«Մինչկոլումբոսյան Ամերիկա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ կետադրական, փոխարինվեց: : → ։ (99)
No edit summary
Տող 20. Տող 20.
Մայաները մինչկոլումբոսյան Ամերիկայում ապրող միակ ժողովուրդն էին, որ ունեին գիր (հիերոգլիֆային)։ Ուսումնասիրելով Երկրի պտույտը Արեգակի շուրջ` մայա աստղագետները և մաթեմատիկոսներն ստեղծեցին օրացույց, որը բաղկացած էր 365 օրից։
Մայաները մինչկոլումբոսյան Ամերիկայում ապրող միակ ժողովուրդն էին, որ ունեին գիր (հիերոգլիֆային)։ Ուսումնասիրելով Երկրի պտույտը Արեգակի շուրջ` մայա աստղագետները և մաթեմատիկոսներն ստեղծեցին օրացույց, որը բաղկացած էր 365 օրից։
Օրացույցն ուներ 18 ամիս, յուրաքանչյուր ամիս` 20 օր։ Լրացուցիչ 5 օրերը համարվում էին վատ օրեր, ուստի մարդիկ աշխատում էին այդ օրերին ոչինչ չանել, նույնիսկ հաց չէին ուտում։ Մյուս 260 օրերից կազմված օրացույցը ստեղծվել էր գուշակությունների և կրոնական ծեսերի համար։ Այս օրացույցը կարող էին կարդալ և մեկնաբանել միայն քրմերը, որոնք մեծ դեր էին խաղում մայաների հոգևոր կյանքի կազմակերպման գործում։ Մայաների կրոնական պաշտամունքում որոշակի տեղ էր զբաղեցնում աստվածներին մարդկային զոհեր մատուցելը։ Որպես զոհ ընտրում էին երիտասարդ, առողջ և գեղեցիկ մարդու։
Օրացույցն ուներ 18 ամիս, յուրաքանչյուր ամիս` 20 օր։ Լրացուցիչ 5 օրերը համարվում էին վատ օրեր, ուստի մարդիկ աշխատում էին այդ օրերին ոչինչ չանել, նույնիսկ հաց չէին ուտում։ Մյուս 260 օրերից կազմված օրացույցը ստեղծվել էր գուշակությունների և կրոնական ծեսերի համար։ Այս օրացույցը կարող էին կարդալ և մեկնաբանել միայն քրմերը, որոնք մեծ դեր էին խաղում մայաների հոգևոր կյանքի կազմակերպման գործում։ Մայաների կրոնական պաշտամունքում որոշակի տեղ էր զբաղեցնում աստվածներին մարդկային զոհեր մատուցելը։ Որպես զոհ ընտրում էին երիտասարդ, առողջ և գեղեցիկ մարդու։

[[Պատկեր:DaySign Cimi.svg]]
[[Պատկեր:DaySign Cimi.svg]]
[[Պատկեր:DaySign Etznab.svg]]
[[Պատկեր:DaySign Etznab.svg]]
[[Պատկեր:DaySign Caban.svg]]
[[Պատկեր:DaySign Caban.svg]]

== Ացտեկներ ==
== Ացտեկներ ==
[[Պատկեր:Appletons' Montezuma I - Montezuma II.jpg|մինի|Մոնթեսումա 2-րդի դիմանկարը]]
[[Պատկեր:Appletons' Montezuma I - Montezuma II.jpg|մինի|Մոնթեսումա 2-րդի դիմանկարը]]

06:07, 3 Հունիսի 2015-ի տարբերակ

Քրիստաֆոր Կոլումբոս
Անիվ

Մինչկոլումբոսյան Ամերիկայում ապրող հնդկացիական ցեղերը զարգացման տարբեր աստիճանների վրա էին։ Նրանց մի մասն ապրում էր նախնադարյան համայնական հասարակարգում և զբաղվում էր որսորդությամբ, ձկնորսությամբ և հավաքչությամբ։ Մյուսները, մասնավորապես` մայաները, ացտեկները, ինկերը, նստակյաց հողագործներ էին և ստեղծել էին իրենց պետությունները։ Նրանք մշակում էին եգիպտացորեն, լոբի, ծխախոտ, դդում, Կենտրոնական Ամերիկայում` կակաո, լոլիկ, իսկ Անդյան լեռներում` կարտոֆիլ։ Տնային կենդանիներից պահում էին շներ և հնդկահավեր, իսկ ձիեր այստեղ բերեցին եվրոպացիները։ Տեղաբնիկներին անծանոթ էին երկաթը, անիվը, բրուտի անիվը։ Երբ եվրոպացիները հայտնվեցին Ամերիկա աշխարհամասում այստեղ ապրում էր շուրջ 15-20 միլիոն մարդ։ Սկզբում եվրոպացիները մտածում էին, որ Ամերիկան Հնդկաստանն է, և տեղաբնիկներին անվանում էին հնդկացիներ։

