«Ֆիդիաս»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ ԱշոտՏՆՂ (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել XelgenBot մասնակցի վերջին տարբերակի...
Տող 1. Տող 1.
{{անաղբյուր}}
{{անաղբյուր}}
{{Տեղեկաքարտ Քանդակագործ
{{Տեղեկաքարտ Քանդակագործ
| name = Ֆիդիաս
| Ի ծնե տրված անունը = Φειδίας
| Ի ծնե տրված անունը = Φειδίας
| Պատկեր =Портрет Фидия.jpg‎
| Պատկեր =Портрет Фидия.jpg‎

16:15, 22 Ապրիլի 2015-ի տարբերակ

Ֆիդիաս
հին հունարեն՝ Φειδίας
Պատկեր:Портрет Фидия.jpg
Ֆիդիասի ինքնաքանդակը 438 թ. ՄԹԱ
Ի ծնեΦειδίας
Ծնվել էմ.թ.ա. 5-րդ դար
ԾննդավայրԱթենք
Մահացել էմ.թ.ա. 431
Վախճանի վայրըՀին Աթենք կամ Օլիմպիա բնակավայր, Ancient Olympia Municipality, Էլիդա, Արևմտյան Հունաստան, Հունաստան
ՔաղաքացիությունՀին Աթենք
Ազգությունհույն
ՈւսուցիչHegias of Athens? և Ageladas?
Ստեղծագործություն(ներ)Զևսի արձանը Օլիմպիայում, Աթենաս Պրոմաքոսի արձան, Lemnian Athena?, Athena Parthenos?, Aphrodite Urania statue at Elis?[1], Athena statue at Elis?[2] և Statue of youth at Olympia?[3]
Մասնագիտությունքանդակագործ, ճարտարապետ և նկարիչ
Գործունեությունըքանդակագործ
Ծնողներհայր՝ Charmides?
ԵրեխաներFidias the Younger?
 Phidias Վիքիպահեստում

Ֆիդիաս, հույն քանդակագործ, բարձր դասական արվեստի խոշորագույն վարպետ։

Մանկություն

Ֆիդիասի մանկությունն ու պատանեկությունը համընկել են հույն-պարսկական պատերազմների տարիներին։ Ըստ Պլուտարքոսի՝ Աթենքում Ակրոպոլիսի վերականգնման ժամանակ Ֆիդիասը եղել է Աթենական պետության ղեկավարի՝ Պերիկլեսի խորհրդականն ու օգնականը։

Ստեղծագործություններ

Ֆիդիասի ստեղծագործությունները հայտնի են անտիկ հեղինակների նկարագրություններից ու պատճենահանված օրինակներից։ Հանրահայտ են նրա կերտած Աթենաս Պրոմաքոսի բրոնզե հսկա արձանը (մ. թ. ա. մոտ 460 թ.)՝ տեղադրված Աթենքի Ակրոպոլիսում՝ ի հիշատակ պարսիկների դեմ հաղթանակի, քրիզոէլեֆանտային քանդակագործության եղանակով (ոսկու և փղոսկրի համադրություն) ստեղծած Զևսի (կանգնեցվել է Օլիմպիայում՝ Զևսի տաճարում. աշխարհի 7 հրաշալիքներից է) և Պարթենոնի տաճարի Աթենաս Պարթենոսի (մ. թ. ա. 438 թ.) մեծածավալ մարմարե արձանները։ Լավագույն գործերից են նաև «Վիրավոր ամազոնուհին» (Կապիտոլիումի թանգարան, Հռոմ), «Լեմնոսյան Աթենասը» (պատճենը Դրեզդենում է), որը կերտել է մ. թ. ա. 450–440 թթ-ին՝ Լեմնոս կղզում բնակվող աթենացիների համար։ Ճարտարապետության և քանդակագործության համադրության կատարյալ օրինակներից է Պարթենոնի տաճարը (մ. թ. ա. 438–432 թթ., մարմարակերտ նմուշները՝ Բրիտանական թանգարանում (Լոնդոն), Լուվրում (Փարիզ), Ակրոպոլիսի թանգարանում (Աթենք)), որն ավերվել է 1687 թվականին (վերականգնվել է մասնակիորեն)։ Ֆիդիասի ստեղծագործությունը համաշխարհային արվեստի բարձրագույն նվաճումներից է, նրա ստեղծած կերպարներում համադրված են կենսականությունը, դասական ներդաշնակությունն ու գեղեցկությունը։

Պատկերասրահ

  1. Παυσανίας 6.25.1 // Description of Greece (հին հունարեն.)
  2. Παυσανίας 6.26.3 // Description of Greece (հին հունարեն.)
  3. Παυσανίας 6.4.5 // Description of Greece (հին հունարեն.)