«Ջերմակարգավորում»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «'''Ջերմակարգավորում''', օրգանիզմի ջերմաստիճանի հարաբերական կայունությունը (անկախ արտաքին միջավ...»:
 
Տող 4. Տող 4.
{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ}}


[[Կատեգորիա:Կենսաբանություն]]
[[Կատեգորիա:Ջերմակարգավորում]]

18:01, 23 Ապրիլի 2015-ի տարբերակ

Ջերմակարգավորում, օրգանիզմի ջերմաստիճանի հարաբերական կայունությունը (անկախ արտաքին միջավայրի ջերմաստիճանի տատանումներից) ապահովող մեխանիզմների ընդհանրություն։ Բնորոշ է կայուն ջերմաստիճան ունեցող (տաքարյուն) կենդանիներին և մարդուն։ Փոփոխական ջերմաստիճան ունեցող (սառնարյուն) կենդանիները զուրկ են այդ մեխանիզմներից և նրանց մարմնի ջերմաստիճանը փոփոխվում է միջավայրի ջերմաստիճանի տատանումներից։Ջերմակարգավորումը կատարվում է քիմիական և ֆիզիկական ջերմակարգավորիչ պրոցեսների շնորհիվ։ Քիմիական ջերմակարգավորումը իրականանում է օրգանիզմի տարբեր հյուսվածքներում օքսիդացման, հետնաբար ջերմագոյացման ինտենսիվության փոփոխությամբ։ Ցուրտ պայմաններում ջերմագոյացումն ուժեղանում է (հատկապես կմախքային մկաններում, լյարդում, երիկամներում), տաք պայմաններում՝ հակառակը։ Ֆիզիկական ջերմակարգավորում իրականանում է օրգանիզմի ջերմատվությամբ, տեղի է ունենում ջերմաճառագայթման, ջերմափոխադրման և գոլորշիացման ճանապարհով։ Արտաքին միջավայրի +20°Շ-ի պայմաններում ջերմաճառագայթմամբ օրգանիզմից անջատվում է հեռացվող ջերմության մոտ 65%-ը, ջերմափոխադրմամբ՝ 15%-ը, գոլորշիացմամբ՝ 20֊%-ը։ Որքան միջավայրի ջերմաստիճանը բարձր է, այնքան մեծ է գոլորշի ացման նշանակությունը։ Եթե օդի ջերմաստիճանը հավասար է կամ բարձր օրգանիզմի ջերմաստիճանից, ապա ջերմատվությունը կատարվում է միայն գոլորշիացման միջոցով։ Քրտինքի գոլորշիացումն ուղեկցվում է 580 կկաչ ջերմության կորստով։ Ջերմակարգավորումը կառավարվում է հատուկ ջերմակարգավորիչ կենտրոնով, որը տեղադրված է միջանկյալ ուղեղի ենթատեսաթմբում։ Դրան մասնակցում են նաե գլխուղեղի մեծ կիսագնդերը և նրանց կեղեը։ Ջերմակարգավորուման գործում մեծ դեր ունեն նաև որոշ ներզատիչ գեղձեր, հատկապես վահանագեղձը և մակերիկամները, որոնց արտադրած հորմոններն ազդում են հյուսվածքներում կատարվող նյութափոխանակության ինտենսիվության և բնույթի վրա։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։