8053
edits
[[Պատկեր:Umbilical-newborn.jpg|thumb|200px|right|Նորածին]]
'''Ծննդաբերություն''', հղիությունն ավարտող ֆիզիոլոգիական բարդ պրոցես, որի դեպքում բնական ծննդաբերական ուղիներով անցնում և մայրական օրգանիզմից արտամղվում են պտուղը,
շաբաթվա վերջում, և անհաս, բայց կենսունակ պտղով ծննդաբերություն (վաղաժամ), հղիության 29—39-րդ շաբաթվա ընթացքում։ Ծննդաբերության▼
== Բնականոն ծննդաբերություն ==
▲
Ծննդաբերության նախապատրաստմանը և իրականացմանը մասնակցում են [[Կենտրոնական նյարդային համակարգ|կենտրոնական]] և [[ծայրամասային նյարդային համակարգ]]երը, [[ներզատիչ գեղձեր]]ը, [[հորմոններ]]ը, պտոսլընկերք համակարգում գոյացող կենսբանական այլ ակտիվ նյութեր և [[արգանդ]]ի նյարդամկանային ապարատը։
== Ծննդաբերության ժամկետներ ==
Ծննդաբերության պրոցեսին մասնակցում են ծննդաբերական խողովակը, պտուղն իր հավելյալ մասերով, ծննդաբերական արտամղող ուժերը։ Ծննդաբերական խողովակը կազմված է փոքր կոնքի ոսկրերից ու փափուկ [[հյուսվածքներ]]ից (արգանդի պարանոց, [[հեշտոց]], կոնքի հատակի մկաններ)։
Պտուղն արտամղվում է իր գլխային մասով, որը պտղի ամենամեծ և ամենակարծր մասն է։ Ծննդաբերական արտամղող ուժերը պայմանավորված են արգանդի մկանների կծկումներով (ծննդաբերական կծկանքներ), որոնք հետագայում փոխարինվում են ճիգերով։ Ծննդաբերության սկզբում կծկանքները կրկնվում են 10-15, հետագայում՝ 2-3 րոպեն մեկ անգամ։
Ծննդաբերություն ընթանում է 3 շրջանով,
*առաջին՝ պարանոցի բացման շրջան,
*երկրորդ՝ պտղի արտամղման շրջան,
*երրորդ՝ ընկերքային շրջան։
;Առաջին շրջան
Առաջին շրջանում արգանդի պարանոցն աստիճանաբար հարթվում է, ծննդաբերական խողովակը լայնանում, ուր տեղադրվում են պտղաձվի ստորին բևեռի թաղանթները՝ շուրջպտղային հեղուկի հետ միասին։ Լրիվ բացումից հետո պտղապարկը պատռվում է, և պտղաջրերն արտահոսում են։ Երբեմն պտղապարկը պատռվում է ավելի վաղ և դժվարացնում ծննդաբերության ընթացքը («չոր ծննդաբերություն*): Հազվադեպ պտղապարկն ուշ է պատռվում և անհրաժեշտ է անմիջապես միջամտել:
;Արտամղման շրջան
Արտամղման շրջանում պտուղն սկսում է առաջ շարժվել ծննդաբերական խողովակով: Կծկանքներին միանում են արտամղող ուժերը՝ ճիգերը, որոնց ազդեցության տակ պտղի առաջադիր մասը հաղթահարում է ոսկրային կոնքի և փափուկ հյուսվածքների խոչնդոտը: Այս շրջանում, ծննդաբերական ուղիներով անցնելով, պտղի գլուխը կատարում է մի շարք շարժումներ, որոնցով կազմվում է «ծննդաբերության մեխանիզմը»։ Կոնքամուտքում պտղի գլխի նետաձև կարանը համընկնում է կոնքի միջաձիգ չափին, այնուհետև կատարում է խոնարհում և կզակը մոտեցնում [[կրծքավանդակ]]ին։ Կոնքի խոռոչով գլուխը կատարում է պտտական շարժում՝ աստիճանաբար ծոծրակային մասը առաջ մղելով։ Հետագա ճիգերի ժամանակ գլուխն սկսում է երևալ սեռական ճեղքից («դրսևորվել»)։ Ծոծրակային մասը ցայլքի տակ ֆիքսվելուց հետո գլուխըն սկսում է կատարել ապախոնարհում, այնուհետև երևում է ճակատը և ամբողջ դեմքը։ Գլուխը ծնվելուց անմիջապես հետո ծնվում են ուսերը և պտղի մարմինը։
;Ընկերքային շրջան
Պտուղը ծնվելուց հետո սկսվում է ընկերքային շրջանը, արգանդի մկանունքի կծկման շնորհիվ ընկերքն անջատվում է արգանդի պատից, արգանդ-ընկերքային անոթները պատռվում են, [[ընկերք]]ի և արգանդի պատի միջև առաջանում է ետընկերքային արյունակույտ, որն իր հերթին նպաստում է ընկերքի հետագա պոկվելուն և լրիվ պոկվելուց հետո իջնում է պարանոց ու հեշտոց, ճիգերի շնորհիվ՝ արտամղվում։
Առաջնածինների մոտ ծննդաբերության ընդհանուր տևողությունը 15-24 ժ է, կրկնածիններինը՝ 10-12 ժ։ Ընկերքը ծնվելուց հետո սկսվում է ետծննդյան շրջանը։
== Գրականություն ==
* {{ռուսերեն գիրք
|автор = Джоанна Стоун, Кит Эддлман, Мэри Марри
|заглавие = Беременность и роды для "чайников"
|оригинал = Pregnancy For Dummies
|ссылка =
|место = М.
|издательство = «Диалектика»
|год = 2007
|страницы = 384
|isbn = 0-7645-5074-8
}}
* Персианинов Л. С., Сидельникова В. М., Елизарова И. П. Гемолитическая болезнь плода и новорождённого, Л., 1981.
== Արտաքին հղումներ ==
{{commons|Category:Childbirth}}
* [http://www.medicum.nnov.ru/doctor/library/obstetrics/Nisvander/27.php Պաթոլոգիական ծնունդներ]
|
edits