«Ագարակ (քաղաք)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 116. Տող 116.
! Բնակիչ
! Բնակիչ
|
|
| 748
|
| 4500
| 16 805
| 23 311
| 23 182
| 14 835
| 17 000
| 17 000
| 16 800
| 16 700
| 16 600
|-
|-
|}
|}

07:48, 4 Հունիսի 2015-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ագարակ (այլ կիրառումներ)
Քաղաք
Ագարակ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիք
ՔաղաքապետՄխիթար Զաքարյան
Հիմնադրված է1949 թ.
Մակերես6 կմ²
ԲԾՄ650 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն4 429 մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Տեղաբնականունագարակցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (286)
Փոստային ինդեքս3403
Փոստային դասիչ3403
Ագարակ (քաղաք) (Հայաստան)##
Ագարակ (քաղաք) (Հայաստան)

Ագարակ, փոքր արդյունաբերական քաղաք Հայաստանի Սյունիքի մարզի հարավ-արևմտյան մասում, ծովի մակերևույթից 650 մ բարձրության վրա։ Իրանի հետ սահմանից 2-3 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք է՝ Արաքս գետի ձախ ափին մարզկենտրոնից 80կմ հարավ-արևմուտք։

Մշտական բնակչությունը 2011 մարդահամարի արդյունքներով կազմել է 4429 մարդ, որի գերակշռող մեծամասնությունը աշխատում է «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում և նրան սպասարկող մանր հիմնարկ-ձեռնարկություններում։ Քաղաքը հիմնադրվել է 1949 թվականին, որպես բանվորական ավան։ Ագարակի հիմնադրումը կապված է այս տարածքում օգտակար հանածոների հայտնաբերման և մշակման հետ։

Պատմություն

Քաղաքը հիմնադրվել է 1949 թվականին՝ պղնձամոլիբդենային հանքավայրի պաշարների շահագործումն իրականացնելու ակնկալիքով։ Նույն թվականի գարնանը Արաքս գետի ձախ ափին կառուցվեց առաջին փայտյա տնակը և այդ ժամանակվանից սկսվեց կոմբինատին կից ավանի կառուցումը, որը ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության 1954 թվականի մայիսի 18-ի հրամանագրով դասվեց ՀԽՍՀ քաղաքատիպ ավանների շարքը։

Քաղաքի կարգավիճակ է ստացել 1990-ական թվականներին։

Աշխարհագրություն

Ագարակ գյուղը Իրանի տարածքից

Ագարակը Սյունիքի մարզի և Հայաստանի ամենահարավային քաղաքն է, որը երեք կողմից շրջապատված է բարձրաբերձ լեռներով, իսկ մի կողմում սահմանային Արաքս գետն է[1]։ Բնական այս դիրքին լրացնելու են գալիս քաղաքական-աշխարհագրական, տնտեսա-աշխարհագրական և տրանսպորտային դիրքերը։

Ագարակ քաղաքը միաժամանակ սահմանակից է երկու պետական միավորների՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը։

Ագարակով են անցնում Հայաստան Իրան միջպետական ճանապարհը և էլէկտրահաղորդման բարձրավոլտ գծերը, Երևան-Նախիջևան-Բաքու ներկայումս չգործող երկաթգիծը և ավտոճանապարհը։

   Հարևան բնակավայրեր   
 Կարճևան   Կարճևան   Կարճևան 
     
 Իրան Իրան   Իրան Իրան   Իրան Իրան 

Հասարակական կառույցներ

  • Ագարակի արվեստի մանկական դպրոց
  • Ագարակի մշակույթի պալատ

Բնակչություն

Տարի 1831 1873 1926 1959 1970 1979 2001 2004 2005 2006 2007 2008
Բնակիչ

Քույր քաղաքներ

Տես նաև

Ծանոթագրություններ