«Ժան-Պիեռ Ժոնե»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 7. Տող 7.


[[Կատեգորիա:Ֆրանսիացի կինոռեժիսորներ]]
[[Կատեգորիա:Ֆրանսիացի կինոռեժիսորներ]]
[[Կատեգորիա:Ֆրանսիացի սցենարիստներ]]

10:09, 27 Մայիսի 2015-ի տարբերակ

Ժան-Պիեռ Ժոնե, ֆրանսիացի կինոռեժիսոր և սցենարիստ: Ծնվել է 1953թ-ի սեպտեմբերի 3ին: Հայտնի է << Կորած երեխաների քաղաք>>, <<Դելիկատես>> և <<Ամելի>> ֆիլմերի համար:

Կյանքը և գործունեությունը

Ժան-Պիեռ Ժոնեն ծնվել է Ռուանում՝ Լուառ, Ֆրանսիա: Նա իր առաջին տեսախցիկը ձեռք է բերել 17 տարեկանում: Հենց այդ տարիքում՝ անիմցիա սովորելիս, նա նկարեց իր առաջին ֆիլմերը: Նա ընկերացավ դիզայներ և երգիծական գրքույկների հեղինակ Մարկ Կարոյի հետ, որը դարձավ իր գործընկերը: Միասին Ժոնեն և Կարոն նկարահանեցին բազմաթիվ անիմացիաներ: Նրանց առաջին խաղարկային կինոնկարը <<The Bunker of the Last Gunshots>>-ն էր՝ կարճամետրաժ կինոնկար, որը պատմում է ապագա աշխարհում գտնվող զինվորականների մասին: Ժոնեն նաև նկարահանել է շատ գովազդներ և երաժշտական հոլովակներ: Ժոնեի և Կարոյի առաջին լիամետրաժ կինոնկարը <<Դելիկատես>>-ն է (1991): Այն մի մելանխոլիկ կատագերգություն է, որը տեղի է ունենում մի աշխարհում, ուր սովն էր տիրում: Հաջորդը << Կորած երեխաների քաղաք>>-ն էր: Այն ֆիլմ է մի խելագար գիտնականի մասին, ով գողանում է երեխաների երազները, որպեսզի ինքը հավերժ ապրի: Ժոնեն այնուհետև նկարեց << Ամելին>> (2001): Այդ կինոնկարը շարունակում էր նախորդող ֆիլմերի սյուռեալիստական տրամադրությունը, սակայն այն ավելի ուրախ էր և նրա մեջ ավելացվել էին ռոմանտիկ և երգիծական տարրեր: Այս ֆիլմը պատմում է մի կնոջ մասին, ով հաճույք է ստանում ուրիշներին լավություն անելիս, սակայն ինքը չի կարողանում գտնել իր իսկական սերը: Ֆիլմը շատ մեծ հաջողություն ունեցավ ամբողջ աշխարհում: 2004թ-ին Ժոնեն թողարկեց <<Շատ երկար ամուսնություն>>, որը Սեբաստիան Ժապրիսոտի վեպի վրա էր հիմնված: Այն պատմում էր մի կնոջ մասին, ով իր սիրեցյալին էր փնտրում Առաջին Համաշխարհային պատերազմից հետո: