«Քամանչա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «մինի|Թուրքական քամանչա '''Քամանչա''', ժողովրդական լարային–աղեղնավոր նվագարան Հ...»:
 
Տող 3. Տող 3.


{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ}}

[[Կատեգորիա:Երաժշտական գործիքներ]]

11:45, 4 Հունիսի 2015-ի տարբերակ

Թուրքական քամանչա

Քամանչա, ժողովրդական լարային–աղեղնավոր նվագարան Հայաստանում։ Իրանը գնդաձև է՝ ծածկված թաղանթային մեմբրանով։ Կլոր կոթից իրանի միջով անցնում է մետաղյա կաղապարաձող, որ նվագարանի համար ծառայում է նաև որպես «ոտք»։ Նվագում են ծնկի վրա ուղղաձիգ բռնած դիրքում։ Լայնորեն տարածված է Անդրկովկասում, Իրանում և հարևան այլ երկրներում։ Անդրկովկասում կենցաղավարող քամանչան 20–րդ դարի սկզբներից քառալար է (մետաղյա), 4-րդ լարը ավելացրել և լարվածքը (փոքր օկտավայի լյա, առաջին օկտավայի մի, լյա, երկրորդ օկտավայի մի) վերջնականապես հաստատել է Մ․ Օգնեզաշվիլին։ Գեղեցիկ, փափուկ տեմբրի և տեխնիկական բազմազան հնարավորությունների շնորհիվ քամանչա և՛ մենանվագող, և՛ անսամբլային է։ 1920-ական թթ․ վերջերին Վ․ Բանին ստեղծել է կվինտային լարվածքով քամանչաների ընտանիք՝ պրիմա, ալտ, բաս և կոնտրաբաս, որոնք նա գործածում էր իր՝ Երևանի «Արևելյան վերակառուցված սիմֆոնիկ նվագախմբում»։ Հայտնի է նաև ԽՍՀՄ–ում համերգներով լայնորեն շրջագայած քամանչահարների հնգյակը, որոնք նվագում էին տարբեր մեծության նվագարաններ։ Հայ իրականության մեջ առանձնացել են քամանչայի նվագի միջազգային ճանաչում վայելած խոշոր վիրտուոզներ, այդ թվում՝ Մ․ Օգանեզաշվիլին և Լ․ Կարախանյանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։