«Հունգարական հեղափոխություն (1956)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 2. Տող 2.


== Հունգարիայում դրածո վարչախմբի հաստատումը ==
== Հունգարիայում դրածո վարչախմբի հաստատումը ==
1945-ի փետրվարին խորհրդային զորքերը գրավում են Հունգարիան: 1947-ին [[:en: Paris Peace Treaties, 1947|Փարիզի պայամանագրով]] Հունգարիան ճանաչվում է անկախ, դառնում [[ՄԱԿ]]-ի անդամ: 1947-49թթ [[ԽՍՀՄ]] հատուկ ծառայություններն ու նրանց գործակալները տեռորի, շանտաժի, կեղծիքների միջոցով Հունգարիայում հաստատում են կոմունիստական միակուսակցական դրածո վարչախումբ:
1945-ի փետրվարին [[ԽՍՀՄ Զինված ուժեր|խորհրդային զորքերը]] գրավում են Հունգարիան: 1947-ին [[:en: Paris Peace Treaties, 1947|Փարիզի պայամանագրով]] Հունգարիան ճանաչվում է անկախ, դառնում [[ՄԱԿ]]-ի անդամ: 1947-49թթ [[ԽՍՀՄ]] հատուկ ծառայություններն ու նրանց գործակալները տեռորի, շանտաժի, կեղծիքների միջոցով Հունգարիայում հաստատում են կոմունիստական միակուսակցական դրածո վարչախումբ:


== Խորհրդային զորքերի կարգավիճակը Հունգարիայում ==
== Խորհրդային զորքերի կարգավիճակը Հունգարիայում ==
Տող 13. Տող 13.


==«Շանդոր Պետեֆի» խմբակը==
==«Շանդոր Պետեֆի» խմբակը==
1955թ. հունգարացի ուսանողները հիմնում են «Շանդոր Պետեֆի» խմբակը ([[Շանդոր Պետեֆի]]ն [[1848]]թ. հունգարական հեղափոխության առաջնորդներից է, զոհվել է [[1849]]թ. [[ռուսներ]]ի դեմ կռվում), որը դառնում է ազատ բանավեճերի ակումբ: 1956-ի հունիսին [[:pl: Poznański Czerwiec|Պոզնանի ապստամբության]] ազդեցությամբ Հունգարիայում սրվում են ընդդիմադիր և հակախորհրդային տրամադրությունները: Փակվում է «Շանդոր Պետեֆի» խմբակը, մի քանի ուսանող ձերբակալվում է: Մնացածները հոկտեմբերի 16-ին ստեղծում են «Հունգարիայի համալսարանների և ակադեմիաների ուսանողների միությունը», որը ղեկավարում է հակակառավարական ցույցերն ու ապստամբությունը:
1955թ. հունգարացի ուսանողները հիմնում են «Շանդոր Պետեֆի» խմբակը ([[Շանդոր Պետեֆի]]ն [[1848]]թ. [[Հունգարական բուրժուական հեղափոխություն (1848-1849)|հունգարական հեղափոխության]] առաջնորդներից է, զոհվել է [[1849]]թ. [[ռուսներ]]ի դեմ կռվում), որը դառնում է ազատ բանավեճերի ակումբ: 1956-ի հունիսին [[:pl: Poznański Czerwiec|Պոզնանի ապստամբության]] ազդեցությամբ Հունգարիայում սրվում են ընդդիմադիր և հակախորհրդային տրամադրությունները: Փակվում է «Շանդոր Պետեֆի» խմբակը, մի քանի ուսանող ձերբակալվում է: Մնացածները հոկտեմբերի 16-ին ստեղծում են «Հունգարիայի համալսարանների և ակադեմիաների ուսանողների միությունը», որը ղեկավարում է հակակառավարական ցույցերն ու ապստամբությունը:


==Առաջին հուժկու ցույցերը==
==Առաջին հուժկու ցույցերը==
Տող 23. Տող 23.
==Խորհրդային կայսրության հակազդեցությունը==
==Խորհրդային կայսրության հակազդեցությունը==
Հոկտեմբերի 25-ին Կրեմլը Հունգարիա է գործուղում [[Յանոշ Կադար]]ին: Իմռե Նաձը [[Անաստաս Միկոյան|Միկոյանի]] և [[Միխայիլ Սուսլով|Սուսլովի]] հետ բանակցություններ է սկսում: Հոկտեմբերի 30-ին Իմռե Նաձը հայտարարում է կոալիցիոն կառավարություն ձևավորելու մասին: Հոկտեմբերի 31-ին ԽՄԿԿ կենտկոմի նիստում Խրուշչովը պահանջում է Յանոշ Կադարի գլխավորությամբ նոր կառավարություն ստեղծել Հունգարիայում, իսկ հեղափոխության ճնշումը հանձնարարվում է մարշալ [[Իվան Կոնև]]ին: Խորհրդային նոր զորամիավորումներ են մտնում Հունգարիա: Ի պատասխան Իմռե Նաձը հայտարարում է Հուգարաիայի ՎՊԿ-ից դուրս գալու մասին:
Հոկտեմբերի 25-ին Կրեմլը Հունգարիա է գործուղում [[Յանոշ Կադար]]ին: Իմռե Նաձը [[Անաստաս Միկոյան|Միկոյանի]] և [[Միխայիլ Սուսլով|Սուսլովի]] հետ բանակցություններ է սկսում: Հոկտեմբերի 30-ին Իմռե Նաձը հայտարարում է կոալիցիոն կառավարություն ձևավորելու մասին: Հոկտեմբերի 31-ին [[ԽՄԿԿ ԿԿ Նախագահություն|ԽՄԿԿ կենտկոմի]] նիստում [[Նիկիտա Խրուշչով|Խրուշչով]]ը պահանջում է Յանոշ Կադարի գլխավորությամբ նոր կառավարություն ստեղծել Հունգարիայում, իսկ հեղափոխության ճնշումը հանձնարարվում է մարշալ [[Իվան Կոնև]]ին: Խորհրդային նոր զորամիավորումներ են մտնում Հունգարիա: Ի պատասխան Իմռե Նաձը հայտարարում է Հուգարաիայի ՎՊԿ-ից դուրս գալու մասին:


==Խորհրդային զորքի ներխուժումը==
==Խորհրդային զորքի ներխուժումը==
[[Պատկեր:1956 emlékmű Mélykút.jpg|մինի|Հունգարիայի հեղափոխության հուշարձանը]]
[[Պատկեր:1956 emlékmű Mélykút.jpg|մինի|Հունգարիայի հեղափոխության հուշարձանը]]
1956թ. [[նոյեմբերի 4]]-ի առավոտյան սկսվում է «Վիխր» գործողությունը, որին մասնակցում է խորհրդային 60.000 զինվոր: Ապստամբները փողոցային բարիկադներ են կառուցում և կռվում զավթիչների դեմ, իսկ նրանց գործակալներին հրապարակավ կախում: Խորհրդային զինվորները կրակ են բացում ոչ միայն ապստամբների, այլև խաղաղ բնակչության վրա, զոհված հունգարացիների հազարավոր դիակները փողոցներից հավաքվում ու նետում են [[Դանուբ]] գետը: [[Նոյեմբերի 7]]-ին հեղափոխությունը ճնշվում է, խորհրդային բանակի ուղեկցությամբ Յանոշ Կադարը մտնում է Բուդապեշտ: Իռմե Նաձին ձերբակալում են ու տանում Մոսկվա:
1956թ. [[նոյեմբերի 4]]-ի առավոտյան սկսվում է «Վիխր» գործողությունը, որին մասնակցում է խորհրդային 60.000 զինվոր: Ապստամբները փողոցային բարիկադներ են կառուցում և կռվում զավթիչների դեմ, իսկ նրանց գործակալներին հրապարակավ կախում: Խորհրդային զինվորները կրակ են բացում ոչ միայն ապստամբների, այլև խաղաղ բնակչության վրա, զոհված հունգարացիների հազարավոր դիակները փողոցներից հավաքվում ու նետում են [[Դանուբ]] գետը: [[Նոյեմբերի 7]]-ին հեղափոխությունը ճնշվում է, խորհրդային բանակի ուղեկցությամբ Յանոշ Կադարը մտնում է [[Բուդապեշտ]]: Իռմե Նաձին ձերբակալում են ու տանում [[Մոսկվա]]:


==Կորուստներն ու բռնաճնշումները==
==Կորուստներն ու բռնաճնշումները==

10:00, 30 Ապրիլի 2015-ի տարբերակ

Հունգարիայի 1956-ի հեղափոխությունը - Զինված ապստամբություն Հունգարիայում կոմունիստական դրածո վարչախմբի դեմ: Ճնշվել է խորհրդային զորքերի կողմից:

Հունգարիայի դրոշը, որից կտրված է խորհրդային տարբերանշանը: Այն Հունգարիայի հեղափոխության խորհրդանիշն է

Հունգարիայում դրածո վարչախմբի հաստատումը

1945-ի փետրվարին խորհրդային զորքերը գրավում են Հունգարիան: 1947-ին Փարիզի պայամանագրով Հունգարիան ճանաչվում է անկախ, դառնում ՄԱԿ-ի անդամ: 1947-49թթ ԽՍՀՄ հատուկ ծառայություններն ու նրանց գործակալները տեռորի, շանտաժի, կեղծիքների միջոցով Հունգարիայում հաստատում են կոմունիստական միակուսակցական դրածո վարչախումբ:

Խորհրդային զորքերի կարգավիճակը Հունգարիայում

Իմռե Նաձի կիսանդրին

Փարիզի պայմանագրով նախատեսվում էր դուրս բերել խորհրդային զորքերը Արեվելաեվրոպական երկրներից: Սակայն 1955 թվականի մայիսի 14-ին Վարշավայում Ալբանիան, Բուլղարիան, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը, Լեհաստանը, Հունգարիան, Չեխոսլովակիան, Ռումինիան և ԽՍՀՄ-ը հիմնում են «Վարշավայի պայմանագրի կազմակերպություն» (ՎՊԿ) ռազմաքաղաքական դաշինք, որով ԽՍՀՄ-ն իրավունք է ստանում զորք տեղակայել ՎՊԿ երկրներում:

Ընդվզման նախաշեմին

Պատկեր:Будапешт 56. Голова статуи Сталина.jpg
Ստալինի կոտրված արձանի գլուխը

Հունգարիայում 1947-52թթ. 650.000 մարդ հալածվում և հետապնդումների է ենթարկվում, սահմանափակվում է ազատ խոսքը: 1949-ին կալանավորվում է 200 քաղաքական գործիչ, որոնց մի մասը մահապատժի է ենթարկվում: 1952թ-ին բռնադատվում է 540.000 մարդ, քրգործեր են հարուցվում 1.5 մլն մարդու նկատմամբ: Վճարվող մեծ ռազմատուգանքը խոչընդոտում է տնտեսության զարգացմանը: 1953թ.ին Հունգարիայի կառավարության ղեկավար է նշանակվում Իմռե Նաձը, որը սկսում է բարեփոխումներ իրականացնել. Քաղբանտարկյալների նկատմամբ համաներում է կիրառվում, դադարեցվում է բռնի կոլեկտիվացումը, մամուլին որոշակի ազատություններ են տվում և այլն: Կրեմլը 1955-ի ապրիլի 18-ին պաշտոնանկ է անում Իմռե Նաձին, ինչը հասարակական դժգոհության ալիք է բարձրացնում:

«Շանդոր Պետեֆի» խմբակը

1955թ. հունգարացի ուսանողները հիմնում են «Շանդոր Պետեֆի» խմբակը (Շանդոր Պետեֆին 1848թ. հունգարական հեղափոխության առաջնորդներից է, զոհվել է 1849թ. ռուսների դեմ կռվում), որը դառնում է ազատ բանավեճերի ակումբ: 1956-ի հունիսին Պոզնանի ապստամբության ազդեցությամբ Հունգարիայում սրվում են ընդդիմադիր և հակախորհրդային տրամադրությունները: Փակվում է «Շանդոր Պետեֆի» խմբակը, մի քանի ուսանող ձերբակալվում է: Մնացածները հոկտեմբերի 16-ին ստեղծում են «Հունգարիայի համալսարանների և ակադեմիաների ուսանողների միությունը», որը ղեկավարում է հակակառավարական ցույցերն ու ապստամբությունը:

Առաջին հուժկու ցույցերը

Խոցված խորհրդային տանկ

Առաջին զանգվածային հակակոմունիստական ցույցը տեղի է ունենում 1956թ. հոկտեմբերի 6-ին, որին մասնակցում է մոտ 100.000 մարդ, հնչում են հակաստալինյան, հակառուսկան կոչեր: Հոկտեմբերի 22-ին ուսանողները ներկայացնում են 16 պահանջ, այդ թվում՝ խորհրդային զորքերի դուրս բերումը, քաղբանտարկյալների ազատ արձակումը և այլն:

Ապստամբության սկիզբը

Հոկտեմբերի 23-ին երթին մասնակցում է 200.000 մարդ, հնչում են հակակոմունիստական և հակախորհրդային կոչեր, պետական դրոշների վրայից կտրում-հեռացնում են խորհրդային խորհրդանիշը: Հոկտեմբերի 24-ին ցուցարարները գրավում են հունգարական զորքերի ռազմակայաններից մեկը և զինվում, մի քանի հազար հունգարացի զինվոր անցնում է ցուցարարների կողմը: Ապստամբները գրավում են Ազգային ռադիոյի շենքը, ջարդուփշուր անում Ստալինի հուշարձանը, ինչից հետո խորհրդային տանկերը մտնում են Բուդապեշտ, վերահսկողության տակ վերցնում խորհրդարանը և օդանավակայանը: Սկսվում են զինված բախումները:

Խորհրդային կայսրության հակազդեցությունը

Հոկտեմբերի 25-ին Կրեմլը Հունգարիա է գործուղում Յանոշ Կադարին: Իմռե Նաձը Միկոյանի և Սուսլովի հետ բանակցություններ է սկսում: Հոկտեմբերի 30-ին Իմռե Նաձը հայտարարում է կոալիցիոն կառավարություն ձևավորելու մասին: Հոկտեմբերի 31-ին ԽՄԿԿ կենտկոմի նիստում Խրուշչովը պահանջում է Յանոշ Կադարի գլխավորությամբ նոր կառավարություն ստեղծել Հունգարիայում, իսկ հեղափոխության ճնշումը հանձնարարվում է մարշալ Իվան Կոնևին: Խորհրդային նոր զորամիավորումներ են մտնում Հունգարիա: Ի պատասխան Իմռե Նաձը հայտարարում է Հուգարաիայի ՎՊԿ-ից դուրս գալու մասին:

Խորհրդային զորքի ներխուժումը

Հունգարիայի հեղափոխության հուշարձանը

1956թ. նոյեմբերի 4-ի առավոտյան սկսվում է «Վիխր» գործողությունը, որին մասնակցում է խորհրդային 60.000 զինվոր: Ապստամբները փողոցային բարիկադներ են կառուցում և կռվում զավթիչների դեմ, իսկ նրանց գործակալներին հրապարակավ կախում: Խորհրդային զինվորները կրակ են բացում ոչ միայն ապստամբների, այլև խաղաղ բնակչության վրա, զոհված հունգարացիների հազարավոր դիակները փողոցներից հավաքվում ու նետում են Դանուբ գետը: Նոյեմբերի 7-ին հեղափոխությունը ճնշվում է, խորհրդային բանակի ուղեկցությամբ Յանոշ Կադարը մտնում է Բուդապեշտ: Իռմե Նաձին ձերբակալում են ու տանում Մոսկվա:

Կորուստներն ու բռնաճնշումները

«Վիխր» գործողության ժամանակ զոհվում է 3.000 հունգարացի ապստամբ, 700 սովետական զինվոր, վիրավորվում են տասնյակ հազար մարդիկ: Հեղափոխությունը ճնշելուց հետո ձերբակալվում է 15.000 մարդ, որից 280-ը մահապատժի է դատապարտվում: Հետապնդումից խուսափելու համար ավելի քան 200.000 մարդ արտագաղթում է երկրից: 1958թ. հունիսի 9-ին սկսվում է Իմռե Նաձի և նրա համախոհների դատավարությունը: Իմռե Նաձին մեղադրում են պետական դավաճանության մեջ և հունիսի 15-ին մահապատժի դատապարտում: Պատիժը կիրառվում է հաջորդ օրը:

Հունգարիայի ներկայիս Սահմանադրության մեջ գրված է. «Մեր ներկայիս ազատությունը ծաղկել է 1956 թվականի հեղափոխությունից»: [1]

Ծանոթագրություններ

Աղբյուրներ