167 013
edits
No edit summary |
չ (→Թադեոս առաքյալի քարոզչությունը և նահատակությունը համաձայն Ավանդության: վերջակետների ուղղում, փոխարինվեց: ն: oգտվելով [[Վիքիպեդիա:Ավտո...) |
||
== Թադեոս առաքյալի քարոզչությունը և նահատակությունը համաձայն Ավանդության ==
[[Պատկեր:Surb gexard.JPG|մինի|150px|Սուրբ Գեղարդ]]
Որքան խճճված են Թադեոս առաքյալի վերաբերյալ ավետարանական տեղեկությունները, կրկնակի խճճված են տեղեկությունները նրա քարոզչության վերաբերյալ՝ հաստատված ավանդությամբ։ Ավանդության համար մեկնարկ է ծառայում Աբգար թագավորի և նրա հիվանդության մասին պատմությունը, որի վերաբերյալ մի քանի աղբյուրները (Լաբուբնա Եդեսացու ասորական տարբերակը, Եվսեբիոս Կեսարացու «Եկեղեցական պատմությունը» և [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենաց]]ու «Հայոց պատմությունը») խառնաշփոթի պատճառ են դառնում։ Հայկական ավանդությունը, որը փոխանցում է [[Մովսես Խորենացի]] պատմահայրը, հայտնում է որ Հովհաննեսի Ավետարանի 12-րդ գլխի հեթանոսները Եդեսիայի Աբգար արքայի (Խորենացին Աբգարին հայոց թագավոր է անվանում) հայազգի նախարարներն էին, ովքեր ցանկանում էին տեսնել Քրիստոսին՝ Աբգարի անունից խնդրելու գնալ Եդեսիա և բժշկել արքային։ Ավանդությունն ասում է, որ Հիսուսն ինքը չգնաց, սակայն խոստացավ ուղարկել իր առաքյալներից մեկին։ Այդ առաքյալը Թադեոսն էր, ով Քրիստոսի համբարձումից հետո մեկնեց Եդեսիա, քարոզեց, բժշկեց և դարձի բերեց Աբգարին։ Որոշ աղբյուրներ, սակայն, Աբգարին քարոզած առաքյալ են համարում 72 աշակերտներից մեկին՝ տալով Թադեոս Դիդիմոս (երկվորյակ) անվանումը։ Սակայն Հայկական ավանդությունը նշում է, որ Թադեոսը Աբգարին բժշկելուց, քրիստոնեությունը քարոզելուց, ինչպես նաև Ադդե անունով մեկին եպիսկոպոս ձեռնադրելուց հետո Աբգարի հրովարտակով Եդեսիայից անցնում է Արտազ, որտեղ ներկայանում է Հայոց Սանատրուկ արքային (I դար 2-րդ կես)` Աբգարի
[[Պատկեր:Qareh kelissa.jpg|մինի|աջից160px|Սուրբ Թադեի վանք]]
Իբրև Հայ եկեղեցու հիմնադրի՝Թադեոսին նվիրվել են ճառեր, գանձեր, տաղեր, աղոթներ և շարականներ։ Թադեոս առաքյալի անունով Հայոց կանոնագրքում առկա են անվավեր կանոններ («Սահմանք կանոնաց սուրբ առաքելոյն Թադէոսի ի քաղաքն Ուռհա ի լուսաւորել զնոսա»), որոնք բովանդակում են քրիստոնեական բարոյականության, վարք ու բարքի ընդհանուր սկզբունքներ և սահմանումներ։
|