«Բանջարաբուծությունը Հայաստանում»–ի խմբագրումների տարբերություն
փոխանդրվում է Բանջարաբուծությունը Հայաստանի Հանրապետությունում էջից |
No edit summary |
||
Տող 1. | Տող 1. | ||
[[Պատկեր:Ocimum tenuiflorum.jpg|մինի|]] |
|||
'''Հայաստանում բանջարաբուծությունը''' գյուղատնտեսության առաջնային ենթաճյուղերից մեկն է, որն ունի հազարամյակների պատմություն և ավանդույթներ: Նպաստավոր աշխարհագրական դիրքի և ագրոէկոլոգիական պայմանների շնորհիվ Հայաստանում աճում են բանջարեղենի բազմաթիվ տեսակներ: |
'''Հայաստանում բանջարաբուծությունը''' գյուղատնտեսության առաջնային ենթաճյուղերից մեկն է, որն ունի հազարամյակների պատմություն և ավանդույթներ: Նպաստավոր աշխարհագրական դիրքի և ագրոէկոլոգիական պայմանների շնորհիվ Հայաստանում աճում են բանջարեղենի բազմաթիվ տեսակներ: |
||
ՀՀ-ում բանջարանոցային մշակաբույսերից առավել տարածված են [[լոլիկ]]ը, [[վարունգ]]ը, [[կաղամբ]]ը, [[սեխ]]ը, [[սմբուկ]]ը, [[բողկ]]ը, [[գազար]]ը, [[սխտոր]]ը, [[ծնեբեկ]]ը, [[սպանախ]]ը, [[տաքդեղ]]ը, [[լոբի]]ն, [[ծաղկակաղամբ]]ը, [[շաղգամ]]ը, տերևաբանջարներից՝ [[թարխուն]]ը, [[մաղադանոս]]ը, [[համեմ]]ը, [[ռեհան]]ը և այլն, բոստանային մշակաբույսերից՝ [[ձմերուկ]]ը, սեխը, [[դդում]]ը, [[դդմիկ]]ը։ Փորձեր են կատարվում արտադրական պայմաններում վայրի տերևաբանջարների մշակության ուղղությամբ։ |
|||
Տարբերում են բաց գրունտի (բույսի մշակությունը բաց դաշտում) և պաշտպանված (փակ) գրունտի (աճեցումը ջերմատներում, ջերմոցներում) բանջարաբուծություն։ [[2011]] թվականին բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածությունը 30,7 հազար [[Հեկտար|հա]] էր, համախառն բերքը՝ 970,2 հազար տ։ Ցանքատարածությունների մոտ 80%-ը զբաղեցրել են լոլիկը, տաքդեղը, վարունգը և սմբուկը։ |
Տարբերում են բաց գրունտի (բույսի մշակությունը բաց դաշտում) և պաշտպանված (փակ) գրունտի (աճեցումը ջերմատներում, ջերմոցներում) բանջարաբուծություն։ [[2011]] թվականին բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածությունը 30,7 հազար [[Հեկտար|հա]] էր, համախառն բերքը՝ 970,2 հազար տ։ Ցանքատարածությունների մոտ 80%-ը զբաղեցրել են լոլիկը, տաքդեղը, վարունգը և սմբուկը։ |
13:15, 27 Մայիսի 2015-ի տարբերակ
Հայաստանում բանջարաբուծությունը գյուղատնտեսության առաջնային ենթաճյուղերից մեկն է, որն ունի հազարամյակների պատմություն և ավանդույթներ: Նպաստավոր աշխարհագրական դիրքի և ագրոէկոլոգիական պայմանների շնորհիվ Հայաստանում աճում են բանջարեղենի բազմաթիվ տեսակներ:
ՀՀ-ում բանջարանոցային մշակաբույսերից առավել տարածված են լոլիկը, վարունգը, կաղամբը, սեխը, սմբուկը, բողկը, գազարը, սխտորը, ծնեբեկը, սպանախը, տաքդեղը, լոբին, ծաղկակաղամբը, շաղգամը, տերևաբանջարներից՝ թարխունը, մաղադանոսը, համեմը, ռեհանը և այլն, բոստանային մշակաբույսերից՝ ձմերուկը, սեխը, դդումը, դդմիկը։ Փորձեր են կատարվում արտադրական պայմաններում վայրի տերևաբանջարների մշակության ուղղությամբ։
Տարբերում են բաց գրունտի (բույսի մշակությունը բաց դաշտում) և պաշտպանված (փակ) գրունտի (աճեցումը ջերմատներում, ջերմոցներում) բանջարաբուծություն։ 2011 թվականին բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածությունը 30,7 հազար հա էր, համախառն բերքը՝ 970,2 հազար տ։ Ցանքատարածությունների մոտ 80%-ը զբաղեցրել են լոլիկը, տաքդեղը, վարունգը և սմբուկը։
Միևնույն ժամանակ մեծ պահանջարկ ունեն թե թարմ, և թե վերամշակված բանջարեղենի ոչ ավանդական տեսակները, որոնք արժեքավոր են թե սննդային, և թե բուժիչ հատկանիշների տեսանկյունից: Դրանցիցն են` կաղամբազգիներից` բրուսելյան կաղամբը, չինական կաղամբը, պեկինյան կաղամբը, ինչպես նաև բրոկոլին և կոլրաբին, իսկ տերևաբանջարներից` տարբեր ձևերի և գույների հազարները: 2005-2007թթ. ընթացքում զգալիորեն ավելացել են բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածությունները, սակայն 2008թ. բանջարեղենի գրեթե բոլոր տեսակների ցանքատարածությունների թեթևակի նվազում արձանագրվեց, բացի գազարից (որի տարածքները մնացին անփոփոխ) և սխտորից (40 հա-ով ավելի բերք հավաքվեց): Ամենաշատ արտադրվող տեսակը լոլիկն է (զբաղեցնում է բանջարեղենի ընդհանուր ցանքատարածությունների 25-30%-ը): Սմբուկը, տաքդեղը և կանաչեղենի տարբեր տեսակները զբաղեցնում են բանջարեղենի ընդհանուր տարածքի 24-28%-ը, իսկ կաղամբը և վարունգը` համապատասխանաբար 15-16% և 9-11%-ը: Ցանքատարածությունների ընդլայնման և բերքատվության բարձրացման շնորհիվ ավելացել է բանջարեղենի համախառն բերքը: 2005-2009թթ. ընթացքում լոլիկի բերքատվությունն ավելացել է հեկտարի հաշվով 6.8 տոննայով: Վարունգի և կաղամբի դեպքում աճը կազմել է 5 և 4.6 տոննա: Բերքատվության առավել ակնհայտ ավելացում է արձանագրվել գազարի դեպքում` 9.2 տոննա հեկտարի հաշվարկով:
Աղբյուրներ
- «2009թ. գյուղատնտեսական մշակաբույսերի տակ դրված հողատարածքները և համախառն բերքը», Հայաստանի ազգային վիճակագրական ծառայություն, 12 մարտի, 2010թ., առցանց տարբերակն առկա է կայքում
- «Պարենային ապահովություն և աղքատություն, 2010թ. հունվար-հունիս», Հայաստանի ազգային վիճակագրական ծառայություն, 21 օգոստոսի, 2010թ.,
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |