«Առաջարկ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎Աղբյուրներ: կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ն,Գ → ն, Գ oգտվելով ԱՎԲ
Տող 33. Տող 33.
*Ավետիսյան Ս.Ս., Թովմասնյան Ռ.Ա., Տնտեսագիտության տեսություն. - Երևան, ։«Նահապետ», 2010 թ.,324 էջ
*Ավետիսյան Ս.Ս., Թովմասնյան Ռ.Ա., Տնտեսագիտության տեսություն. - Երևան, ։«Նահապետ», 2010 թ.,324 էջ
*Աղաջանյան Հովսեփ, Տնտեսագիտության տեսության ընդհանուր հիմունքները.-Երևան, Տնտեսագետ, 2008.- 172 էջ։
*Աղաջանյան Հովսեփ, Տնտեսագիտության տեսության ընդհանուր հիմունքները.-Երևան, Տնտեսագետ, 2008.- 172 էջ։
*Տնտեսագիտության տեսություն,Գ.Ե. Կիրակոսյանի և Ի.Ե. Խլղաթյան-Երևան, Տնտեսագետ, 2009.- 752 էջ։
*Տնտեսագիտության տեսություն, Գ.Ե. Կիրակոսյանի և Ի.Ե. Խլղաթյան-Երևան, Տնտեսագետ, 2009.- 752 էջ։


[[Կատեգորիա:Տնտեսական տերմիններ]]
[[Կատեգորիա:Տնտեսական տերմիններ]]

15:28, 9 Հունիսի 2015-ի տարբերակ

Առաջարկ, ապրանքների ու ծառայությունների քանակություն, որն արտադրողները ցանկանում են և կարող են արտադրել և առաջարկել վաճառքի որոշակի ժամանակահատվածում՝ հնարավոր գներից յուրաքանչյուրի դեպքում։ Առաջարկը պահանջարկի ապահովման անհրաժեշտ պայմանն է, որը գոյություն ունի նյութական բարիքների ու ծառայությունների որոշակի քանակության ձևով։ Այն շուկայում դրսևորվում է իբրև վաճառողի (արտադրողի) կողմից իր ապրանքները շուկայական գներով իրացնելու հնարավորություն և ցանկություն։ Քանակապես առաջարկը կարող է բնութագրվել ապրանքների ու ծառայությունների այն ծավալով, որը վաճառողն ընդունակ է և կարող է ներկայացնել շուկա՝ իր արտադրական կարողություններին համապատասխան և իրացնել դրանք որոշակի գներով։ Առաջարկի ծավալը կախված է գնային և ոչ գնային գործոններից։[1]

Առաջարկի վրա ազդող գործոններ

Առաջարկի կորի օրինակ

Գնային գործոններ

Առաջարկի մեծությունը ոչ միշտ է համընկնում արտադրության ծավալի հետ․ արտադրանքի մի մասը տարբեր պատճառներով կարող է շուկա չհասնել կամ առաջարկի մեծությունը կարող է գերազանցել արտադրության ծավալը ներմուծվող ապրանքների հաշվին։ Առաջարկի ծավալը որոշող հիմնական գործոններից մեկը գինն է։ Ապրանքի գնի և առաջարկի մեծության միջև գործում է ուղիղ համեմատական կախվածություն․ գնի բարձրացման հետ մեծանում է նաև առաջարկը և հակառակը։ Գնի և առաջակի մեծության փոխազդեցությունը կոչվում է առաջարկի օրենք։ Այն արտահայտվում է գրաֆիկորեն, որպես ձախից աջ բարձրացող վերընթաց կոր։

Ոչ գնային գործոններ

Գոյություն ունեն նաև ոչ գնային գործոններ, որոնց փոփոխության հետ փոխվում է առաջարկը՝ կորը տեղաշարժելով դեպի աջ կամ դեպի ձախ։ Առաջարկի հիմնական ոչ գնային գործոններն են․

Ռեսուրսների գներ

Ռեսուրսների գների իջեցումը կրճատում է արտադրության ծախքերը և մեծացնում առաջարկը՝ կորը տեղաշարժելով աջ և հակառակը։