Մայաներ

Բնությունը մայաների երկրում

Մայաները (Մեքսիկա) բնակվում էին Յուկատան թերակղզում։ Նրանք բաղկացած էին մի քանի ցեղախմբերից, այդ պատճառով ստեղծեցին ոչ թե մեկ միասնական պետություն, այլ մի շարք քաղաք–պետություններ։ Մայաների քաղաքակրթությունն իր զարգացման բարձրակետին հասավ 10-16 դարերում։ Սովորաբար քաղաքն իր շրջակա գյուղական համայնքների հետ միասին կազմում էր քաղաք–պետություն, որը կառավարում էր քուրմ–թագավորը։ Քաղաքի կենտրոնում մայաները կառուցում էին բարձր բուրգ, որը շրջապատված էր լայնարձակ հրապարակով։ Բուրգի գագաթին կառուցում էին տաճար։ Երբ քաղաք–պետության կառավարիչ քուրմ–թագավորը տաճարում կրոնական արարողություն էր կատարում, ժողովուրդը հավաքվում էր հրապարակում։ Մայաների սոցիալական միջավայրի կազմակերպման հիմնական միավորը համայնքն էր, որը բաղկացած էր առանձին գյուղացիական ընտանիքներից։ Համայնքը համարվում էր հողի կոլեկտիվ սեփականատեր և հողակտորները բաժանում էր գյուղացիական ընտանիքների միջև։ [1]

Տնտեսություն

Մայաների Աստծո արձանը

Յուրաքանչյուր ընտանիք հողը մշակում և բերքը հավաքում էր ինքնուրույն։ Սահմանված հարկերը վճարելուց հետո բերքի մնացած մասը տնօրինում էր ընտանիքը։ Իսկ որսորդությանը, ձկնորսությանը և աղի արտադրությանը սովորաբար մասնակցում էին համայնքի բոլոր չափահաս անդամները, ուստի արդյունքը հետո բաժանվում էր ընտանիքների միջև։ Մայաներն ընտանի կենդանիներ չէին պահում և անասնապահությամբ չէին զբաղվում։ Միակ կենդանին, որ նրանք պահում էին, շունն էր, որի միսն օգտագործում էին որպես սննդամթերք։ Միսը համարվում էր տոնական և ծիսակարգային ուտեստ։ Կենդանական ծագում ունեցող սննդամթերք ձեռք էին բերում որսորդության և ձկնորսության ժամանակ։

Մայայական սափոր

Պետական կարգ

Մայաների հասարակության մեջ գոյություն ուներ սոցիալ–քաղաքական աստիճանակարգություն։ Ամենավերին աստիճանին կանգնած էին քուրմ–թագավորը (նա օժտված էր գերագույն իշխանությամբ), զորահրամանատարները, քրմերը և նվաճված տարածքների կառավարիչները։ Երկրորդ աստիճանը զբաղեցնում էին զինվորները։ Հաջորդ աստիճանին կանգնած էին առևտրականները, արհեստավորները, գյուղացիները, որոնք հարկեր էին վճարում, բայց համարվում էին ազատ։ Ստորին աստիճանը զբաղեցնում էին կախյալները և ստրուկները։

Մայաների օրացույց

Մայաները մինչկոլումբոսյան Ամերիկայում ապրող միակ ժողովուրդն էին, որ ունեին գիր (հիերոգլիֆային)։ Ուսումնասիրելով Երկրի պտույտը Արեգակի շուրջ` մայա աստղագետները և մաթեմատիկոսներն ստեղծեցին օրացույց, որը բաղկացած էր 365 օրից։ Օրացույցն ուներ 18 ամիս, յուրաքանչյուր ամիս` 20 օր։ Լրացուցիչ 5 օրերը համարվում էին վատ օրեր, ուստի մարդիկ աշխատում էին այդ օրերին ոչինչ չանել, նույնիսկ հաց չէին ուտում։ Մյուս 260 օրերից կազմված օրացույցը ստեղծվել էր գուշակությունների և կրոնական ծեսերի համար։ Այս օրացույցը կարող էին կարդալ և մեկնաբանել միայն քրմերը, որոնք մեծ դեր էին խաղում մայաների հոգևոր կյանքի կազմակերպման գործում։ Մայաների կրոնական պաշտամունքում որոշակի տեղ էր զբաղեցնում աստվածներին մարդկային զոհեր մատուցելը։ Որպես զոհ ընտրում էին երիտասարդ, առողջ և գեղեցիկ մարդու։

