«Կառլ Բրյուլով»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 59. Տող 59.
Այցը Մոսկվա, ուր նկարիչը ժամանեց [[1835]] թվականի դեկտեմբերին, ձգձգվում էր մի քանի ամիս. Մոսկվան դիմավորեց Բրյուլովին ինչպես հերոսի` կազմակերպելով նրա պատվին տոնակատարություններ: Այդպիսի մի ընդունելության ժամանակ նկարիչը ծանոթանում է [[Պուշկին Ալեքսանդր|Ա.Ս.Պուշկինի]] հետ: Եվս մի իրադարձություն դարձավ նրա ծանոթությունը ճանաչված մոսկովյան դիմանկարիչ Վ.Ա. Տրոպինինի հետ, ում մասին դեռ Իտալիայում Բրյուլովը շատ էր լսել: Ծանոթությունը վերաճեց ընկերության: Մոսկվա եղած ժամանակ բարձր գնահատելով նկարչի ոչ միայն տաղանդն ու արհեստավարժությունն այլ նաև անձնական որակները, Բրյուլովը հաճախ էր այցելում Տրոպինինին իր պատվին կազմակերպած ընդունելություններին: Բրյուլովը շարունակելով աշխատել նոր ստեղծագործությունների վրա, ստեղծեց [[Տոլստոյ|Ա.Կ. Տոլստոյի]], նրա զարմիկ Ա.Ա. Պերովսկու, պոետ [[Անտոն Պոգորելսկի|Անտոն Պոգորելսկիի]] դիմանկարները և շատ պոետիկ ու ռոմանտիկ նկար «Գուշակող Սվետլանան {{lang-ru|}}Гадающая Светлана» (1836, [[Նիժնի Նովգորոդ|Նիժնի Նովգորոդ արվեստի թանգարան]]), հավանաբար` ըստ Վ.Ա. Ժուկովսկու համանուն բալլադի:
Այցը Մոսկվա, ուր նկարիչը ժամանեց [[1835]] թվականի դեկտեմբերին, ձգձգվում էր մի քանի ամիս. Մոսկվան դիմավորեց Բրյուլովին ինչպես հերոսի` կազմակերպելով նրա պատվին տոնակատարություններ: Այդպիսի մի ընդունելության ժամանակ նկարիչը ծանոթանում է [[Պուշկին Ալեքսանդր|Ա.Ս.Պուշկինի]] հետ: Եվս մի իրադարձություն դարձավ նրա ծանոթությունը ճանաչված մոսկովյան դիմանկարիչ Վ.Ա. Տրոպինինի հետ, ում մասին դեռ Իտալիայում Բրյուլովը շատ էր լսել: Ծանոթությունը վերաճեց ընկերության: Մոսկվա եղած ժամանակ բարձր գնահատելով նկարչի ոչ միայն տաղանդն ու արհեստավարժությունն այլ նաև անձնական որակները, Բրյուլովը հաճախ էր այցելում Տրոպինինին իր պատվին կազմակերպած ընդունելություններին: Բրյուլովը շարունակելով աշխատել նոր ստեղծագործությունների վրա, ստեղծեց [[Տոլստոյ|Ա.Կ. Տոլստոյի]], նրա զարմիկ Ա.Ա. Պերովսկու, պոետ [[Անտոն Պոգորելսկի|Անտոն Պոգորելսկիի]] դիմանկարները և շատ պոետիկ ու ռոմանտիկ նկար «Գուշակող Սվետլանան {{lang-ru|}}Гадающая Светлана» (1836, [[Նիժնի Նովգորոդ|Նիժնի Նովգորոդ արվեստի թանգարան]]), հավանաբար` ըստ Վ.Ա. Ժուկովսկու համանուն բալլադի:
Պետերբուրգում գեղանկարչին սպասվում էր տոնական ընդունելություն Գեղարվեստի Ակադեմիայում որպես «Պոմպեի վերջին օրվա» տրիումֆ: Մինչ նրա ժամանումը նկարը հասցրել էր լինել [[Փարիզ|Փարիզում]] ([[Լուվր]] 1834), որտեղ սառն էր ընդունվել փարիզյան քննադատների կողմից, չնայած այն հանգամանքի, որ արժանացել էր առաջին մրցանակին փարիզյան սալոնում 1834 թվականին:
Պետերբուրգում գեղանկարչին սպասվում էր տոնական ընդունելություն Գեղարվեստի Ակադեմիայում որպես «Պոմպեի վերջին օրվա» տրիումֆ: Մինչ նրա ժամանումը նկարը հասցրել էր լինել [[Փարիզ|Փարիզում]] ([[Լուվր]] 1834), որտեղ սառն էր ընդունվել փարիզյան քննադատների կողմից, չնայած այն հանգամանքի, որ փարիզյան սալոնում 1834 թվականին արժանացել էր առաջին մրցանակին: Դա արդեն [[Դելակրուա Էժեն|Դելակրուայի]] և ֆրանսիական ռոմանտիզմի նոր շրջան էր: Նկարը Դեմիդովը նվիրեց [[Նիկոլայ I]]-ին, որը տեղավորեց այն կայսերական [[Էրմիտաժ (Սանկտ Պետերբուրգ)|Էրմիտաժում]], այնուհետև նվիրեց Գեղարվեստի Ակադեմիային: Ներկայումս նկարը գտնվում է [[Ռուսական Պետական թանգարան|Ռուսական Պետական թանգարանում]]:

К его приезду картина успела побывать в [[Париж]]е ([[Лувр]], 1834), где была холодно принята парижской критикой, несмотря на то, что получила первую премию на парижском Салоне 1834 года: это была (уже!) эпоха [[Делакруа, Эжен|Делакруа]] и французского романтизма. Картина была подарена Демидовым [[Николай I|Николаю I]], который поместил её в императорский [[Государственный Эрмитаж|Эрмитаж]], а затем подарил Академии художеств. В настоящее время она находится в [[Государственный Русский музей|Русском музее]].

15:19, 9 Հունիսի 2015-ի տարբերակ

Խնդրում ենք նշել կաղապարի տեղադրման ամսաթիվը 2024-04-18 01:42:09 ֆորմատով

Կառլ Բրյուլով
ռուս.՝ Карл Павлович Брюллов
Ծնվել էդեկտեմբերի 12, 1799(1799-12-12)[1][2]
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3][4][5]
Վախճանվել էհունիսի 11, 1852(1852-06-11)[4][5][6] (52 տարեկան)
Մահվան վայրՄանցիանա, Հռոմ, Լացիո, Իտալիա[4]
Ազգությունռուս
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1821)
Մասնագիտություննկարիչ, ճարտարապետ և գծանկարիչ
Ոճռոմանտիզմ
Ժանրդիմապատկեր և պատմական գեղանկարչություն
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներՊոմպեյի վերջին օրը
ԱշակերտներՄիխայիլ Ժելեզնով[7], Անդրեյ Գորոնովիչ, Պիմեն Օռլով, Դմիտրի Բեզպերչի, Բոգդան Վիլևալդե և Ալեքսանդր Ագին
Ներշնչվել էՌաֆայել Սանտի
Նիկոլա Պուսեն
Դիեգո Վելասկես
Պարգևներ
Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան
և Արվեստի կայսերական ակադեմիայի մեծ ոսկե մեդալ
ԱնդամակցությունԳեղարվեստի ակադեմիա
ՀայրՊավել Բրյուլո
ԱմուսինԷմիլի Թիմմ
 Karl Bryullov Վիքիպահեստում


