«Քվազիմասնիկներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 10. Տող 10.


Քվազիմասնիկների խտության մեծացմանը զուգընթաց մեծանում է նաև փոխազդեցությունը հիմնական վիճակից ծնված քվազիմասնիկների միջև, որն իր հերթին կարող է նոր տարրական գրգռումների ([[բիէքսիտոններ]], [[պոլյարոններ]], [[ֆազոններ]], [[ֆլուկտուոններ]]) ստեղծման պատճառ դառնալ: Օրինակ, էքսիտոնների մեծ խտությունների դեպքում դրանց փոխազդեցությունը դառնում է էական, դրանով իսկ ստեղծվում է կապված էքսիտոնային զույգի՝ այսպես կոչված բիէքսիտոնի գոյության հնարավորություն:
Քվազիմասնիկների խտության մեծացմանը զուգընթաց մեծանում է նաև փոխազդեցությունը հիմնական վիճակից ծնված քվազիմասնիկների միջև, որն իր հերթին կարող է նոր տարրական գրգռումների ([[բիէքսիտոններ]], [[պոլյարոններ]], [[ֆազոններ]], [[ֆլուկտուոններ]]) ստեղծման պատճառ դառնալ: Օրինակ, էքսիտոնների մեծ խտությունների դեպքում դրանց փոխազդեցությունը դառնում է էական, դրանով իսկ ստեղծվում է կապված էքսիտոնային զույգի՝ այսպես կոչված բիէքսիտոնի գոյության հնարավորություն:

== Գրականություն ==
*Каганов М․ И․, Лифшиц И․ М․, Квазичастицы, М․, 1976․


{{մասնիկներ}}
{{մասնիկներ}}

17:22, 14 Մայիսի 2015-ի տարբերակ

Քվազիմասնիկներ, կոնդենսացված միջավայրերի թույլ գրգռված վիճակները նկարագրող քվանտային մասնիկներ: Մեծ թվով մասնիկներից բաղկացած համակարգի գրգռված վիճակը ուժեղ փոխազդեցության հետևանքով տարածվում է միջավայրով որպես ալիք: Այդ ալիքների,այսպես կոչված՝ տարրական գրգռումների ձևավորմանը փաստորեն մասնակցում են համակարգի բոլոր մասնիկները: Մասնիկ-ալիքային երկվության համաձայն, տարածականորեն անընդհատ այդպիսի վիճակներին համապատասխանության մեջ են դրվում իմպուլսաէներգիական վիճակներ, իսկ տարրական գրգռումներին՝ իմպուլսով և էներգիայով քվազիմասնիկներ ( ալիքային վեկտորն է, -ն՝ հաճախությունը):

Համակարգի մասնիկների կազմից և փոխազդեցության բնույթից կախված՝ կոնդենսացված միջավայրերում հնարավոր են տարբեր բնույթի գրգռումներ, հետևաբար և քվազիմասնիկներ: Ատոմների տատանումներն իրենց հավասարակշռության դիրքի շուրջը տարածվում են բյուրեղով որպես ալիքներ. համապատասխան քվազիմասնիկները կոչվում են ֆոնոններ: Գերհոսուն հելիումում խտության տատանումների ալիքներին համապատասխանում են ֆոնոններ և ռոտոններ: Ատոմների մագնիսական մոմենտների տատանումները մագնիսակարգավորված համակարգերում հանգեցնում են սպինային ալիքների առաջացմանը. համապատասխան քվազիմասնիկները մագնոններն են: Վերը հիշատակված բոլոր քվազիմասնիկները բոզոններ են: Կիսահաղորդիչներում քվազիմասնիկներ են հաղորդականության էլեկտրոնները և խոռոչները (երկուսն էլ ֆերմիոններ են): Դինամիկական հատկությունների տեսանկյուններից քվազիմասնիկները նման են սովորական մասնիկներին, սակայն ի տարբերություն դրանց, չեն կարող ծնվել վակուումից: Քվազիմասնիկները իրենց առաջացման և գոյության համար պահանջում են ինչ-որ միջավայր կամ ֆոն, այսինքն՝լինելով շարժման կրողներ, քվազիմասնիկները միջավայրը կազմող մասնիկներ չեն:

Հաստատված է,որ կոնդենսացված միջավայրի ֆիզիկայի արդյունքների զգալի մասը կարելի է նկարագրել միմյանց հետ շատ թույլ փոխազդող քվազիմասնիկների լեզվով: Որպեսզի տարրական գրգռման՝ քվազիմասնիկի գաղափարն ունենա ճշգրիտ իմաստ, նրա կյանքի տևողությունը պետք է լինի շատ մեծ: Քվազիմասնիկների մարման հնարավոր ճանապարհները երկուսն են.

  1. ցրում այլ գրգռումներից,
  2. ցրում ֆոնի մասնիկներից:

Ցածր ջերմաստիճաններում, երբ քվազիմասնիկների թիվը քիչ է, առաջին պատճառով տեղի ունեցող մարումը դառնում է ոչ էական: Երկրորդ տեսակի ցրման պատճառով քվազիմասնիկների մարումը փոքրանալու բավականաչափ պարզ պայմաններ դժվար է նշել: Սակայն մի շարք դեպքերում կան որոշակի գործոններ, որոնք խիստ սահմանափակում են մարման ֆազային տարածությունը: Այդպիսի գործոններից է Պաուլիի սկզբունքը:

Քվազիմասնիկների խտության մեծացմանը զուգընթաց մեծանում է նաև փոխազդեցությունը հիմնական վիճակից ծնված քվազիմասնիկների միջև, որն իր հերթին կարող է նոր տարրական գրգռումների (բիէքսիտոններ, պոլյարոններ, ֆազոններ, ֆլուկտուոններ) ստեղծման պատճառ դառնալ: Օրինակ, էքսիտոնների մեծ խտությունների դեպքում դրանց փոխազդեցությունը դառնում է էական, դրանով իսկ ստեղծվում է կապված էքսիտոնային զույգի՝ այսպես կոչված բիէքսիտոնի գոյության հնարավորություն:

Գրականություն

  • Каганов М․ И․, Лифшиц И․ М․, Квазичастицы, М․, 1976․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։