Ացտեկներ

Մոնթեսումա 2-րդի դիմանկարը

12-րդ դարում ացտեկները հաստատվեցին Մեխիկոյի հովտում։ 1325 թվականին նրանք կառուցեցին իրենց մայրաքաղաքը` Տենոչտիտլանը։ Քաղաքն ուներ երեք քառակուսի կիլոմետր տարածք, իսկ բնակչության թիվը շուրջ 70 հազար էր։ Քաղաքը բաժանված էր չորս մասերի, որոնք խորհրդանշում էին աշխարհի չորս կողմերը, և 20 փոքր թաղամասերից, որոնք խորհրդանշում էին ացտեկների տոհմացեղային կառուցվածքը` 20 ցեղ, 20 տոհմ։ Գրավելով շրջակա տարածքները` 15-րդ դարում սկզբին ացտեկները ստեղծեցին իրենց պետությունը, որն իր հզորության գագաթնակետին հասավ Մոնթեսումա II–ի գահակալման ժամանակ (1502–1520 թվականներ)։ Պետության եկամուտները ճշտելու և հարկերի հավաքումը կանոնավորելու համար նա օրենք ընդունեց, որով սահմանվում էին հարկերի և տուրքերի չափերը։

Տնտեսություն

Ացտեկների հիմնական զբաղմունքը նստակյաց երկրագործությունն էր։ Նրանք սովորել էին ոռոգել մշակելի հողերը և չորացնել ճահիճները։ Հիմնականում մշակում էին եգիպտացորեն, դդում, ծխախոտ, բամբակ, կակաո։ Անասնապահությունը զարգացած չէր. միակ ընտանի կենդանին շունն էր, որի միսն օգտագործում էին։ Սակայն նրանք պահում էին նաև ընտանի թռչուններ` հնդկահավեր, սագեր, բադեր։ Ացտեկների մոտ բարձր զարգացման էր հասել արհեստագործությունը, մասնավորապես` ջուլհակությունը, ոսկերչությունը, արծաթագործությունը։ Ացտեկների հասարակության մեջ լայն տարածում ուներ ստրկությունը, ընդ որում` ստրուկներ ունեին ոչ միայն առանձին համայնքներ, այլև մասնավոր անձինք։ Ստրուկների մեծ մասը ռազմագերիներ էին, սակայն ստրկացնում էին նաև պարտքերը չվերադարձնելու դիմաց, ինչպես նաև մարդիկ կարող էին իրենց և իրենց երեխաներին վաճառել ստրկության։

Պետական կարգ

Մոնթեսումա 2-րդ

Պետության գլուխ կանգնած էր գերագույն իշխանությամբ օժտված թագավորը։ Ացտեկների հասարակության մեջ ևս ձևավորվել էր սոցիալ–քաղաքական աստիճանակարգություն։ Նրա ամենավերին աստիճանին կանգնած էին ազնվականները` թագավորի գլխավորությամբ։ Քաղաքներում բնակվելու իրավունք ունեին միայն նրանք։ Հաջորդ աստիճանը զբաղեցնում էին առևտրականները, արհեստավորները, գյուղացիները, որոնք բնակվում էին քաղաքների արվարձաններում և գյուղերում։ Ացտեկների ամենահարգի և ցանկալի զբաղմունքը ռազմական ծառայությունն էր։ Հպատակ ժողովուրդներին հնազանդ պահելու և նոր տարածքներ նվաճելու համար ացտեկները կարիք ունեին լավ վարժեցված կանոնավոր բանակի։ Նրանք հավատում էին, որ պատերազմի ժամանակ զոհվածները գնում էին աստվածների հետ երկնքում ապրելու։ Զինվորները միշտ կռվում էին եռանդով և արիությամբ, քանի որ որքան շատ սպանեին և գերի վերցնեին, այնքան բարձր կլիներ նրանց նկատմամբ հարգանքը հասարակության մեջ։ Ացտեկների բանակը բաղկացած էր առանձին զորամասերից, որոնցից ամենահեղինակավորը արծվի զինվորները և հովազի զինվորներն էին։ Առաջինների նշանը արծվի փետուրն էր, իսկ երկրորդներինը` հովազի մորթին։ Նրանց կրոնական արարողությունների կարևոր մասն էին կազմում մարդկային զոհաբերությունները։ Ացտեկները հավատում էին, որ իրենց Արև–աստվածն ամեն օր մայր մտնելուց հետո մահանում է և հարություն կառնի այն դեպքում, երբ նրան մարդկային զոհ մատուցվի։ Այս նպատակով Արևի տաճարում մարդկային զոհաբերություն էին կատարում։

