«Արցախի պետական համալսարան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Համալսարան | անվանում = Արցախի պետական համալսարան | հապավում = ԱրՊՀ | խորհրդանշան = |...»:
 
Տող 70. Տող 70.
* [https://www.youtube.com/watch?v=CQB6yGefis8 Արցախի պետական համալսարանի ռեկտոր Մանուշ Մինասյանն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը]
* [https://www.youtube.com/watch?v=CQB6yGefis8 Արցախի պետական համալսարանի ռեկտոր Մանուշ Մինասյանն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը]


[[Կատեգորիա:Ղարաբաղի համալսարաններ]]
[[Կատեգորիա:Արցախի համալսարաններ]]

13:07, 21 Մայիսի 2015-ի տարբերակ

Արցախի պետական համալսարան
ՀապավումԱրՊՀ
Տեսակկրթօջախ և ակադեմիական ինստիտուտ
Հիմնադրված է1992
ՏիպՀամալսարան
ՌեկտորՄանուշ Մառլեստի Մինասյան (2013)
Ուսանողներ3300
Երկիր Ադրբեջան և  Արցախ
ՏեղագրությունԱրցախ, ԼՂՀ
ՀասցեՄխիթար Գոշի 5
Կայքasu.am
Ադրբեջան, Արցախ դեռ չունի տեղորոշման քարտեզներ.
 Artsakh State University Վիքիպահեստում

Արցախի պետական համալսարան գիտակրթական և մշակութային կենտրոն ԼՂՀ-ում:

Պատմություն

Համալսարանն ստեղծվել է 1969 թվականին, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կենտրոն Ստեփանակերտ քաղաքում: Ստեղծման պահին համալսարանը կոչվում էր «Բաքվի Վ.Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի մասնաճյուղ» և ուներ ընդամենը երկու ամբիոն` լեզվի և գրականության ու մաթեմատիկայի, որոնց ուսուցումը տարվել է հայերեն, ադրբեջաներեն, հետագայում նաև` ռուսերեն:

1973 թվականին բուհն ստացել է ինքնուրույն կարգավիճակ և վերանվանվել Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտ:

Արցախյան ազտամարտի տարիներ

80-ական թվականների երկրորդ կեսին, արցախահայության ազատագրական պայքարի նոր փուլի սկզբնավորման օրերին, համալսարանը դարձավ համաժողովրդական պայքարի գիտական հիմնավորման օջախ: Արցախյան ազատամարտի առաջին օրերից ուսանողներն ու դասախոսները կամավոր զինվորագրվեցին ղարաբաղյան հողում հայության հարատևման պայքարին: 1988 թվականի փետրվարին բուհում սկզբնավորված ուսանողական շարժումները նպաստեցին, որպեսզի մայր Հայաստանի հետ արցախահայության վերամիավորման արդարացի պահանջը վերաճի համազգային գաղափարի: Ժամանակավորապես դադարեցվեցին ուսումնական պարապմունքները Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտում, և բուհի հայկական ու ռուսական բաժինները նույն թվականի նոյեմբեր ամսում տեղափոխվեցին Վանաձոր` տեղի մանկավարժական ինստիտուտում ուսումը շարունակելու համար:

Արցախյան պատերազմի թեժ տարիներին` 1992 թվականի հոկտեմբերին, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում ընդունեց միավորել Վանաձորի մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունքը Երևանի ճարտարագիտական համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի հետ` միավորված նորաստեղծ բուհն անվանելով Արցախի պետական համալսարան` ԱրՊՀ:

ԼՂՀ անկախության տարիներ

ԼՂՀ անկախության տարիներին համալսարանն աննախադեպ զարգացում է արձանագրել: 2008-2009 թվականներին ուսումնական տարում իրականացվել է անցումը կրեդիտային համակարգի` ուսումնառությունը կազմակերպելով Բոլոնիայի հռչակագրի համաձայն, եռաստիճան համակարգով` բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա: Ուսումնական գործընթացը կազմակերպվում է առկա և հեռակա բաժիններում:

Համալսարանն ունի երեք մասնաշենք և վարչական շենք, գործում է 9 ֆակուլտետ, 25 ամբիոն, որոնցում աշխատում է մոտ 350 դասախոս, այդ թվում գիտության 9 դոկտոր, գիտության 69 թեկնածու, 24 պրոֆեսոր, 76 դոցենտ: Պայմանագրային հիմունքներով համալսարանում դասախոսում են ինչպես Արցախի, այնպես էլ ՀՀ-ից և ՌԴ-ից հրավիրված բարձրակարգ մասնագետներ: Համալսարանի առկա և հեռակա բաժինների բակալավրիատում և մագիստրատուրայում սովորում են շուրջ 3300 ուսանողներ: Ասպիրանտուրայում սովորում են շուրջ հինգ տասնյակ ասպիրանտներ, ովքեր, որպես կանոն, հաջողությամբ պաշտպանում են թեկնածուական թեզեր և ստանում գիտական աստիճան[1][2]:

Ֆակուլտետներ

  • Ֆիզ-մաթ ֆակուլտետ
  • Հայոց լեզվի ու գրականության և օտար լեզուների ֆակուլտետ
  • Քիմիայի և կենսաբանության ֆակուլտետ
  • Ճարտարագիտական ֆակուլտետ
  • Մանկավարժության ֆակուլտետ
  • Պատմա-քաղաքագիտական ֆակուլտետ
  • Տնտեսա-իրավաբանական ֆակուլտետ
  • ՆԶՊ և ֆիզդաստիարակության ֆակուլտետ

Տվյալներ

Համալսարանն ունի հրատարակչություն, որտեղ հրատարակվում են «Գիտական տեղեկագիրը», «Հայագիտական հանդեսը», «Արցախի համալսարան» ամսաթերթը, գիտամեթոդական և այլ գրականություն: Համալսարանն ունի աստղադիտարան, որտեղ ուսանողներն անց են կացնում իրենց պարապմունքները և հետազոտում աստղային երկինքը:

Արցախյան պատերազմում նահատակված թվով 72 ուսանողների հիշատակին կառուցված հուշակոթողին իրենց հարգանքի տուրքն են մատուցում համալսարան ժամանած հյուրերն ու պաշտոնական պատվիրակությունները:

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