«Կոլտնտեսություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (23) oգտվելով ԱՎԲ
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: է: → է։ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 1. Տող 1.
'''Կոլտնտեսություն''', կամավոր միավորված գյուղացիների կոոպերատիվ կազմակերպություն [[ԽՍՀՄ]]-ում, որը, հիմնվելով արտադրության հանրային միջոցների և կոլեկտիվ աշխատանքի վրա, ապահովում է սոցիալիստական գյուղատնտեսական արտադրության կառավարումը հենց կոլտնտեսային մասսաների կողմից, նրանց ստեղծագործական նախաձեռնության ծավալումը, կոլտնտեսականների դաստիարակումը [[կոմունիզմ]]ի ոգով։ Կոլտնտեսություն է կոչվում նաև ձկնորսների կոոպերատիվ կազմակերպությունը։ [[1976]] թվականին ԽՍՀՄ-ում կար 27, 9 հազար կոլտնտեսություն ([[ՀԽՍՀ]]-ում՝ 371)։
'''Կոլտնտեսություն''', կամավոր միավորված գյուղացիների կոոպերատիվ կազմակերպություն [[ԽՍՀՄ]]-ում, որը, հիմնվելով արտադրության հանրային միջոցների և կոլեկտիվ աշխատանքի վրա, ապահովում է սոցիալիստական գյուղատնտեսական արտադրության կառավարումը հենց կոլտնտեսային մասսաների կողմից, նրանց ստեղծագործական նախաձեռնության ծավալումը, կոլտնտեսականների դաստիարակումը [[կոմունիզմ]]ի ոգով։ Կոլտնտեսություն է կոչվում նաև ձկնորսների կոոպերատիվ կազմակերպությունը։ [[1976]] թվականին ԽՍՀՄ-ում կար 27, 9 հազար կոլտնտեսություն ([[ՀԽՍՀ]]-ում՝ 371)։


Կոլտնտեսությունները ստեղծվել են Վ. Ի. [[Լենին]]ի կոոպերաաիվ պլանի համապատասխան։ Դեպի կոմունիզմ գյուղի հետագա առաջընթացի գործում խորհրդային տնտեսությունների հետ կոլտնտեսությունը սոցիալիստական տնտեսության հիմնական ձև է։ «Կոլտնտեսային կարգը,-նշված է ԽՄԿԿ ծրագրում,-խորհրդային սոցիալիստական հասարակության անկապտելի մասն է: Դա դեպի կոմունիզմ գյուղացիության աստիճանական անցման՝ Վ. Ի. Լենինի նշած, պատմականորեն ստուգված, գյուղացիության առանձնահատկություններին համապատասխանող ուղին է» ([[1974]], էջ 119)։ Կոլտնտեսության հիմնական խնդիրներն են. համակողմանի ամրապնդել և զարգացնել հանրային տնտեսությունը, անշեղորեն բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը և հանրային արտադրության արդյունավետությունը, կոլտնտեսային արտադրության ինտենսիվացման և տեխնիկայի հետագա վերազինման, կոմպլեքս մեքենայացման ու էլեկտրիֆիկացման, հողի [[քիմիա]]ցումն ու [[մելիորացիա|մելիորացումն]] իրագործելու ուղիով ավելացնել արտադրությունը և պետությանը գյուղատնտեսական մթերքների վաճառքը, կուսակցական կազմակերպությունների ղեկավարությամբ ծավալել մասսայական-քաղաքական լայն աշխատանք՝ մշտապես պահպանելով [[գյուղ]]ի աշխատավորների ստեղծագործական որոնումն ու նախաձեռնությունը, զարգացնելով սոցիալիստական մրցությունը, հոգ տանելով նրանց աշխատանքի, կենցաղի պայմանների, հոգևոր հարաճուն պահանջմունքների բավարարման մասին։ Կոլտնտեսությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է կոլտնտեսությունների օրինակելի կանոնադրության հիման վրա կազմված և կոլտնտեսականների ընդհանուր ժողովում ընդունված կանոնադրությամբ ու գործող օրենսգրքով։ Գյուղատնտեսական արտելի օրինակելի կանոնադրությունը ([[1935]]) կարգավորեց կոլտնտեսությունների գործունեությունը ԽՍՀՄ-ում սոցիալիզմի հաստատման և զարգացման տարիներին։ [[1969]] թվականին ընդունված կոլտնտեսության օրինակելի կանոնադրությունը կոլտնտեսային գյուղացիության կյանքի հիմնական օրենքն է կոմունիստական հասարակարգի կառուցման շրջանում։ Կոլտնտեսությունը սոցիալիստական տնտհաշվարկային գյուղատնտեսական [[ձեռնարկություն]] է։ Արդի փուլում կոլտնտեսային սեփականության հանրայնացման մակարդակի բարձրացման, սոցիալիստական սեփականության երկու ձևերի աստիճանական մերձեցման և միաձուլման պրոցեսում կարևոր նշանակություն ունի միջկոլտնտեսային արտադրական կապերի, կոլտնտեսությունների համագործակցության տարբեր ձևերի զարգացումը։
Կոլտնտեսությունները ստեղծվել են Վ. Ի. [[Լենին]]ի կոոպերաաիվ պլանի համապատասխան։ Դեպի կոմունիզմ գյուղի հետագա առաջընթացի գործում խորհրդային տնտեսությունների հետ կոլտնտեսությունը սոցիալիստական տնտեսության հիմնական ձև է։ «Կոլտնտեսային կարգը,-նշված է ԽՄԿԿ ծրագրում,-խորհրդային սոցիալիստական հասարակության անկապտելի մասն է։ Դա դեպի կոմունիզմ գյուղացիության աստիճանական անցման՝ Վ. Ի. Լենինի նշած, պատմականորեն ստուգված, գյուղացիության առանձնահատկություններին համապատասխանող ուղին է» ([[1974]], էջ 119)։ Կոլտնտեսության հիմնական խնդիրներն են. համակողմանի ամրապնդել և զարգացնել հանրային տնտեսությունը, անշեղորեն բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը և հանրային արտադրության արդյունավետությունը, կոլտնտեսային արտադրության ինտենսիվացման և տեխնիկայի հետագա վերազինման, կոմպլեքս մեքենայացման ու էլեկտրիֆիկացման, հողի [[քիմիա]]ցումն ու [[մելիորացիա|մելիորացումն]] իրագործելու ուղիով ավելացնել արտադրությունը և պետությանը գյուղատնտեսական մթերքների վաճառքը, կուսակցական կազմակերպությունների ղեկավարությամբ ծավալել մասսայական-քաղաքական լայն աշխատանք՝ մշտապես պահպանելով [[գյուղ]]ի աշխատավորների ստեղծագործական որոնումն ու նախաձեռնությունը, զարգացնելով սոցիալիստական մրցությունը, հոգ տանելով նրանց աշխատանքի, կենցաղի պայմանների, հոգևոր հարաճուն պահանջմունքների բավարարման մասին։ Կոլտնտեսությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է կոլտնտեսությունների օրինակելի կանոնադրության հիման վրա կազմված և կոլտնտեսականների ընդհանուր ժողովում ընդունված կանոնադրությամբ ու գործող օրենսգրքով։ Գյուղատնտեսական արտելի օրինակելի կանոնադրությունը ([[1935]]) կարգավորեց կոլտնտեսությունների գործունեությունը ԽՍՀՄ-ում սոցիալիզմի հաստատման և զարգացման տարիներին։ [[1969]] թվականին ընդունված կոլտնտեսության օրինակելի կանոնադրությունը կոլտնտեսային գյուղացիության կյանքի հիմնական օրենքն է կոմունիստական հասարակարգի կառուցման շրջանում։ Կոլտնտեսությունը սոցիալիստական տնտհաշվարկային գյուղատնտեսական [[ձեռնարկություն]] է։ Արդի փուլում կոլտնտեսային սեփականության հանրայնացման մակարդակի բարձրացման, սոցիալիստական սեփականության երկու ձևերի աստիճանական մերձեցման և միաձուլման պրոցեսում կարևոր նշանակություն ունի միջկոլտնտեսային արտադրական կապերի, կոլտնտեսությունների համագործակցության տարբեր ձևերի զարգացումը։


Գյուղատնտեսական արտադրության հիմնական միջոցներից մեկը՝ [[հող]]ը, ԽՍՀՄ-ում [[պետական սեփականություն]] է։ ԽՍՀՄ սահմանադրությանը համապատասխան կոլտնտեսություններին այն ամրացնում են հատուկ ակտով, անվճար և անժամկետ՝ առհավետ օգտագործման համար։ Հողը որպես համաժողովրդական ունեցվածք չի կարող լինել առք ու վաճառքի, կապալով տալու և այլ գործարքների առարկա։ Կոլտնտեսությանն ամրացված հողերը ստորաբաժանվում են հանրային օգտագործման և տնամերձ հողերի։ Վերջինս հատկացվում է կոլտնտեսականների ընտանիքին (ծխին) որպես [[բանջարանոց]], [[այգի]] և այլ կարիքների համար օգտագործելու նպատակով։ Կոլտնտեսության տնտեսական հիմքը կազմում է հանրային սեփականությունը, որը ներառում է կոլտնտեսության ձեռնարկությունները, [[շենք]]երը, [[կառույց]]ները, [[տրակտոր]]ները, [[կոմբայն]]ները և մյուս մեքենաները, սարքավորումները, փոխադրամիջոցները, բանող ու մթերատու անասունները, բազմամյա տնկարկները, մելիորատիվ ու իռիգացիոն կառույցները, արտադրված արտադրանքը, դրամական միջոցները, ինչպես նաև միջկոլտնտեսային, պետական-կոլտնտեսային կազմակերպությունների ունեցվածքն ու միջոցները՝ փայական մասնակցության համապատասխան։
Գյուղատնտեսական արտադրության հիմնական միջոցներից մեկը՝ [[հող]]ը, ԽՍՀՄ-ում [[պետական սեփականություն]] է։ ԽՍՀՄ սահմանադրությանը համապատասխան կոլտնտեսություններին այն ամրացնում են հատուկ ակտով, անվճար և անժամկետ՝ առհավետ օգտագործման համար։ Հողը որպես համաժողովրդական ունեցվածք չի կարող լինել առք ու վաճառքի, կապալով տալու և այլ գործարքների առարկա։ Կոլտնտեսությանն ամրացված հողերը ստորաբաժանվում են հանրային օգտագործման և տնամերձ հողերի։ Վերջինս հատկացվում է կոլտնտեսականների ընտանիքին (ծխին) որպես [[բանջարանոց]], [[այգի]] և այլ կարիքների համար օգտագործելու նպատակով։ Կոլտնտեսության տնտեսական հիմքը կազմում է հանրային սեփականությունը, որը ներառում է կոլտնտեսության ձեռնարկությունները, [[շենք]]երը, [[կառույց]]ները, [[տրակտոր]]ները, [[կոմբայն]]ները և մյուս մեքենաները, սարքավորումները, փոխադրամիջոցները, բանող ու մթերատու անասունները, բազմամյա տնկարկները, մելիորատիվ ու իռիգացիոն կառույցները, արտադրված արտադրանքը, դրամական միջոցները, ինչպես նաև միջկոլտնտեսային, պետական-կոլտնտեսային կազմակերպությունների ունեցվածքն ու միջոցները՝ փայական մասնակցության համապատասխան։
Տող 14. Տող 14.
ԽՍՀՄ-ում մասսայական կոլեկտիվացումը ([[1929]]-[[1933]]) իրականացվել է երկրի տեխնիկա-տնտեսական հետամնացությունը հաղթահարելու համար խորհրդային ժողովրդի բոլոր ուժերի մոբիլիզացիայի պայմաններում և ուղեկցվել կուլակների դեմ դաժան պայքարով։ Համատարած կոլեկտիվացման հիմքի վրա վերացվեց շահագործողական վերջին, առավել մեծաթիվ դասակարգը՝ [[կուլակ]]ությունը։
ԽՍՀՄ-ում մասսայական կոլեկտիվացումը ([[1929]]-[[1933]]) իրականացվել է երկրի տեխնիկա-տնտեսական հետամնացությունը հաղթահարելու համար խորհրդային ժողովրդի բոլոր ուժերի մոբիլիզացիայի պայմաններում և ուղեկցվել կուլակների դեմ դաժան պայքարով։ Համատարած կոլեկտիվացման հիմքի վրա վերացվեց շահագործողական վերջին, առավել մեծաթիվ դասակարգը՝ [[կուլակ]]ությունը։


[[Հայրենական մեծ պատերազմ]]ի տարիներին ([[1941]]-[[1945]]) կոլտնտեսային գյուղացիությունը մեծ կազմակերպվածությամբ և համախմբվածությամբ կարողացավ ապահովել բանակի ու բնակչության պարենային պահանջները և արդյունաբերական հումքի մատակարարումը։ Ետպատերազմյան տասնամյակներում շարունակվեց կոլտնտեսությունների հետագա զարգացումը։ ԽՄԿԿ Կենտկոմի սեպտեմբերյան ([[1953]]), մարտյան ([[1965]]), մայիսյան ([[1966]]), հուլիսյան ([[1978]]) պլենումների և ԽՄԿԿ XXIV-XXV համագումարների որոշումների մշակած միջոցառումների շնորհիվ որակապես փոխվեց կոլտնտեսությունների արտադրական գործունեությունը, կատարելագործվեցին արտադրության և գնումների պլանավորումը, գնագոյացումը, վարկավորումը, աշխատանքի վարձատրության ձևերը, ամրապնդվեց նյութատեխնիկական բազան, բարձրացավ տեխնիկական զինվածությունը, սոցիալիստական արտադրության և աշխատանքի հետագա հանրայնացման հիման վրա լայն թափ ստացավ գյուղատնտեսության ինտենսիվացումը, մասնագիտացումը և համակենտրոնացումը։ [[1978]] թվականին ԽՍՀՄ-ում գործում էին 8 հազար միջտնտեսային ձեռնարկություն և միավորում։ [[1965]]-[[1977]] թվականներին գյուղի սոցիալական զարգացման մեջ կապիտալ ներդրումները գերազանցեցին 40 միլիարդդ ռուբլուց։ Տասնմեկերորդ հնգամյակում «Տնտեսական նպատակահարմարության համեմատ, աստիճանաբար կստեղծվեն ագրարաարդյունաբերական միավորումներ, որոնցում գյուղատնտեսությունը օրգանապես զուգորդվում է իր արտադրանքի արդյունաբերական վերամշակման հետ՝ գյուղատնտեսական և արդյունաբերական ձեռնարկությունների ռացիոնալ մասնագիտացմամբ և կոոպերացմամբ հանդերձ: Տնտեսական պայմանների տեսակետից կոլտնտեսությունները կհավասարվեն գյուղատնտեսության համաժողովրդական ձեռնար կություններին» (ԽՄԿԿ ծրագիր, [[1974]], էջ 132)։
[[Հայրենական մեծ պատերազմ]]ի տարիներին ([[1941]]-[[1945]]) կոլտնտեսային գյուղացիությունը մեծ կազմակերպվածությամբ և համախմբվածությամբ կարողացավ ապահովել բանակի ու բնակչության պարենային պահանջները և արդյունաբերական հումքի մատակարարումը։ Ետպատերազմյան տասնամյակներում շարունակվեց կոլտնտեսությունների հետագա զարգացումը։ ԽՄԿԿ Կենտկոմի սեպտեմբերյան ([[1953]]), մարտյան ([[1965]]), մայիսյան ([[1966]]), հուլիսյան ([[1978]]) պլենումների և ԽՄԿԿ XXIV-XXV համագումարների որոշումների մշակած միջոցառումների շնորհիվ որակապես փոխվեց կոլտնտեսությունների արտադրական գործունեությունը, կատարելագործվեցին արտադրության և գնումների պլանավորումը, գնագոյացումը, վարկավորումը, աշխատանքի վարձատրության ձևերը, ամրապնդվեց նյութատեխնիկական բազան, բարձրացավ տեխնիկական զինվածությունը, սոցիալիստական արտադրության և աշխատանքի հետագա հանրայնացման հիման վրա լայն թափ ստացավ գյուղատնտեսության ինտենսիվացումը, մասնագիտացումը և համակենտրոնացումը։ [[1978]] թվականին ԽՍՀՄ-ում գործում էին 8 հազար միջտնտեսային ձեռնարկություն և միավորում։ [[1965]]-[[1977]] թվականներին գյուղի սոցիալական զարգացման մեջ կապիտալ ներդրումները գերազանցեցին 40 միլիարդդ ռուբլուց։ Տասնմեկերորդ հնգամյակում «Տնտեսական նպատակահարմարության համեմատ, աստիճանաբար կստեղծվեն ագրարաարդյունաբերական միավորումներ, որոնցում գյուղատնտեսությունը օրգանապես զուգորդվում է իր արտադրանքի արդյունաբերական վերամշակման հետ՝ գյուղատնտեսական և արդյունաբերական ձեռնարկությունների ռացիոնալ մասնագիտացմամբ և կոոպերացմամբ հանդերձ։ Տնտեսական պայմանների տեսակետից կոլտնտեսությունները կհավասարվեն գյուղատնտեսության համաժողովրդական ձեռնար կություններին» (ԽՄԿԿ ծրագիր, [[1974]], էջ 132)։


{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ}}

22:32, 4 Հունիսի 2015-ի տարբերակ

Կոլտնտեսություն, կամավոր միավորված գյուղացիների կոոպերատիվ կազմակերպություն ԽՍՀՄ-ում, որը, հիմնվելով արտադրության հանրային միջոցների և կոլեկտիվ աշխատանքի վրա, ապահովում է սոցիալիստական գյուղատնտեսական արտադրության կառավարումը հենց կոլտնտեսային մասսաների կողմից, նրանց ստեղծագործական նախաձեռնության ծավալումը, կոլտնտեսականների դաստիարակումը կոմունիզմի ոգով։ Կոլտնտեսություն է կոչվում նաև ձկնորսների կոոպերատիվ կազմակերպությունը։ 1976 թվականին ԽՍՀՄ-ում կար 27, 9 հազար կոլտնտեսություն (ՀԽՍՀ-ում՝ 371)։

Կոլտնտեսությունները ստեղծվել են Վ. Ի. Լենինի կոոպերաաիվ պլանի համապատասխան։ Դեպի կոմունիզմ գյուղի հետագա առաջընթացի գործում խորհրդային տնտեսությունների հետ կոլտնտեսությունը սոցիալիստական տնտեսության հիմնական ձև է։ «Կոլտնտեսային կարգը,-նշված է ԽՄԿԿ ծրագրում,-խորհրդային սոցիալիստական հասարակության անկապտելի մասն է։ Դա դեպի կոմունիզմ գյուղացիության աստիճանական անցման՝ Վ. Ի. Լենինի նշած, պատմականորեն ստուգված, գյուղացիության առանձնահատկություններին համապատասխանող ուղին է» (1974, էջ 119)։ Կոլտնտեսության հիմնական խնդիրներն են. համակողմանի ամրապնդել և զարգացնել հանրային տնտեսությունը, անշեղորեն բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը և հանրային արտադրության արդյունավետությունը, կոլտնտեսային արտադրության ինտենսիվացման և տեխնիկայի հետագա վերազինման, կոմպլեքս մեքենայացման ու էլեկտրիֆիկացման, հողի քիմիացումն ու մելիորացումն իրագործելու ուղիով ավելացնել արտադրությունը և պետությանը գյուղատնտեսական մթերքների վաճառքը, կուսակցական կազմակերպությունների