«Խայտաբղետ ժապավեն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Lilitik22 տեղափոխեց էջը «Երփներանգ ժապավենը»-ից «Խայտաբղետ ժապավեն»
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: ը: → ը։ (6) oգտվելով ԱՎԲ
Տող 24. Տող 24.


== Քաղվածք ==
== Քաղվածք ==
{{քաղվածք|Երբ հանցագործություն կատարում է բժիշկը, նա ավելի վտանգավոր է, քան մյուս բոլոր հանցագործները: Նա ունի ամուր կամք ու մեծ գիտելիքներ: Պալմերն ու Պրիչարդը իրենց ոլորտի լավագույն մասնագետներն էին: Այդ մարդը շատ խորամանկ է, բայց ես հույս ունեմ, Վաթսոն, որ մենք կկարողանանք խաբել նրան: Այս գիշեր մենք պետք է բազում սարսափելի բաներ վերապրենք, այդ պատճառով, խնդրում եմ ձեզ, եկեք դեռևս հանգիստ չիբուխ ծխենք ու այս մի քանի ժամն անցկացնենք՝ խոսելով ավելի ուրախ բանի մասին:|[[Արթուր Կոնան Դոյլ]]}}
{{քաղվածք|Երբ հանցագործություն կատարում է բժիշկը, նա ավելի վտանգավոր է, քան մյուս բոլոր հանցագործները։ Նա ունի ամուր կամք ու մեծ գիտելիքներ։ Պալմերն ու Պրիչարդը իրենց ոլորտի լավագույն մասնագետներն էին։ Այդ մարդը շատ խորամանկ է, բայց ես հույս ունեմ, Վաթսոն, որ մենք կկարողանանք խաբել նրան։ Այս գիշեր մենք պետք է բազում սարսափելի բաներ վերապրենք, այդ պատճառով, խնդրում եմ ձեզ, եկեք դեռևս հանգիստ չիբուխ ծխենք ու այս մի քանի ժամն անցկացնենք՝ խոսելով ավելի ուրախ բանի մասին։|[[Արթուր Կոնան Դոյլ]]}}


== Ներշնչման աղբյուրը ==
== Ներշնչման աղբյուրը ==
[[Ռիչարդ Լանսելին Գրին]]ը, «[[Շերլոկ Հոլմսի արկածները (հավաքածու)|Շերլոկ Հոլմսի արկածներ]]»-ի [[2000]] թվականի [[Օքսֆորդ]]ի շապիկի ձևավորողը, ենթադրում է, որ [[Արթուր Կոնան Դոյլ|Դոյլի]] ստեղծագործության ստեղծման աղբյուրն է, պարզվում է, մի հոդված «Ում զարթնեցրել է վիշապօձը: Արևմտաաֆրիկյան արկած» ({{lang-en|"Called on by a Boa Constrictor. A West African Adventure"}}), որը տպագրվել է [[Cassell's Saturday Journal]] ամսագրում [[1891]] թվականի փետրվարին։ Հոդվածում կապիտանը պատմում է, թե ինչպես էին նրան ուղարկել Արևմտյան [[Աֆրիկա]]յի մի հեռավոր ճամբար, որտեղ նա մնալու էր մի պորտուգալացի վաճառականին պատկանող կիսաքանդ խցում։ Այդտեղ անցկացրած առաջին գիշերը նա զարթնում է մի ճռռոցից ու տեսնում է ''«մի մուգ տարօրինակ բան, որը կախված էր իր վերևի օդանցքից»:'' Պարզվում է, որ դա իր տեսած ամենամեծ վիշապօձն էր (ավելի հավանական է, որ դա պիթոն էր, քանի որ Աֆրիկայում վիշապօձեր չկան)։ Նա սառում է վախից, երբ օձը իջնում է սենյակ։ Չկարողանալով օգնության կանչել՝ կապիտանը նկատում է մի հին զանգ, որը կախված էր պատուհաններից մեկի վերևում ամրացված մի պարանից։ Պարանը արդեն փտել էր, բայց փայտի օգնությամբ նա կարողանում է օգնության հանչել։
[[Ռիչարդ Լանսելին Գրին]]ը, «[[Շերլոկ Հոլմսի արկածները (հավաքածու)|Շերլոկ Հոլմսի արկածներ]]»-ի [[2000]] թվականի [[Օքսֆորդ]]ի շապիկի ձևավորողը, ենթադրում է, որ [[Արթուր Կոնան Դոյլ|Դոյլի]] ստեղծագործության ստեղծման աղբյուրն է, պարզվում է, մի հոդված «Ում զարթնեցրել է վիշապօձը։ Արևմտաաֆրիկյան արկած» ({{lang-en|"Called on by a Boa Constrictor. A West African Adventure"}}), որը տպագրվել է [[Cassell's Saturday Journal]] ամսագրում [[1891]] թվականի փետրվարին։ Հոդվածում կապիտանը պատմում է, թե ինչպես էին նրան ուղարկել Արևմտյան [[Աֆրիկա]]յի մի հեռավոր ճամբար, որտեղ նա մնալու էր մի պորտուգալացի վաճառականին պատկանող կիսաքանդ խցում։ Այդտեղ անցկացրած առաջին գիշերը նա զարթնում է մի ճռռոցից ու տեսնում է ''«մի մուգ տարօրինակ բան, որը կախված էր իր վերևի օդանցքից»:'' Պարզվում է, որ դա իր տեսած ամենամեծ վիշապօձն էր (ավելի հավանական է, որ դա պիթոն էր, քանի որ Աֆրիկայում վիշապօձեր չկան)։ Նա սառում է վախից, երբ օձը իջնում է սենյակ։ Չկարողանալով օգնության կանչել՝ կապիտանը նկատում է մի հին զանգ, որը կախված էր պատուհաններից մեկի վերևում ամրացված մի պարանից։ Պարանը արդեն փտել էր, բայց փայտի օգնությամբ նա կարողանում է օգնության հանչել։


== Էկրանիզացիաներ ==
== Էկրանիզացիաներ ==

07:23, 8 Հունիսի 2015-ի տարբերակ

Խայտաբղետ ժապավեն
անգլ.՝ The Adventure of the Speckled Band
ՀեղինակԱրթուր Կոնան Դոյլ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդետեկտիվ
Բնօրինակ լեզուանգլերեն
Լեզուանգլերեն
Կերպար(ներ)Շերլոկ Հոլմս և բժիշկ Վաթսոն
Նկարագրում էԼոնդոն
Շարք«Շերլոկ Հոլմսի արկածները»
ՆախորդԿապույտ զմրուխտը
ՀաջորդԻնժեների բթամատը
ՆկարազարդողՍիդնի Փեջեթ
ԵրկիրՄեծ Բրիտանիա
Հրատարակված էՇերլոկ Հոլմսի արկածները
Հրատարակման տարեթիվ1891[1]
Թվային տարբերակstandardebooks.org/ebooks/arthur-conan-doyle/the-adventures-of-sherlock-holmes/text/the-adventure-of-the-speckled-band
 The Speckled Band Վիքիպահեստում

Խայտաբղետ ժապավենը գրական ստեղծագործություն Արթուր Կոնան Դոյլի «Շերլոկ Հոլմսի արկածները» պատմվածաշարից։ Առաջին անգամ տպագրվել է Strand Magazine ամսագրում 1892 թվականի փետրվարին։ Կոնան Դոյլն այն ներառել է Շերլոկ Հոլմսի մասին 12 լավագույն պատմվածքների ցուցակի մեջ։

Սյուժեն

Շերլոկ Հոլմսից օգնություն է խնդրում Էլլեն Սթոուներ անունով մի աղջիկ։ Նա ապրում է հին Սթոք-Մորոն կալվածքում խորթ հոր՝ դոկտոր Գրիմսբի Ռոյլոթի հետ, որ հարգարժան ընտանիքից է։ Երկու տարի առաջ աղջիկը կորցրել է քրոջը՝ Ջուլիային, ով մահացավ իր հարսանիքից երկու շաբաթ առաջ առեղծվածային հանգամանքներում։ Մահվանից առաջ մի քանի օրվա ընթացքում նա տանը լսում էր տարօրինակ սուլոց, ինչը նրան շատ էր վախեցնում։ Այն գիշեր, երբ մահացավ Ջուլիան, Էլլենը լսել է նմանատիպ ձայներ։ Լինելով մահամերձ՝ Ջուլիան բացականչում է. «Դա Խայտաբղետ ժապավե՜ն էր»։ Դատելով այս ամենից՝ դա զառանցանք չէր, ու Էլլենը անչափ անհանգստանում է։ Այժմ խորթ հայրը տանը վերանորոգում է կազմակերպել, ու Էլլենն ստիպված է ժամանակավորապես տեղափոխվել հանգուցյալ քրոջ սենյակը։ Գիշերները նա էլ է սկսում լսել սուլոցը, այդ պատճառով էլ որոշել է դիմել Շերլոկ Հոլմսին։

Հոլմսը սկզբում գալիս է սխալ եզրակացության, կարծելով, թե դա գնչուների ձեռքի գործն է, որոնք ապրում էին կալվածքի տարածքում։ Սակայն գալով Սթոք-Մորոն ու խուզարկելով տունը՝ Հոլմսը եզրակացնում է, որ դրսից աղջկան ոչինչ չէր կարող սպառնալ, վտանգը տան մեջ էր։ Ավելի ուշ Հոլմսը բացահայտում է տարօրինակ օդանցք, որը տանում էր խորթ հոր սենյակը, ու զանգի պարան, որը չի զանգում ու նույնիսկ որպես ադպիսին զանգ չէ։

Շերլոկը, որ համադրել էր բոլոր փաստերը, հասկանում է օձի մասին։ Պարանով այն իջնում էր զոհի մահճակալի մոտ (մահճակալը ամրացված էր հատակին, որ զոհը չկարողանա այն տեղափոխել), իսկ սուլոցով դոկտոր Ռոյլոթը սովորեցրել է նրան վերադառնալ սենյակ։ Հոլմսն ու Վաթսոնը գիշերն անցկացնում են Էլլեն Սթոուների սենյակում ու դեմ առնում օձին։ Հոլմսը ձեռնափայտով քշում է օձին հետ՝ օդանցք։ Օձի մեջ արթնանում է իր դաժան բնությունն, ու այն կատաղած կծում է առաջին պատահածին՝ հենց դոկտորին։ Գրիմսբի Ռոյլոթը մեռնում է գրեթե ակնթարթորեն թույնից։

Քաղվածք

Երբ հանցագործություն կատարում է բժիշկը, նա ավելի վտանգավոր է, քան մյուս բոլոր հանցագործները։ Նա ունի ամուր կամք ու մեծ գիտելիքներ։ Պալմերն ու Պրիչարդը իրենց ոլորտի լավագույն մասնագետներն էին։ Այդ մարդը շատ խորամանկ է, բայց ես հույս ունեմ, Վաթսոն, որ մենք կկարողանանք խաբել նրան։ Այս գիշեր մենք պետք է բազում սարսափելի բաներ վերապրենք, այդ պատճառով, խնդրում եմ ձեզ, եկեք դեռևս հանգիստ չիբուխ ծխենք ու այս մի քանի ժամն անցկացնենք՝ խոսելով ավելի ուրախ բանի մասին։

Ներշնչման աղբյուրը

Ռիչարդ Լանսելին Գրինը, «Շերլոկ Հոլմսի արկածներ»2000 թվականի Օքսֆորդի շապիկի ձևավորողը, ենթադրում է, որ Դոյլի ստեղծագործության ստեղծման աղբյուրն է, պարզվում է, մի հոդված «Ում զարթնեցրել է վիշապօձը։ Արևմտաաֆրիկյան արկած» (անգլ.՝ "Called on by a Boa Constrictor. A West African Adventure"), որը տպագրվել է Cassell's Saturday Journal ամսագրում 1891 թվականի փետրվարին։ Հոդվածում կապիտանը պատմում է, թե ինչպես էին նրան ուղարկել Արևմտյան Աֆրիկայի մի հեռավոր ճամբար, որտեղ նա մնալու էր մի պորտուգալացի վաճառականին պատկանող կիսաքանդ խցում։ Այդտեղ անցկացրած առաջին գիշերը նա զարթնում է մի ճռռոցից ու տեսնում է «մի մուգ տարօրինակ բան, որը կախված էր իր վերևի օդանցքից»: Պարզվում է, որ դա իր տեսած ամենամեծ վիշապօձն էր (ավելի հավանական է, որ դա պիթոն էր, քանի որ Աֆրիկայում վիշապօձեր չկան)։ Նա սառում է վախից, երբ օձը իջնում է սենյակ։ Չկարողանալով օգնության կանչել՝ կապիտանը նկատում է մի հին զանգ, որը կախված էր պատուհաններից մեկի վերևում ամրացված մի պարանից։ Պարանը արդեն փտել էր, բայց փայտի օգնությամբ նա կարողանում է օգնության հանչել։

Էկրանիզացիաներ

Արտաքին հղումներ

  1. (unspecified title)Richard Lancelyn (1998). "Explanatory Notes". The Adventures of Sherlock Holmes. Oxford University Press. pp. 361–367. ISBN 0-19-283508-4. PMID:Green, Richard Lancelyn (1998). "Explanatory Notes". The Adventures of Sherlock Holmes. Oxford University Press. pp. 361–367. ISBN 0-19-283508-4.