«Անանիա Շիրակացու մեդալ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Հետ է շրջվում 3144449 խմբագրումը, որի հեղինակն է՝ Voskanyan (քննարկում) մասնակիցը
Տող 29. Տող 29.


== Մեդալի նկարագրությունը ==
== Մեդալի նկարագրությունը ==
1993-2014թթ. հանձնվող Անանիա Շիրակացու մեդալը 35 մմ տրամագիծ ունեցող սկավառակ էր, որի կենտրոնում պատկերված է Անանիա Շիրակացին՝ նստած կեցվածքով, ձախ ձեռքը երկրագնի վրա։ Շիրակացու դիմաց պատկերված են գիրք և աստղազարդ երկինք։
1993-2014թթ. հանձնվող Անանիա Շիրակացու մեդալն իրենից ներկայացնում է 35 մմ տրամագիծ ունեցող սկավառակ, որի կենտրոնում պատկերված է Անանիա Շիրակացին՝ նստած կեցվածքով, ձախ ձեռքը երկրագնի վրա։ Շիրակացու դիմաց պատկերված են գիրք և աստղազարդ երկինք։


Մեդալը պատրաստվում է պղնձից (բրոնզափառ)։
Մեդալը պատրաստվում է պղնձից (բրոնզափառ)։

16:47, 7 Հունիսի 2015-ի տարբերակ

Անանիա Շիրակացու մեդալի ժապավեն
Անանիա Շիրակացու մեդալի վկայական

Անանիա Շիրակացու մեդալ, Հայաստանի Հանրապետության պետական պարգև։ Հիմնադրվել է 1993թ. հուլիսի 23-ին ՀՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունված, նույն օրը ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 1993թ. օգոստոսի 8-ին ուժի մեջ մտած «Անանիա Շիրակացու մեդալի մասին» ՀՀ օրենքով (օրենքն ուժը կորցրել է 2014թ. օգոստոսի 9-ին)։ ՀՀ ամենահին մեդալն է Մխիթար Հերացու մեդալի, Մխիթար Գոշի մեդալի և Մովսես Խորենացու մեդալի հետ մեկտեղ։ Վերասահմանվել է 2014թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 2014թ. հուլիսի 18-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 2014թ. օգոստոսի 9-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով։

Մեդալի կարգավիճակը

1993թ. ընդունված օրենքի համաձայն, Անանիա Շիրակացու մեդալը շնորհվում էր տնտեսության, ճարտարագիտության, ճարտարվեստի, գիտության և տեխնիկայի բնագավառներում ակնառու գործունեության, նշանակալի գյուտերի և հայտնագործությունների համար։

2014թ. օգոստոսի 9-ից Անանիա Շիրակացու մեդալը շնորհվում է տնտեսության, ճարտարագիտության, ճարտարապետության, գիտության ու տեխնիկայի բնագավառներում նշանակալի գործունեության, գյուտերի և հայտնագործությունների համար։

Համաձայն ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետի՝ մեդալով պարգևատրում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։ Պարգևատրման վերաբերյալ Նախագահը հրապարակում է հրամանագիր։

Մեդալով պարգևատրվողները

1993թ. ընդունված օրենքի համաձայն, Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրվում են տնտեսության և բնագիտության ոլորտների գիտնականները, ճարտարագետները, գյուտարարները։

2014թ. օգոստոսի 9-ից Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրվում են գիտնականները, ճարտարապետները, ճարտարագետները, գյուտարարները և շինարարները։

Պարգևատրման միջնորդությունը

1993թ. ընդունված օրենքի համաձայն, Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրելու միջնորդությունը հարուցվում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների կողմից։

2014թ. օգոստոսի 9-ից Հանրապետության Նախագահը մեդալը կարող է շնորհել ինչպես անձնական նախաձեռնությամբ, այնպես էլ պարգևատրման վերաբերյալ պաշտոնատար անձանց միջնորդությունների հիման վրա։ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014թ. սեպտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների հետ կապված հարաբերությունները կարգավորելու մասին» թիվ ՆՀ-396-Ն հրամանագրով սահմանվել է, որ Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրելու միջնորդությունները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ղեկավարները, Երևանի քաղաքապետը՝ տվյալ մարմինների և Երևանի քաղաքապետարանի գործունեության ոլորտին առնչության դեպքում։ Տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրելու միջնորդությունները ներկայացնում են համապատասխան միջնորդություն ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց միջոցով։

Կրելու կարգը

1993-2014 թվականներին Անանիա Շիրակացու մեդալ մեդալը կրում էին կրծքի ձախ կողմում՝ Մխիթար Հերացու մեդալից հետո։

2014թ. օգոստոսի 9-ից Անանիա Շիրակացու մեդալը կրում են կրծքի ձախ կողմում՝ Մարտական ծառայության մեդալից հետո, Մխիթար Գոշի մեդալի, Մխիթար Հերացու մեդալի և Մովսես Խորենացու մեդալի հետ հավասար՝ ըստ պարգևատրման հերթականության։

Այսպիսով, 2014թ. Մխիթար Գոշի մեդալի, Մխիթար Հերացու մեդալի, Անանիա Շիրակացու մեդալի և Մովսես Խորենացու մեդալի կարգավիճակները հավասարեցվել են, մինչդեռ մինչ այդ Մխիթար Գոշի մեդալն ուներ ավելի բարձր կարգավիճակ Մխիթար Հերացու մեդալի, վերջինս՝ Անանիա Շիրակացու մեդալի, իսկ Անանիա Շիրակացու մեդալը՝ Մովսես Խորենացու մեդալի նկատմամբ։

Մեդալի նկարագրությունը

1993-2014թթ. հանձնվող Անանիա Շիրակացու մեդալն իրենից ներկայացնում է 35 մմ տրամագիծ ունեցող սկավառակ, որի կենտրոնում պատկերված է Անանիա Շիրակացին՝ նստած կեցվածքով, ձախ ձեռքը երկրագնի վրա։ Շիրակացու դիմաց պատկերված են գիրք և աստղազարդ երկինք։

Մեդալը պատրաստվում է պղնձից (բրոնզափառ)։

Մեդալն ունի լայն երիզ, որի մեջ պատկերված են, վերևի մասում՝ աստղեր, ներքևի մասում՝ մակագրություն՝ «Անանիա Շիրակացի»։

Մեդալն օղակների միջոցով ամրանում է մետաքսապատ շերտաձողիկին, որի կենտրոնական մասում տեղադրված է ներդիր՝ նույն մետաղից (բրոնզափառ)։

Ժապավենը հնգակող է, որի երկու կողերը ուղղահայաց են հիմքին։ Հիմքի երկարությունը 20 մմ է, աջ և ձախ կողերի բարձրությունը՝ 10 մմ, կենտրոնական մասի բարձրությունը՝ 15 մմ։ Ժապավենը ծիրանագույն է՝ թունդ կապույտ երիզներով։ Ժապավենը փաթաթվում է հնգակող մետաղե թիթեղյա շերտաձողի վրա, որի հակառակ երեսն ունի մեդալը հագուստին ամրացնելու հարմարանք։

Մեդալի հակառակ երեսին փորագրվում է մեդալի հերթական համարը։

Մեդալը փոխարինող շերտաձողիկը պատրաստվում է մետաղյա թերթիկից, որի չափերն են՝ 25 մմ x 10 մմ։

Շերտաձողիկի ժապավենը կրում է մեդալի ժապավենային գունային նկարագիրը։ Շերտաձողիկի հակառակ երեսն ունի շերտաձողիկը հագուստին ամրացնելու հարմարանք։

2014թ. օգոստոսի 9-ից հանձնվող մեդալի նկարագրությունը և նմուշը, դրա վկայականի նմուշը, մեդալի շերտաձողիկի նկարագրությունը և նմուշը հաստատում է Հայաստանի Հանրապետության նախագահը։

Պարգևատրման վիճակագրությունը

Մեդալով պարգևատրվել է 553 անձ, որոնցից 264-ը ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի կողմից (2008թ. ապրիլի 9-ից առ այսօր)։

264 պարգևատրվածներից 237-ը ՀՀ, 27-ը՝ օտարերկրյա քաղաքացիներ են։ Պարգևատրված 27 օտարերկրյա քաղաքացիներից 8-ը Ռուսաստան Ռուսաստանի Դաշնության, 6-ը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, 5-ը՝ Ֆրանսիա Ֆրանսիայի, 1-ական՝ Գերմանիա Գերմանիայի, Արգենտինա Արգենտինայի, Կանադա Կանադայի, Իրան Իրանի, ԱՄԷ Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիայի, Լիբանան Լիբանանի, Իտալիա Իտալիայի քաղաքացիներ են։

263 պարգևատրվածներից 246-ը տղամարդ են, 17-ը՝ կին։

Ըստ տարեթվերի պարգևատրվել են.

  • 2008թ. - 23,
  • 2009թ. - 16,
  • 2010թ. - 46,
  • 2011թ. - 92,
  • 2012թ. - 33,
  • 2013թ. - 38,
  • 2014թ. - 15,
  • 2015թ. - 1 անձ։

Մեդալակիրներ

Հիմնական հոդված՝ Անանիա Շիրակացու մեդալակիրների ցանկ

Հղումներ