«Ինդոնեզերեն»–ի խմբագրումների տարբերություն
չNo edit summary |
չ «Ինդոնեզերեն (բահասա)» վերանվանված է «Ինդոնեզերեն»: Հոդվածի նոր անվանումը մասնագիտական տեսակետից ավելի ճիշտ է |
(Տարբերություն չկա)
|
11:37, 29 Մայիսի 2010-ի տարբերակ
Ինդոնեզերենը (Բահասա Ինդոնիզիա) Ինդոնեզիայի պետական լեզուն է։ Ինդոնեզերենը մալայերենի ռիաու բարբառի ստանդարտ ձևն է, որը Ավստրալանեզական լեզուների մի ճյուղ է և Ինդոնեզական արխիպելագում դարեր շարունակ օգտագործվել է որպես lingua franca կամ միջէթնիկական շփման լեզու։
Ինդոնեզիան բնակչության թվով աշխարհի չորրորդ խոշորագույն երկիրն է։ Երկրի բնակչության գրեթե 100% տիրապետում է ինդոնեզերենին, որը համարվում է աշխարհում առավել շատ օգտագործվող լեզուներից մեկը [1] Ինդոնեզիացիներից շատերը բացի իրենց ազգային լեզվից հաճախ սահուն տիրապետում են նաև առնվազն ևս մեկ տարածաշրջանային լեզվի (օրինակների թվում կարող են լինել նաև չինական լեզուները), որոնք լայնորեն տարածված են ընտանիքներում և տեղական համայնքներում։ Պաշտոնական կրթության մեծ մասը, ինչպես նաև գրեթե ամբողջ ազգային լրատվությունը և հաղորդակցման այլ ձևերն իրականացվում են ինդոնեզերեն։ Արևելյան Թիմորում, որը Ինդոնեզիայի գավառն է եղել 1975-ից մինչև 1999 թվականները, ինդոնեզերենը ճանաչված է սահմանադրությամբ որպես երկու աշխատանքային լեզուներից մեկը (մյուսը անգլերենն է։ Կան նաև երկու պետականորեն ընդունված լեզուներ թեթումերենը և պորտուգալերենը)։
Լեզվի ինդոնեզական անունը հնչում է բահասա ինդոնեզիա (տառացիորեն "Ինդոնեզիայի լեզուն")։ Երբեմն լեզուն անվանում են ուղղակի "բահասա"։
Հղումներ
- ↑ James Neil Sneddon. The Indonesian Language: Its History and Role in Modern Society. UNSW Press, 2004. Page 14."