«Ռոմանոս Մելիքյան»–ի խմբագրումների տարբերություն
հեռացվել է Կատեգորիա:Երևան քաղաքում մահացածներ, ավելացվեց Կատեգորիա:Թիֆլիս քաղաքում մահացածներ ՀոթՔաթ գործիքով |
ավելացվեց Կատեգորիա:Երևան քաղաքում թաղվածներ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 54. | Տող 54. | ||
[[Կատեգորիա:Թիֆլիս քաղաքում մահացածներ]] |
[[Կատեգորիա:Թիֆլիս քաղաքում մահացածներ]] |
||
[[Կատեգորիա:Կոմիտասի անվան պանթեոնում թաղվածներ]] |
[[Կատեգորիա:Կոմիտասի անվան պանթեոնում թաղվածներ]] |
||
[[Կատեգորիա:Երևան քաղաքում թաղվածներ]] |
13:38, 11 Հունիսի 2015-ի տարբերակ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մելիքյան (այլ կիրառումներ)
Ռոմանոս Մելիքյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | 1883 հոկտեմբերի 1 Ղզլար Ղզլար, Kizlyarsky Otdel, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն[1] |
Երկիր | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 30, 1935Թիֆլիս Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] | (տարիքը 51)
Գերեզման | Գերեզման Ռոմանոս Մելիքյանի |
Մասնագիտություն | երգահան երաժշտագետ խմբավար մանկավարժ։ |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա[1] և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն[1] |
Կրթություն | Հովնանյան դպրոց (1910)[1] և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1914)[1] |
Romanos Melikyan Վիքիպահեստում |
Ռոմանոս Հովակիմի Մելիքյան (1883, հոկտեմբերի 1, Կիզլյար, Դաղստան, Ռուսական կայսրություն - 1935թ. մարտի 30, Թիֆլիս, թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում), հայ երգահան, երաժշտագետ, խմբավար և մանկավարժ։
Կենսագրություն
Ռոմանոս Մելիքյանը ծնվել է Ռուսական կայսրության Դաղստանի Ղզլար քաղաքում: Նախնական կրթությունը ստացել է տեղի ծխական դպրոցում: 1900 թվականին ստանձնել է Նոր Նախիջևանի Սուրբ Գևորգ եկեղեցու երգչախմբի ղեկավարի պաշտոնը: Դպրոցն ավարտելուց հետո, ընդունվել է Ռոստովի երաժշտական ուսումնարան: Ուսումնառության տարիներին հայկական ժողովրդական երգեր և շարականներ է մշակել երգչախմբի համար: 1902 թվականին ավարտել է Նոր Նախիջևանի թեմական դպրոցը, որտեղ նրա երաժշտության առաջին ուսուցիչը Գևորգ Չորեքչյանն էր (1945–1954 թվականներին՝ Գևորգ Զ Ամենայն հայոց կաթողիկոս): 1905 թվականին մեկնել է Մոսկվա և մեկ տարի մասնավոր դասեր ստանալուց հետո, ընդունվել ժողովրդական կոնսերվատորիա` Բ. 3ավորսկա դասարան: Մոսկվայում ղեկավարել է Լազարյան ճեմարանի երգչախումբը, որի համար մշակել է մի շարք ժողովրդական երգեր` «Վարդ կոշիկս», «Արազը հեշտացել է», «Գնաց գարուն» և այլն: Վատառողջությունը մի կողմից, նյութական ծանր վիճակը` մյուս, նրան ստիպել են անավարտ թողնել ուսումը և վերադառնալ Նոր Նախիջևան, ապա` Թիֆլիս: Աշխատել է Հովնանյան դպրոցում` որպես երաժշտության ուսուցիչ: 1908 թվականին իր շուրջն է համախմբել դպրոցների հետ կապված երիտասարդ երաժիշտներին և ստեղծել «Երաժշտական լիգա» ընկերությունը: 1912 թվականին, նրա աջակցությամբ, Ազատ Մանուկյանը հրատարակել է «Փնջիկ» մանկական երգերի ժողովածուն և հրատարակել է «Երաժշտական այբբենարանի» աոաջին մասը: Ուսանողության համար գրել է «Աշուն» և «Վարդը» երգ-ռոմանսները, «Ուռենի» զուգերգը և այլն:
1910-1914 թվականներին սովորել է Պետերբուրգի կոնսերվատորիայում: Գրել է ռոմանսներ, որոնց թվում՝ «Աշնան տողեր» շարը, «Բալլադը», «Մուրիկի վիշտը» երգը, մշակել է վեց հայկական ժողովրդական երգ: 1920 թվականին Թիֆլիսում կայացել է նրա հեղինակային անդրանիկ համերգը: 1921 թվականին Հայաստանի կառավարությունը նրան հրավիրել է Երևան` երաժշտական ստուդիա հիմնելու, որն էլ 1923 թվականին դարձել է կոնսերվատորիա: 1924 թվականին մեկնել է Ստեփանակերտ` երաժշտական ուսումնարան հիմնել, ապա` Թիֆլիս, ուր երկու տարի գլխավորել է Հայաստան երաժշտական սեկցիայի և երաժշտական ստուդիայի աշխատանքները, որից հետո` կրկին Երևան, ուր բարեկամական հարաբերություններ են ստեղծվել նրա և Ալեքսանդր Սպենդիարյանի միջև: Մասնակցել է Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի բեմադրության աշխատանքներին և Երևանի օպերային թատրոնի հիմնադրմանը: Առաջ է քաշել Կոմիտասի երաժշտական ժառանգությունը Հայաստանում կենտրոնացնելու գաղափարը: 1928 թվականին հղկել ու հրատարակության է հանձնել «Զմրուխտի» երգաշարը, ավարտել է «Զառ-վառ» երգաշարը, հրատարակել երկու ժողովածու` «Մանկական երգեր» և «Պիոներական երգերը» և այլն: Նրա անունն է կրում Երևանի երաժշտական ուսումնարաններից մեկը: Մահացել է Թիֆլիսում:
Տես նաև
Արտաքին հղումներ
- Ռոմանոս Մելիքյանի մասին Հայկական հանրագիտարանում
- Ռոմանոս Մելիքյան
- Ռոմանոս Մելիքյան
- Ղզլար քաղաքում ծնվածներ
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- Երևան քաղաքում թաղվածներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի գիտական անձնակազմ
- Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հայ կոմպոզիտորներ
- 1883 ծնունդներ
- Հոկտեմբերի 1 ծնունդներ
- 1935 մահեր
- Մարտի 30 մահեր
- Թիֆլիս քաղաքում մահացածներ
- Կոմիտասի անվան պանթեոնում թաղվածներ