ղեկավարությամբ ծավալել մասսայական-քաղաքական լայն աշխատանք՝ մշտապես պահպանելով գյուղի աշխատավորների ստեղծագործական որոնումն ու նախաձեռնությունը, զարգացնելով սոցիալիստական մրցությունը, հոգ տանելով նրանց աշխատանքի, կենցաղի պայմանների, հոգևոր հարաճուն պահանջմունքների բավարարման մասին։ Կոլտնտեսությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է կոլտնտեսությունների օրինակելի կանոնադրության հիման վրա կազմված և կոլտնտեսականների ընդհանուր ժողովում ընդունված կանոնադրությամբ ու գործող օրենսգրքով։ Գյուղատնտեսական արտելի օրինակելի կանոնադրությունը (1935) կարգավորեց կոլտնտեսությունների գործունեությունը ԽՍՀՄ-ում սոցիալիզմի հաստատման և զարգացման տարիներին։ 1969 թվականին ընդունված կոլտնտեսության օրինակելի կանոնադրությունը կոլտնտեսային գյուղացիության կյանքի հիմնական օրենքն է կոմունիստական հասարակարգի կառուցման շրջանում։ Կոլտնտեսությունը սոցիալիստական տնտհաշվարկային գյուղատնտեսական ձեռնարկություն է։ Արդի փուլում կոլտնտեսային սեփականության հանրայնացման մակարդակի բարձրացման, սոցիալիստական սեփականության երկու ձևերի աստիճանական մերձեցման և միաձուլման պրոցեսում կարևոր նշանակություն ունի միջկոլտնտեսային արտադրական կապերի, կոլտնտեսությունների համագործակցության տարբեր ձևերի զարգացումը։

Գյուղատնտեսական արտադրության հիմնական միջոցներից մեկը՝ հողը, ԽՍՀՄ-ում պետական սեփականություն է։ ԽՍՀՄ սահմանադրությանը համապատասխան կոլտնտեսություններին այն ամրացնում են հատուկ ակտով, անվճար և անժամկետ՝ առհավետ օգտագործման համար։ Հողը որպես համաժողովրդական ունեցվածք չի կարող լինել առք ու վաճառքի, կապալով տալու և այլ գործարքների առարկա։ Կոլտնտեսությանն ամրացված հողերը ստորաբաժանվում են հանրային օգտագործման և տնամերձ հողերի։ Վերջինս հատկացվում է կոլտնտեսականների ընտանիքին (ծխին) որպես բանջարանոց, այգի և այլ կարիքների համար օգտագործելու նպատակով։ Կոլտնտեսության տնտեսական հիմքը կազմում է հանրային սեփականությունը, որը ներառում է կոլտնտեսության ձեռնարկությունները, շենքերը, կառույցները, տրակտորները, կոմբայնները և մյուս մեքենաները, սարքավորումները, փոխադրամիջոցները, բանող ու մթերատու անասունները, բազմամյա տնկարկները, մելիորատիվ ու իռիգացիոն կառույցները, արտադրված արտադրանքը, դրամական միջոցները, ինչպես նաև միջկոլտնտեսային, պետական-կոլտնտեսային կազմակերպությունների ունեցվածքն ու միջոցները՝ փայական մասնակցության համապատասխան։

Իր գործունեությունն իրականացնելու և հանրային տնտեսության հետագա զարգացման համար կոլտնտեսությունը ստեղծում է հիմնական և շրջանառու արտադրական ֆոնդեր։ Դրանք անբաժանելի են, ենթակա չեն բաշխման և օգտագործվում են միայն նպատակային կարգով։ Հիմնական և շրջանառու ֆոնդերի համալրման մասհանումների չափերը որոշում են կոլտնտեսականները՝ հաշվի առնելով հանրային արտադրության աճի ապահովումը։ Արտադրության և աշխատանքի կազմակերպման ձևերը (բրիգադ, ֆերմա, օղակ և այլն) ստեղծվում ու կիրառվում են՝ ելնելով տնտեսության կոնկրետ պայմաններից, մասնագիտացումից, արտադրության տեխնոլոգիայից ու մեքենայացման մակարդակից։ Արտադրական ստորաբաժանումներն իրենց գործունեությունը վարում են ներտնտեսային հաշվարկի հիման վրա։

