«Ղազար Փարպեցի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
հեռացվել է Կատեգորիա:Հայեր ՀոթՔաթ գործիքով
Տող 32. Տող 32.
{{Միջնադարյան հայ պատմագիրներ և ժամանակագիրներ}}
{{Միջնադարյան հայ պատմագիրներ և ժամանակագիրներ}}


[[Կատեգորիա:Հայեր]]
[[Կատեգորիա:Հայ պատմիչներ]]
[[Կատեգորիա:Հայ պատմիչներ]]

08:38, 14 Մայիսի 2015-ի տարբերակ

1793 թվական Վենետիկում տպագրված Ղազար Փարպեցու «Հայոց պատմության» շապիկը

Ղազար Փարփեցի (մոտ 442–VI դ. սկիզբ), միջնադարյան հայ պատմիչ, «Հայոց պատմության» և «Թուղթ առ Վահան Մամիկոնյան» երկերի հեղինակ։

Կենսագրությունը

Մերձավոր կապ է ունեցել Մամիկոնյան նախարարական տան հետ։ Ավարայրի ճակատամարտից հետո նրանց հետ տեղափոխվել է Ցուրտավ (Վրաստան)։ Նախնական կրթությունն ստացել է Աշուշա բդեշխի պալատում, խաղընկերոջ՝ ապագա մարզպան Վահան Մամիկոնյանի քեռու՝ Աղան Արծրունու վերահսկողությամբ։ Մոտ 465-470–ին ուսանել է Բյուզանդիայում։ Վերադառնալով՝ հաստատվել է Կամսարականների նախարարական տիրույթում՝ Շիրակում, զբաղվել ուսումնա–կրթական գործերով։ 484-486–ին եղել է Սյունիքում։ 486–ին մարզպան դարձած Վահան Մամիկոնյանը Ղազար Փարպեցուն կանչել է Սյունիքից և նշանակել Վաղարշապատի վերակառուցված վանքի առաջնորդ։ Ղազար Փարպեցին բարեկարգել է վանքի շինությունները, ստեղծել մատենադարան, ձեռնամուխ եղել լուսավորչական աշխատանքի, որը նրա դեմ առաջ է բերել հետադեմ հոգևորականության թշնամությունը։ Ստիպված հեռացել է (մոտ 490-ին) Ամիդ, որտեղ գրել է «Թուղթ առ Վահան Մամիկոնյան» ուղերձը։ Հայոց մարզպանը ետ է կանչել Ղազար Փարպեցուն և պատվիրել գրել հայոց պատմությունը։ Ըստ ավանդության, թաղված է Փարպիի ձորում։

«Թուղթ առ Վահան Մամիկոնյան»–ը վավերական աղբյուր է V դ. 2–րդ կեսին հայոց եկեղեցում գոյություն ունեցող երկու թևերի անհաշտ պայքարի մասին, երբ Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի մահից հետո հետադեմ կղերականությունը հալածանք էր սկսել առաջադեմ մտավորականության դեմ։

Երկերը

Պատմական և գիտական առումով ավելի արժեքավոր է «Պատմություն Հայոց»–ը։ Այն բաղկացած է առաջաբանից և 3 դրվագից։ Առաջաբանում Ղազար Փարպեցին հիշատակում է իր նախորդների՝ Ագաթանգեղոսի և Փավստոս Բյուզանդի աշխատությունների համառոտ բովանդակությունը, արժեքավորում դրանք, նշում, որ գրավոր սկզբնաղբյուրներից բացի օգտագործել է նաև ականատեսների պատմածները՝ նախապես ստուգելով և ճշտելով։ Առաջին՝ Ա դրվագում մանրամասն շարադրված են Վռամշապուհի գահակալության տարիների քաղաքական պատմությունը և Սասանյան Պարսկաստանի պառակտիչ ու դավադիր քաղաքականությունը մինչև Արշակունյաց թագավորական հարստության անկումը(428)։ Երկրորդ՝ Բ դրվագի նյութը Վարդանանց պատերազմն է, համընկնում է Եղիշեի «Վարդանի և Հայոց պատերազմի մասին» երկի ժամանակաշրջանին։ Երրորդ՝ Գ դրվագը ամենաարժեքավորն է, որովհետև Ղազար Փարպեցին իր նկարագրած դեպքերի ականատեսն է։ Այն ընդգրկում է 460-480–ական թթվական հայ–պարսկական փոխհարաբերությունների և հայերի 482-484–ի հակապարսկական ապստամբության պատմությունը։

Ղազար Փարպեցու «Թուղթ»–ն ամբաստանագիր է ընդդեմ ժամանակի հոգևորականության, անհատի իրավունքների պաշտպանության փորձ, միջնադարյան ազատամտության կարևոր փաստաթուղթ։ Ղազար Փարպեցին հրաժարվում է աղանդավորների հետ կապերի խզելուց և նրանց քննադատելուց, քանի որ Քրիստոսը ուսուցանել է ուրիշին դատավոր չլինել։ Նա գրում է բարոյական արժեքների, հոգևորականների առաքինության ու աշխարհիկների քաջության պատմությունը, որն ընթանում է պայքարի, հակադրությունների ու ելևէջների ձևով։ Նա աշխարհիկ ֆեոդալների իշխանությունը սահմանափակում է տնտեսական, քաղաքական, եկեղեցունը՝ կրոնական գործնեությամբ։ Ղեկավարը, ըստ Ղազար Փարպեցու չպետք է բացարձակացնի, գերագնահատի իր իշխանությունն ու հեղինակությունը, նրա և ղեկավարվողի միջև պետք է լինի որոշակի համապատասխանություն և հաղորդակցականություն։

