«Մեր թվարկություն»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Ավելացվել է 17 546 բայտ ,  5 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
'''Մեր թվարկությունը''' կամ '''Քրիստոնեական թվարկություն,''' որը ներկայացվում է մ.թ. կամ Ք.հ. հապավումներով, [[Anno Domini]] ժամանակաշրջանի այլընտրանքային տարբերակն է («Քրիստոսի տարի», կրճատ՝ մ.թ.): Մ.թ.ա.-ն հապավվում է «Մեր թվարկությունից առաջ» (կա նաև «Քրիստոսից առաջ» տարբերակը, որը հապավվում է Ք.ա.) արտահայտությունը: Մ.թ. և մ.թ.ա. նշանակումներն օգտագործում են [[Քրիստոնյա]] վանական [[Դիոնիսիուս Էքսիգուուս]]ի [[6-րդ դար]]ում ներկայացված տարեգրության համակարգը, ով սկիզբ դրեց [[Anno Domini]] նշանակմանը: Նշանակումը՝ արձանագրելով Հիսուս Քրիստոսի կյանքի սկիզբը որպես ելակետային թվական: Ոչ մի տարեգրության մեջ չի մտնում զրո թվականը, իսկ երկու թվարկությունները (մ.թ., մ.թ.ա. և Ք.ա, Ք.հ.) թվային արժեքով հավասար են. Այդպես՝ «մ.թ. [[2015]]թ.» համընկնում է «Ք.հ. [[2015]]թ.»-ի հետ, իսկ «Մ.թ.ա. [[400]]թ.» համընկնում է «Ք.ա. [[400]]թ.»-ի հետ:
'''Մեր թվարկություն''' ('''մ.թ.'''), [[Գրիգորյան օրացույց]]ով ժամանակաշրջան, որը սկսում է 1-ին դարից և տևում է մինչ օրս։
 
«Մեր թվարկություն» արտահայտությունը կարելի է գտնել [[1708]] թվականից անգլերենով, ու արմատներով գնում էր դեպի լատիներեն կիրառությունը Եվրոպայի քրիստոնյաների կողմից [[1615]] թվականին, որպես vulgaris aerae, ու դեպի [[1635]]թ.-ը որպես [[անգլերեն]]ով Vulgar Era: Այդ ժամանակներում բոլոր արտահայտություններն օգտագործվում էին զուգահեռ «Քրիստոնեական թվարկություն»-ի հետ, իսկ «vulgar» բառը նշանակել է ավելի ճիշտ «հասարակ, նորմալ, կամ ոչ-կայսերական», քան «կոպտորեն անպատշաճ»:
Մեր թվարկության ժամանակաշրջանին նախորդող և հակառակ ժամանակաշրջանն է «'''''Մեր թվարկությունից առաջ'''''»-ը ('''''մ.թ.ա.''''')։
 
«Մ.թ.» հապավման կիրառությունը ներկայացրել են հրեա գիտնականները [[19-րդ դար]]ի կեսին: [[20-րդ դար]]ի վերջից մ.թ. ու մ.թ.ա.-ն տարածում գտան գիտական գրականության մեջ ու հիմնականում միտում ունեն շեշտել ոչ-քրիստոնյաների հանդեպ հանդուրժողականություն ու/կամ ուշադրությունը:
Անվանումը հաճախակի նաև օգտագործվում է կրոնական «Քրիստոսից հետո» ձևով, որը բացարձակապես համարժեք է «մեր թվարկություն» տեսակին։
 
Գրիգորյան օրացույցն ու նրա հետ կապված տարեգրության համակարգն այսօր աշխարհում ամենատարածված օրացույցի համակարգն է: Տասնամյակներով այն եղել է համընդհանուր չափանիշ, որը ճանաչել են միչազգային կառույցները՝ ինչպիսիք են [[ՄԱԿ]]-ն ու Համաշխարհային փոստային միությունը:
 
Մ.թ. և մ.թ.ա. հապավումներն օգտագործել են որոշ հեղինակներ ու հրատարակություններ, ցանկանալով լինել չեզոք կամ ուշադիր դեպի ոչ-քրիստոնյաները, քանի որ այն չի օգտագործում [[Հիսուս Քրիստոս|Հիսուսի]] կրոնական տիտղոսներից ոչ մեկը («Քրիստոս», «Դոմինուս» (նշանակում է «Աստված»), որոնք օգտագործվում են Ք.ա ու Ք.հ. հապավումներում. Նաև այն չի տալիս քրիստոնեական հավատքին թաքնված արտահայտություն, որ Հիսուսը Քրիստոսն էր:
 
Մեր թվարկության արտահայտության կիրառության հակառակորդների տված պատճառներից է այն, որ ընտրողական է, ինչպես և արևմտյան օրացույցի այլ տարրեր ունեն արմատներ կրոնական տարբեր համակարգերից օրինակ՝ հունվարը կոչված է [[Յանուս]]ի անունով): Նրանք պնդում են, որ դրա պորպագանդան աշխարհականացման, հակագերբնականության, կրոնական բազմազանականության ու քաղաքական շիտակության արդյունք է:
 
== Ծագումնաբանությունը ==
Մեր թվարկությմաբ կիրառված թվագրման համակարգը մշակել է քրիստոնյա քահանա [[Դիոնիսիուս Էքսիքուուս]]ը [[525]] թվականին՝ Era of Martyrs-ի համակարգը փոխարինելու համար, քանի որ նա չէր ուզում շարունակել քրիստոնյաներին հալածող բռնակալի հիշողությունը: Նա որոշեց սկսել հաշվել տարիները սկսած Հիսուսի մարմնավորման դեպքի ժամանակից, չնայած այսօր գիտնականները համաձայնվոմ են, որ նա մի քանի տարվա սխալանք է թույլ տվել: Դիոնիսիուսը կազմեց Զատկի սեղանի պարունակության ցուցակը, որտեղ ներկայացրել է նոր թվարկություն «Anni Domini Nostri Jesu Christi»: Այս կերպ տարիները հաշվելը դարձավ ավելի տարածված, երբ այն սկսեց օգտագործել [[Բեդա]]ն [[Անգլիա]]յում [[731]] թվականին: Բեդան նաև ներկայացրեց մինչև Հիսուսի ենթադրվող ծնունդը եղած տարիների հաշվառումն ու զրոյական տարին չօգտագործելը: [[1422]]թ.-ին [[Պորտուգալիա]]ն դարձավ միակ արևմտաեվրոպական երկիրը, ով անցավ Դիոնիսիուսի մշակած համակարգին:
 
=== «Վուլգար թվարկություն» տերմինի կիրառությունը ===
 
«Մեր թվարկություն» տերմինն արմատներով գնում է մինչև անգլերեն, երբ այն կոչվում էր «վուլգար թվարկություն»՝ այն ազգային իրավունքում օգտագործվող իշխանության թվագրման համակարգից տարբերելու ամար: Լատիներեն համարժեքի (vulgaris aerae) առաջին կիրառությունը, պարզվում է, եղել է [[1615]] թվականին [[Կեպլեր]]ի գրքում: Կեպլերն այն նորից օգտագործում է [[1616]] թվականի էֆիրմենտեների աղյուսակում ու նորից [[1617]] թվականին: Այդ գրքի [[1635]] թվականի անգլերեն հրատարակությունն ունի [[անգլերեն]] տիտղոսաթերթ՝ այսպիսով այն Vulgar Era գործածության ամենավաղ նմուշն էր անգլերենով: [[1796]] թվականի գիրքն օգտագործում է «ծննդականության վուլգար թվարկություն» տերմինը:
 
«Քրիստոնեական թվարկություն» տերմինի դեռևս հայտնաբերված առաջին գործածությունը լատիներեն aerae christianae արտահայտությունն է [[1584]] թվականի թեոլոգիայի գրքի շապիկին: [[1649]] թվականին լատիներեն æræ Christianæ արտահայտությունը հայտնվում է անգլերեն օրացույցի խորագրում: [[1652]] թվականի օրագրություն հայտնաբերված առաջին աղբյուրն է, որտեղ կա անգլերեն [[Christian Era]] արտահայտությունը:
 
Անգլերեն «Մեր թվարկություն» արտահայտությունը հայտնվում է [[1708]] թվականից, իսկ [[1715]] թվականի աստղագիտության մասին գրքում գործածված է «վուլգար թվարկություն» տերմինի հետ զուգահեռաբար: 1759 թվականի պատմության գիրքը հիմնականում օգտագործում է common æra արտահայտությունը՝ այն վերագրելով հրեաների թվարկությանը: «Մեր թվարկությունից առաջ» արտահայտության առաջին գործածությունն է [[1770]] թվականի աշխատության մեջ, որը նաև օգտագործում է մեր թվարկություն ու վուլգար թվարկություն եզրերը զուգահեռաբար, որոնք գրքի թարգմանության մեջ գրված են գերմաներենով: [[1797]] թվականի [[Encyclopædia Britannica]] հրատարակությունն օրգագործում է վուլգար և մեր թվարկություն արտահայտությունները զուգահեռաբար: [[1835]] թվականին [[Living Oracles]] գրքում [[Ալեքսանդր Քամբըլ]]ը գրել է.
{{քաղվածք|«Վուլգար թվարկությունը կամ [[Anno Domini]]-ն. Հիսուս Քրիստոսի չորրորդ տարին, որոնցից առաջինը տևել է միայն ութ օր», ու նաև ակնարկում է մեր թվարկությանը որպես վուլգար թվարկության հոմանիշին, հաշվի առնելով «այն փաստը, որ մեր Աստված ծնվել է վուլգար թվարկությունից 4 տարի առաջ, որը կոչվում է [[Anno Domini]], պատճառ է դառնում (օրինակ), որ նրա ծննդից 42-րդ տարին համապատասխանում է մեր թվարկության 38-րդ տարուն...»: Կաթոլիկ Հանրագիտարանը ([[1909]]թ.) օգտագործում էր «Քրիստոնեական, Վուլգար կամ մեր թվարկություն» տերմինները զուգահեռաբար:}}
 
«Մեր թվարկություն» արտահայտությունը փոքրատառերով հայտնվեց նաև 19րդ դարում ընդհանուր իմաստով, որը պարտադիր չէր վերաբերվում Քրիստոնեական թվարկությանը, այլ թվագրման մի համակարգի, որն ունի ընդհանուր կիրառություն մարդկության մեջ: Այսպիսով՝ «մեր թվարկություն հրեաների համար», «մեր թվարկություն մահմեդականների համար», «մեր թվարկություն աշխարհի համար», «մեր թվարկություն Հռոմի հիմնադրման համար»: Երբ սա հղվում է Քրիստոնեական թվարկությանը այն երբեմն դասակարգվում էր որպես «Մարմնացման թվարկություն», «Ծննդի թվարկություն» կամ «Քրիստոսի ծննդյան թվարկություն»:
 
Մեր թվարկության ադապտացված թարգմանությունը կեղծ-լատիներենով ինչպես Era Vulgaris (լատիներեն դա նշանակում է Մեր Տիրուհի) ձևավորվել է 20-րդ դարում Ալիսթեր Քրոուլիի հետևորդների կողմից, և այսպիսով՝ "e.v." կամ "EV" կարող են երբեմն ներկայացվել ինչպես Ք.ա.:
Մ.թ. և մ.թ.ա. հապավումների օգտագործման պատմությունը:
 
Չնայած հրեաներն ունեն իրենց սեփական Հրեաների տոմարը, նրանք հաճախ օգտագործում են Գրիգորյան օրացույցը:
 
[[1825]] թվականին արդեն Վ.թ. (վուլգար թվարկություն) հապավումը կիրառվում էր հրեաների կողմից՝ Արևմտյան տոմարի տարիները բնորոշելու համար:
 
Մեր թվարկության թվագրումը օգտգործվել է նաև եբրայերենի դասերում «ավելի քան մի դարի ընթացքում»: Որոշ հրեա գիտնականներ արդեն օգտագործում էին մ.թ. և մ.թ.ա. հապավումները [[19-րդ դար]]ի կեսից՝ մոտ [[1856]] թվականին, երբ ռաբբի ու պատմաբան [[Մորիս Ջեյքոբ Ռաֆալ]]ն օգտագործեց հապավումը իր «[[Հրեաների հետ-աստվածաշնչյան պատմություն]]» գրքում:
 
Մ.թ.ա.-ից Ք.ա., մ.թ.-ից Ք.հ., Մեր թվարկությունից Աննո Դոմինի ու մեր թվարկությունից առաջից Քրիստոսից առաջ կիրառման շրջանակները կտրուկ փոխվեցին [[1800]]-[[2008]] թվականներին՝ մասնավորապես՝ 1980-ականներից սկսած, երբ մ.թ.-ատիպ տարբերակների օգտագործումն աճեց:
 
== Ժամանակակից կիրառությունը ==
 
[[Թեոլոգիա]]յի, [[կրթություն|կրթության]] ու [[պատմություն|պատմության]] ոլորտի որոշ գիտնականներ որդեգրեցին մ.թ. և մ.թ.ա. հապավումները, չնայած առկա է որոշ անհամաձայնություն:
 
Մեր թվարկության կիրառության ավելի ակնառու կիրառություններ վերջերս կան անգլիալեզու աշխարհի թանգարանների մեծ մասում՝ [[The Smithsonian Institution]]-ը գերադասում է Մեր թվարկության կիրառությունը, չնայած առանձին թանգարանները պարտավոր չեն այն օգտագործել: Ավելին՝ մի շարք ոճային տեղեկագրքեր այժմ գերադասում են կամ պարտադրում են այդ կիրառությունը: Նույնիսկ քրիստոնեական եկեղեցիների ոճային տեղեկագրքերը գերադասում են այդ կիրառությունը, օրինակ՝ [[Episcopal Diocese Maryland Church News]]:
 
[[ԱՄՆ]]-ում Մ.թ. և մ.թ.ա. հապավումների կիրառությունը դասագրքերում աճում է: Որոշ հրատարակություններ անցել են բացարձակապես դրա կիրառությանը: Օրինակ՝ [[2007]] թվականին [[World Almanac]]-ը առաջին հրատարակությունն էր, որը անցավ Մ.թ. և մ.թ.ա. կիրառությանը, ինչով վերջ դրվեց Ք.ա/Ք.հ. հապավումների օգտագործմանը: Այն կիրառում են [[College Board]]–ը իր պատմության թեստերում ու [[Norton Anthology of English Literature]]-ը: Մնացածները ցուցաբերել են այլ մոտեցում: Ամերիկամետ [[History Channel]]-ը օգտագործում է մ.թ ու մ.թ.ա. հապավումները ոչ քրիստոնեական կրոնական թեմաներում, ինչպիսիք են [[Երուսաղեմ]]ն ու հուդդայականությունը: [[2006]] թվականի հունիսին, Կենտուկի նահանգի կրթության նախարարությունը փոփոխեց իր որոշումը, որը պետք է ներառեր մ.թ.ա.-ն ու մ.թ.-ն, որպես նահանգի օրենսդրության մաս, թողնելով այդ թեմաներով աշակերտների կրթության հարցը տեղական մարմիններին:
 
[[2002]] թվականին մ.թ./մ.թ.ա. հապավումների համակարգը մտցվեց [[Անգլիա]]յի ու [[Ուելս]]ի դպրոցական ուսումնական պլան: [[2011]]-ին [[Միացյալ Թագավորություն]]ում, [[BBC]]-ն հայտարարեց, որ անցնում է իր ծրագրերում ու [[վեբ-կայք]]ում այդ հապավումների կիրառություննրին՝ թույլ տալով այլ հապավումների կիրառությունը: Մի շարք բրիտանական համալսարաններ, թանգարաններ, պատմաբաններ ու գրքերի հեղինակներ նույնպես հրաժարվեցին Ք.ա. և Ք.հ. հապավումներից ընդհանրապես, կամ սկսեցին օգտագործել դրանք մ.թ./մ.թ.ա.-ի հետ զուգահեռաբար: 2011-ին նաև ԶԼՄ-ն հրապարակում է մի զեկուցում այն մասին, որ Ավստրալիայում առաջարկվել է դպրոցական դասագրքերում փոխարինել Ք.ա/Ք.հ. հապավումները մ.թ.-ով ու մ.թ.ա.-ով: Այս դեպքը դարձավ ազգային նորություն ու ընդդիմություն ձևավորեց մի շարք քաղաքական գործիչներից ու հոգևոր առաջնորդներից: Այս նորության փայլատակումից շաբաթներ անց [[Australian Curriculum, Assessment and Reporting Authority]]-ը հերքեց լուրը ու հայտարարեց, որ Ք.ա և Ք.հ. հապավումները կպահպանվեն, իսկ մ.թ.ա. ու մ.թ. տարբերակները կլինեն հավելյալ:
 
== Տես նաև ==
* [[Քրիստոսից հետո]]
 
== Արտաքին հղումներ ==
 
* [http://www.ucc.org/ucnews/janfeb03/whatever-happened-to-bc-and.html Ի՞նչ է լինում Ք.ա. ու Ք.հ.-ի հետ ու ինչու՞] (Քրիստոսի միացյալ եկեղեցի)
* [http://freethoughtblogs.com/carrier/archives/166 Պատմաբան Ռիչարդ Քարրիերը քննադատում է մ.թ.ա/մ.թ. հապավումները աշխարհիկ տեսանկյունից]
 
{{անավարտ}}
[[Կատեգորիա:Ժամանակ]]
[[Կատեգորիա:Օրացույցներ]]

Նավարկման ցանկ