Կոլտնտեսության եկամուտները բաշխելիս պետք է ապահովվի կուտակման և սպառման ճիշտ զուգակցումը։ Համախառն արտադրանքից փոխհատուցվում են դրա արտադրության վրա կատարված նյութական ծախսումները, և ստացված համախառն եկամտից առանձնացնելով աշխատանքի վարձատրության ֆոնդը՝ մնում է զուտ եկամուտը, որն օգտագործվում է հարկերը վճարելու, հիմնական ու շրջանառու ֆոնդերն ավելացնելու, կուլտուր-կենցաղային, սոցիալական ապահովության, նյութական օգնության ու խրախուսման, ռեզերվային ֆոնդերի ստեղծման և այլ նպատակների համար։ Բնամթերային արտադրանքի բաշխման ժամանակ կոլտնտեսությունները կատարում են մթերումների գծով պետական պլանային առաջադրանքը, ստեղծում բնամթերային (կոլտնտեսականներին բաշխելու կամ վաճառելու համար), ապահովագրական և փոխանցվող, սերմերի, ֆուրաժային և պարենային ֆոնդեր, մթերքներ են առանձնացնում հասարակական սննդի, մանկական հիմնարկների, կենսաթոշակառուներին, հաշմանդամներին ու կարիքավորներին օգնություն ցույց տալու և այլնի համար։ Արտադրանքի մնացած մասը կոլտնտեսությունն իրացնում է սպառողական կոոպերացիայի միջոցով՝ կոլտնտեսային շուկայում։ Կոլտնտեսությունը հանրային արտադրության մեջ կատարած աշխատանքի համար սահմանում է կոլտնտեսականների աշխատանքի երաշխավորված վարձատրություն, որի դրամական մասը վճարվում է ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ, իսկ բնամթերայինը՝ յուրաքանչյուր մթերքի ստացման ժամանակ։ Գյուղատնտեսական արտադրանքն ավելացնելու, նրա որակը բարելավելու և ինքնարժեքն իջեցնելու գործում կոլտնտեսականների նյութական շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով, աշխատանքի հիմնական վարձատրության հետ միասին, օգտագործվում են լրացուցիչ վարձատրության և նյութական խրախուսման այլ ձևեր։ Կոլտնտեսությունում կիրառվում են աշխատանքի վարձատրության ակորդա-պարգևային, զործավարձա-պարգևային և ժամանակավարձա-պարգևային համակարգեր։ Վերադաս կազմակերպությունները կոլտնտեսություններին տալիս են միայն աշխատանքի վարձատրության հանձնարարականներ։ Վերջիններիս և կոլտնտեսության կանոնադրության հիման վրա, հաշվի առնելով կոնկրետ հնարավորությունները, յուրաքանչյուր տնտեսություն մշակում է աշխատանքի վարձատրության իր պայմանները, հաստատում է կոլտնտեսականների ընդհանուր ժողովում, որը կառավարման բարձրագույն մարմինն է (խոշոր կոլտնտեսություններում՝ լիազորների ժողովը)։ Ժողովների միջև ընկած ժամանակամիջոցում կոլտնտեսության գործերը կառավարում է վարչությունը (նախագահի ղեկավարությամբ)։ Վարչության և պաշտոնատար անձանց գործունեությունը հսկելու համար ընտրվում է վերստուգիչ հանձնաժողով։ Կառավարման և վերստուգիչ մարմինները ընտրվում են բաց կամ գաղտնի քվեարկությամբ։