Տեխնոլոգիա

Ռեսուրսների տվյալ գների պայմաններում տեխնոլոգիայի կատարելագործումն իջեցնում է արտադրության ծախքերը և մեծացնում առաջարկը` կորը տեղաշարժելով դեպի աջ։

Հարկեր և դոտացիաներ

Ձեռնարկությունների մեծ մասը հարկերը դիտում են որպես արտադրական ծախքեր, որոնց բարձրացումը կրճատում է առաջարկը։ Դոտացիաները հակառակ ազդեցությունն են ունենում, եթե պետությունը սուբսիադավորում է որևէ արդյունքի արտադրություն, ապա կրճատում է ձեռնարկությունների ծախքերը և ավելացնում առաջարկը։

Այլ ապրանքների գներ

Մի ապրանքի գնի բարձրացումը կարող է մեկ այլ ապրանքի առաջարկի կրճատման պատճառ դառնալ։ Ձեռնարկության համար շահավետ է դառնում փոխել արտադրության կառուցվածքը և անցնել համեմատաբար ավելի թանկ ապրանքի արտադրության։

Ապագա սպասելիքներ

Գնի կամ եկամուտների ապագայում սպասվող փոփոխությունները կարող են ազդել առաջարկի ներկա մակարդակի վրա։ Եթե սպասվում է գնի բարձրացում, ապա վաճառողները կրճատում են ներկա առաջարկը՝ ապագայում ավելի բարձր գնով վաճառելու ակնկալիքով։

Վաճառողների թիվ

Տվյալ ճյուղում արտադրողների թվի ավելացման հետ մեծանում է շուկայական առաջարկը՝ կորը տեղաշարժում դեպի աջ և հակառակը։

Առաջարկի օրենք

Տնտեսական օրենք, որը ցույց է տալիս գների և առաջարկի մեծության ուղիղ կախվածությունը։ Առաջարկի մեծության հիմնական հատկությունն այն է, որ այլ հավասար պայմաններում տվյալ ապրանքի գնի իջեցումը նվազեցնում է առաջարկը և հակառակը․ գնի և պահանջարկի միջև գործում է ուղիղ կապ, որն էլ իրենից ներկայացնում է առաջարկի օրենքը։ Մյուս հավասար պայմանների դեպքում, առաջարկի մեծությունը կամ ծավալը մեծանում է ապրանքի գնի բարձրացմանը զուգընթաց։ Առաջարկի օրենքն իր օբյեկտիվ գործողությամբ խթանում է արտադրողներին՝ ավելացնելու ապրանքների արտադրությունն ու վաճառքը, քանի որ, եթե արտադրության ծախսերը չեն փոխվում, գների բարձրացման հետ միասին մեծանում է շահույթը։ Շուկայական տնտեսության մեջ այդ միտումը կայուն բնույթ ունի։ Այն իրականանում է արտադրողների միջև մրցակցության պայմաններում։ Գնի բարձրացմանը զուգընթաց առաջարկը համապատասխանաբար մեծանում է, բայց, որոշակի բարձր գնից սկսած, առաջարկի աճը նվազում է, որն արտահայտում է տվյալ ապրանքի արտադրությունն ավելացնելու միջոցների սահմանափակությունը։ Այսինքն առաջարկի ծավալը, անկախ գնից, սահմանափակված է ապրանքի այն քանակով, որն իր հնարավորությունների սահմաններում արտադրողը կարող է արտադրել և շուկա հանել։

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

  • Ավետիսյան Ս.Ս., Թովմասնյան Ռ.Ա., Տնտեսագիտության տեսություն. - Երևան, ։«Նահապետ», 2010 թ.,324 էջ
  • Աղաջանյան Հովսեփ, Տնտեսագիտության տեսության ընդհանուր հիմունքները.-Երևան, Տնտեսագետ, 2008.- 172 էջ։
  • Տնտեսագիտության տեսություն, Գ.Ե. Կիրակոսյանի և Ի.Ե. Խլղաթյան-Երևան, Տնտեսագետ, 2009.- 752 էջ։