Կառլ Պավլովիչ Բրյուլով (ռուս.՝ Карл Па́влович Брюлло́в, 1799թ. դեկտեմբերի 12 (23), Սանկտ-Պետերբուրգ - 1852թ. հունիսի 11 (23), Մանցիանա, Հռոմի մոտ, Իտալիա), ռուս նկարիչ, ակադեմիզմի ներկայացուցիչ։ Միլանի և Պարմի ակադեմիաների անդամ, Պետերբուրգի և Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիաների պրոֆեսոր։

Դեկորատիվ քանդակագործության ակադեմիկոս Պ.Ի Բրյուլովի որդին: 1809-1822թվականներին սովորել է Գեղարվեստի ակադեմիայում Ա.Ի Իվանովի, Ա.Ե. Եգորովի, Վ.Կ. Շեբուևի մոտ: 1822-1834 թվականներից որպես «Նպաստառու նկարիչների ընկերության» թոշակառու, ապրել և աշխատել է Իտալիայում, որտեղ նկարել է Փարիզում Գրան-Պրիի արժանացած «Պոմպեjի վերջին օրը» նկարը (1830-1833): Միաժամանակ ստեղծել է մեծ համբավ բերած մի շարք դիմանկարներ` այդ թվում «Ձիավարուհին» (1832): 1835 թվականին ճանապարհորդել է Հունաստանում և Թուրքիայում, ինչի ընթացում կատարել է մի շարք գրաֆիկական աշխատանքներ: Նույն թվականին վերադարձել է Ռուսաստան, մինչև 1836թվականը ապրել է Մոսկվայում, որտեղ ծանոթացել է Ա.Ս. Պուշկինի հետ, այնուհետև փոխադրվել է Պետերբուրգ: 1836-1849 թվականներին դասավանդել է Գեղարվեստի ակադեմիայում: Կատարել է ռուսական մշակույթի գործիչների մի շարք դիմանկարներ` այդ թվում Վ.Ն.Կուկոլնիկի (1836), Ա.Ի.Կռիլովի(1839): Մտերիմ էր Մ.Ի.Գլինկայի և Ն.Վ Կուկոլնիկի հետ: 1843-1847 թվականներին մասնակցել է Սանկտ Պետերբուրգի Կազանի տաճար և Սուրբ Իսահակի տաճարների նկարչական աշխատանքներին (ավարտված Պ.Վ Բասինի կողմից): Հիվանդության հետ կապված` 1849 թվականին փոխադրվել է Մադեյրա կղզի: Կյանքի ընթացում այնտեղ ջրաներկով իրականացրել է իր ընկերների և ծանոթների մեծ թվով դիմանկարներ («Ձիավորները. Ե.Ի.Մյուսսերի և Է. Մյուսսերի դիմանկարները» 1849): 1850 թվականից ապրել է Իտալիայում: Եղել է Միլանի, Պարմի ինչպես նաև Հռոմի Սուրբ Ղուկասի ակադեմիաների անդամ:

«Պոմպեյի վերջին օրը»

Բրյուլլովի ստեղծագործությունները դարձան ավելի ուշ ռուսական ռոմանտիզմի գագաթնակետը, երբ ներդաշնակության ամբողջականության ու աշխարհի գեղեցկության զգացումը փոխարինվում է ողբերգության ու կյանքի հակամարտության, ուժեղ կրքերի հետաքրքրության անսովոր թեմաների և իրավիճակների զգացողություններով: Նորից առաջին պլան է մղվում պատմական նկարը, բայց այժմ նրա գլխավոր թեման ոչ թե հերոսների պայքարն է, ինչպես կլասիցիզմում է, այլ մարդկային զանգվածների ճակատագրերն են: Իր գլխավոր «Պոմպեյի վերջին օրը» (1830—1833) աշխատանքում Բրյուլովը գործողության դրամատիզմը միավորել է լուսավորության ռոմանտիկ էֆէկտների և ֆիգուրների քանդակային, դասականորեն կատարյալ պլաստիկայի հետ: Նկարը հեղինակին բերեց մեծ հռչակ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Եվրոպայում: Ինչպես հանդիսավոր, այնպես էլ կամերային դիմանկարների կարկառուն վարպետ, Բրյուլովն իր ստեղծագործություններում իրագործեց էվոլյուցիա օրինակելի ռոմանտիզմի դարաշրջանի համար` սկսած կյանքի ուրախ ընկալմամբ վաղ աշխատանքներով («Ձաիավարուհին» 1832), մինչև բարդացված, խորացված հոգեբանությամբ ուշ աշխատանքները` («Ինքնանկար», 1848), հավակներլով հասնել դարի երկրորդ կեսի վարպետներին, ինչպիսին էր Իլյա Ռեպինը(«Մ.Պ Մուսորգսկու դիմանկարը», 1881): Բրյուլովը մեծ ազդեցություն է ունեցել ռուս նկարիչների վրա, որոնցից շատերը դարձել են նրա հետևորդներն ու նմանակողները:

Բրյուլովի իտալական շրջանի նկարներից են «Իտալական կեսօրը» (ռուս.՝ Итальянский полдень, 1827, Ռուսական թանգարան, Պետերբուրգ), «Բերսաբե» (ռուս.՝ Вирсавия, 1832, Տրետյակովի պատկերասրահ)։ Նա հանդես է գալիս որպես աշխարհիկ դիմանկարի վարպետ («Ձիավարուհին» (ռուս.՝ Всадница, 1832, Տրետյակովի պատկերասրահ). Ձգտելով ստեղծել մոնումենտալ պատմական տեսարաններ 1830 թ. սկսում է աշխատել և 1833 թ. ավարտին է հասցնում «Պոմպեյի վերջն օրը» կտավը, որը նրա առավել հայտնի ստեղծագործություններից մեկն է (ռուս.՝ Последний день Помпей, Ռուսական թանգարան)։

Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցահանդեսում է գտնվում Կառլ Բրյուլովի կտավներից մեկը՝ «Մ. Ա. Բեկի դիմանկարը» (1840)[8]։

Կենսագրություն

Մանկության տարիները. Կրթությունը ակադեմիայում

Կառլ Բրյուլովը ծնվել է 1977թվականի դեկտեմբերի 23-ին, Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի դեկորատիվ քանդակագործության դասավանդող Պավել Բրյուլոյի (անգլ.՝ Brulleau, 1760—1833) և գերմանացու արմատներ ունեցող կնոջ` Մ.Ի Շրյոդերի (անգլ.՝ Schroeder) ընտանիքում: Բացի նրանից ընտանիքում կային ևս երեք որդի և երկու դուստր: Չնայած իր հիվանդոտության, Կառլը հոր կամքով, որն ուզում էր որդուն սովորեցնել նկարել, վաղ մակությունից յուրացնում էր ապագա մասնագիտության համար անհրաժեշտ հմտությունները. նկարում էր մարդկանց և կենդանիներին տարբեր տեսանկյուններից: Իսկ 1805 թվականին, երբ Պավել Իվանովիչը անցավ թոշակի, հաճախ օգնում էր նրան Կրոնշտադտի եկեղեցու և այլ պատվերների աշխատանքներում: 1809 թվականին տղան ընդունվեց Սանկտ Պետերբուրգի պետական սեփականություն հանդիսացող գեղարվեստի Կայսերական ակադեմիա, որտեղ նա սովորեց մինչեւ 1821 թվականը: Նրա ուսուցիչների թվում էր Ա.Ի. Իվանովը: Կառլը շուտով դրսևորեց իրեն որպես փայլուն, բազմակողմանի շնորհալի աշակերտ, հեշտությամբ էր կատարում ուսումնական հանձնարարությունները, ինչի շնորհիվ վայելում էր բոլորի սերն ու համակրանքը: Ավագ դասարաններում պատանին հաճախ էր օգնում համակուրսեցիներին: Հետագայում Կառլը ստացավ ոսկե մեդալ պատմական գեղարվեստի դասընթացի համար: Բրյուլովի առաջին նշանակալի աշխատանքը` ստեղծված ակադեմիական պահանջներին համապատասխան, դարձավ «Արվեստի հանճարը»` (1817—1820, Սանկտ-Պետերբուրգի Ռուսական Պետական թանգարան) և գիտական խորհրդի կողմից ճանաչվեց որպես օրինակի նմուշ: 1819 թվականին երիտասարդ նկարիչը ստեղծեց ևս մի հանրահայտ նկար. «Ջրի մեջ նայող Նարգիզը», որը Ա.Ի. Իվանովը գնեց իր հավաքածուի համար: Այժմ այն պահվում է Սանկտ-Պետերբուրգի Ռուսական Պետական թանգարանում:

Առաջին ճանապարհորդությունը Իտալիա. Կյանքի իտալական ժամանակահատված (1823-1835)

1821 թվականին Բրյուլովը ավարտում է ակադեմիան և որպես ավարտական աշխատանք նկարում «Երեք հրեշտակների հայտնությունը Աբրահամին Մավրեցու կաղնու մոտ» նկարը, ինչի համար ստանում է մեծ ոսկե մեդալ և արտասահման մեկնելու թոշակի իրավունք: Բայց Ակադեմիայի նախագահ Ա.Ն. Օլենինը նշանակելով նրան որպես ոչ շնորհալի ուսուցիչ Ա.Ի. Երմոլաևի փոխարինող` պնդում է, որ երիտասարդ նկարիչը մնա Ակադեմիայում ևս երեք տարի վարպետության հմտացման համար: Բրյուլովի խնդրանքը ուսուցչի փոխարինման վերաբերյալ մերժվում է: Կառլը հրաժարվում է արտասահման մեկնելու իրավունքից: Հենց այդ ժամանակ էլ գեղանկարչի վրա ուշադրություն է դարձնում այն ժամանակների համար հայտնի նորաստեղծ «Նկարիչների խրախուսման ընկերություն»-ը (ՆԽԸ), և որպեսզի համոզվի նրա տաղանդի մեջ, առաջարկում է նրան կատարել մի քանի թեմատիկ աշխատանք` խոստանալով փոխարենը վճարել արտասահմանյան ճամփորդության ծախսերը: Այս առաջարկի արդյուքնում ստեղծվեցին Բրյուլովի երկու նկարներ «Էդիպն ու Անտիգոնան» (1821, Տյումենի կրայեվեդյան թանգարան) և «Պոլինիկի ապաշխարությունը» (1821, գտնվելու վայրն` անհայտ), որոնցից հետո նրան առաջարկվեց ճամփորդություն արտասահման` բարելավելու վարպետությունը: Դրա փոխարեն Բրյուլովից պահանջվեց կազմել մանրամասն հաշվետվություններ տպավորությունների և արվեստի գործերի ուսումնասիրությունների արդյունքների մասին, ինչպես նաև ներկայացնել նոր աշխատանքներ: Կառլը համաձայնեց և իր եղբայր Ալեքսանդրի հետ 1822 թվականի օգոստոսի 16-ին մեկնեց Իտալիա: 1923 թվականի մայիսին նրանք ժամանեցին Հռոմ` ճանապարհին այցելելով Ռիգա, Քյոնիքսբերգ, Բեռլին, Դրեզդեն, Մյունխեն, Վենետիկ,Պադուա, Վերոնա, Մանտուա և Բոլոնիա: Տառացիորեն Հռոմ ժամանելուն պես նկարիչը ՆԽԸ-ից ստացավ հանձնարարություն կատարել Ռաֆայելի «Աթենքի դպրոցը» որմնանկարի պատճեն, որը դարձավ գեղանկարչի վերջին ուսանողական աշխատանքը: Իտալիայում Բրյուլովը տարվեց ժանրային գեղանկարչությամբ և կրոնական ու պատմական թեմաների հետ համատեղ` ոգեշնչված շրջապատող իրականությունից, սկսեց նկարել նաև այդ թեմաների շուրջ: Առաջին հաջողված նկարն այդ ժանրում եղավ «Իտալական առավոտ»-ը (1823, Կունստխալե, Կիլ): Պետերբուրգում տեսնելով այն, ժամանակակիցները հիացած էին թեմայի