«Աֆրիկյան մոխրագույն թութակ»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
ավելացվեց Կատեգորիա:Թռչուններ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 106. | Տող 106. | ||
[[Կատեգորիա:Իրական թութակներ]] |
[[Կատեգորիա:Իրական թութակներ]] |
||
[[Կատեգորիա:Չվտանգված տեսակներ]] |
[[Կատեգորիա:Չվտանգված տեսակներ]] |
||
[[Կատեգորիա:Թռչուններ]] |
09:26, 16 Մայիսի 2015-ի տարբերակ
Աֆրիկյան մոխրագույն թութակ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Psittacus erithacus | ||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
|
Աֆրիկյան մոխրագույն թութակ[1] (լատին․՝ Psittacus erithacus) — թութակների ընտանիքի թռչուն: Սերունդի եզակի տեսակ:
Նկարագրություն
Թռչնի մարմնի երկարությունը հասնում է 30-35 սմ-ի, իսկ թևերի երկարությունը մոտ 65 սմ: Պոչի երկարությունը հասնում է մոտ 8 սմ-ի: Ունի սև, կեռ քիթ, դեղին խոշոր աչքեր և մոխրագույն ոտքեր: Ծածկված է շերտավոր փետուրներով: Փետուրները ունեն հիմնականում սև և բաց մոխրագույն գունավորում: Լավ տարբերակված է պոչը: Պոչի մասը առանձնացված է մամնից և ունի կարմիր գույն: Ժակո թութակը ունի բավականին խոշոր և հզոր թևեր: Կյանքի միջին տևողությունը կազմում է մոտ 100 տարի:[2].
Տարածվածություն
Աֆրիկյան մոխրագույն թութակները տարածված են հիմնականում Արևմտյան Աֆրիկայի երկրների ոչ մարդաշատ վայրերում: Նրանք ձգտում են հեռու մնալ մարդկանցից և այդ պատճառով ապրում են հիմնականում անտառների խորքերում: Մեծ թվով Աֆրիկյան մոխրագույն թութակներ կան Անգոլայի, Կոնգոյի, Գվինեայի, Սիեռա Լեոնեի, Լիբերիայի, Գանայի և Կոտ դ'Իվուարի տարածքում:
Կենսակերպ
Աֆրիկյան մոխրագույն թութակները վարում են բացառապես ցերեկային կենսակերպ: Առավոտյան սավառնում են երկնքով, իսկ երեկոյան քնում ծառերի ճյուղերի վրա` խմբերով: Առավոտյան` լուսը բացվելուն պես, այս տեսակները թռչում են ուտելիք որոնելու նպատակով: Հիմնականում հանդիպում են արմավենու ծառերի վրա: Ժակոները սնվում են միջատներով, սերմերով, տերևներով և զանազան մրգերով: Նաև համարվում են խխունջների ոչնչացնողը:
Պահպանություն
Վերջին տարիներին այս թութակների թիվը աշխարհում կտրուկ նվազել է: Որոշ մարդիկ այս թութակներին որսում են տանը պահելու նպատակով, իսկ շատերն էլ այս թութակներին որսում են այլ երկրի կենդանաբանական այգիներ տանելու նպատակով: Մարդկանց գրավում է այն հանգամանքը, որ այս թութակները կարողանում են հեշտությամբ կրկնօրինակել մարդկային խոսքի որոշակի բառեր և նույնիսկ երբեմն մի ամբողջական նախադասություն: Այս է պատճառը որ այս տեսակները նախընտրում են ապրել մարդկանցից ավելի հեռու:
Կենդանիներին ոչնչացման եզրից զերց պահելու նպատակով Աֆրիկայի երկրներում ընդունվել է օրենքներ, ոորոնց համաձայն արգելվում է տվյալ երկրի տարածքում ապօրինի որսագողությունը: Այս թութակներին կարող են որսալ միայն հատուկ դեպքերում (կենդանաբանական այգիներ տանելու նպատակով) և այն էլ սահմանափակ թվով:
Տնային պայմաններում այս թութակներին պահելը կարող է ճակատագրական դառնալ նրանց համար: Պարզվել է, որ տան պայմաններում այս թութակները հիվանդանում են և մահանում են տարբեր պատճառներով: Պատճառներից մեկը սխալ սնուցումն է, քանի որ ազատ պայմաններում թութակները կարողանում են գտնել իրենց նպատակահարմար սնունդ: Նաև ազատությունից զուրկ մնալու պատճառով թութակները ենթարկվում են հոգեբանական տրավմայի, որից հետո շուտ պահանում են: Մյուս կողմից նաև մակաբույծ հիվանդությունները, որի շնորհի ևս կռճատվել է աֆրիկյան մոխրագույն թութակների քվաքանակը: Ոչ ազատ պայմաններում տեղի է ունենում փոփոխություններ նաև թռչունների վարքագծի մեջ:
Կարողություններ
Աֆրիկյան Ժակո թութակը համարվում է մեկը աշխարհի ամեատաղանդավոր թութակներից: Նա կարողանում է կրկնօրինակել մարդկային խոսքը, ընկալել երաժշտական ելևէջները, Տարբերակել գույները, տաքը, սառը և նկատել մարդկային շունչ բավական հեռավորությունից: Այս թութակին վերաբերվող կարևոր հետազատություններ են կատարել Ալեքս Պեպերբերգը: Նա առաջիններից էր որ կարողացավծ վերծանել այս առանձնյակների լեզուն: Հետազոտությունները ցույց են տվել, որ այս թութակները կարող են կապել իրար իրենց իմացած բառերը և հիշել մինչև 1500 մարդկային բառ:
Շատ Ժակո թութակներ կարողանում են արտաբերել մարդկային խոսք 7-9 տարեկան հասակում: Հաճախ այս թութակների սուլոցը, բարձր ձայներ արձակելը, կեռ քթո ինչ որ բանին հարվածելը տարօրինակ է համարվում մարդկանց համար:
Վերարտադրողականություն
Աֆրիկյան մոխրագույն թութակները բազմանում են ծառերի վրա: Բազմացման շրջանում արուները ձայներով գրավում են էգերին: Զուգավորման գործընթացը տևում է 5-10 րոպե:
Որոշ ժամանակ անց էգերը ձվադրում են: Հիմնականում ունենում են 3-4 ձու: Աֆրիկյան մոխրագույն թութակի ձուն ունի սպիտակ գույն և մի քիչ ավելի փոքր է քան հավի ձուն: Ինկուբացիոն շրջանը տևում է 30 օր: Էգերը թուխս են նստում ձվերի վրա, իսկ արուները հետևում են էգերի անվտանգությանը և կեր հայթայթում:
Մուտացիոն ձևեր
Սերունդների աճի և զարգացման բնականոն կործընթացի խախտումը այս առանձնյակների մոտ կոչվում է մուտացիա: Մուտացիան տեղի է ունենում բազմացման ընթացքում ԴՆԹ-ի և ՌՆԹ-ի խախտմամբ: Մուտացիայի արդյունքներ են.
- Գունանյութի բացակայություն
- Դեղին գունանյութի ավելցուկ
- Փետուրների եզրերին վարդագույն գունանյութ (այս գունանյութը բնորոշ չէ տվյալ առանձնյակներին)
- Պոչի վրա սպիտակ գունանյութ
- Պոչի բացակայություն
Տվյալ մուտացիաներւը հավադեպ են տեղի ունենում այս թութակների մոտ:
Պատկերասրահ
-
Կարմրապոչ Ժակոն Մոսկվայի կենդանաբանական այգում
-
Աֆրիկյան մոխրագույն թութակը Մոսկվայի կենդանաբանական այգում
-
Ժակոն բնության մեջ
Գրականություն
- Мустаки Никки. Попугаи «для чайников». — М.: Диалектика, 2008. — ISBN 978-5-8459-1437-8
- Де Соле Аннет. Жако, или Серый попугай. — М.: Аквариум-Принт, 2009. — ISBN 978-5-9934-0183-6
- Биологический энциклопедический словарь / Гл. ред. М. С. Гиляров; Редкол.: А. А. Баев, Г. Г. Винберг, Г. А. Заварзин и др. — 2-е изд., исправл. — М.: Советская энциклопедия, 1989. — 864 с. — ISBN 5-85270-002-9 (См. аннотацию.)
- Иерусалимский И. Попугаи и певчие птицы: виды, содержание, обучение. — Ростов-на-Дону: Владис, 2001. — 320 с. — ISBN 5-94194-073-4
- Остапенко В. А. Птицы в вашем доме: Справочное пособие. — М.: Арнадия, 1996. — ISBN 5-88666-011-9
- Энциклопедия декоративных и экзотических птиц/ Авт-сост. А. П. Умельцев. — М.: Локид-Пресс, 2002. — 368 с. — ISBN 5-320-00436-2
Ծանոթագրություններ
- ↑ Վլադիմիր Ֆլինտ, Հնգալեզու բառարան կենդանիների մասին. անգլերեն, ռուսերեն, լատիներեն, գերմաներեն, ֆրանսերեն (խմբ. հրատարակություն =), 1994, էջ 128, ISBN 5-200-00643-0.։
- ↑ Какадушка. «Сколько живут попугаи».