Պատկերասրահ

Ինկեր

Ինկերի պետությունը ժամանակակից Պերուի և Բոլիվիայի լեռնային շրջաններում էր։ Ինկա բառը սկզբում Կուսկոյի հովտում ապրող ցեղերից մեկի անվանումն էր։ 15-րդ դարում ինկերն սկսեցին լայնածավալ նվաճումներ կատարել, որի արդյունքում նրանց պետության տարածքը չորս անգամ մեծացավ, իսկ բնակչության թիվը հասավ շուրջ 6 միլիոնի։

Տնտեսություն

Տնտեսության հիմքը հողագործությունն էր։ Այստեղ մշակում էին շուրջ 40 տեսակի բույսեր, մասնավորապես կարտոֆիլ, դդում։ Բերքահավաքը հսկում էին հատուկ պաշտոնյաները, որովհետև բերքը հավասարապես բաժանվում էր բնակչությանը, իսկ մի մասը թողնվում էր պետության կարիքների համար։ Նույնը կատարվում էր արհեստագործական արտադրանքի հետ։ Այդ պատճառով ինկերի մոտ առևտուրը թույլ էր զարգացած, քանի որ հիմնական արտադրողի մոտ ավելցուկ համարյա չէր մնում։ Հպատակ ցեղերին հնազանդության մեջ պահելու և նոր տարածքներ նվաճելու համար ինկերն ստեղծել էին կանոնավոր մարտունակ բանակ։ Բանակ զորակոչելու համար սահմանվել էր հատուկ փորձաշրջան։ Տղաների խմբին տանում էին ձյունապատ լեռան գագաթ և թողնում այնտեղ ինն օր առանց ուտելիքի, զենքի և այլ միջոցների։ Ժամկետը լրանալուց հետո նրանց հետ էին բերում, սակայն շատերն այդ փորձությանը չէին դիմանում և մահանում էին։ Կենդանի մնացածները բանակում ծառայում էին որպես առանձին ջոկատների հրամանատարներ։

Պետական կարգ

Պետության գլուխ կանգնած էր Բարձրագույն Ինկան, որին անվանում էին Սապա Ինկա։ Այստեղից էլ պետությունը ստացավ Ինկերի պետություն անվանումը։ Այն իր հզորության գագաթնակետին հասավ Սապա Ինկա Պաչակուտիի կառավարման տարիներին (1438–1471 թվականներ)։ Այդ ժամանակ ինկերը կարողացան գրավել Կուսկոյի ամբողջ հովիտը և շրջակայքի մանր պետությունները։ Ինկերի կայսրության մայրաքաղաքը Կուսկոն էր, որն ուներ շուրջ 200 հազար բնակչություն։ Այն համարվում էր կայսրության կրոնական և մշակութային կենտրոնը։ Այստեղ էր գտնվում ինկերի գերագույն աստծու` Արևի տաճարը։ Նրանց կրոնական կյանքում մեծ տեղ էին զբաղեցնում աստվածների համար կենդանիների և տարբեր մթերքների զոհաբերությունները։ Ի տարբերություն մայաների և ացտեկների` նրանք միայն ճգնաժամային (ջրհեղեղ, սով, համաճարակ) պահերին էին մարդկային զոհաբերություններ կատարում։ Քրմապետի գործառույթները սովորաբար իրականացնում էր Սապա Ինկան։ Ինկերի պետության մեջ հասարակությունը բաղկացած էր ներփակ խմբերից` կաստաներից։

Բոլոր ինկերը մտնում էին բարձրագույն կաստայի մեջ։ Նրանք չէին աշխատում և հարկեր չէին վճարում։ Պետությունը նրանց հողատարածքներ էր տրամադրում, ինչպես նաև ստրուկներ` դրանք մշակելու համար։ Ինկերի մի մասը զբաղվում էր ռազմական ծառայությամբ, իսկ մյուսներն իրականացնում էին կառավարման և կրոնական–մշակութային գործառույթներ։ Առանձին կաստայի մեջ էր մտնում նվաճված ցեղերի ավագանին։ Դրանց պատկանող հողերը մշակում էին գյուղացի համայնականները։ Նվաճված ցեղերի արհեստավորները և գյուղացիները կազմում էին առանձին կաստա։ Նրանց ազատությունները սահմանափակված էին։ Նրանք կարող էին տեղաշարժվել միայն կառավարության համաձայնությամբ։ Կառավարությունն էր որոշում, թե նրանք երբ և ում հետ պետք է ամուսնանային, քանի որ ամուսնական զույգերին առանձին հողաբաժին էր հասնում։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

  1. Համաշխարհային պատմություն 11.