենթարկվում, սահմանափակվում է ազատ խոսքը։ 1949-ին կալանավորվում է 200 քաղաքական գործիչ, որոնց մի մասը մահապատժի է ենթարկվում։ 1952թ-ին բռնադատվում է 540.000 մարդ, քրգործեր են հարուցվում 1.5 միլիոն մարդու նկատմամբ։ Վճարվող մեծ ռազմատուգանքը խոչընդոտում է տնտեսության զարգացմանը։ 1953թ.ին Հունգարիայի կառավարության ղեկավար է նշանակվում Իմռե Նաձը, որը սկսում է բարեփոխումներ իրականացնել. Քաղբանտարկյալների նկատմամբ համաներում է կիրառվում, դադարեցվում է բռնի կոլեկտիվացումը, մամուլին որոշակի ազատություններ են տվում և այլն։ Կրեմլը 1955-ի ապրիլի 18-ին պաշտոնանկ է անում Իմռե Նաձին, ինչը հասարակական դժգոհության ալիք է բարձրացնում։

«Շանդոր Պետեֆի» խմբակը

1955թ. հունգարացի ուսանողները հիմնում են «Շանդոր Պետեֆի» խմբակը (Շանդոր Պետեֆին 1848թ. հունգարական հեղափոխության առաջնորդներից է, զոհվել է 1849թ. ռուսների դեմ կռվում), որը դառնում է ազատ բանավեճերի ակումբ։ 1956-ի հունիսին Պոզնանի ապստամբության ազդեցությամբ Հունգարիայում սրվում են ընդդիմադիր և հակախորհրդային տրամադրությունները։ Փակվում է «Շանդոր Պետեֆի» խմբակը, մի քանի ուսանող ձերբակալվում է։ Մնացածները հոկտեմբերի 16-ին ստեղծում են «Հունգարիայի համալսարանների և ակադեմիաների ուսանողների միությունը», որը ղեկավարում է հակակառավարական ցույցերն ու ապստամբությունը։

Առաջին հուժկու ցույցերը

Խոցված խորհրդային տանկ

Առաջին զանգվածային հակակոմունիստական ցույցը տեղի է ունենում 1956թ. հոկտեմբերի 6-ին, որին մասնակցում է մոտ 100.000 մարդ, հնչում են հակաստալինյան, հակառուսկան կոչեր։ Հոկտեմբերի 22-ին ուսանողները ներկայացնում են 16 պահանջ, այդ թվում՝ խորհրդային զորքերի դուրս բերումը, քաղբանտարկյալների ազատ արձակումը և այլն։

Ապստամբության սկիզբը

Հոկտեմբերի 23-ին երթին մասնակցում է 200.000 մարդ, հնչում են հակակոմունիստական և հակախորհրդային կոչեր, պետական դրոշների վրայից կտրում-հեռացնում են խորհրդային խորհրդանիշը։ Հոկտեմբերի 24-ին ցուցարարները գրավում են հունգարական զորքերի ռազմակայաններից մեկը և զինվում, մի քանի հազար հունգարացի զինվոր անցնում է ցուցարարների կողմը։ Ապստամբները գրավում են Ազգային ռադիոյի շենքը, ջարդուփշուր անում Ստալինի հուշարձանը, ինչից հետո խորհրդային տանկերը մտնում են Բուդապեշտ, վերահսկողության տակ վերցնում խորհրդարանը և օդանավակայանը։ Սկսվում են զինված բախումները։

Խորհրդային կայսրության հակազդեցությունը

Հոկտեմբերի 25-ին Կրեմլը Հունգարիա է գործուղում Յանոշ Կադարին։ Իմռե Նաձը Միկոյանի և Սուսլովի հետ բանակցություններ է սկսում։ Հոկտեմբերի 30-ին Իմռե Նաձը հայտարարում է կոալիցիոն կառավարություն ձևավորելու մասին։ Հոկտեմբերի 31-ին ԽՄԿԿ կենտկոմի նիստում Խրուշչովը պահանջում է Յանոշ Կադարի գլխավորությամբ նոր կառավարություն ստեղծել Հունգարիայում, իսկ հեղափոխության ճնշումը հանձնարարվում է մարշալ Իվան Կոնևին։ Խորհրդային նոր զորամիավորումներ են մտնում Հունգարիա։ Ի պատասխան Իմռե Նաձը հայտարարում է Հուգարաիայի ՎՊԿ-ից դուրս գալու մասին։

Խորհրդային զորքի ներխուժումը

Հունգարիայի հեղափոխության հուշարձանը

1956թ. նոյեմբերի 4-ի առավոտյան սկսվում է «Վիխր» գործողությունը, որին մասնակցում է խորհրդային 60.000 զինվոր։ Ապստամբները փողոցային բարիկադներ են կառուցում և կռվում զավթիչների դեմ, իսկ նրանց գործակալներին հրապարակավ կախում։ Խորհրդային զինվորները կրակ են բացում ոչ միայն ապստամբների, այլև խաղաղ բնակչության վրա, զոհված հունգարացիների հազարավոր դիակները փողոցներից հավաքվում ու նետում են Դանուբ գետը։ Նոյեմբերի 7-ին հեղափոխությունը ճնշվում է, խորհրդային բանակի ուղեկցությամբ Յանոշ Կադարը մտնում է Բուդապեշտ: Իռմե Նաձին ձերբակալում են ու տանում Մոսկվա:

Կորուստներն ու բռնաճնշումները

«Վիխր» գործողության ժամանակ զոհվում է 3.000 հունգարացի ապստամբ, 700 սովետական զինվոր, վիրավորվում են տասնյակ հազար մարդիկ։ Հեղափոխությունը ճնշելուց հետո ձերբակալվում է 15.000 մարդ, որից 280-ը մահապատժի է դատապարտվում։ Հետապնդումից խուսափելու համար ավելի քան 200.000 մարդ արտագաղթում է երկրից։ 1958թ. հունիսի 9-ին սկսվում է Իմռե Նաձի և նրա համախոհների դատավարությունը։ Իմռե Նաձին մեղադրում են պետական դավաճանության մեջ և հունիսի 15-ին մահապատժի դատապարտում։ Պատիժը կիրառվում է հաջորդ օրը։

Հունգարիայի ներկայիս Սահմանադրության մեջ գրված է. «Մեր ներկայիս ազատությունը ծաղկել է 1956 թվականի հեղափոխությունից»: [1]

Ծանոթագրություններ

Աղբյուրներ