օրիգինալ ներկայացմամբ և թարմությամբ: Իսկ կայսր Նիկոլայ I-ը, այն բանից հետո, երբ ՆԽԸ-ը նվիրեց նրան այդ նկարը, Բրյուլովին նվիրեց ադամանդե մատանի և հանձնարարեց դրան զուգորդող այլ նկար: Դա եղավ «Իտալական կեսօրը (Խաղող քաղող իտալուհին)» (1827, Սանկտ-Պետերբուրգի Պետական Ռուսական թանգարան), սակայն այն դուր չեկավ ոչ կայսրին, ոչ ՆԽԸ-ին ըստ բարձր արվեստի ընդհանուր տեսակետի ոչ պատշաճության համար: Ի պատասխան նկարի Բրյուլովը 1829 թվականին խզեց հարաբերությունները ՆԽԸ-ի հետ: Մեծ ժանրային դեղանկարին զուգահեռ 1827 թվականին նկարիչը տարվեց չափերով ոչ մեծ ջրաներկով աշխատանքների ստեղծմամբ, որոնք դարձան վարպետի համար կենսական դիտարկումները փոխանցելու հաջող հնարավորություն: Իրենց թեմատիկայից ելնելով այս աշխատանքները կրում էին «իտալական ժանրի» անվանումը, քանի որ ավելի հաճախ պատվիրվում էին արիստոկրատների կողմից որպես հուշանվեր Իտալիայից և նախատեսված էին ծառայելու որպես զվարճանքի եւ դեկորատիվ նպատակներին: Այնուամենայնիվ, ջրաներկով աշխատանքների պատվերներին զուգահետ, Բրյուլովը նկարում էր նաև բավականին անկախ նկարներ այդ ժանրում: Դրանք բոլորն առանձնանում էին անհոգությոմբ, լուսավորությամբ, թերևությամբ, թեմատիկայով, երբեմն` հեղինակի իր հերոսների նկատմամբ հեգնանքով «Միանձնուհու երազը», 1831, Սանկտ-Պետերբուրգի Պետական Ռուսական թանգարան): Որպես կանոն նկարիչը ջրաներկով նկարում էր կարճ գունային վրձնահարվածներով` հասնելով նրանց արտահտչականության համադրությանը: Նրա առաջին աշխատանքները քիչ ֆիգուրներով էին և հիմնականում փոխանցում էին գլխավոր հերոսների ապրումները «Ընդհատված հանդիպում», (1827, Տրետյակովյան Պետական պատկերասրահ, Մոսկվա), հետագայում դրանք սկսեցին ներառել իրենց մեջ մարդկանց ավելի մեծ քանակ («քայլելը Ալբանոյում, ռուս.՝ Гулянье в Альбано», 1830—1833, Տրետյակովյան Պետական պատկերասրահ, Մոսկվա), ոչ վերջին դերը նրանցում սկսեց խաղալ բնությունը: Մի քանի գունանկարները խորը բնանկարային էին («Իտոմյան հովիտը փոթորկից առաջ», 1835, Ա.Ս. Պուշկինի անվան Պետական Ազգային թանգարան, Մոսկվա): Այդ ստեղծագործությունների ընդհանուր թերությունը, թերևս, կերպարների հոգբանական լուծումների բացակայությունն էր, բայց ժանրի կանոնները ջրաներկում դա չի ենթադրում: Դրանցից շատերը արտահայտում էին Իտալիան իր հրաշալի բնությամբ և գեղեցիկի ու գեղագիտության կանոններով ապրող, բնածին օժտված շարժումների ու դիրքերի պլաստիկությամբ իտալացիներին` որպես իրենց նախնիների գեղեցկությունը գենետիկորեն պահպանողը: Բայց երիտասարդ նկարչին Իտալիայում իրական ճանաչում և փառք բերեցին իտալական արիստոկրատիայի և նրա հայրենակիցների դիմանկարները: Բրյուլովի ՆԽԸ-ի հետ հարաբերությունները խզելու որոշման մեջ ոչ պակաս դեր ունեցան այդ պահին բազմաթիվ պատվերները, ինչը հնարավորություն տվեց նրան ապրել առանց ֆինանսական աջակցության: Բրյուլովի իտալական ժրջանի դիմանկարները առանձնանում են կլասիցիզմի, ռեալիզմի և բարոկկոյի էլեմենտների համադրությամբ, հերոսների ներքին կյանքի հաղորդման ձգտումով, երբեմն կենցաղային մանրամասների առատությամբ` նախատեսված լիարժեքորեն բացահայտելու այն աշխարհը, որում ապրում էին դիմանկարի հերոսները: Իրավիճակի և պատկերվող բնորդների ընդգծված նրբաճաշակության շնորհիվ, երբեմն նրա ստեղծագործությունները կրում էին ավելի դեկորատիվ բնույթ: Այդ հատկությունները պահպանվում են նաև գեղանկարչի մի քանի ավելի ուշ շրջանի դիմանկարներում: 1830 թվականին Բրյուլովն անցավ պատմական թեմայով «Պոմպեյի վերջին օրը» (1830—1833) մեծ նկարի աշխատանքներին, որը պատվիրված էր Անատոլի Նիկոլայեվիչ Դեմիդովի կողմից: Նկարի գաղափարը կապված էր այն ժամանակվա համար նորձև դարձած հնագիտությամբ և Վեզուվի ժայթքման ակտուալությամբ: Ողբերգության ավելի լիարժեք ու ճիշտ փոխանցման համար Բրյուլովը մանրամասն ուսումնասիրեց հնագույն աղետի մասին պատմող բազմաթիվ գրական աղբյուրներ և այցելեց Պոմպեյի, որտեղ կատարեց մի շարք ավերակների ու քարացած ֆիգուրների էսքիզներ: Հայտնի է, որ կտավի վրա պատկերված է գերեզմանոցի փողոցի մի մաս, որը նկարիչը պատկերել է քաղաքային դարպասներին թիկունքով կանգնած: Այս շրջանում է եղել ծանոթությունը Եկատերինա I-Ի զարմուհու` արիստոկրատ Յուլիա Պավլովնա Սամոյլովայի հետ Սկավրոնսկիների դինաստիայից: Որպես Բրյուլովի պրպտումների ու նաև կյանքի այս էտապի ամփոփում են հանդիսանում «Յուլիա Սամոյլովան աշակերտուհու և սև տղայի հետ (ռուս.՝ Юлия Самойлова с воспитанницей и арапчонком)» հայտնի դիմանկարը և «Ձիավարուհին» (1832, Տրետյակովյան Պետական պատկերասրահ, Մոսկվա), ինչպես նաև անավարտ նկար «Բերսաբեն, ռուս.՝ Вирсавия» (1832, Տրետյակովյան Պետական պատկերասրահ, Մոսկվա):

Վերադարձ Ռուսաստան: Կյանքի պետերբուրգյան շրջան (1836 - 1849)

«Պոմպեյի վերջին օրը» նկարը ավարտվեց 1833 թվականին և առաջացրեց իսկական սենսացիա Ռուսաստանում և Եվրոպայում: Ռուսական գեղանկարչության համար այդ ստեղծագործությունը դարձավ նորարաություն առաջին հերթին թեմայի համար, որը արտացոլում էր ոչ թե որևէ պատմական անձնավորության, այլ մի ողջ ժողովրդի` աղետի ժամին: Կայսր Նիկոլայ I-ը տեսնելով նկարը, ցանկություն հայտնեց անձամբ տեսնել Բրյուլովին Պետերբուրգում և տվեց նրան հրաման վերադառնալ հայրենիք: Սակայն մինչև վերադառնալը, գեղանկարիչը ընդունեց կոմս Վ.Պ. Դավիդովի Փոքր Ասիայի, Հունաստանի և Իոնյան կղզիներ ճամփորդության հրավերը: Աթենքում Բրյուլովը ծանր հիվանդանում է դեղին տենդով, ինչի պատճառով ստիպված է լինում հրաժեշտ տալ ուղեկիցներին: Փոքր-ինչ կազդուրվելով` գեղանկարիչը Փոքր Ասիայով ուղղորդվում է Կոնստանդնուպոլիս, որտեղ նրան սպասում էր կայսեր նոր հրամանը` անհապաղ վերադառնալ Պետերբուրգ, որպեսզի զբաղեցնի Կայսերական Գեղարվեստի Ակադեմիայի պրոֆեսորի տեղը: Վերջապես, 1836 թվականին, Մոսկվա և Օդեսա այցելելուց հետո, Բրյուլովը վերադառնում է Պետերբուրգ:

Այցը Մոսկվա, ուր նկարիչը ժամանեց 1835 թվականի դեկտեմբերին, ձգձգվում էր մի քանի ամիս. Մոսկվան դիմավորեց Բրյուլովին ինչպես հերոսի` կազմակերպելով նրա պատվին տոնակատարություններ: Այդպիսի մի ընդունելության ժամանակ նկարիչը ծանոթանում է Ա.Ս.Պուշկինի հետ: Եվս մի իրադարձություն դարձավ նրա ծանոթությունը ճանաչված մոսկովյան դիմանկարիչ Վ.Ա. Տրոպինինի հետ, ում մասին դեռ Իտալիայում Բրյուլովը շատ էր լսել: Ծանոթությունը վերաճեց ընկերության: Մոսկվա եղած ժամանակ բարձր գնահատելով նկարչի ոչ միայն տաղանդն ու արհեստավարժությունն այլ նաև անձնական որակները, Բրյուլովը հաճախ էր այցելում Տրոպինինին իր պատվին կազմակերպած ընդունելություններին: Բրյուլովը շարունակելով աշխատել նոր ստեղծագործությունների վրա, ստեղծեց Ա.Կ. Տոլստոյի, նրա զարմիկ Ա.Ա. Պերովսկու, պոետ Անտոն Պոգորելսկիի դիմանկարները և շատ պոետիկ ու ռոմանտիկ նկար «Գուշակող Սվետլանան ռուս.՝ Гадающая Светлана» (1836, Նիժնի Նովգորոդ արվեստի թանգարան), հավանաբար` ըստ Վ.Ա. Ժուկովսկու համանուն բալլադի: Պետերբուրգում գեղանկարչին սպասվում էր տոնական ընդունելություն Գեղարվեստի Ակադեմիայում որպես «Պոմպեի վերջին օրվա» տրիումֆ: Մինչ նրա ժամանումը նկարը հասցրել էր լինել Փարիզում (Լուվր 1834), որտեղ սառն էր ընդունվել փարիզյան քննադատների կողմից, չնայած այն հանգամանքի, որ փարիզյան սալոնում 1834 թվականին արժանացել էր առաջին մրցանակին: Դա արդեն Դելակրուայի և ֆրանսիական ռոմանտիզմի նոր շրջան էր: Նկարը Դեմիդովը նվիրեց Նիկոլայ I-ին, որը տեղավորեց այն կայսերական Էրմիտաժում, այնուհետև նվիրեց Գեղարվեստի Ակադեմիային: Ներկայումս նկարը գտնվում է Ռուսական Պետական թանգարանում:






Հայտնի աշխատանքների պատկերասրահ

|}

Ծանոթագրություններ