«Գևորգ Ջահուկյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ կետադրական, փոխարինվեց: : → ։ (14)
Տող 95. Տող 95.
[[Կատեգորիա:2005 մահեր]]
[[Կատեգորիա:2005 մահեր]]
[[Կատեգորիա:Հուլիսի 6 մահեր]]
[[Կատեգորիա:Հուլիսի 6 մահեր]]
[[Կատեգորիա:Հայեր]]
[[Կատեգորիա:Երևան քաղաքում մահացածներ]]
[[Կատեգորիա:Հայ լեզվաբաններ]]
[[Կատեգորիա:Հայ լեզվաբաններ]]
[[Կատեգորիա:Հայ բանասերներ]]
[[Կատեգորիա:ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ]]
[[Կատեգորիա:ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ]]
[[Կատեգորիա:ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ]]
[[Կատեգորիա:Հայագետներ]]
[[Կատեգորիա:Հայագետներ]]
[[Կատեգորիա:Հայ բանասերներ]]
[[Կատեգորիա:Երևան քաղաքում մահացածներ]]

21:35, 13 Մայիսի 2015-ի տարբերակ

Գևորգ Ջահուկյան
Պատկեր:Ջահուկյան.jpg
Ծնվել է1920 ապրիլի 1
Շահնազար
Մահացել էհուլիսի 6, 2005(2005-07-06) (տարիքը 85)
Երևան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԱզգությունՀայ
Մասնագիտությունլեզվաբանություն
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան, Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան և ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ
Գործունեության ոլորտլեզվաբանություն
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1955), պրոֆեսոր (1958) և ակադեմիկոս (1974)
Տիրապետում է լեզուներինհայերեն[1]
Եղել է գիտական ղեկավարԱրմեն Սարգսյան
Պարգևներ
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան «Պատվո նշան» շքանշան
ԺՏՆՑ արծաթե մեդալ
Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան Մովսես Խորենացու մեդալ
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
 Gevorg Jahukyan Վիքիպահեստում

Գևորգ Բեգլարի Ջահուկյան (1920, ապրիլի 1, Շահնազար - 2005, հուլիսի 6, Երևան), հայ ականավոր բանասեր, լեզվաբան, հայագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1955), պրոֆեսոր (1958), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1974, թղթակից անդամ՝ 1968-ից)։ ՀՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1965)։

Կենսագրություն

1941 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1945 թվականից դասախոսել է ԵՊՀ ռոմանո-գերմանական բանասիրության ֆակուլտետում, 1948-1957 թթ. Երևանի Վալերի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտի դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 1957-1970 թթ.՝ ռոմանա-գերմանական բանասիրության ամբիոնների վարիչ, 1962 թվականից Հրաչյա Աճառյանի անվան լեզվաբանության ինստիտուտի տնօրեն, Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս։[2]

Գևորգ Ջահուկյանի հիմնարար հետազոտություններից են՝ «Լեզվաբանության պատմություն» (հ. 1, 2, 1960, 1962), «Հայ բարբառագիտության ներածություն» (1972), «ժամանակակից հայերենի տեսության հիմունքները » (1974), «Ընդհանուր և հայ լեզվաբանություն» (ռուս., 1978), «Հայերենի համեմատական քերականություն» (ռուսերեն, 1982), «Հայոց լեզվի պատմություն, նախագրային շրջան» (1987, ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1988)։

Հայերենի համեմատական ուսումնասիրության բնագավառում ներկայացրել է հայերենի առաչնությունները հնդեվրոպական և այլ ընտանիքների պատկանող պատկանող բազմաթիվ հին և հնագույն լեզուների հետ, ճշգրտել հայերենի տարածքային դիրքը հնդեվրոպական լեզուների շրջանում, հայերենի հնդեվրոպական և խուռա-ուրարտական ենթաշերտերը, հայտնաբերել հայերենից ուրարտերենին, խեթերենին և այլ լեզուներին անցած փոխառություններ, տվել նոր ստուգաբանություններ։

Հայոց լեզվի պատմությանը նվիրված ուսումնասիրություններում մշակել է հայերենի պատմության զարգացման շրջանաբաժանումը, առաջին անգամ հայերենի նկատմամբ կիրառել է լեզվաժամանակագրական մեթոդը, բնութագրել է հայերենի պատմության նախագրային, հին, միջին և նոր շրջանների հիմնական առանձնահատկություններն ու հայոց լեզվի կառուցվածքի և բառապաշարի պատմական զարգացումը։

Հայ բարբառագիտության բնագավառում ստեղծել է նոր գիտակարգ՝ վիճակագրական բարբառագիտություն։ Պատմահամեմատական լեզվաբանության մեջ առաջ է քաշել նախալեզվի տարբերակայնության գաղափարը, առաջարկել նախալեզվի վերականգնման նոր վարկած։

Ժամանակակից հայերենի տեսության բնագավառում կիրառել է լեզվի կառուցվածքի նկարագրության նոր մեթոդներ, առանձնացրել ու հիմնավորել քերական նոր կարգեր, համընդհանուր Ջամալի լեզվաբանության կաղապարի հիման վրա ուսումնասիրել է հայերենի իմաստաբանությունն ու բառակազմությունը։

Ստեղծել է լեզվաբանության համընդհանուր տեսություն և կաղապար՝ սուբստանցիոնալ լեզվաբանություն, որն ապահովում է իմացաբանական ու լեզվաբանական կարգերի քննությունը, միասնական սկզբունքներով լեզվական և արտալեզվական օբյեկտների նկարագրությունը։

Հատուկ ուշադրություն է դարձրել հայ լեզվաբանության, մասնավորապես հայ քերականության պատմության հարցերին[3]։

Երկեր

  • Քերականական և ուղղագրական աշխատությունները հին և միջնադարյան Հայաստանում, Երևան, 1954։
  • Խաչատուր Աբովյանը որպես լեզվաբան քերականագետ, Երևան, 1954։
  • Հին հայերենի հոլովման սիստեմը և նրա ծագումը, Երևան, 1959։
  • Լեզվաբանության պատմություն, հատոր 1-2, Երևան, 1960-62։
  • Ուրարտերենը և հնդեվրոպական լեզուները, Երևան, 1963։
  • Հայասայի լեզուն և նրա առնչությունները հնդեվրոպական լեզուների հետ, Երևան, 1964։
  • Հայոց լեզվի զարգացման փուլերը, Երևան, 1964։
  • Հնդեվրոպական, խուռա-ուրարտական և կովկասյան լեզուների փոխհարաբերությունը, Երևան, 1967։
  • Ակնարկներ հայերենի նախագրային շրջանի պատմության, Երևան, 1967 (ռուսերեն)։
  • Հայոց լեզվի զարգացումն և կառուցվածքը, Երևան, 1969։
  • Հայերենը և հնդեվրոպական հին լեզուները, Երևան, 1970։
  • Հայ բարբառագիտության ներածություն, Երևան, 1972։
  • Ժամանակակից հայերենի տեսության հիմունքները, Երևան, 1974։
  • Գրաբարի քերականության պատմություն (XVII-XIX դդ.), Երևան, 1974։
  • Հայոց լեզու։ Ընդհանուր գիտելիքներ։ Ոճաբանություն (հեղինակակից, Երևան, 1976)։
  • Общее и армянское языкознание, Е., 1978.
  • Հայերենի համեմատական քերականություն, Երևան, 1982 (ռուսերեն)։
  • Հայոց լեզվի պատմություն. նախագրայաին շրջան, Երևան, 1987։
  • Ժամանակակից հայերենի իմաստաբանություն և բառակազմություն, Երևան, 1989։
  • Լեզվի համընդհանուր տեսություն (ռուսերեն, Մոսկվա, 1999, անգլերեն, 2003)։
  • Հայերեն ստուգաբանական բառարան, Երևան, 2010։

Աղբյուրներ

  • Գառնիկ Ստեփանյան, Կենսագրական բառարան, հատոր Գ, գիրք I, էջ 301։
  • Հրանտ Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Ե., «Հայաստան», 1987, էջ 530-531։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Այցելություն լեզվաբան Գևորգ Ջահուկյանին