«Իգգդրասիլ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ կետադրական, փոխարինվեց: : → ։ (5)
Տող 7. Տող 7.
== Անվանումը ==
== Անվանումը ==
[[Պատկեր:Om Yggdrasil by Frølich.jpg|մինի|Իգգդրասիլ Լորենց Ֆրոյլիխ, 1895 թվական]]
[[Պատկեր:Om Yggdrasil by Frølich.jpg|մինի|Իգգդրասիլ Լորենց Ֆրոյլիխ, 1895 թվական]]
Իգգդրասիլ բառի համար ընդունված բացատրությունն է «Օդինի ձի», ինչը նշանակում է կախաղան: Այս բացատրությունը գալիս է նրանից, որ drasill հին սկանդինավերենում նշանակում է ձի, իսկ Ygg(r)-ը Օդինի բազում անուններից մեկն է: Պոետիկ Էդդայի Հավամալ գլխում նկարագրում է, թե ինչպես է Օդինն ինքն իրեն զոհաբերում` կախվելով Իգգդրասիլի ճյուղերից, ինչն Իգգդրասիլը դարձնում է Օդինի կախաղան: <ref>Simek 2007, p. 375.</ref>
Իգգդրասիլ բառի համար ընդունված բացատրությունն է «Օդինի ձի», ինչը նշանակում է կախաղան։ Այս բացատրությունը գալիս է նրանից, որ drasill հին սկանդինավերենում նշանակում է ձի, իսկ Ygg(r)-ը Օդինի բազում անուններից մեկն է։ Պոետիկ Էդդայի Հավամալ գլխում նկարագրում է, թե ինչպես է Օդինն ինքն իրեն զոհաբերում` կախվելով Իգգդրասիլի ճյուղերից, ինչն Իգգդրասիլը դարձնում է Օդինի կախաղան։ <ref>Simek 2007, p. 375.</ref>
Այլ տեսության համաձայն` Իգգդրասիլը բնավ ծառի անվանումը չէ, այլ միայն askr Yggdrasil արտահայտությունն է վերաբերում տիեզերական ծառին, ինչը նշանակում է «ծառը, որին Օդինի ձին է կապված»:
Այլ տեսության համաձայն` Իգգդրասիլը բնավ ծառի անվանումը չէ, այլ միայն askr Yggdrasil արտահայտությունն է վերաբերում տիեզերական ծառին, ինչը նշանակում է «ծառը, որին Օդինի ձին է կապված»։
Ֆ. Դեթթերի ինտերպրետացիայում Իգգդրասիլ բառը գալիս է yggr` տեռոր բառից եւ նշանակում է «տեռորի ծառ»:
Ֆ. Դեթթերի ինտերպրետացիայում Իգգդրասիլ բառը գալիս է yggr` տեռոր բառից եւ նշանակում է «տեռորի ծառ»։


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

19:16, 5 Մայիսի 2015-ի տարբերակ

Իգգդրասիլ հացենին, Ֆրիդրիխ Վիլհելմ Հայնը, 1886 թվական

Իգգդրասիլ (հին սկանդինավերեն՝ Yggdrasill, [ˈyɡːˌdrasilː]), հսկայական հացենի, տիեզերական ծառ, որը կենտրոնական նշանակություն ունի սկանդինավյան դիցաբանությունում։ Այն գտնվում է տիեզերքի կենտրոնում եւ նրանից է կախված ինը աշխարհների գոյությունը։ Իգգդրասիլը հիշատակվում է Պոետիկ Էդդայում, որ կազմվել է 13-րդ դարում ավանդական աղբյուրներից, ինչպես նաեւ՝ Արձակ Էդդայում՝ գրված իսլանդացի Սնորրի Սթուրլուսոնի կողմից 13-րդ դարում։ Երկու աշխատություններում էլ Իգգդրասիլը հսկայական հացենի է, որը գտնվում է աշխարհի կենտրոնում եւ համարվում է շատ սուրբ։ Աստվածները գնում են Իգգդրասիլի մոտ ամեն օր՝ ժողովներ անելու։ Իգգդրասիլի ճյուղերը տարածվում են երկինքներում, իսկ նրա երեք արմատներն այնքան խորն են, որ գտնվում են տարբեր աշխարհներում․ մեկը գտնվում է Ուրդարբրուննր ջրհորի մոտ երկնքում, մեկը՝ Հվերգելմիր աղբյուրի մոտ եւ մեկը՝ Միմիսբրուննր ջրհորի մոտ։ Իգգդրասիլի մոտ բնակվում են որոշ էակներ՝ Նիդհյոգր վիշապը, մի անանուն արծիվ եւ եղջերուներ Դաիննը, Դվալիննը, Դունեյրրը եւ Դուրաթորը։

Գոյություն ունեն տարբեր տեսություններ, թե ինչ ծագում ունի Իգգդրասիլի մասին պատկերացումը։ Ոմանց կարծիքով Իգգդրասիլը հացենուց տարբերով ծառատեսակ է, որոշ գիտնականներ կապեր են փնտրում Իգգդրասիլի եւ Միմամեիդրի, Լեյրադրի, Հոդդմիմիս անտառի եւ Ուպպսալա սուրբ ծառի միջեւ։ Առանձին ուսումնասիրության առարկա է Իգգդրասիլի ճակատագիրը Ռագնարոկի ժամանակ։

Անվանումը

Իգգդրասիլ Լորենց Ֆրոյլիխ, 1895 թվական

Իգգդրասիլ բառի համար ընդունված բացատրությունն է «Օդինի ձի», ինչը նշանակում է կախաղան։ Այս բացատրությունը գալիս է նրանից, որ drasill հին սկանդինավերենում նշանակում է ձի, իսկ Ygg(r)-ը Օդինի բազում անուններից մեկն է։ Պոետիկ Էդդայի Հավամալ գլխում նկարագրում է, թե ինչպես է Օդինն ինքն իրեն զոհաբերում` կախվելով Իգգդրասիլի ճյուղերից, ինչն Իգգդրասիլը դարձնում է Օդինի կախաղան։ [1] Այլ տեսության համաձայն` Իգգդրասիլը բնավ ծառի անվանումը չէ, այլ միայն askr Yggdrasil արտահայտությունն է վերաբերում տիեզերական ծառին, ինչը նշանակում է «ծառը, որին Օդինի ձին է կապված»։ Ֆ. Դեթթերի ինտերպրետացիայում Իգգդրասիլ բառը գալիս է yggr` տեռոր բառից եւ նշանակում է «տեռորի ծառ»։

Ծանոթագրություններ

  1. Simek 2007, p. 375.

Աղբյուրներ

Davidson, Hilda Ellis (1993). The Lost Beliefs of Northern Europe. Routledge. ISBN 0-203-40850-0.
Dowden, Ken (2000). European Paganism: the Realities of Cult from Antiquity to the Middle Ages. Routledge. ISBN 0-415-12034-9.
Dronke, Ursula (Trans.) (1997). The Poetic Edda: Volume II: Mythological Poems. Oxford University Press. ISBN 0-19-811181-9.
Larrington, Carolyne (Trans.) (1999). The Poetic Edda. Oxford World's Classics. ISBN 0-19-283946-2.
Lindow, John (2001). Norse Mythology: A Guide to the Gods, Heroes, Rituals, and Beliefs. Oxford University Press. ISBN 0-19-515382-0.
Faulkes, Anthony (Trans.) (1995). Edda. Everyman. ISBN 0-4608-7616-3.
Schön, Ebbe (2004). Asa-Tors hammare, Gudar och Jättar i tro och Tradition. Fält & Hässler, Värnamo. ISBN 91-89660-41-2.
Schröder, Franz Rolf (1931). "Germanische Schöpfungsmythen". Germanisch-Romanische Monatsschrift 19: 1–26.
Simek, Rudolf (2007). Dictionary of Northern Mythology. Translated by Angela Hall. D.S. Brewer. ISBN 0-85991-513-1.