«Հարություն Ճանկուլյան»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
ավելացվեց Կատեգորիա:Հունիսի 15 մահեր ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 39. | Տող 39. | ||
[[Կատեգորիա:Ցեղասպանության զոհեր]] |
[[Կատեգորիա:Ցեղասպանության զոհեր]] |
||
[[Կատեգորիա:Հայ քաղաքական գործիչներ]] |
[[Կատեգորիա:Հայ քաղաքական գործիչներ]] |
||
[[Կատեգորիա:Հունիսի 15 մահեր]] |
20:51, 24 Ապրիլի 2015-ի տարբերակ
Հարություն Ճանկուլյան արմտ. հայ.՝ Յարութիւն Ճանկիւլեան | |
---|---|
Ծնվել է | 1856 |
Ծննդավայր | Վան |
Մահացել է | 1915, հունիսի 15 |
Մահվան վայր | Դիարբեքիր, Դիարբեքիրի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Մասնագիտություն | պատմաբան և քաղաքական գործիչ |
Աշխատանք | Հնչակյան կուսակցության անդամ |
Կուսակցություն | Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն |
Harutiun Djangulian Վիքիպահեստում |
Հարություն Ճունկլյան (1856, Վան - 1915, հունիսի 15, Մեծ եղեռնի զոհ), քաղաքական գործիչ։ Հնչակյան կուսակցության անդամ։
Կենսագրություն
Սկզբնական կրթությունը ստացել է ծննդավայրում։ 1890 թվականի Գում Գափուի ցույցի կազմակերպիչներից և առաջնորդներից։ Ձերբակալվել է. դատապարտվել մահապատժի, սակայն վճիռը փոխվել է ցմահ բանտարկությամբ (մինչև 1896 թվականը՝ Աքյայի բանտում)։ 1897 թվականին անցել է Կիպրոս։ Աշխատել է հաշտեցնել պառակտված հնչակյան կուսակցության երկու թևերը (1698 թվականին Կահիրեում հրապարակել է «Դիմակավորներ» գրքույկը, ուր սուր քննադատության է ենթարկել հնչակյան վերակազմյալ թևին)։
Եվրոպայում գտնված ժամանակ փորձել է համագործակցություն ստեղծել հնչակյանների և դաշնակցականների միջև, սակայն՝ ապարդյուն։ 1908 թվականի երիտթուրքական հեղաշրջումից հետո հաստատվել է Կ. Պոլսում, պաշտոններ վարել հնչակյան կուսակցության պատասխանատու մարմիններում, ընտրվել ազգային երեսփոխան։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |