«Նախադասություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ կետադրական և վիքի ճշտումներ, փոխարինվեց: : → ։ (25) oգտվելով ԱՎԲ
չ →‎Նախադասությունների դասակարգումը: վերջակետների ուղղում, փոխարինվեց: դ: → դ։ (3) oգտվելով ԱՎԲ
Տող 8. Տող 8.
Դատողությունը` որպես տրամաբանական միավոր, արտահայտվում է նախադասության միջոցով։ Բառերի միևնույն զուգորդումը, որ տրամաբանության մեջ դիտվում է իբրև դատողություն, քերականության մեջ համարվում է նախադասություն։ Նախադասությունը միևնույն դատողությանն արտահայտություն է տալիս տարբեր միջոցներով, ինչի պատճառով դրանք կարող են կառուցվածքով չհամընկնել։ Բացի այդ` կան նախադասություններ, որոնք տիպիկ դատողություններ չեն արտահայտում (հրամայական, որոշ հարցական ու բացականչական նախադասություններ)։

== Նախադասությունների դասակարգումը ==
== Նախադասությունների դասակարգումը ==
*''Ըստ կառուցվածքային հատկանիշի'' (ըստ ստորոգումների քանակի)` նախադասությունները լինում են պարզ և բարդ: [[Պարզ նախադասություն]]ներն ունենում են մեկ ստորոգում և կարող են լինել [[միակազմ նախադասություններ|միակազմ]] կամ [[երկկազմ նախադասություններ|երկկազմ]]: [[Բարդ նախադասություն]]երն ունենում են մեկից ավելի [[ստորոգում]] և կարող են լինել [[բարդ համադասական նախադասություններ|բարդ համադասական]] կամ [[բարդ ստորադասական նախադասություններ|բարդ ստորադասական]]:
*''Ըստ կառուցվածքային հատկանիշի'' (ըստ ստորոգումների քանակի)` նախադասությունները լինում են պարզ և բարդ։ [[Պարզ նախադասություն]]ներն ունենում են մեկ ստորոգում և կարող են լինել [[միակազմ նախադասություններ|միակազմ]] կամ [[երկկազմ նախադասություններ|երկկազմ]]: [[Բարդ նախադասություն]]երն ունենում են մեկից ավելի [[ստորոգում]] և կարող են լինել [[բարդ համադասական նախադասություններ|բարդ համադասական]] կամ [[բարդ ստորադասական նախադասություններ|բարդ ստորադասական]]:
*Նայած նրան, թե նախադասություն կազմող տարրերը լրիվ են, թե զեղջված, զանազանում են լրիվ նախադասություն և թերի նախադասություն:
*Նայած նրան, թե նախադասություն կազմող տարրերը լրիվ են, թե զեղջված, զանազանում են լրիվ նախադասություն և թերի նախադասություն։
*''Ըստ հնչերանգի'' (ու հաղորդման նպատակի)` տարբերում են [[պատմողական նախադասություն|պատմողական]], [[հարցական նախադասություն|հարցական]], [[բացականչական նախադասություն|բացականչական]], [[հրամայական նախադասություն|հրամայական]] (հորդորական) նախադասություններ։

*Զանազանում են նաև [[բայական նախադասություններ|բայական]] ու [[անվանական նախադասություններ|անվանական]] նախադասություններ։ Նախադասությունը կոչվում է բայական, երբ նրա [[ստորոգյալ]]ն արտահայտված է [[բայ]]ով, կամ երբ գերադաս անդամը (միակազմ նախադասությունների դեպքում) արտահայտված է դերբայով։ Նախադասությունը կոչվում է անվանական, երբ ստորոգյալն ունի անվանական բաղադրիչ ([[ստորոգելի]], [[ստորոգելիական վերադիր]]) կամ երբ գերադաս անդամը (միակազմ նախադասությունների դեպքում) արտահայտված է [[գոյական]]ով (անունով կամ ոչ բայական այլ տարրով)։ Հայերենում ըստ էության առկա են բայական ու անվանաբայական նախադասություններ։

*''Ըստ հակադարձման կարգի''` զանազանում են [[հաստատական նախադասություն|հաստատական]] և [[ժխտական նախադասություն|ժխտական]] նախադասություններ: Նախադասությունը կոչվում է հաստատական, երբ նրա ստորոգյալը (բայը, ստորոգյալի բայական բաղադրիչը) հաստատական` դրական խոնարհման ձև ունի։ Նախադասությունը կոչվում է ժխտական, երբ նրա ստորոգյալը (բայը, ստորոգյալի բայական բաղադրիչը) ժխտական խոնարհման ձևն ունի։
*''Ըստ հակադարձման կարգի''` զանազանում են [[հաստատական նախադասություն|հաստատական]] և [[ժխտական նախադասություն|ժխտական]] նախադասություններ։ Նախադասությունը կոչվում է հաստատական, երբ նրա ստորոգյալը (բայը, ստորոգյալի բայական բաղադրիչը) հաստատական` դրական խոնարհման ձև ունի։ Նախադասությունը կոչվում է ժխտական, երբ նրա ստորոգյալը (բայը, ստորոգյալի բայական բաղադրիչը) ժխտական խոնարհման ձևն ունի։

== Գրականություն ==
== Գրականություն ==

00:54, 8 Հունիսի 2015-ի տարբերակ

Նախադասություն, շարահյուսական միավոր, որ ձևավորում է ամփոփ միտք և ունի հնչերանգային ավարտվածություն։ Նախադասության սկիզբը կամ ավարտը կարող է համընկնել բացարձակ դադարներին, երբ նրանով սկսվում կամ ավարտվում է խոսքը, կարող է և համընկնել շարահյուսական դադարին, որը համեմատաբար ավելի տևական է, քան հնչաբառի (միջբառային) կամ հնչաշարույթի դադարն է։ Կառուցվածքային բարձր մակարդակում գործառող ասույթ է։ Ներառում է ստորին մակարդակների բոլոր կառույցներն ու բաղադրիչ տարրերը։ Ամենաբնորոշ հատկանիշը ստորոգական գործառությունն է. հատկանիշի վերագրումը, հատկացումը առարկային, ստորոգումը։

Խոսքի մեջ նախադասությունները միմյանց հետ ունենում են մտքի կապ, այլապես ծավալուն չի կարող կատարել հաղորդակցական իր դերը։

Նախադասություն և դատողություն

Հայ քերականության մեջ նախադասություն տերմինը մուտք է գործել տրամաբանության բնագավառից։ Այժմ այն գործառում է քերականական նշանակությամբ, իսկ տրամաբանության մեջ նրան համարժեք է դատողություն տերմինը։

Դատողությունը` որպես տրամաբանական միավոր, արտահայտվում է նախադասության միջոցով։ Բառերի միևնույն զուգորդումը, որ տրամաբանության մեջ դիտվում է իբրև դատողություն, քերականության մեջ համարվում է նախադասություն։ Նախադասությունը միևնույն դատողությանն արտահայտություն է տալիս տարբեր միջոցներով, ինչի պատճառով դրանք կարող են կառուցվածքով չհամընկնել։ Բացի այդ` կան նախադասություններ, որոնք տիպիկ դատողություններ չեն արտահայտում (հրամայական, որոշ հարցական ու բացականչական նախադասություններ)։

Նախադասությունների դասակարգումը

  • Ըստ կառուցվածքային հատկանիշի (ըստ ստորոգումների քանակի)` նախադասությունները լինում են պարզ և բարդ։ Պարզ նախադասություններն ունենում են մեկ ստորոգում և կարող են լինել միակազմ կամ երկկազմ: Բարդ նախադասություներն ունենում են մեկից ավելի ստորոգում և կարող են լինել բարդ համադասական կամ բարդ ստորադասական:
  • Նայած նրան, թե նախադասություն կազմող տարրերը լրիվ են, թե զեղջված, զանազանում են լրիվ նախադասություն և թերի նախադասություն։
  • Ըստ հնչերանգի (ու հաղորդման նպատակի)` տարբերում են պատմողական, հարցական, բացականչական, հրամայական (հորդորական) նախադասություններ։
  • Զանազանում են նաև բայական ու անվանական նախադասություններ։ Նախադասությունը կոչվում է բայական, երբ նրա ստորոգյալն արտահայտված է բայով, կամ երբ գերադաս անդամը (միակազմ նախադասությունների դեպքում) արտահայտված է դերբայով։ Նախադասությունը կոչվում է անվանական, երբ ստորոգյալն ունի անվանական բաղադրիչ (ստորոգելի, ստորոգելիական վերադիր) կամ երբ գերադաս անդամը (միակազմ նախադասությունների դեպքում) արտահայտված է գոյականով (անունով կամ ոչ բայական այլ տարրով)։ Հայերենում ըստ էության առկա են բայական ու անվանաբայական նախադասություններ։
  • Ըստ հակադարձման կարգի` զանազանում են հաստատական և ժխտական նախադասություններ։ Նախադասությունը կոչվում է հաստատական, երբ նրա ստորոգյալը (բայը, ստորոգյալի բայական բաղադրիչը) հաստատական` դրական խոնարհման ձև ունի։ Նախադասությունը կոչվում է ժխտական, երբ նրա ստորոգյալը (բայը, ստորոգյալի բայական բաղադրիչը) ժխտական խոնարհման ձևն ունի։

Գրականություն

  • Գ. Գարեգինյան, Ժամանակակից հայոց լեզու (Բարդ նախադասություն), Երևան, 1984։
  • Ս. Աբրահամյան, Ժամանակակից հայերենի քերականություն, Երևան, 1975։
  • Ս. Ղուկասյան, Ժամանակակից հայերենի հարցական նախադասությունները և դրանց դասակարգումը (Լրաբեր, 1972, N 6)։
  • Ն. Պառնասյան, Անշաղկապ բարդ նախադասությունը ժամանակակից հայերենում (Լեզվի և ոճի հարցեր, 1964, N 2)։
  • Բ. Վերդյան, Բարդ ստորադասական նախադասության շարահյուսություն, Երևան, 1970։
  • Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, 1987։