«Հայաստան համահայկական հիմնադրամ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎Քննադատություն: ամսաթվերի ձևաչափի ուղղում, փոխարինվեց: accessdate=9 January 2014 → accessdate=2014 թ․ հունվարի 9 (4) oգտվելով [[Վիքիպեդիա:ԱվտոՎիքիԲրաուզեր|...
չ →‎Քննադատություն: վերջակետների ուղղում, փոխարինվեց: ն: → ն։ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 63. Տող 63.


<blockquote>
<blockquote>
Այս դրամահավաքները, սակայն, դեռ տեղի չէին ունեցել, երբ կրկին սովետական կանխանշաններ ջրի երես ելան: Այս անգամ դրամական փոխանցումները — 50 000 դոլար այս մի հաշվի համար, 100 000 դոլար մեկ ուրիշի — գալիս էին նախագահական գրասենյակից: (Հովհաննիսյան, «Գերդաստան ստվերաց», էջ 198)
Այս դրամահավաքները, սակայն, դեռ տեղի չէին ունեցել, երբ կրկին սովետական կանխանշաններ ջրի երես ելան։ Այս անգամ դրամական փոխանցումները — 50 000 դոլար այս մի հաշվի համար, 100 000 դոլար մեկ ուրիշի — գալիս էին նախագահական գրասենյակից։ (Հովհաննիսյան, «Գերդաստան ստվերաց», էջ 198)
</blockquote>
</blockquote>



07:16, 3 Հունիսի 2015-ի տարբերակ

Հայաստան համահայկական հիմնադրամ, ստեղծվել է 1992թ.-ին։ Հիմնադրամի նպատակը Հայաստանի և Արցախի ենթակառուցվածքային խնդիրների լուծումն է` համայն հայության դրամական նվիրատվությունները համախմբելու միջոցով։ Նպատակն իրագործելու համար Հիմնադրամը 1996թ.-ից ի վեր իրականացնում է տարատեսակ միջոցառումներ (ամենամյա հեռախոսամարաթոններ, հեռուստամարաթոններ, հեծանվարշավներ, ցուցահանդեսներ և այլն...)։ Հիմնադրամն իր գործունեության ընթացքում իրականացրել է բազմազան ծրագրեր Հայաստանում և Արցախում։ 2013 թ.-ի տվյալներով Հիմնադրամի իրագործած ծրագրերը գերազանցում են 235 միլիոն ԱՄՆ դոլարի սահմանը։ Հիմնադրամի ծրագրերն ի կատար է ածում Հիմնադրամի բարձրագույն ղեկավար մարմինը` Հոգաբարձուների խորհուրդը, որի նախագահն ի պաշտոնե ՀՀ նախագահն է։ Հոգաբարձուների խորհրդի կազմի մեջ են մտնում ՀՀ, Արցախի և սփյուռքի մի շարք կարևոր պետական, քաղաքական գործիչներ, բարերարներ և այլք։ Հիմնադրամի աշխատանքներն աշխարհի տարբեր երկրներում կանոնակարգվում են 25 տեղական մարմինների միջոցով։ Հիմնադրամն իր գոյության ընթացքում իրագործել է այնպիսի կարևոր ծրագրեր, ինչպիսիք են ճանապարհների, ջրազտման և ջրամատակարարման համակարգերի, բնական գազատարների կառուցումը («Գորիս- Ստեփանակերտ», Արցախում` «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղիները և այլն)։ Հիմնադրամի ջանքերով են կառուցվել և վերակառուցվել նաև մի շարք դպրոցներ, մանկապարտեզներ, առողջապահական հաստատություններ, մարզական և մշակութային կենտրոններ։ Հիմնադրամն իրականացրել է նաև 85-ից ավել կրթական, մշակութային և գիտական ծրագրեր։ Հիմնադրամի իրագործած բոլոր հայրենանվեր ծրագրերը նպաստել են հայրենիքում գոյություն ունեցող առաջնային խնդիրների լուծմանը` նպաստելով հասարակ քաղաքացիների շրջանում հիմնադրամի ծրագրերին անմիջական մասնակցություն ունենալու ցանկությանը։ Հիմնադրամի տարեկան միջոցառումների ցանկում կարևորագույն տեղն է զբաղեցնում տարեկան հեռուստամարաթոնը, որը հեռարձակվում է Լոս Անջելեսից։ Հեռուստամարաթոնը ամբողջացնում է տարվա ընթացքում Հայաստանում, Արցախում և սփյուռքում հավաքագրված գումարնրը` դրանք ուղղելով Հոգաբարձուների խորհրդի կողմից մշակված նոր ծրագրերի իրագործմանը։ 2013 թ. հեռուստամարաթոնի արդյունքում հավաքագրված գումարները կուղղվեն Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղու կառուցմանը։

Կառուցվածք

Հայաստան համահայկական հիմնադրամը կյանքի է կոչվել 1992 թվականին, ՀՀ Նախագահի հրամանագրով։ Հիմնադրամի ռազմավարական ծրագրերը որոշվում է նրա Հոգաբարձուների խորհրդի կողմից, որի կազմի մեջ են Հայաստանի և սփյուռքի որոշ քաղաքական, հասարակական և մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Հոգաբարձուների խորհրրդի ի պաշտոնե նախագաքը ՀՀ Նախագահն է։

Նպատակադրած ծրագրերը իրականցնում է գործադիր վարչությունը, որը գտնվում է Երևանում։[1] 2008-ից հիմնադրամի գործադիր տնօրենն է Արա Վարդանյանը։[2]

Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենները

Ծրագրեր

Հիմնադրամի իրականացրած որոշ ծրագերից են՝[3]

  • Ավելի քան 470 կմ ճանապարհի կառուցում Հայաստանում և Արցախում
  • 212 կմ ջրազտման և ջրամատակարարման համակարգերի կառուցում
  • 144 կմ բնական գազատարների կառուցում
  • 218 դպրոցի և մանկապարտեզի կառուցում/վերակառուցում/կահավորում
  • 410 տուն և բնակարանի կառուցում/վերակառուցում
  • 34 առողջապահական հաստատությունների կառուցում/վերակառուցում
  • 21 մարզական և մշակութային կենտրոնների կառուցում/վերակառուցում
  • Ավելի քան 85 կրթական, մշակութային և գիտական ծրագրերի իրականացում

Հեռուստամարաթոններ

Հայաստան համահայկական հիմադրամի հեռուստամարաթոնների գործունեությունը
Հեռուստամարաթոնի թիվ Թվական Նպատակ Հեռուստամարաթոնում
խոստացված գումար
(ԱՄՆ դոլար)
7 2004 նոյեմբերի 25 Արցախի 160 կմ-անոց «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու
շինարարությունը ավարտին հասցնել
11,400,000[4]
8 2005 ԼՂՀ Մարտակերտի շրջանի տարածքային զարգացում 7,770,000[5]
9 2006 նոյեմբերի 23 Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանային հիվանդանոցի,
մի շարք դպրոցների, նոր ջրագծերի և բաշխման ցանցերի,
բնական գազամուղի կառուցումը, գյուղատնտեսության զարգացում
13,700,000[6]
10 2007 նոյեմբերի 22 Հայաստանի և Արցախի նոր գյուղական դպրոցների,
խմելու ջրի համակարգերի կառուցում և
ագրարային զարգացման ծրագրեր գյուղական հողագործի համար,
առողջապահական սարքավորումներ բոլոր գյուղական շրջաններում
15,275,000[7]
11 2008 նոյեմբերի 27 Հայաստանի ու Արցախի գյուղերում հիմնական ենթակառուցվածքների վերականգնում 35,009,156[8]
12 2009 նոյեմբերի 26 Շուշիում հասարակական ու տնտեսական ենթակառուցվածքների`
ջրագծերի, դպրոցների, ճանապարհների,
բնակելի շենքերի տանիքների վերանորոգում
15,875,043[9]
13 2010 նոյեմբերի 25 Արցախի գյուղերում խմելու և ոռոգման ջրի խնդրի լուծում,
Հայաստանի և Արցախի սահմանամերձ գյուղերում
շարունակվող համապարփակ զարգացման ծրագիր
20,862,733[10]

Հեռուստամարաթոն 2012

http://himnadram.org/index.php?id=23990&lang=2

Քննադատություն

Սկսած 90–ականներից` հայկական լրատվամիջոցները «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ կապված փտախտի բազմաթիվ դեպքեր են հաղորդել ներառյալ` վատորակ շինարարություն[11][12], ֆինանսական միջոցների մսխում[13][14], փայադարձեր (ատկատներ) և անարդար տենդերներ[15][16], հավաքված գումարի չափի մասին սխալ տեղեկությունների հաղորդում[17][18][19], նվիրատվությունների կորզում[20][21][22] և այլն։

Եղել են նաև հավաստիացումներ, որ որոշ պետպաշտոնյաներ նվիրատվությունների մի մասն իրենց հաշիվներն են լցրել։[23] Իր «Գերդաստան ստվերաց» հուշագրությունում Կարին Հովհաննիսյանը գրում է, որ 1998 թ.` Ռոբերտ Քոչարյանի նախագահության առաջին տարում, իր հայրը` Րաֆֆի Հովհաննիսյանին, ով այն ժամանակ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենն էր, տասնյակ հազարավոր դոլարներ որոշակի հաշիվներ փոխանցելու պահանջներ էին ներկայացվում։[24]

Այս դրամահավաքները, սակայն, դեռ տեղի չէին ունեցել, երբ կրկին սովետական կանխանշաններ ջրի երես ելան։ Այս անգամ դրամական փոխանցումները — 50 000 դոլար այս մի հաշվի համար, 100 000 դոլար մեկ ուրիշի — գալիս էին նախագահական գրասենյակից։ (Հովհաննիսյան, «Գերդաստան ստվերաց», էջ 198)

«Ճշմարտությունը պիտի ասվի» այլընտրանքային լրատվական հարթակը 2011 թ. հրապարակել է Արա Մանուկյանի «Անել նվիրատվություն, թե՞ չանել» ուսումնասիրությունը, որում փաստագրվել և վերլուծվել են 1997-2011 թթ. հայկական մամուլում տեղ գտած` «Հայաստան» համահայկական հիմնադրամին առնչվող չարաշահումների վերաբերյալ հրապարակումները։ Աշխատությունում օգտագործված են նաև հարցազրույցներ ներկայում և նախկինում հիմնադրամում ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձանց հետ։

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

  1. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «մերմասին» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  2. (անգլերեն)
  3. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «ծրագիր» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  4. Հեռուստամարաթոն 2004
  5. Հեռուստամարաթոն 2005
  6. Հեռուստամարաթոն 2006
  7. Հեռուստամարաթոն 2007 - Մեկ ազգ, մեկ ապագա
  8. Հեռուստամարաթոն 2008 - Հայաստան, իմ տուն
  9. Հեռուստամարաթոն 2009 - Մեր Շուշին
  10. Հեռուստամարաթոն 2010 - Ջուրը կյանք է
  11. «ԼՂՀ նախագահը դժգոհ է». Առավոտ. 6 մայիսի 2009. Վերցված է 9 հունվարի 2014-ին.
  12. «Հիմնադրամ-ԼՂՀ. հակասությունները խորանում են». Հայկական ժամանակ. 1 նոյեմբերի 2006. Վերցված է 9 հունվարի 2014-ին.
  13. «Անիմաստ ծախսեր». Հայկական ժամանակ. 29 սեպտեմբերի 2006. Վերցված է 2014 թ․ հունվարի 9-ին.
  14. «How to Renovate Already Renovated Retirement Home». The Truth Must Be Told. 8 հոկտեմբերի 2011. Վերցված է 9 հունվարի 2014-ին.
  15. «Տենդերը շահեց «Հյուսիս-Հարավը» ձախողողներից մեկը». Հայկական ժամանակ. 4 փետրվարի 2010. Վերցված է 2014 թ․ հունվարի 9-ին.
  16. «Ովքե՞ր կվերակառուցեն Շուշին». Հայկական ժամանակ. 3 դեկտեմբերի 2009. Վերցված է 9 հունվարի 2014-ին.
  17. «Սփյուռքահայերն էլ «քցել» գիտեն». Հայկական ժամանակ. 15 հուլիսի 2002. Վերցված է 2014 թ․ հունվարի 9-ին.
  18. «Հարկերի կրճատում, թե՞ հարկերից խուսափում?». «Ճշմարտությունը պիտի ասվի». 26 նոյեմբերի 2013. Վերցված է 9 հունվարի 2014-ին.
  19. «Ինչ են թաքցնում հիմնադրամի ետեւում». Հրապարակ. 19 May 2009. Վերցված է 2014 թ․ հունվարի 9-ին.
  20. «Ինչ են թաքցնում հիմնադրամի ետեւում». Հրապարակ. 19 May 2009. Վերցված է 9 հունվարի 2014-ին.
  21. «Գումար, ինչպես միշտ, չի պարտադրվում». Առավոտ. 19 November 2003. Վերցված է 9 հունվարի 2014-ին.
  22. «Փող է պետք». Հայկական ժամանակ. 19 դեկտեմբերի 2007. Վերցված է 9 հունվարի 2014-ին.
  23. «ԲԱՑ ՆԱՄԱԿ` «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՊՐՆ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ». Իրավունք. 18 հուլիսի 1998. Վերցված է 9 հունվարի 2014-ին.
  24. Hovannisian, Garin K. (2002). Family of Shadows: A Century of Murder, Memory, and the Armenian American Dream. Harper. ISBN 0-0617-9208-X.