«Հրաչյա Քոչար»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 3. Տող 3.
| ԱԱՀ =
| ԱԱՀ =
| բնօրինակ անուն = Հրաչյա Քոչարի Գաբրիելյան
| բնօրինակ անուն = Հրաչյա Քոչարի Գաբրիելյան
| պատկեր =
| պատկեր = Հրաչյա Քոչար 1.jpg
| պատկերի չափերը = 200px
| պատկերի չափերը = 200px
| պատկերի նկարագրություն =
| պատկերի նկարագրություն =

15:31, 7 Հունիսի 2015-ի տարբերակ

Հրաչյա Քոչար
Պատկեր:Հրաչյա Քոչար 1.jpg
Ծննդյան անունարմտ. հայ.՝ Հրաչեայ Քոչար Գաբրիէլեան
Ծնվել է1910 հունվարի 19
ԾննդավայրԳումլուպուճախ, Դաշլիչայ Ստորին, Աղրըի մարզ, Թուրքիա
Վախճանվել էմայիսի 2, 1965(1965-05-02) (տարիքը 55)
Վախճանի վայրԵրևան
Մասնագիտությունխմբագիր, արձակագիր և գրող
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ
Ուշագրավ աշխատանքներՆահապետը
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրՌյա թազա, ՀԳՄ, Խորհրդային գրականություն և Ոզնի
Պարգևներ
Հրաչյա Քոչար Վիքիքաղվածքում
Հրաչյա Քոչար Վիքիդարանում

Հրաչյա Քոչար (Հրաչյա Քոչարի Գաբրիելյան, 1910, հունվարի 19 - 1965, մայիսի 2), հայ արձակագիր, հրապարակախոս, ՀԽՍՀ պետական մրցանակի առաջին դափնեկիր (1967, «Նահապետը» վիպակի համար), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից։ Գրական անուն է դարձրել հոր անունը։

Կենսագրություն

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Բագրևանդ գավառի Ղումլիբուջաղ գյուղում, որը գտնվում է Նպատ լեռան ստորոտին։ Գաղթի ճանապարհին մահացել է մայրը, 1918 թվականին` հայրը` հայտնի խմբապետ Քոչոն, ով կռվել է Անդրանիկի ջոկատում: Փրկվելով թուրքերի կողմից իրականացրած կոտորածներից՝ համագյուղացիների հետ անցել է Արևելյան Հայաստան։ Եղել է գառնարած, հանքափոր Ալավերդու հանքերում: Այնուհետև տեղափոխվել է Երևան, ընդունվել Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ:

Առաջին պատմվածքը՝ «Խաջե», լույս է տեսել 1931 թվականին, «Նոր ուղի» ամսագրում։ 1934 թվականին խմբագրել է քրդերեն «Ռյա թազա» թերթը։ 1939 թվականին, կուսակցական տույժ ստանալուց հետո, մնացել է անաշխատանք, ապա Մարտիրոս Սարյանը նրան տեղավորել է իր ղեկավարած Պատմական հուշարձանների պահպանության կոմիտեում: Ոտքով շրջել ու ուսումնասիրել է հայկական վանքերի ու մատուռների վիճակը, և այդ աշխատանքներն ամփոփել «Գորիսի և Սիսիանի շրջանների ալբոմ-ուղեցույցի» մեջ: 1941-1945 թվականներին ծառայել է ԽՍՀՄ բանակում, մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1942 թվականին լույս է տեսել «Հերոսների ծնունդը», իսկ մեկ տարի անց` «Նախօրյակին» պատերազմական ակնարկների և պատմվածքների ժողովածուները: Ռազմաճակատային պատմվածքների մեջ առանձնանում է «Գեներալի քույրը» պատմվածքը, որն առաջին անգամ տպագրվել է 1945 թվականին, «Պրավդա» թերթում: Հետագայում այս պատմվածքը թարգմանվել է աշխարհի 24 լեզուներով, ներառվել խորհրդահայ դասագրքերի ծրագրերում: Ստեղծել է «Մեծ տան զավակները» երկհատոր վեպը: Կյանքի վերջին տարիներին տպագրել է «Սպիտակ գիրքը», որում զետեղված «Նահապետը», «Կարոտը» և «Եփրատի կամրջին» վիպակները արձակագրի լավագույն գործերն են:

1946-1951 թվականներին եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար, «Սովետական գրականություն» ամսագրի խմբագիր, 1954 թվականին` «Ոզնի» երգիծական հանդեսի խմբագիր։ Գրել է «Հյուսիսային ծիածան» (Հայֆիլմ, 1961) կինոնկարի սցենարը։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն և այլ լեզուներով։ Մահացել է Երևանում։[1]

Պարգևներ

  • «Կարմիր աստղ» շքանշան
  • ՀԽՍՀ պետական մրցանակ «Նահապետ» վիպակի համար, 1967

Գրականություն

  • Հակոբ Նորունի, Հրաչյա Քոչարի «Սպիտակ գիրքը» (գնահատական-վերլուծական փորձ), Բեյրութ, տպարան «Սևան», 1967, 58 էջ։
  • Սովետահայ գրականության պատմություն, երկրորդ հատոր (1941-1964, հատորում զետեղված է «Հրաչյա Քոչար» գլուխը, որը գրել է Սուրեն Աղաբաբյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1967, 655 էջ։

Տես նաև

Հրաչյա Քոչարի փողոց (Երևան)

Արտաքին հղումներ

Աղբյուրներ

  1. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ էջ 571.