«Ռոբերտո Բաջո»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
չ 23artashes տեղափոխեց էջը «Ռոբերտո Բաջիո»-ից «Ռոբերտո Բաջո»
(Տարբերություն չկա)

20:07, 24 Ապրիլի 2015-ի տարբերակ

Ռոբերտո Բաջիո
իտալ.՝ Roberto Baggio
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ռոբերտո Բաջիո
Ազգությունը իտալացի
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Մականուն Աստվածային Պոչիկ (Il Divin' Codino)
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 18, 1967 (57 տարեկան)
Ծննդավայր Կալդոնյո, Իտալիա Իտալիա
Հասակ 174 սմ
Քաշ 73 կիլոգրամ
Դիրք հարձակվողական կիսապաշտպան
(հարձակվող)
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ կարիերան ավարտել է
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1982 - 1985 Իտալիա Վիչենցա 36 (13)
1985 - 1990 Իտալիա Ֆիորենտինա 94 (39)
1990 - 1995 Իտալիա Յուվենտուս 141 (78)
1995 - 1997 Իտալիա Միլան 51 (12)
1997 - 1998 Իտալիա Բոլոնիա 30 (22)
1998 - 2000 Իտալիա Ինտեր 41 (12)
2000 - 2004 Իտալիա Բրեշիա 95 (45)
Ընդհանուր 488 (221)
Ազգային հավաքական
1988 - 2004 Իտալիա Իտալիա 56 (27)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ռոբերտո Բաջիո (կամ Ռոբերտո Բաջո, իտալ.՝ Roberto Baggio, ծնվ. փետրվարի 18, 1967, Կալդոնյո, Իտալիա), իտալացի նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, հարձակվողական ոճի կիսապաշտպան (հաճախ՝ հետ քաշված հարձակվող)։ Ֆուտբոլային կարիերայի ընթացքում խաղացել է միայն իտալական ակումբների և Իտալիայի ազգային հավաքականի կազմում։

Համարվում է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը։ 2000-ին ՖԻՖԱ-ի կողմից անցկացված ինտերնետ-հարցման արդյունքում զբաղեցրել է 4-րդ տեղը՝ 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստների ցուցակում (Մարադոննայից, Պելեից և Էյսեբիոյից հետո)։ 2004-ից մտնում է «ՖԻՖԱ 100»-ի կազմի մեջ։ 1993Ոսկե գնդակի մրցանակակիր։

Հայտնի է իր ռմբարկուական հատկանիշներով։ Ազգային թիմի կազմում չորրորդ լավագույն ռմբարկուն է։ Միակ իտալացի ֆուտբոլիստն է, ով գոլ է խփել երեք աշխարհի առաջնություններում (1990, 1994 և 1998), ինչպես նաև աշխարհի առաջնություններում ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է՝ Պաոլո Ռոսսիի և Քրիստիան Վիերիի հետ համատեղ։

Ֆուտբոլիստի կարիերայի ավարտից հետո զբաղվում է բարեգործությամբ։ 2002-ից՝ ՄԱԿ-ի «Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության» (FAO) բարի կամքի դեսպան։ 2010-ին արժանացել է «World Peace Award» մրցանակի։

Արտաքին հղումներ