«Լիբիա-բերբերական լեզուներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «'''Լիբիա-բերբերական լեզուներ''', սեմաքամյան ընտանիքին պատկանող լեզվ...»:
 
No edit summary
Տող 1. Տող 1.
'''Լիբիա-բերբերական լեզուներ''', [[Սեմական և Քամյան ընտանիքներ|սեմաքամյան ընտանիք]]ին պատկանող լեզվախումբ, որի մեջ մտնում են լիբիերենն ու բերբերերենը:
'''Լիբիա-բերբերական լեզուներ''', [[Սեմական և Քամյան ընտանիքներ|սեմաքամյան ընտանիք]]ին պատկանող լեզվախումբ, որի մեջ մտնում են լիբիերենն ու բերբերերենը:

Լիբիա-բերբերական լեզուներին երբեմն հատկացնում է նաև գուանչների լեզուն (Կանարյան կղզիներում, մեռած): Լիբիա-բերբերական լեզուների ցեղակցության հարցն ունի չլուսաբանված կողմեր: Զգալի մասը գրազուրկ է, մյուս մասն օգտագործել է փյունիկյան, [[Արաբական գրեր|արաբական]], [[Լատինական գիր|լատինական]] գրատեսակներ:

== Լիբիերեն ==
== Լիբիերեն ==
Տող 6. Տող 8.
== Բերբերերեն ==
== Բերբերերեն ==
Բերբերերենը խոսվում է [[Հյուսիսային Աֆրիկա]]յի մի շարք երկրներում ([[Ալժիր]], [[Թունիս]], [[Մարոկկո]], [[Եգիպտոս]], [[Լիբիա]], [[Մալի]] և այլն), Ալժիրում բնակչության 30%-֊ը, Մարոկկոյում՝ 40%-ը: Խոսողների թիվը՝ մոտ 7 մլն: Բերբերներից շատերը նաև արաբախոս են (երկլեզվություն): Բերբերերենն ունի բազմաթիվ բարբառներ (մոտ 300), որոնք կարելի է խմբավորել 5 բարբառախմբի մեջ՝ տուարեգ, զենետ, տամազիգտ, տաշելհայթ, զենագա: Որոշ մասնագետների կարծիքով՝ սրանք առանձին լեզուներ են: Հնչյունական կազմը բաղկացած է [[ձայնավոր]]ներից, [[բաղաձայն]]ներից և ձայնորդներից: Շեշտն ունի թույլ արտահայտություն: Արմատի բաղաձայնական կազմը միատիպ չէ: Առկա են մասնիկավորում և ներքին թեքում, քերականական երկու սեռ (արական, իգական): Երկակին վերացված է:

Լիբիա-բերբերական լեզուներին երբեմն հատկացնում են նաև գուանչների լեզուն (Կանարյան կղզիներում, մեռած): Լիբիա-բերբերական լեզուների ցեղակցության հարցն ունի չլուսաբանված կողմեր: Զգալի մասը գրազուրկ է, մյուս մասն օգտագործել է փյունիկյան, [[Արաբական գրեր|արաբական]], [[Լատինական գիր|լատինական]] գրատեսակներ:

14:41, 25 Ապրիլի 2015-ի տարբերակ

Լիբիա-բերբերական լեզուներ, սեմաքամյան ընտանիքին պատկանող լեզվախումբ, որի մեջ մտնում են լիբիերենն ու բերբերերենը:

Լիբիա-բերբերական լեզուներին երբեմն հատկացնում է նաև գուանչների լեզուն (Կանարյան կղզիներում, մեռած): Լիբիա-բերբերական լեզուների ցեղակցության հարցն ունի չլուսաբանված կողմեր: Զգալի մասը գրազուրկ է, մյուս մասն օգտագործել է փյունիկյան, արաբական, լատինական գրատեսակներ:

Լիբիերեն

Լիբիերենով են խոսել ժամանակակից Լիբիայի և հարակից վայրերի հին բնակիչները: Հետագայում դուրս է մղվել արաբերենի կողմից: Գրավոր աղբյուրները, մասնավորապես բարբառներից մեկը՝ գրված լիբիական այբուբենով, վերաբերում են մ. թ. ա. 2-1-ին դարերին: Արձանագրությունների մեծ մասը (կարճ տապանագրեր) աչքի է ընկնում լիբիա-պունական (լիբիերեն-պուներեն) երկլեզվությամբ: Ձևաբանական միջոցներից բնորոշ են նախամասնիկավորումը, վերջնամասնիկավորումը, ըստ էության նաև՝ ներքին թեքումը: Նյութական ընդհանրություններով մերձենում է բերբերականին, կառուցվածքային գծերով՝ հին սեմական լեզուներին:

Բերբերերեն

Բերբերերենը խոսվում է Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներում (Ալժիր, Թունիս, Մարոկկո, Եգիպտոս, Լիբիա, Մալի և այլն), Ալժիրում բնակչության 30%-֊ը, Մարոկկոյում՝ 40%-ը: Խոսողների թիվը՝ մոտ 7 մլն: Բերբերներից շատերը նաև արաբախոս են (երկլեզվություն): Բերբերերենն ունի բազմաթիվ բարբառներ (մոտ 300), որոնք կարելի է խմբավորել 5 բարբառախմբի մեջ՝ տուարեգ, զենետ, տամազիգտ, տաշելհայթ, զենագա: Որոշ մասնագետների կարծիքով՝ սրանք առանձին լեզուներ են: Հնչյունական կազմը բաղկացած է ձայնավորներից, բաղաձայններից և ձայնորդներից: Շեշտն ունի թույլ արտահայտություն: Արմատի բաղաձայնական կազմը միատիպ չէ: Առկա են մասնիկավորում և ներքին թեքում, քերականական երկու սեռ (արական, իգական): Երկակին վերացված է:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։