«Ուզբեկներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ կետադրական, փոխարինվեց: : → ։
հեռացվել է Կատեգորիա:ՍՍՀ ազգեր ՀոթՔաթ գործիքով
Տող 39. Տող 39.


[[Կատեգորիա:Ուզբեկներ]]
[[Կատեգորիա:Ուզբեկներ]]
[[Կատեգորիա:ՍՍՀ ազգեր]]
[[Կատեգորիա:Առաջավոր Ասիայի ազգեր]]
[[Կատեգորիա:Առաջավոր Ասիայի ազգեր]]
[[Կատեգորիա:Հին ազգեր]]
[[Կատեգորիա:Հին ազգեր]]

13:15, 30 Ապրիլի 2015-ի տարբերակ

Ուզբեկներ
Ընդհանուր քանակ

14.000.000

Բնակեցում
Աֆղանստան Աֆղանստան 13 հազար
ՍՍՀ 10 մլն 569 հազար
Լեզու(ներ)
Ուզբեկերեն
Հավատք(ներ)
սուննի մահմեդականներ
Բարեկամական էթնիկ խմբեր
Թուրքմեններ, Կիրգիզներ, Ղազախներ
Ծագել են
Կենտրոնական Ասիայում

Ուզբեկներ (ինքնանվանումը՝ ուզբեկ),ազգ ՍՍՀՄ-ում, Ուզբեկներ ՍՍՀ հիմնական բնակչությունը։

Թվաքանակ

Ընդհանուր թիվը ՍԱՀՄ-ում՝ 14 մլն (1983), Ուզբեկներ ՍՍՀ-ում ապրում է 10 մլն 569 հազար (1979, հանրապետության բնակչության 68,7%-ը), 873 հազար՝ Տաջիկներ ԱԱՀ-ում, 426 հազար՝ Կիրգիզներ ԱԱՀ-ում, 263 հազար՝ Ղազախներ ԱԱՀ-ում, 234 հազար՝ Թուրքմեններ ԱԱՀ-ում։ ԱՀՄ-ից դուրս 1,5 մլն Ուզբեկներ բնակվում են Աֆղանստանում, մոտ 13 հազար՝ ՉԺՀ-ի արմարևմտյան շրջանների որոշ քաղաքներում։

Լեզու և կրոն

Խոսում են ուզբեկերեն։ Հավատացյալները սուննի մահմեդականներ են։

Մարդաբանակ գծեր

Ուզբեկ կին
Ազգային տարազով ուզբեկ մեծահասակ տղամարդ

Ուզբեկներ ԱԱՀ տարածքում հնում բնակվել են եվրոպեոիդ մարդաբանական տիպին պատկանող իրանալեզու ժողովուրդներ ու ցեղեր (սողդիացիներ, խորեզմցիներ, բակտրիացիներ, ֆերգանացիներ և սակա-մասսագետներ)։

Ծագում

Մ․ թ․ I հազարամյակի կեսին Կենտրոնական Ասիայից սկսել են Միջինասիական միջագետք թափանցել մոնղոլոիդ մարդաբանական տիպին պատկանող թյուրքալեզու որոշ ցեղախմբեր։ Այդ հոսքն ուժեղացել է VI դ․ 2-րդ կեսից, երբ Միջին Ասիան մտել է Թյուրքական խաքանության կազմի մեջ։ Հետագա դարերում թյուրք, որոշ ցեղեր աստիճանաբար անցել են նստակեցության և միաձուլվել իրանալեզու ժողովուրդներին, մնացածները շարունակել են վարել վաչկատուն կյանք՝ պահպանելով տոհմացեղային ավանդույթները։ Միջինասիական միջագետքը Կարախանյանների պետության մեջ մտնելու ժամանակաշրջանում (XI — XII դդ․) այնտեղ հաստատված թյուրքալեզու ցեղերի հիման վրա սկսվել է ուզբեկ, ժողովրդի կազմավորումը։ XIII թաթար-մոնղոլների նվաճումների հետեվանքով Միջինասիական միջագետքում հաստատվել են թյուրք, և մոնղոլ նոր ցեղեր։ Ուզբեկների՝ որպես ժողովրդի կազմավորումը, հիմնականում տեղի է ունեցել դեշտ-ի ղփչաղ կամ ուզբեկ կոչվող թյուրք, ցեղերի զանգվածային ներթափանցումից (XV դ․ վերջ —XVI դ․) հետո։ XX դ․ սկըզբին Ուզբեկների կազմում առկա էին ազգագրության 3 մեծ խմբեր՝ երկրագործությամբ, արհեստներով ու առետրով զբաղվող նստակյացներ, նախամոնղոլական և ետմոնղոլական ժամանակներում հաստատված թյուրք, խաշնարած ցեղերի հետնորդներ, որոնց մեծամասնությունը պահպանում էր «թյուրք» ինքնանվանումը, և XV—XVI դդ․ դեշտ-ի ղփչաղ ուզբեկ, ցեղերի սերունդներ։ Ուզբեկ, ցեղերի անցումը նստակեցության սկսվել է XV դ․ և ավարտվել XX դ․ սկզբին։ 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխության նախօրյակին դեռես ավարտված չէր ուզբեկ, բուրժուական ազգի ձեավորումը։ Սովետականկարգերի պայմաններում Ուզբեկներ ձեռք բերեցին իրենց ազգային պետականությունը (Ուզզբեկներ ՍՍՀ) և ձևավորվեցին իբրև սոցիալիստական ազգ, հաղթահարեցին տնտեսական և մշակութային հետամնացությունը, մեծ հաջողությունների հասան գիտության և արվեստի զարգացման բնագավառներում։ Պատմության, տնտեսության և մշակույթի մասին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։

Տես նաև

Ուզբեկական ՍՍՀ