Գյուղատնտեսության պլանային ղեկավարությունը իրականացվում է կենտրոնացված պլանավորման և առանձին ձեռնարկությունների տնտեսական ինքնուրույնության ճիշտ զուգակցման հիման վրա։ Կոլտնտեսությունները պետությունից պլանային առաջադրանք են ստանում միայն գյուղատնտեսական արտադրանքի վաճառքի գծով։ Պետության հանդեպ պարտավորությունները կատարելուց հետո յուրաքանչյուր կոլտնտեսություն, իր կանոնադրությանը համապատասխան, որոշում է, թե ինչպես օգտագործի ստացած արտադրանքը և դրամական միջոցները։

Կոլտնտեսության ընդհանուր ղեկավարությունը իրականացնում են ԽՍՀՄ գյուղատնտեսության մինիստրությունը և նրա տեղական մարմինները։ Ջրային կառույցների շինարարության և շահագործման, գյուղաանտեսական մթերքների մթերման, նյութատեխնիկական մատակարարման հարցերով զբաղվում են (համապատասխանաբար) ջրային տնտեսության և մելիորացիայի, մթերումների մինիստրությունները, համամիութենական «Գյուղտեխնիկա» միավորումը և դրանց տեղական մարմինները։
ԽՍՀՄ-ում մասսայական կոլեկտիվացումը (1929-1933) իրականացվել է երկրի տեխնիկա-տնտեսական հետամնացությունը հաղթահարելու համար խորհրդային ժողովրդի բոլոր ուժերի մոբիլիզացիայի պայմաններում և ուղեկցվել կուլակների դեմ դաժան պայքարով։ Համատարած կոլեկտիվացման հիմքի վրա վերացվեց շահագործողական վերջին, առավել մեծաթիվ դասակարգը՝ կուլակությունը։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941-1945) կոլտնտեսային գյուղացիությունը մեծ կազմակերպվածությամբ և համախմբվածությամբ կարողացավ ապահովել բանակի ու բնակչության պարենային պահանջները և արդյունաբերական հումքի մատակարարումը։ Ետպատերազմյան տասնամյակներում շարունակվեց կոլտնտեսությունների հետագա զարգացումը։ ԽՄԿԿ Կենտկոմի սեպտեմբերյան (1953), մարտյան (1965), մայիսյան (1966), հուլիսյան (1978) պլենումների և ԽՄԿԿ XXIV-XXV համագումարների որոշումների մշակած միջոցառումների շնորհիվ որակապես փոխվեց կոլտնտեսությունների արտադրական գործունեությունը, կատարելագործվեցին արտադրության և գնումների պլանավորումը, գնագոյացումը, վարկավորումը, աշխատանքի վարձատրության ձևերը, ամրապնդվեց նյութատեխնիկական բազան, բարձրացավ տեխնիկական զինվածությունը, սոցիալիստական արտադրության և աշխատանքի հետագա հանրայնացման հիման վրա լայն թափ ստացավ գյուղատնտեսության ինտենսիվացումը, մասնագիտացումը և համակենտրոնացումը։ 1978 թվականին ԽՍՀՄ-ում գործում էին 8 հազար միջտնտեսային ձեռնարկություն և միավորում։ 1965-1977 թվականներին գյուղի սոցիալական զարգացման մեջ կապիտալ ներդրումները գերազանցեցին 40 միլիարդդ ռուբլուց։ Տասնմեկերորդ հնգամյակում «Տնտեսական նպատակահարմարության համեմատ, աստիճանաբար կստեղծվեն ագրարաարդյունաբերական միավորումներ, որոնցում գյուղատնտեսությունը օրգանապես զուգորդվում է իր արտադրանքի արդյունաբերական վերամշակման հետ՝ գյուղատնտեսական և արդյունաբերական ձեռնարկությունների ռացիոնալ մասնագիտացմամբ և կոոպերացմամբ հանդերձ։ Տնտեսական պայմանների տեսակետից կոլտնտեսությունները կհավասարվեն գյուղատնտեսության համաժողովրդական ձեռնար կություններին» (ԽՄԿԿ ծրագիր, 1974, էջ 132)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։