«Մկանային հյուսվածք»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Հյուսվածքներ ՀոթՔաթ գործիքով
չ →‎Աղբյուրներ: կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ն,Ե → ն, Ե oգտվելով ԱՎԲ
 
Տող 14. Տող 14.
== Աղբյուրներ ==
== Աղբյուրներ ==
* Կ.Թ. Սահակյան, Հյուսվածքաբանություն, Երևան 2013
* Կ.Թ. Սահակյան, Հյուսվածքաբանություն, Երևան 2013
* Ա. Վ. Ազնաուրյան, Է. Լ. Թումանյան, Մ. Զ. Բախշինյան, Մասնավոր Հյուսվածքաբանություն,Երևան 2003
* Ա. Վ. Ազնաուրյան, Է. Լ. Թումանյան, Մ. Զ. Բախշինյան, Մասնավոր Հյուսվածքաբանություն, Երևան 2003


[[Կատեգորիա:Հյուսվածքներ]]
[[Կատեգորիա:Հյուսվածքներ]]

Ընթացիկ տարբերակը 16:31, 9 Հունիսի 2015-ի դրությամբ

Մկանային հյուսվածքների (լատին․՝ textus muscularis), գլխավոր դերը տարածության մեջ ամբողջ օրգանիզմի և նրա առանձին մասերի տեղափոխության ապահովումն է։ Դա պայմանավորված է նրանով, որ գրգիռների ազդեցությամբ այս հյուսվածքները ընդունակ են կծկվելու։

Մկանային հյուսվածքների կծկվող տարրերի ձևի փոփոխությանը հետևանք է կծկվող սպիտակուցների մոլեկուլների՝ ակտինի և միոզինի փոխազդեցությամբ, որն իրականանում է այլ սպիտակուցների և կալցիումի իոնների մասնակցությամբ։ Քանի որ կծկման համար պահանջվում է մեծ քանակությամբ էներիգիա, այդ պատճառով մկանային հյուսվածքները հարուստ են միտոքոնդրիումներով։ Նրանց ցիտոպլացմայում կան մեծ քանակով գլիկոգեն և միոգլոբին։

Ձևաբանական դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր մկանային հյուսվածքները կազմում են մորֆոֆունկցիոնալ խումբ, բայց կծկվող օրգանոիդների կառուցվածքով պայմանավորված բաժանվում են երկու ենթախմբի։ Առաջին ենթախումբը հարթ մկանային հյուսվածքներն են։ Հարթ մկանային բջիջների միոցիտների ցիտոպլազմայում գտնվող ակտինի թելերը և միոզինի թելերը առաջացնում են կծկվող միոֆիբբրիլներ և չունեն միջաձիգ գծավորություն։

Երկրորդ ենթախումբը միջաձիգ զոլավոր մկանային հյուսվածքներն են։ Սրանք կազմված են մկանային տարրերից, որոնց կազմում միշտ առկա են հատուկ օրգաններ՝ և ակտինային, և միոզինային միոֆիլամենտներ, որոնցից կազմավորվում են միոֆիբրիլները։ Ակտինային և միոզինային միոֆիլամենտների փոխադարձ դասավորությունը պայմանավորում է միջաձիգ գծավորությունը։

Միջաձիգ զոլավոր մկանային հյուսվածքները ավելի արագ են կծկվում, քան հարթ մկանային հյուսվածքները։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կ.Թ. Սահակյան, Հյուսվածքաբանություն, Երևան 2013
  • Ա. Վ. Ազնաուրյան, Է. Լ. Թումանյան, Մ. Զ. Բախշինյան, Մասնավոր Հյուսվածքաբանություն, Երևան 2003