Կյանքը

Ղազար Փարպեցին մեծացել ու դաստիարակվել է Հայոց ապագա սպարապետ և մարզպան Վահան Մամիկոնյանի հետ՝ վերջինիս մոր՝ Ձվիկ իշխանուհու խնամակալության ներքո։ Նախնական կրթությունն ստացել է Գուգարաց Աշուշա բդեշխի պալատում՝ իշխանուհու եղբոր՝ V դարի ականավոր կրթական գործիչ Աղան Արծրունու վերահսկողությամբ, իսկ 465–470 թվականներին ուսանել է Բյուզանդիայում։ 486 թվականին մարզպան Վահան Մամիկոնյանը նրան նշանակել է Վաղարշապատի վանքի առաջնորդ։ Փարպեցին բարեկարգել է վանքի շինությունները, ստեղծել մատենադարան, ձեռնամուխ եղել լուսավորչական աշխատանքի, սակայն հանդիպել է զորեղ հակառակորդների։ Մոտ 490 թվականին նա ստիպված հեռացել է Ամիդ և այնտեղից գրել «Թուղթ առ Վահան Մամիկոնյան» ինքնապաշտպանական ուղերձը։ Մարզպանը նրան հետ է կանչել, պաշտպանել չարախոսներից և հանձնարարել է գրել «Պատմություն Հայոց»-ը։ Փարպեցու «Թուղթը» կարևոր տեղեկություններ է հաղորդում V դարի 2-րդ կեսին հայ եկեղեցական շրջանակներում առկա հունասեր և պարսկասեր խմբավորումների, նրանց փոխադարձ բանակռիվների ու բախումների մասին։ Այն առաջին անգամ հրատարակել է Մկրտիչ Էմինը 1853 թվականին, իսկ 1868 թվականին Միքայել Նալբանդյանը փոխադրել է աշխարհաբարի։ Առավել արժեքավոր է Փարպեցու «Պատմություն Հայոց»-ը, որը կոչվում է նաև Երրորդ պատմություն՝ Ագաթանգեղոսի և Փավստոս Բուզանդի երկերից հետո։ Այն բաղկացած է առաջաբանից և 3 դրվագից։ Առաջաբանում պատմիչը շարադրել է նախորդների պատմությունների համառոտ բովանդակությունը։ Բուն պատմությունը Փարպեցին սկսել է 387 թվականի իրադարձություններից՝ Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև Հայաստանի առաջին բաժանումից։ Առաջին դրվագում շարադրել է Արշակ Գ-ի և Վռամշապուհի գահակալության տարիների քաղաքական պատմությունը, Սասանյան Պարսկաստանի պառակտիչ քաղաքականությունը մինչև Արշակունյաց թագավորական հարստության անկումը (428 թվական) և ավարտել է Սահակ Պարթևի (439 թվական) ու Մեսրոպ Մաշտոցի (440 թվական) մահվանն առնչվող դեպքերի նկարագրությամբ։ Երկրորդ դրվագի նյութը Վարդանանց պատերազմն է. համընկնում է Եղիշեի «Վարդանի և Հայոց պատերազմի մասին» երկի ժամանակաշրջանին։ Երրորդ դրվագը Հայաստանի՝ 460–484 թթ-ի պատմության միակ սկզբնաղբյուրն է, որտեղ նկարագրված դեպքերի ականատեսն ու մասնակիցն է նաև հեղինակը։ Ներկայացնում է այդ շրջանի հայ-պարսկական փոխհարաբերություններն ու հայերի՝ 482–484 թվականների ապստամբության պատմությունը և ավարտում Վահան Մամիկոնյանի՝ Պարսից արքունիքի կողմից Հայոց մարզպան ճանաչվելու բախտորոշ իրադարձությամբ։ Փարպեցու «Պատմություն Հայոց»-ը տպագրվել է 1793 թվականին, Վենետիկում, աշխարհաբարը՝ 1895 թվականին, Ալեքսանդրապոլում։ Հրատարակվել է նաև ֆրանսերեն (1869 թվական)։ «Պատմությունը» և «Թուղթը» միասին («Պատմություն Հայոց և Թուղթ առ Վահան Մամիկոնյան») հրատարակվել է 1904 թվականին, Թիֆլիսում։ Ըստ ավանդության՝ Ղազար Փարպեցին թաղված է Ղազարավան գյուղի (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզում) եկեղեցու ավանդատանը, մեկ այլ տվյալով՝ Մշո Սբ Առաքելոց վանքի բակում։

Աշխատություններ եւ թարգմանություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ղազար Փարպեցի հոդվածին